ՌԴ դեսպանատունը ճնշո՞ւմ է գործադրել ՀՀ իշխանությունների վրա

 

ՀԽՍՀ գլխավոր դատախազ Սուրեն Օսիպյանի որդու՝ Վիկտոր Տեր-Հովսեփյանի շահերի ներկայացուցիչները դատարանում հնչեցրած իրենց ելույթներում նշում են, որ Տեր-Հովսեփյանի կողմից ռուս երկու գործարարներից գումար հափշտակելու հայտարարությունների հիման վրա հարուցված քրեական գործը քաղաքական հիմքեր ունի:
 

 

Հիշեցնենք, որ Հայաստանում մեծ գումարներ ներդրած ռուս գործարարներ Ալեքսեյ Կորեպանովը, Դմիտրի Աֆոնինը եւ Դմիտրի Կոտովը փորձում են իրավական պատասխանատվության ենթարկել Վիկտոր Տեր-Հովսեփյանին, ով, գործարարների խոսքով, իրենցից յուրացրել է 5 միլիոն դոլարի չափով գումար: Ռուս գործարարների դիմումների հիման վրա ՀՀ Քննչական կոմիտեի Կենտրոնի բաժնում օտարերկրյա ներդրողներին խարդախության զոհ դարձնելու դեպքերի առիթով հարուցվել է քրեական գործ՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու փաստի առթիվ (ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ): Իսկ Տեր-Հովսեփյանն, առայժմ գործին ներգրավված լինելով վկայի կարգավիճակով, բողոքարկել է դատախազության՝ ռուս գործարարների ցուցմունքների եւ ներկայացրած փաստերի հիմքով քրեական գործ հարուցելու որոշումը:

Իրադարձությունների զարգացմանը մեծ ուշադրությամբ հետեւում է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանությունը: Դեսպանությունը հետաքրքրված է իր քաղաքացիների շահերի պաշտպանությամբ եւ անգամ նամակով դիմել է ՀՀ իրավապահ մարմիններին՝ պահանջելով ՌԴ քաղաքացիների շահերի լիարժեք պաշտպանություն: Վիկտոր Տեր-Հովսեփյանի շահերի ներկայացուցիչներին՝ 4 հոգիանոց փաստաբանական խմբին, սա առիթ է տվել հայտարարելու, որ ՌԴ իշխանությունները քաղաքական ճնշում են բանեցնում Հայաստանի իրավապահ մարմինների եւ դատական համակարգի, ԱԳՆ-ի եւ, ընդհանրապես, ՀՀ իշխանությունների վրա:

 

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղյուրում:

Like this:

Մեր գործընկերները

© 2021 Veles. All rights reserved. Designed by Hakob Jaghatspanyan.
%d bloggers like this: