Օգնիր տուժողին

Հաղորդում հանցագործության մասին Սերժ Ազատի Սարգսյանի վերաբերյալ

23.04.2018 | 18:02


Այս տարվա ապրիլի 22-ին “Մարիոտ” հյուրանոցում կայացավ գործող վարչապետ Սերժ Սարգսյանի և հեղափոխական շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։ Սարգսյանը հանդիպման ժամանակ Փաշինյանին կշտամբեց՝ ասելով.

“Դուք դասեր չեք քաղում մարտի 1-ից”։

23.04.2018թ. “Վելես” Իրավապաշտպան ՀԿ-ն հանցագործության մասին հաղորդումով դիմեց ՀՀ դատախազին՝ Սարգսյանի վերոնշյալ խոսքը ինքնախոստովանական ցուցմունքի և սեփական ժողովրդի դեմ սպառնալիքի վերագրելով։ 

31171180_983184208507061_2937248058364133376_o

http://veles.am/report-on-crime/

Գործի վերաբերյալ կարդացեք ԶԼՄների հրապարակումները

23.04.2018թ. Պահանջ՝ քաղաքացի Սերժ Ազատի Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և փախուստը կանխելու ուղղությամբ 
http://nt.am/am/news/252992/
23.04.2018 Պահանջ՝ Սերժ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցել
https://newstime.am/?p=12260
23.04.2018 ՇՏԱՊ!!! ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ԵՎ ՓԱԽՈՒՍՏԸ..
http://lurer24.club/qax/252–.html

26.04.2018թ. ՀՀ գլխավոր դատախազության պատասխանը:

31911883_2056419977964016_7928918195769966592_n

http://veles.am/%D5%B0%D5%A1%D5%B2%D5%B8%D6%80%D5%A4%D5%B8%D6%82%D5%B4-%D5%B0%D5%A1%D5%B6%D6%81%D5%A1%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%B4%D5%A1%D5%BD%D5%AB%D5%B6-%D5%BD%D5%A5%D6%80/

07.05.2018թ. “Վելես” ՀԿ-ն  ՀՀ գլխավոր դատախազության անգործության դեմ բողոք  ներկայացրեց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան: 

24.05.2018թ. կայացավ քաղաքացի Սերժ Ազատի Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ հանցագործության մասին հաղորդման կապակցությամբ Գլխավոր դատախազության անգործության դեմ «Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպության բողոքի քննությունը, որի ընթացքում դատավոր Աննա Մաթևոսյանը շարունակաբար փորձում էր լռեցնել «Վելես» ՀԿ նախագահ Մարինա Պողոսյանին, անհարկի ընդհատելով վերջինիս խոսքը, իսկ լսելով «Սերժ Սարգսյան» բառակապակցությունը, անհայտ պատճառով դատավորի վարքագծում նկատվեցին անհավասարակշռության տարրեր, ով պահանջեց չվիրավորել դատարանին։

Հ.Գ. Աննա Մաթևոսյանի որոշումներով տևական կալանավորան տակ են պահվել որոշ քաղբանտարկյալներ։


15.06.2018թ. բողոք ՀՀ Վերաքննիչ քրեական դատարան Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 24/05/2018թ.-ի թիվ ԵԴ/0187/11/18 որոշման դեմ:

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում ԵԴ/0187/11/18 գործով  Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 24/05/2018թ.-ի  որոշման դեմ  «Վելես» ՀԿ նախագահ Մարինա Պողոսյանի  կողմից  բերված  բողոքի   հիման  վրա  դատական   նիստերը / նախագահող դատավոր Ա․Մնացականյան/

10.08.2018թ. -11:00

05.10.2018թ. -10:00

 

08.10.2018թ. -09:15

08.10.2018թ. “Փողոց դուրս չգաս՝ կկրակեմ, սա՞ չէր Սերժ Սարգսյանի “Դուք դասեր չեք քաղել մարտի 1-իցը”․ իրավապաշտպան (Տեսանյութ)

Continue reading at https://acblog.am/?p=1330 | AntiCorruption

14.12.2018թ. բողոք ՀՀ Վճռաբեկ դատարան։