Ավարտվեց «Հոգեբանական Աջակցության Կենտրոն COVID-19 կորոնավիրուսի հետևանքով առաջացած պանդեմիայի պատճառով հոգեբանական աջակցության կարիք ունեցող քաղաքացիների համար» ծրագիրը
08.12.2020 | 18:06
Ավարտվեց «Վելես» հասարակական կազմակերպության «Տեղական նախաձեռնությունների կանադական հիմնադրամի (CFLI) ֆինանսական աջակցությամբ իրականացված «Հոգեբանական Աջակցության Կենտրոն COVID-19 կորոնավիրուսի հետևանքով առաջացած պանդեմիայի պատճառով հոգեբանական աջակցության կարիք ունեցող քաղաքացիների համար» ծրագիրը։
Սկսված հուլիս ամսից մեր կազմակերպության հետ համագործակցող հոգեբանների թիմը հոգեբանական աջակցություն է ցուցաբերել Covid-19 պատճառով հոգեբանական խնդիրներ և աջակցության կարիք ունեցող անձանց , ինչպես նաև անկախ իրենց առաքելությունից մեր հոգեբանները սույն ծրագրի շրջանակներում հնարավորինս հոգեբանական աջակցություն են ցուցաբերել պատերազմական գործողություններից տուժած անձանց, զինվորներին, նրանց ընտանիքներին և երեխաներին։
Ամփոփելով ծրագիրը, շնորհակալություն ենք հայտնում ինչպես “Տեղական նախաձեռնությունների կանադական հիմնադրամին (CFLI) – #Canada in Armenia, այնպես էլ ծրագրի բոլոր մասնակիցներին իրենց գերազանց և ծայրահեղ կարևոր աշխատանքի համար: