«Վելես»-ը Գյումրիում
Ասուլիս Գյումրիում ի պաշտպանություն վաշխառուների գործունեություններից տուժածների
«Վելես» հասարակական կազմակերպության անդամները այցելել են Գյումրի, որտեղ մեր գործընկեր «Նոր սերունդ» հասարակական կազմակերպության գրասենյակում հանդիպումներ են ունեցել Գյումրիի քաղաքացիների հետ: Վերջիններս «Վելես»-ին էին դիմել դեռեւս 2015 թ. գարնանը՝ հայտնելով, որ վաշխառության եւ խաբեությա զոհ են դարձել: Կազմակերպության անդամներն ու փաստաբանը տեղում իրավաբանական խորհրդակցություն անցկացրեցին քաղաքացիների հետ, նրանց տեղեկատվություն տրամադրեցին իրենց շահերը պաշտպանելու եղանակների վերաբերյալ: «Վելես» հասարակակական կազմակերպությունը գյումրեցիներին աջակցում է նաեւ դատական գործընթացներում:
Գործի վերաբերյալ կարդացեք ԶԼՄ–ների հրապարակումները
11.08.2015 «Վաշխառու Մելադան բռի մեջ է պահում Գյումրին»
http://www.1in.am/1692370.html
Ասուլիս Գյումրիում ի պաշտպանություն վաշխառուների գործունեություններից տուժածների
«Վելես» Իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը 2015թ. հոկտեմբերի 30-ին Գյումրիի «Ասպարեզ» ակումբում կազմակերպեց մամլո ասուլիս որտեղ ներկայացրեց Գյումրի քաղաքում վաշխառու Մելադա Սարգսյանի գործնեության արդյունքում տուժած անձանց իրավիճակը: Կազմակերպությունը տրամադրում է իրավաբանական օգնություն: Այցը նաև նպատակ ունի բացահայտել մյուս զոհերին, ովքեր վախենում են պայքարել վաշխառուների դեմ և լռությամբ արդեն հանձել են կամ պատրաստվում են հանձնել իրենց բնակարանները:
Գործի վերաբերյալ կարդացեք ԶԼՄ–ների հրապարակումները
30.10.2015 Իրավապաշտպան Մարինա Պողոսյանի ելույթը Գյումրիում
http://veles.am/gyumri-visit-of-veles/
https://www.youtube.com/watch?v=_ov0Y_Nb4x8
30.10.2015 Փաստաբան Արթուր Սուքիասյանի ելույթը Գյումրիում
https://www.youtube.com/watch?v=6fZ0_Qvz7Dk
01.11.2015 Տոկոսով փող տվողների ընդհանուր կապիտալը Հայաստանում գերազանցում է պետական բյուջեն. Իրավապաշտպան
http://www.1in.am/1758004.html
Թորգոմ Թորոսյան
Թորգոմ Թորոսյանի տունը արգելանքի տակ է նախկին կնոջ՝ Մարիամ Բոյաջյանի պարտքի պատճառով: Ըստ գործի նյութերի՝ Մարիամը ընկերուհիներին օգնելու համար որպես երաշխավոր է հանդես եկել Մելադա Սարգսյանի հետ կնքված գործարքում: Ըստ այդ գործարքի՝ Մարիամի ընկերուհիները 1500 եւ 2000 ԱՄՆ դոլար են տոկոսով պարտք վերցրել Մելադայից եւ չեն վերադարձրել:
Մելադա Սարգսյանը հետագայում պայմանագիր է կնքել Մարիամ Բոյաջյանի հետ՝ նրան տրամադրելով 7000 ԱՄՆ դոլար, որպեսզի Մարիամն այդ գումարով փակի ընկերուհիների վերցրած պարտքը եւ գոյացած տոկոսները:
Մարիամն այժմ աշխատում է արտերկրում՝ տոկոսները փակելու համար, նրա ծնողների եւ նախկին ամուսնու տան վրա արգելանք է դրված՝ որպես պարտքի վերադարձման երաշխիք:
Թորգոմ Թորոսյանը «Վելես» իրավապաշտպան կազմակերպությանն է դիմել 2015 թվականներին: Կազմակերպությունը Թորոսյանին տրամադրում է իրավաբանական խորհրդատվություն և ներկայացնում է նրա շահերը դատարանում:
Թորոսյանը կազմակերպության օգնությամբ դիմել է դատարան՝ պահանջելով իր գույքը հանել արգելանքից:
Գործի վերաբերյալ կարդացեք ԶԼՄ–ների հրապարակումները
03.03.2016 Նախկին ոստիկանն ընդդեմ վաշխառուի — 2
https://www.youtube.com/watch?v=ZsYrtN4feLs
29.10.2015 Նախկին ոստիկանն ընդդեմ վաշխառուի
https://www.youtube.com/watch?v=l0DW8hhjXk0
29.09.2015 Վաշխառու Մելադա Սարգսյանի զոհը
https://www.youtube.com/watch?v=xbrPypxtPiU
Վոլոդյա Կիրակոսյան
Ըստ գործի նյութերի՝ Գյումրիի բնակիչ Վոլոդյա Կիրակոսյանը 2011 թվականին ամուսնության հետ կապված ծախսերը հոգալու համար ստիպված է եղել տոկոսով 1500 ԱՄՆ դոլար պարտք վերցնել Մելադա Սարգսյանից: Կիրակոսյանի ընտանիքը ստիպված է եղել ավելի մեծ գումարներ տոկոսով վերցնել՝ նախնական պարտքից գոյացած տոկոսները մարելու համար, արդյունքում պարքը մեծացել է, տոկոսները՝ աճել: Մինչ օրս Վոլոդյան Կիրակոսյանը վճարել է ավելի քան 73.200 ԱՄՆ դոլար:
Բարեկամներից պարտք վերցնելուց, ոսկեղենը գրավ դնելուց, գույքը վաճառելուց հետո Կիրակոսյանի ընտանիքը դարձյալ ի վիճակի չի եղել ազատվել պարտքերից, վճարված ամբողջ գումարով մարել են միայն տոկոսները:
Մելադա Սարգսյանը դիմել է դատարան՝ Կիրակոսյաններից 34600 ԱՄՆ դոլար բռնագանձելու պահանջով: Կիրակոսյանների ողջ գույքը եւ բանկային հաշիվները կալանքի տակ են: Կիրակոսյանները դիմել են ոստիկանություն՝ ընդդեմ Մելադա Սարգսյանի, հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասով, որով արգելվում է ամսեկան 4 տոկոսից բարձր տոկոսադրույքով գումար պարտքով տալը:
Մելադան, սակայն, պատասխանատվության չի ենթարկվել: Հունիսի 15-ին քրեական գործի քննությունը կարճվել է, Կիրակոսյանները կարճման որոշման դեմ բողոք են ներկայացրել դատարան:
Կիրակոսյանները «Վելես» իրավապաշտպան կազմակերպությանն է դիմել 2015 թվականներին: Կազմակերպությունը Կիրակոսյաններին տրամադրում է իրավաբանական խորհրդատվություն եւ ներկայացնում է նրանց շահերը դատարանում:
Գործի վերաբերյալ կարդացեք ԶԼՄ–ների հրապարակումները
28.07.2015 Ինչու կարճվեց վաշխառուի քրեական գործը
https://www.civilnet.am/news/2015/07/28/azatamard-gyumri-volodya-kirakosyan/275004
«Հելսինկյան Ասոցիացիա» և «Վելես» իրավապաշտպան ՀԿ-ի համատեղ այցը Գյումրի
2017թ. օգոստոսի 18-ին «Հելսինկյան Ասոցիացիա» և «Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունները համատեղ այց կազմակերպեցին Գյումրի:
«Հելսինկյան Ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ-ն Գյումրիում ներկայացնում է սպանված Արտյոմ Ադանալյանի իրավահաջորդ Ռուզաննա Ադանալյանի շահերը, ի դեմս փաստաբաններ՝ Նինա Կարապետյանցի և Արայիկ Պապիկյանի:
«Վելես» իրավապաշտպան ՀԿ-ն Գյումրիում ներկայացնում է քաղաքացիներ Թորգոմ Թորոսյանի, Մարիամ Բոյաջյանի, Ամալյա Բոյաջյանի, Վոլոդյա Կիրակոսյանի, Գայանե Կիրակոսյանի, Հովհաննես Կիրակոսյանի, Սեդա Թումասյանի շահերը, որոնք իրենց պնդմամբ դարձել են Գյումրիի բնակիչ Մելադա Սարգսյանի վաշխառության զոհերը: Վերջիններիս շահերը դատարաններում ներկայացրել է «Վելես» իրավապաշտպան ՀԿ–ի հետ համագործակցող փաստաբան՝ Արթուր Սուքիասյանը:
Երկու հասարակական կազմակերպությունների համատեղ այցելությունը նպատակ էր հետապնդում, համատեղ ջանքերով էլ ավելի արդյունավետ դարձնել երկու կազմակերպությունների շահառուների շահերի պաշտպանության գործընթացը և միևնույն ժամանակ ցուցադրել քաղաքացիական հասարակության համախմբվածությունը և հստակ ուղերձը ՀՀ իրավապահ մարմիններին, որ քաղաքացիական հասարակությունը մշտապես իր ակտիվ մասնակցությունն է ցուցաբերելու վերջիններիս կողմից ապօրինությունների կանխման համար:
2017թ. օգոստոսի 18-ին ժամը 12:30 կայացավ Ռուզաննա Ադանալյանի դատական նիստը, որը հետաձգվեց մինչև սույն թվականի սեպտեմբերի 1-ը:
Դատական նիստից հետո «Հելսինկյան Ասոցիացիա» և «Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները հանդիպեցին «Վելես» իրավապաշտպան ՀԿ շահառուներ ՝ Թորգոմ Թորոսյանին, Մարիամ Բոյաջյանին, Վոլոդյա Կիրակոսյանին, այցելեցին Ամալյա Բոյաջյանին, որն իր 81- ամյա տարիքում հայտնվել է իր միակ կացարանից վտարման շեմին ի շնորհիվ Մելադա Սարգսյանի:
Համատեղ այցելության ընթացքում տեղի ունեցան քննարկումներ, որից հետո «Հելսինկյան Ասոցիացիա» և «Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների ղեկավարները այցելեցին Շիրակի մարզի դատախազություն, հանդիպեցին Շիրակի մարզի դատախազի տեղակալ՝ Արտյոմ Ավետիսյանին, ներկայացրին Կիրակոսյանների, Բոյաջյանների, Թումասյանների և Թորոսյանների խնդիրները և փորձեցին հստակ պատասխան ստանալ, թէ նման մեծաքանակ բողոքների դեպքում ինչպես է, որ Մելադա Սարգսյանը մնում է անպատիժ և վերջինիս հանդեպ հարուցված քրեական գործերը շարունակաբար կարճվում են: Զրույցի ընթացքում դատախազ Ա. Ավետիսյանը ևս համաձայնվեց այն մտքին, որ Գյումրիի բազմաթիվ քաղաքացիներ տարիներ շարունակ բողոքներ են ներկայացնում Մելադա Սարգսյանի կողմից վաշխառության վերաբերյալ և իրենք էլ քաջատեղյակ են դրա մասին, սակայն ՀՀ Վճռաբեկ դատարանի նախադեպային մի շարք որոշումներ թևատում են դատախազությանը և վերջիններս զրկված են Մելադա Սարգսյանին ըստ օրենքի պատժելու հնարավորությունից:
Թեմայի շուրջ նաև կարդացեք՝
Առաջին տաղավար. Խաբեության ճանապարհով
Հաղորդման հյուրն է ՛՛Վելես՛՛ Իրավապաշտպան ՀԿ նախագահ՝ Մարինա Պողոսյանը: ՛՛Վելես՛՛ Իրավապաշտպան ՀԿ-ն շուրջ երեք տարի անվճար իրավական աջակցություն է ցուցաբերել գյումրեցի երեք ընտանիքներին, մշտապես լինելով նրանց կողքին։ Կազմակերպությունը անվճար փաստաբան է տրամադրել դատական բոլոր ատյաններում գյումրեցիների շահերը ներկայացնելու համար։
Հաղորդումը կարող եք դիտել այստեղ՝
http://www.1tv.am/hy/program/videos/%D4%B1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%AB%D5%B6-%D5%BF%D5%A1%D5%B2%D5%A1%D5%BE%D5%A1%D6%80#video74492-Առաջին տաղավար. Խաբեության ճանապարհով