ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԶԵԿՈՒՅՑ 2015Թ. ՀԱՅԱՍՏԱՆ
![ԱՄՆ-պետդեպարտամենտ](https://i0.wp.com/veles.am/wp-content/uploads/2018/03/ԱՄՆ-պետդեպարտամենտ-300x144.png?resize=300%2C144)
Տարվա ընթացքում իրավապաշտպան կազմակերպությունները և լրատվական միջոցները զեկուցել են իրավապաշտպան Մարինա Պողոսյանի դեմ շարունակական ոտնձգությունների և սպառնալիքների մասին: Պողոսյանի «Վելես» իրավապաշտպան ՀԿ-ն իրավաբանական աջակցությունն էր տրամադրել ենթադրաբար կառավարության հետ կապ ունեցող դրամական վարկատուների զոհերին։ Հոկտեմբերի 5-ին, 11 իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների միությունը՝ Երևանի Մարդու իրավունքների տունը հանդես է եկել հայտարարությամբ, պնդելով, որ 2014թ. V «Վելես» -ի ստեղծման օրվանից ի վեր Պողոսյանն ու նրա կազմակերպությունը եղել են ճնշման տակ: 2014 թ. մայիսին նախկին պետական պաշտոնյա Հովհաննես Երիցյանի հայտարարությամբ դրամաշորթության մեղադրանքով քրեական հետաքննություն էր հարուցվել Պողոսյանի դեմ՝ վերջինիս մեղադրելով դրամական վարկավորման մեջ ներգրավված լինելու մեջ: Թեպետ, իրավապահ մարմինները կարճել էին Պողոսյանի հետաքննությունը, ՀՀՔԿ-ն էլ իր հերթին կեղծ մեղադրանքներ ներկայացնելու համար կարճել էր Պողոսյանի հարուցած գործն ընդդեմ Երիցյանի: Հուլիսի 29-ին առաջին ատյանի դատարանը բավարարել էր Պողոսյանի վերաքննիչ դատարանի բողոքը, վճռելով, որ ՀՀՔԿ-ը պարտավոր է կրկին բացել գործը, քանի որ վերջիններս չէին անցկացնել մանրակրկիտ և օբյեկտիվ քննություն: Սակայն, այդ նույն օրը, կոմիտեն տեղեկացրել էր Պողոսյանին, որ նրան հետաքննում են խարդախության համար։ Ըստ հաղորդումների ՀՀՔԿ-ի կողմից եղել էին նաև բազմաթիվ սպառնալիքներ Պողոսյանի նկատմամբ: Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին, անհայտ անձինք փորձել են հրկիզել նրա գրասենյակի էլեկտրական մալուխները: Օգոստոսի 11-ին, ըստ հայտարարության, անհայտ հիմունքներով ոստիկանությունը առգրավվել է նրա մեքենան:
Ամբողջական զեկույցը կարդացեք այստեղ`hr2015_arm