Նախկին գլխավոր դատախազի որդու դեմ քրգործի քննությունը՝ ՀՀ-ում ՌԴ դեսպանատան ուշադրության կենտրոնում 1in.am

 


ՀՀ նախկին գլխավոր դատախազ Սուրեն Օսիպյանի որդին՝ Վիկտոր Տեր-Օսիպյանը, այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում փորձում էր բողոքարկել իր դեմ քրեական գործ հարուցելու որոշումը։

Հիշեցնենք, որ Վիկտոր Տեր-Օսիպյանի դեմ քրեական գործ է հարուցվել «Վելես» իրավապաշտպան կազմակերպության և ազգությամբ ռուս երեք գործարարի դիմումների հիման վրա։ Գործարարները տարիներ առաջ ընկերական հարաբերությունների մեջ լինելով և վստահելով Վիկտոր Տեր-Օսիպյանին՝ նրա հորդորով համաձայնել էին շուրջ 5 միլիոն դոլարի ներդրում կատարել Հայաստանում շինարարության մեջ։ Սակայն արդյունքում հայտնվել էին խաբվածի կարգավիճակում։ Դատարանն այսօր վարույթ չընդունեց նրա բողոքը, քանի որ լիազորված անձը լիազորագիր չէր կցել գործին։

Իրավապաշտպանը նախկին պաշտոնյայի կողմից քրեական գործի քննությունը ձգձգելու մեջ միտում է տեսնում։

Ի դեպ այսօր դատական նիստին ներկա էր նաև ներկայացուցիչ Ռուսաստանի դեսպանությունից։ Բացի այդ, ռուս ներդրողներին խաբելու այս գործին նամակով շատ կոշտ արտահայտվել է նաև Հայաստանում Ռուսաստանի դեսպանը։ Նա ընդգծել է, որ Հայաստանում ոտնահարվել են ռուս քաղաքացիների շահերը։

http://www.1in.am/1793568.html

 

Like this:

Մեր գործընկերները

© 2021 Veles. All rights reserved. Designed by Hakob Jaghatspanyan.
%d bloggers like this: