«Արման Մկրտումյանը թույլ չի տա, որ արդարությունը հաղթանակի». Lragir.am

 

Անցյալ տարի Lragir.am-ը անդրադարձել էր Հայաստանում «գցված» ռուս ներդրողների գործին, նշելով, որ նրանց դիմումի հիման վրա հարուցվել է քրեական գործ: Գործի քննությունն այս պահին փակուղի է մտել, քանի որ տեղի է ունեցել անսպասելին: Գործով որպես վկա անցնող Վիկտոր Տեր-Հովսեփյանը դատարան բողոք է ներկայացրել քրեական գործի հարուցման դեմ:
Նշենք, որ թեեւ գործարարները բացահայտ մեղադրանքներ են ներկայացրել Տեր-Հովսեփյանի դեմ, նախաքննության մարմինը նրան մեղադրյալի կամ կասկածյալի կարգավիճակ դեռեւս չի տվել: Այնուամենայնիվ, նույնիսկ վկայի կարգավիճակում ՀԽՍՀ նախկին գլխավոր դատախազի որդուն հաջողվել է բողոք ներկայացնել դատարան եւ փաստացի կասեցնել քրեական գործի քննությունը:

«Ես այժմ սկսում եմ հասկանալ, թե ինչ նկատի ուներ Վիկտորը, երբ ասում էր, որ ինքն անպատժելի է, որ իր դեմ անիմաստ է պայքարել»,- Lragir.am-ի հետ զրույցում ասաց տուժած Ալեքսեյ Կորեպանովը:

Նա վստահ է, որ այս գործին միջամտել է ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը: «Արման Մկրտումյանն ու Վիկտորի հայրը քավոր-սանիկ հարաբերությունների մեջ են: Մկրտումյանը նույնպիսի հարաբերությունների մեջ է նաեւ Կենտրոնի դատարանի նախագահի հետ, որտեղ էլ այժմ քննվում է Վիկտորի բողոքը,- ընդգծում է Կորեպանովը եւ ավելացնում,- Արման Մկրտումյանը թույլ չի տա, որ արդարությունը հաղթանակի»:

Նա կարծում է, որ երեկ կայացած դատական նիստն արդեն իսկ ապացուցում է, որ դատավոր Բեկթաշյանը կողմնակալ վերաբերմունք ունի այս գործի նկատմամբ: «Իմ ներկայացուցիչներն ուղղակի ապշած են, որ Վիկտորի փաստաբանները դատարանում հրապարակել են նախաքննության գաղտնիք հանդիսացող նյութերը: Եվ ոչ դատավորը, ոչ դատախազը չեն արգելել նրանց: Ավելին՝ դատավոր Բեկթաշյանը իմ երկու ներկայացուցիչներին էլ ստիպել է լքել դատական դահլիճը»,- նշում է Կորեպանովը:

Ռուս գործարարը չի կարողանում թաքցնել իր զարմանքը Հայաստանի դատարանում տեղի ունեցածի վերաբերյալ: «Երբ ինձ պատմեցին, թե դատավորն ինչեր է իրեն թույլ տվել նիստի ժամանակ, ես իսկապես երկար ժամանակ չէի հավատում: Իմ ներկայացուցիչներից մեկի հեռախոսը զանգել է նիստի ժամանակ: Նա անմիջապես անջատել է այն եւ ներողություն խնդրել: Սակայն դատավորը շատ կոպիտ տոնով նրան դուրս է հանել դահլիճից եւ նույնիսկ ընդմիջումից հետո այլեւս թույլ չի տվել մասնակցել նիստին: Մի՞թե ամեն ինչ այդքան սանձարձակ է ձեր երկրում»,- հռետորական հարց է տալիս Ալեքսեյ Կորեպանովը:

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում:

 

Like this:

Մեր գործընկերները

© 2021 Veles. All rights reserved. Designed by Hakob Jaghatspanyan.
%d bloggers like this: