[:am]Իրավապաշտպանին հետապնդում են դատական կարգով[:]

[:am]

Հունվարի 18-ին՝ ժամը 14:30-ին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանում քննվելու է իրավապաշտպան Մարինա Պողոսյանի դեմ սարքած քրեական գործը: Դատախազությունը կեղծ քրեական հետապնդման միջոցով տարիներ շարունակ փորձում է ճնշումներ գործադրել «Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նկատմամբ՝ ի դեմս կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանի: Հերթական շինծու գործն այս անգամ հասել է դատարան:

«Վելես» իրավապաշտպան կազմակերպությանը հաջողվել է բացահայտել կոռուպցիոն և փողերի լվացման հիմնավոր կասկածներ պարունակող այնպիսի շղթաներ, որոնցում ներգրավված են դատախազության և դատական մարմինների նախկին և ներկա բարձրաստիճան պաշտոնյաներ։ Վերջիններս, իրենց մասնավոր-անձնական շահերից ելնելով, անօրինականորեն գործադրում են իրավապահ և դատաիրավական լծակները՝ ճնշելու և վախեցնելու «Վելես»-ի ղեկավար Մարինա Պողոսյանին, խոչընդոտելու նրա իրավապաշտպան գործունեությանը և իրական փաստերի ու մեղավորների բացահայտմանը։

Խնդրում ենք ներկա գտնվել դատական նիստին և լուսաբանել այն՝ այդպիսով նպաստելով գործի քննության թափանցիկությանն ու օբյեկտիվությանը:

Հարգանքով,

«Վելես» իրավապաշտպան

հասարակական կազմակերպություն

Մանրամասներին ծանոթացեք հետևյալ հղումներով՝

[:am]Հայտարարություն ի աջակցություն իրավապաշտպան Մարինա Պողոսյանի «Հյուման Ռայթս Հաուս Երեւանը»[:en]Statement in Support of Marina Poghosyan «Human Rights House Yerevan»[:]

[:am] Բաց նամակ  ՀՀ Գլխավոր դատախազին[:ru]Открытое письмо Генеральному Прокурору РА[:]

 

 

 [:]

Like this:

Մեր գործընկերները

© 2021 Veles. All rights reserved. Designed by Hakob Jaghatspanyan.
%d bloggers like this: