Author: Veles Human Rights NGO

[:am]Դատախազությունը չի ցանկանում պատժել Հունան Պողոսյանին[:]

[:am]

ռտգհըյւ

«Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը գրություն է ստացել ՀՀ գլխավոր դատախազությունից՝ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի դեմ տրված հաղորդման վերաբերյալ: Հիշեցնենք, որ 2015 թվականին Հունան Պողոսյանի միջնորդության հիման վրա Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը թույլատրել էր «Ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելՄարինա Պողոսյանի նկատմամբ, որի շրջանակներում նրան գաղտնի ձայնագրել էին թե՛ հանրային վայրում, թե՛ սեփական բնակարանում:

Մարինա Պողոսյանը հանցագործության մասին հաղորդման մեջ նշել էր, որ ՀՀ ոստիկանապետի 1-ին տեղակալի ներկայացրած միջնորդությամբ ակնհայտ կեղծ տվյալներ են հայտնվել դատարանին: Փոխոստիկանապետը դատարանին հայտնել էր, որ «Օպերատիվ հարցում» և «Օպերատիվ տեղեկություննեի ձեռքերում» ՕՀ  միջոցառումնեի արդյունքում տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Մարինա Պողոսյանը հանցագործություն է կատարել: Սակայն քրեական գործում այդպես էլ չեն հայտնել այդ օպերատիվ հարցում միջոցառումների արդյունքում ստացված տեղեկությունները: Ավելին, Հունան Պողոսյանի ներկայացրած միջնորդությունից ու Մարինա Պողոսյանին գաղտնի ձայնագրելուց հետո նրա դեմ հարուցված քրեական գործը կարճվել էր՝ փաստելով վերջինիս անմեղությունը:

«Այստեղ տրամաբանական հարց է ծագում, եթե եղել է ոստիկանության մոտ օպերատիվ տվյալ, որ ես հանցագործ եմ, այդ ինչպե՞ս են կարճել քրեական գործը: Փաստորեն, կամ իրենք ապօրինի են կարճել գործը կամ Հունան Պողոսյանը կեղծ տվյալներ է ներկայացրել դատարանին: Սակայն դատախազությունը հրաժարվում է քրեական գործ հարուցել և բացահայտել իրական հանցագործներին»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում ասաց Մարինա Պողոսյանը:

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին հասցեագրված հանցագործության մասին հաղորդումը ուղարկվել էր ՀՀ գլխավոր դատախազություն, որտեղ ոչ թե որոշում են կայացրել հաղորդման վերաբերյալ, ինչն օրենքի պահանջն է, այլ ընդամենը գրություն են ուղարկել Մարինա Պողոսյանին՝ հայտնելով, որ իրավապաշտպան Արթուր Սաքունցի «նույնաբովանդակ հաղորդման» հիման վրա նախապատրաստվել են նյութեր և քրեական գործի հարուցումը մերժվել է:

Սաքունցի ներկայացրած հաղորդումը, սակայն, ոչ թե վերաբերում էր Հունան Պողոսյանի կողմից դատարանին կեղծ տեղեկություններ ներկայացնելուն, այլ նրան, որ այդ ժամանակ վկայի կարգավիճակ ունեցող Մարինա Պողոսյանի նկատմամբ «Ներքին դիտում» անցկացնելու մասին որոշումն ապօրինի է եղել:

Ինչ վերաբերում է Հունան Պողոսյանի կողմից Մարինա Պողոսյանի անմեղության կանխավարկածը խախտելուն, ապա Դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության ավագ դատախազ Հ. Պետրոսյանը եզրակացրել է, որ փոխոստիկանապետի ներկայացրած միջնորդության մեջ «չի արձանագրվել հանցագործությունը հաստատապես Մարինա Պողոսյանի կողմից կատարվելու փաստը: Հիշեցնենք, որ փոխոստիկանապետը միջնորդության մեջ բառացիորեն գրել էր. «Նկատի ունենալով, որ հանցագործության կատարմանը մասնակցել է Մարինա Պողոսյանը և սակայն թաքցնում է այդ տեղեկությունները քննությունից…»:

Փաստացի, ՀՀ դատախազությունը ոչ միայն չի ցանկանում պատժել Հունան Պողոսյանին, այլև չի կատարում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածի պահանջը և ներկայացված հաղորդման վերաբերյալ որոշում չի կայացնում: Սա խիստ բնորոշ է դատախազության գործելակերպին, եթե հաշվի առնենք, որ  վերջին տարիներին միայն «Վելես» ՀԿ-ի 11 բողոք բավարարվել է դատարանում՝ ընդդեմ դատախազության անգործության: Բոլոր բողոքները վերաբերում են դատախազության անգործությանը, ավելի ստույգ՝ ստացված հաղորդումների վերաբերյալ որոշում չկայացնելուն (գործերից մեկին կարող եք ծանոթանալ այստեղ):

Իր ներկայացրած հաղորդման մասով ևս Մարինա Պողոսյանը պատրաստվում է բողոք ներկայացնել դատարան՝ ընդդեմ դատախազության անգործության:

Հեղինակ՝ Արման Ղարիբյան

http://www.1in.am/2253561.html

[:]

[:am]«Վելես» ԻՀԿ շահառու Գ. Թումասյանի գործով դատական նիստը տեղի կունենա 27.11.2017թ-ին՝ ժամը 11:30-ին[:ru]Судебное слушание по делу Гаяне Тумасян состоится 27 ноября 2017г. в 11:30[:en]The trial of the case of the beneficiary of “Veles” NGO Gayane Tumasyan will be heard on November 27, 2017, at 11:00 am[:]

[:am]

wooden gavel and books on wooden table,on brown background

«Վելես Իրավապաշտպան ՀԿ-ի շահառու Գայանե Թումասյանի գործով դատական նիստը տեղի կունենա 27.11.2017թ-ին՝ ժամը 11:30-ին,  ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում: / դատավոր Ս. Համբարձումյան /

Թումասյանի գործին կարող եք ծանոթանալ այստեղ

http://veles.am/gayane_tumasyan_case/[:ru]

wooden gavel and books on wooden table,on brown background

Судебное  слушание по делу    Гаяне Тумасян  состоится  27 ноября  2017г. в 11:30 в Апелляционном суде РА / судья С. Амбарцумян/

http://veles.am/ru/gayane_tumasyan_case/[:en]

 wooden gavel and books on wooden table,on brown background

The trial of the case of the beneficiary of “Veles” Human Rights  NGO Gayane Tumasyan will be heard on 27.11.2017, at 11:00 am., at the RA Criminal Court of Appeals. /Judge S. Hambardzumyan/

You can get acquainted with Tumasyan’s case here.

http://veles.am/gayane_tumasyan_case/[:]

[:am]Մարինա Պողոսյանի բացահայտած փողերի լվացումը և նրա նկատմամբ հարուցված քրեական գործը www.lragir.am[:]

[:am]https://www.youtube.com/watch?v=MPxoiteBniI

Վելես իրավապաշտպանական ՀԿ-ի նախագահ Մարինա Պողոսյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել, որտեղ նա մեղադրվում է ուրիշի գույքը օտարելու մեջ: Գործը հարուցվել է կանադահայ Արփի Մերասի Աշոտ Կարապետյանին ուղղված հաղորդում հանցագործության մասին փաստաթղթի հիման վրա, որի բնօրինակը չկա: 2015 թվականին Մարինա Պողոսյանը բացահայտել էր խոշոր փողերի լվացման, հողի օտարման հանցագործություն, որի բարձրաձայնումից հետո նրա նկատմամբ կազմակերպվել է քրեական հետապնդում:Դատարանին ներկայացված փաստաթղթերի շարքում բացակայում են Արփի Մերասի կողմից փաստաթղթերի բնօրինակները, ստորագրությունների համեմատության մեջ կան նկատելի տարբերություններ, դատարանը հրաժարվել է այս գործով ձեռագրաբանական փորձաքննություն նշանակելուց: Հանցանքը, որի մեջ մեղադրվում է Մարինա Պողոսյանը, բնակարանի գույքի առք ու վաճառքի խրթին մի պատմություն է, որտեղ նրա ընտանիքի բարեկամ Արփի Մերասը տվել է Մարինային լիազորագիր՝ բնակարան գնելու, վաճառելու մասին:Վերջերս դատարանից բազմաթիվ գրություններից և պահանջներից հետո Մարինա Պողոսյանին և իր փաստաբաններ Լիպարիտ Սիմոնյանին, Նինա Կարապետյանցին հաջողվել է ստանալ մի փաստաթուղթ, որտեղ առկա է ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանի՝ դատարանին ներկայացված միջնորդություն Մարինա Պողոսյանի բնակարանում ներքին դիտում անցկացնելու վերաբերյալ: Հունան Պողոսյանը արդեն ապացուցված է համարել Մարինա Պողոսյանի մեղքը և որակել գործողությունը հանցագործություն՝ խախտելով նրա անմեղության կանխավարկածը:Նշենք նաև, որ ոստիկանությունը առանց Մարինայի իմացության մուտք է գործել նրա բնակարան և իրականացրել ներքին դիտում: Իրավապաշտպանը համոզված է , որ դա փողերի լվացման հետ կապված իր բացահայտման պատճառով է արվել, որպեսզի պարզեն, թե որքան տեղեկատվության է տիրապետում նա:Ոստիկանության մեկ այլ գրությամբ պատասխան է ստացվել, որ որևէ ներքին դիտում չի իրականացվել Մարինա Պողոսյանի տանը: Առկա է հակասություն, իրավապաշտպանը հարց է բարձրացնում, թե Հունան Պողոսյանը որ երկրի ոստիկանությունն է ներկայացնում:Փաստաթղթերին և քրեական գործի նախապատմությանը կարող եք հետևել տեսանյութում:

ԹԵՀՄԻՆԵ ԵՆՈՔՅԱՆ

http://www.lragir.am/index/arm/0/videos/view/164666

[:]

[:am]Մարինա Պողոսյանը հաղորդում է ներկայացրել փոխոստիկանապետի դեմ www.1in.am[:en]Marina Poghosyan filed a report against the Deputy Chief of Police www.1in.am[:]

[:am]

5-7

«Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ընդդեմ ՀՀ ոստիկանության պետի 1-ին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանի: Հաղորդումը վերաբերում է ոստիկանության կողմից 2015 թվականի սեպտեմբերին Մարինա Պողոսյանին սրճարանում և սեփական բնակարանում գաղտնի ձայնագրելու մասին Հունան Պողոսյանի ներկայարած միջնորդությանը:

«Առաջին լրատվականը» գրել էր, որ Մարինա Պողոսյանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը միջնորդություն էր ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան Մարինա Պողոսյանի վերաբերյալ «Ներքին դիտում» օպերատիվ- հետախուզական միջոցառում անցկացնելու վերաբերյալ թույլատվություն ստանալու համար:

Փոխոստիկանապետը իրավապաշտպան Մարինա Պողոսյանի զրույցը կանադահայ Արփի Մերասի հետ գաղտնի ձայնագրելու անհրաժեշտությունը հիմնավորել էր նրանով, որ Արաբկիրի բաժնում տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Մարինա Պողոսյանը հանցագործություն է կատարել: Ավելին, Հունան Պողոսյանը միջնորդության մեջ բառացիորեն գրել էր հետևյալը. «Նկատի ունենալով, որ հանցագործության կատարմանը մասնակցել է Մարինա Պողոսյանը և սակայն թաքցնում է այդ տեղեկությունները քննությունից…»: Եվ սա այն պարագայում, որ հարուցված քրեական գործի շրջանակներում Մարինա Պողոսյանը դեռ հարցաքննված չի եղել անգամ որպես վկա:

«Հունան Պողոսյանի կողմից կատարված միջնորդությամբ խախտվել է իմ անմեղության կանխավարկածի սահմանադրական բացարձակ իրավունքը, և իմ վերաբերյալ ցուցաբերվել է ակնհայտ կանխակալ, կամայական մոտեցում: Հանցագործության կատարման փաստը կարող է հաստատված համարվել միմիայն դատարանի կողմից և ոչ ՀՀ ոստիկանապետի 1-ին տեղակալի կողմից»,- հանցագործության մասին հաղորդման մեջ գրել է «Վելես» ՀԿ-ի նախագահը:

Մարինա Պողոսյանը պնդում է, որ ՀՀ ոստիկանապետի 1-ին տեղակալի ներկայացված միջնորդությամբ ակնհայտ կեղծ տվյալներ են հայտնվել դատարանին, ակնհայտ անմեղ անձին պիտակավորելով որպես «հանցագործություն կատարած անձ»:

«Միջնորդությունում նշված փաստերը խեղաթյուրվել են՝ նպատակ հետապնդելով ամեն գնով ստեղծել արհեստական հիմքեր ինձ հետևելու, մուտք գործելու իմ անձնական տարածք, իրազեկվելու իմ շարժից, իմ բնակարանում տեղի ունեցող անձնական խոսակցություններից»,- նշել է Պողոսյանը ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին հասցեագրված հաղորդման մեջ:

Մարինա Պողոսյանը չգիտի, թե ովքեր և ինչ եղանակով են գաղտնի ձայնագրել իրեն սեփական բնակարանում: Իրավապաշտպանը տեղեկատվություն ստանալու հարցում է կատարել ՀՀ ոստիկանություն պարզելու համար արդյոք իր վերաբերյալ 2014թ. հունվարի 1-ից մինչև 2016թ. օգոստոսի 17-ը կատարվել է որևէ Օպերատիվ-հետախուզական միջոցում (ՕՄՀ): ՀՀ ոստիկանությունից ստացվել է պատասխան, որ նշված ժամանակահատվածում Պողոսյանի վերաբերյալ ՕՀՄ չի անցկացվել: Այնուամենայնիվ, Պողոսյանի զրույցը Արփի Մերասի հետ գաղտնի ձայնագրվել է թե՛ սրճարանում, թե՛ նրա սեփական բնակարանում: Եթե ոստիկանությունը չի իրականացրել այդ օպերացիան, ապա ո՞վ: «Վելես» ՀԿ-ի նախագահն այս հարցի պատասխանը չունի, միայն նշում է, որ այս ամենը կազմակերպվել է իր դեմ, որպեսզի խոչընդոտվի իր իրավապաշտպան գործունեությունը:

«Խնդրում եմ պարզել մեղավորներին և պատժել, նամանավանդ, որ վստահաբար նման կոպիտ խախտումներ թույլ են տրվել իմ մասնագիտական գործունեությունը խաթարելու նպատակով»,- Վլադիմիր Գասպարյանին է դիմել Պողոսյանը:

Հիշեցնենք, որ Մարինա Պողոսյանի դեմ քրեական գործ է հարուցվել իր վաղեմի մտերիմ Արփի Մերասի հաղորդման հիման վրա:

Մարինա Պողոսյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի գումարի յուրացման մեջ (ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ) և մեղավոր ճանաչվելու դեպքում նրան սպառնում է 5-8 տարվա ազատազրկում: Իսկ գործով տուժող ճանաչված Արփի Մերասը նաև քաղաքացիական հայց է ներկայացրել Պողոսյանի դեմ՝ նրանից պահանջելով 57.820.000 ՀՀ դրամ:

Այս գործով հաջորդ դատական նիստը նշանակված է նոյեմբերի 15-ին՝ ժամը 14:00-ին: Այդ օրը դատավոր Մնացական Մարտիրոսյանը պետք է հրապարակի Մարինա Պողոսյանի դատապաշտպան Լիպարիտ Սիմոնյանի ներկայացրած միջնորդության վերաբերյալ որոշումը: Փաստաբանը միջնորդել էր վերոնշյալ օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում ձեռք բերված գաղտնի ձայնագրությունները ճանաչել որպես անթույլատրելի ապացույցներ, իսկ այդ գործողությունների հետևանքով ձեռք բերված տվյալները՝ոչ հավաստի: Լիպարիտ Սիմոնյանը կարծում է, որ այդ ապացույցները ձեռք են բերվել օրենքի խախտմամբ:

Հեղինակ՝ Արման Ղարիբյան

Report of Crime

http://www.1in.am/2240539.html#sthash.qU95GOVw.gbpl

[:en]

csdfsdf

Marina Poghosyan, the President of “Veles” human rights defender NGO, filed a crime report against the First Deputy Chief of Police of Armenia, the police lieutenant- general, Hunan Poghosyan. The report referred to the motion filed by Hunan Poghosyan on secretly recording Marina Poghosyan in a café and in her own apartment in September 2015.

The “Arajin Lratvakan” (the “First News Agency”) wrote that within the framework of the criminal case against Marina Poghosyan, the Deputy Chief of Police Hunan Poghosyan had filed a motion to the Court of General Jurisdiction of Kentron and Nork-Marash Administrative Districts of Yerevan to have permission on conducting operative-investigative activities of “Internal observation” against Marina Poghosyan.

The Deputy Chief of Police grounded the need for confidential recording the talk between the human rights defender Marina Poghosyan and the Canadian-Armenian Arpi Meras by the fact that information on Marina Poghosyan having committed a crime had been received in the Arabkir Department. Moreover, in his motion Hunan Poghosyan had literally written the following: “Taking into consideration that Marina Poghosyan participated in the crime but she conceals this information from the investigation …” And this in the case when Marina Poghosyan had not been questioned within the frames of the initiated criminal case even as a witness.

“By the motion of Hunan Poghosyan, the constitutional absolute right of my innocence presumption was violated and I was exposed to an obviously biased and arbitrary approach. The fact of committing a crime can only be justified by the court but not by the First Deputy Chief of Police, – the President of the “Veles” NGO wrote in her report on the crime.

Marina Poghosyan claimed that by the motion filed by the First Deputy Chief of Police, obviously false information was submitted to the court, thus labeling the obviously innocent person as “a person who committed a crime”.

“The facts mentioned in the motion were misinterpreted aimed at creating at every cost artificial grounds, to enter my personal space, to be informed of my movement, of private conversations in my apartment”, Poghosyan mentioned in the report addressed to the Chief of Police Vladimir Gasparyan.

Marina Poghosyan does not know who and in what ways secretly recorded her in her own apartment. The human rights defender submitted an information inquiry to the Police of Armenia to find out whether any operative-investigative activities (OIA) were provided against her during the period of January 1, 2014 – August 17, 2016. A response of the RA Police was received which said that no operative-investigative activities against Poghosyan was conducted.

Yet, Poghosyan’s conversation with Arpi Meras was secretly recorded both in the café and in her own apartment. If the police had not carried out that operation, then who had? The President of “Veles” NGO had no answer to this question, but mentioned only that all these had been organized against her in order to prevent her rights defending activities.

“I would like to ask you to find the guilty and punish them, especially as such gross violations have surely been made to distort my professional activities”, Poghosyan applied to Vladimir Gasparyan.

Let us recall that a criminal case has been filed against Marina Poghosyan on the grounds of a report by her long-time friend, Arpi Meras.

Marina Poghosyan has been accused of embezzling a particularly large amount of money (Article 179, part 3, point 1 of the RA Criminal Code) and she faces 5-8 years of imprisonment if found guilty. Arpi Meras, acknowledged as a victim of the case, also filed a civil suit against Poghosyan by which demanding 57.820.000 AMD from her.

The next court hearing of this case is scheduled for November 15, at 14:00. On that day the judge Mnatsakan Martirosyan should publicize the decision on the motion filed by Liparit Simonyan, the lawyer of Marina Poghosyan. The lawyer had filed a motion to recognize the secret recordings acquired as a result of the above-mentioned operative-investigative activity as inadmissible evidence and the data obtained as a result of those activities unreliable. Liparit Simonyan thinks that these evidences were obtained by violating the law.

Author: Arman Gharibyan

Report of Crime

http://www.1in.am/2240539.html

[:]

[:am]«Վելես» Իրավապաշտպան ՀԿ շահառու Գայանե Թումասյանի գործով դատական նիստը տեղի կունենա 07.11.2017թ-ին՝ ժամը 11:00-ին[:]

[:am]

wooden gavel and books on wooden table,on brown background

”Վելես”ՀԿ-ի շահառու Գայանե Թումասյանի գործով դատական նիստը տեղի կունենա 07.11.2017թ-ին՝ ժամը 11:00-ին, Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: / դատավոր Վ. Խալաթյան /

Թումասյանի գործին կարող եք ծանոթանալ այստեղ

http://veles.am/gayane_tumasyan_case/[:]

[:am]Դերասանուհի Գոհար Իգիթյանը կե՞ղծ ապացույց է ներկայացրել քննիչին www.1in.am[:]

[:am]

«Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանի գործով հարցաքննված վկաներից շատերը հանրությանը հայտնի անձինք են, դերասաններ, ովքեր բեմ են բարձրանում Երևանի Դրամատիկական թատրոնում, նկարահանվում սերիալներում: Գործի քննությունը մոտենում է ավարտին, ուստի ժամանակն է մանրամասնորեն ներկայացնելու հայտնի վկաների ցուցմունքները:

ՀՀ վաստակավոր արտիստ Գոհար Իգիթյանը դատարանում հարցաքննվել է այս տարվա ապրիլին ու թեև դատարանում գրավոր զգուշացվել է կեղծ ցուցմունքներ տալու դեպքում քրեական պատասխանատվության վերաբերյալ, Մարինա Պողոսյանը պնդում է, որ դերասանուհին ոչ միայն ստել է դատարանում, այլև կեղծ ապացույց է ներկայացրել քննչական մարմնին:

Գոհար Իգիթյանը դատարանում պատմել է, որ ճանաչում է Մարինա Պողոսյանին Արփի Մերասի միջոցով, իսկ Արփի Մերասին մոտիկից ճանաչել է իր ամուսնու՝ Դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Խանդիկյանի միջոցով: «Մերասի բնակարանը երկար տարիներ մեր տրամադրության տակ է եղել, ամուսինս ապրել է այդտեղ, հետո տեղափոխվեց, սակայն բանալին երկար տարիներ մեզ մոտ էր: 2007 թվականից հետո, քանի որ ամուսնուս ընտանիքում դժբախտություն էր, առաջին ամուսնությունից ծնված տղան մահացավ, Արփին մտածեց, որ մեզ պետք չէ էդպես բանի տակ թողնել, մենք խրված ենք մեր խնդիրների մեջ, որոշեց բանալին մեզնից վերցնել ու փոխանցել իր վաղեմի բարեկամուհուն՝ Մարինա Պողոսյանին»,- նշել է դերասանուհին:

Մարինա Պողոսյանը Գոհար Իգիթյանին դատարանում հարց էր ուղղել՝ արդյոք իրենցից բանալի վերցնելու իրական պատճառը անվստահությունը չի՞ եղել. «Մերասի որդին ու հարսը եկել էին Հայաստան և դուք լինելով Աղվերանում տան բանալին չէիք տվել նրանց, որպեսզի իրենք կարողանան այդ բնակարանում մնալ: Ես ինքս եմ նրանց տարել Կողբացի փողոցի վրա գտնվող հյուրանոցում տեղավորել: Այդ դեպքից հետո Արփին վերցրեց ձեր մոտից բանալիները»,- պնդել է Մարինա Պողոսյանը: Նրա հարցին ի պատասխան Գոհար Իգիթյանն ասել է, որ նման բան չի եղել, ինքը չի հիշում: Պողոսյանն էլ հիշեցրել է, որ ինքն անձամբ է խոսել Արմեն Խանդիկյանի հետ և վերջինս ասել է, թե բանալի չենք տալիս, թող գնան հյուրանոցում մնան:

Վկայի խոսքով՝ 2015 թվականին իրենք ընկերներով՝ Սյուզան Մարգարյան, Հրաչյա Հարությունյան, Արթուր Ութմազյան և այլք հավաքված են եղել ամառանոցում, ապա  զանգահարել են Արփի Մերասին նրա ծնունդը շնորհավորելու նպատակով: «Խոսելուց հետո Արթուր Ութմազյանն ասաց, բա չհարցրեցինք, Արփիի տունը վաճառվում է, մի հատ հարցնեինք՝ ինչի ա որոշել վաճառի, որովհետև Արփին տարիներ շարունակ ասում էր, որ ինքը 80 ամյակից հետո ավելի երկար ժամանակով էր ուզում գալ էստեղ»,- պատմել է Գոհար Իգիթյանը:

«Մեկ-երկու շաբաթ անց ես զանգահարեցի Արփիին, որպեսզի հարցնեմ՝ ինչի է որոշել վաճառել, գոնե մենք կիմանայինք այդ մասին, եթե ինքը որոշեր վաճառել: Արփին ասաց, որ իր Երևանի բնակարանը չի վաճառվում, ասացի, որ Արթուրը տեսել է, որ լուսամուտներին գրված է «վաճառվում է»: Արփին ասաց, ես կզանգեմ Մարինային կհարցնեմ, հետո հետ զանգեց ինձ, ասաց, որ նման բան չկա»:

ՀՀ վաստակավոր արտիստը ի վերջո զանգահարել է պաստառի վրա գրված հեռախոսահամարին ու պարզել, որ բնակարանն իսկապես վաճառվում է: Գոհար Իգիթյանի խոսքով՝ պաստառի վրա գրված հեռախոսահամարը հետագայում ինքը հայտնաբերել է իր հեռախոսահամարների գրքույկում: Նրա խոսքով, դեռևս 2012 թվականին, երբ Արփի Մերասը եկել էր երևան, իրեն տվել էր Մարինա Պողոսյանի տղայի հեռախոսահամարը, որը և Իգիթյանը գրել էր իր հեռախոսագրքի մեջ: Իգիթյանը հետագայում պարզել է, որ իր հեռախոսագրքի մեջ գրված համարն ու տան վաճառքի հայտարարության պաստառի վրայի համարը նույնն է, որը պատկանում է Մարինա Պողոսյանի որդուն: Դերասանուհին հեռախոսագիրքը լուսանկարահանել է և ներկայացրել քննչական մարմին՝ որպես ապացույց (տես լուսանկարը):

Մարինա Պողոսյանը Գոհար Իգիթյանի հարցաքննությունից հետո հայտարարել է, որ Գոհար Իգիթյանը ստում է և կեղծ ապացույց է ներկայացրել քննչական մարմնին: «Ես հայտարարում եմ, որ Գոհար Իգիթյանը տվեց կեղծ ցուցմունք: Փաստացի Գոհար Իգիթյանի ներկայացրած ապացույցը կեղծ ապացույց է և նա ստում է, որովհետև այդ հեռախոսահամարը պատկանել է իմ որդուն միայն 2013 թվականի փետրվարի 22-ից, այսինքն՝ 2012 թվականին Արփին որևէ կերպ չէր կարող այդ հեռախոսահամարը տալ Գոհարին, և նա չէր կարող դա 2012 թվականին գրած լիներ իր հեռախոսագրքում»:

Մարինա Պողոսյանը հետագայում դատարան է ներկայացրել «Արմենտել» ՓԲԸ-ի պաշտոնական գրությունը, որով ապացուցվում է, որ վերոնշյալ հեռախոսահամարը Մարինա Պողոսյանի որդու անունով է գրանցված 22.02.2013 թվականից (տես լուսանկարը):

Մարինա Պողոսյանը դատարանում նաև հայտարարել է, որ Գոհար Իգիթյանի ցուցմունքներն արժանահավատ չեն, քանի որ վերջինիս մոտ հակակրանք կարող է լինել իր նկատմամբ: Պողոսյանի խոսքով՝ Արմեն Խանդիկյանի նախկին կինը՝ Տաթևիկ Ղափլանյանը, երբ եկել էր Հայաստան, որպեսզի դատի տար նախկին ամուսնուն, իրեն էր դիմել օգնության համար: «Ես թույլ եմ տվել, որպեսզի Տաթևիկը ապրի իմ բնակարանում: Այդ պահից սկսած այս մարդիկ առանձնահատուկ հակակրանք ունեն իմ նկատմամբ: Նրանց տված ցումցունքներն արժանահավատ չեն, մանավանդ Գոհար Իգիթյանինը, ով սուտ ցուցմունք է տվել դատարանում»,- հայտարարել է Մարինա Պողոսյանը:

Այն որ Պողոսյանի ու դերասանական կազմի հարաբերությունները հարթ չեն եղել, պարզ է դառնում նաև Իգիթյանի ցուցմունքից: Դերասանուհին նշել է, որ Արփի Մերասը Մարինա Պողոսյանի հետ շատ ավելի մտերիմ էր, քան իրենց: «Արփին Մարինայի հետ միշտ առանձին էր հանդիպում, ես նկատել եմ, որ դա Մարինայի ցանկությունն էր, եթե մենք ընկերներով լինում էինք, ինքը չէր գալիս, շատ-շատ կգար մի 5 րոպեով, հետո գնում էր, ասում էր՝ երբ իրենք գնան, ես կգամ»:

ՀԳ. Գոհար Իգիթյանի ցուցմունքի համաձայն, 2015 թվականի օգոստոսին, երբ Արփի Մերասը եկել է Հայաստան, ասել է, որ շատ է ուզում հանդիպել ու խոսել Մարինայի հետ: Այնինչ հուլիս ամսին, երբ Մարինա Պողոսյանը տասնյակ անգամներ զանգահարել է Մերասին, որպեսզի հասկանա, թե վերջինս ինչու է հաղորդում ներկայացրել իր դեմ, Մերասը դիտավորյալ չի պատասխանել հեռախոսազանգերին, Իսկ երբ Արփի Մերասը Երևանում է եղել, Մարինա Պողոսյանին հանդիպել է միայն սեպտեմբեր ամսին, ըստ էության, համագործակցելով ոստիկանական գործակալների հետ, քանի որ այդ հանդիպումը գաղտնի ձայնագրվել է ոստիկանության կողմից և դրվել Մարինա Պողոսյանին առաջադրված մեղադրանքի հիմքում:

http://www.1in.am/2238754.html

[:]

[:am]«Մեր երկրում կարող են մարդուն հետևել, ձայնագրել, հետագայում որոշում կայացնելու համար» (տեսանյութ) www.a1plus.am[:ru]«В нашей стране могут за человеком следить, записывать, чтобы в дальнейшем принять решение» (video) www.a1plus.am[:en]In our country, people can follow and record to another person in order to make decisions in the future – Marina Poghosyan (video) www.a1plus.am[:]

[:am]Untitled3-9-472x265

Ոստիկանության գաղտնի ծառայողները ձայնագրել են «Վելես» իրավապաշտպան  կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանի խոսակցությունը իր երբեմնի մտերիմ Արփի Մերասի հետ: 2015թ. -ի սեպտեմբերի 11-ին Կանադայից ժամանած Արփի Մերասը հանդիպել է Մարինա Պողոսյանին և նրանց խոսակցությունը գաղտնի ձայնագրվել է թե սրճարանում, թե Պողոսյանի սեփական բնակարանում:

Նշենք, որ այս ձայնագրությունները դրված են Մարինա Պողոսյանի դեմ հարուցված քրեական գործի հիմքում, որպես ապացույց:

Թեմայով առավել մանրամասն զրուցելու համար «Ա1+»-ը հրավիրել է հենց իրեն՝ Մարինա Պողոսյանին:

http://www.a1plus.am/1576975.html[:ru]Untitled3-9-472x265

Тайные сотрудники Полиции записали разговор президента правозащитной организации “Велес” с бывшей подругой Арпи Мрас. Арпи Мерас, прибывшая из Канады 11-го сентября 2015г. встретилась с Мариной Погосян и их разговор был тайно записан и в кафе, и в собственной квартире Погосян.

Отметим, что эти записи лежат в основе возбужденного против Марины Погосян уголовного дела, в качестве доказательства.

Для более подробной беседы на эту тему “А1+” пригласил саму Марину Погосян.

http://ru.a1plus.am/1342336.html[:en]

Untitled3-9-472x265

The secret police officers recorded the conversation of Marine Poghosyan, chairman of the Felix human rights organization, with her close friend Arpi Meras. On September 11, 2015, Arpi Meras from Canada met Marina Poghosyan and their conversation was secretly recorded both at the cafe and Poghosyan’s own apartment.

It should be noted that these tapes were laid as a basis for the criminal case against Marina Poghosyan.

“A1 +” invited to Marina Poghosyan to talk more about the topic.

http://en.a1plus.am/1266024.html[:]

[:am]Իրավապաշտպան Մարինա Պողոսյանի հարցմանը ոստիկանությունը ոչ թե կեղծ տեղեկատվություն է տրամադրել, այլ ընդամենը գրության մեջ մոռացել է նշել «ՔՀԳՎ» հապավումը. Դատախազությունը «պարզաբանում է» www.hcav.am[:en]Prosecutor’s Office ‘clarifies’: “In response to human rights activist Marina Poghosyan’s inquiry, Police did not provide false information but rather just missed in the letter the abbreviation ‘GDCI’ (General Department of Criminal Investigation)” www.hcav.am[:]

[:am]

original-1-300x200

«Իրավապաշտպան Մարինա Պողոսյանի նկատմամբ «Ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումն (ՕՀՄ) անցկացվել է օրենքի շրջանակներում». այսպիսի դիրքորոշում է հայտնել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ. Ասլանյանը՝ դրա վերաբերյալ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Ա. Սաքունցի ներկայացրած բողոքը մերժելու մասին՝ 2017 թ. հոկտեմբերի 16-ի որոշման մեջ: Հիշեցնենք՝ Մ. Պողոսյանի նկատմամբ «Ներքին դիտում» ՕՀՄ իրականացանելու որոշումը դատարանը կայացրել է 2015 թ. սեպտեմբերի 14-ին, երբ վերջինս քրեական գործում ներգրավված է եղել որպես վկա և հարցաքննվել է վկայի կարգավիճակով: Մինչդեռ վերոնշյալ օպերատիվ-հետախուզական միջոցառումը, «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն, կարող է իրականացվել միայն այն անձանց նկատմամբ, ովքեր կասկածվում են ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեջ, և անհրաժեշտ տեղեկատվությունը ուրիշ որևէ միջոցով ստանալ հնարավոր չէ: Ավելին՝ իր նկատմամբ «Ներքին դիտում» ՕՀՄ իրականացված լինելու վերաբերյալ Մ. Պողոսյանի հարցմանը ՀՀ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի պաշտոնակատար Ա. Ասատրյանը հայտնել էր, թե մինչ հարցման պահը՝ 2017 թ. օգոստոսի 17-ը, նման գործողություն նրա նկատմամբ չի իրականացվել՝ տրամադրելով ակնհայտ կեղծ տեղեկատվություն: Մ. Պողոսյանն այդ մասին իմացել է ավելի ուշ՝ իր դեմ ապօրինի հարուցված քրեական գործի դատաքննության ընթացքում՝ 2017 թ. օգոստոսին: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ՀՀ Գլխավոր դատախազություն բողոք էր ներկայացրել Մ. Պողոսյանի նկատմամբ ապօրինի «Ներքին դիտում» ՕՀՄ իրականացանելու և դրա վերաբերյալ հարցմանը կեղծ պատասխան տրամադրելու մասին հաղորդման հիման վրա քրեական գործ հարուցելը մերժելու ՀՀ ՀՔԾ՝ 2017 թ. սեպտեմբերի 19-ի որոշման դեմ: Դրանով ՀՀ ՀՔԾ ՀԿԳ քննիչի պաշտոնակատար Գ. Մարգարյանը հանցակազմ չէր տեսել ինչպես ոստիկանների գործողություններում, այնպես էլ հաղորդում ներկայացրած ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Ա. Սաքունցի գործողություններում՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով նախատեսված սուտ մատնության հիմքով: Դատախազին ուղղված բողոքում ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դա որակել էր որպես իրավապաշտպանի վրա ճնշում գործադրելու միջոց, որպեսզի վերջինս խուսափի հանցագործության մասին բարձրաձայնելուց: Ա. Սաքունցի բողոքը մերժելու մասին որոշմամբ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ. Ասլանյանը վերահաստատել է ՀՔԾ քննիչ Գ. Մարգարյանի այն պնդումը, թե «կասկածվում է» և «կասկածյալ» եզույթները նույնը չեն: Նրա պնդմամբ՝ վերջինը առաջինի մասնավոր դրսևորումն է միայն: Եվ անձը կարող է կասկածվել հանցագործություն կատարելու մեջ, սակայն «կասկածյալի» դատավարական կարգավիճակ չունենալ: Ուշագրավ է այն, որ ՕՀՄ իրականացված լինելու մասին Մ. Պողոսյանին ՀՀ Ոստիկանությունից կեղծ տեղեկատվություն տրամադրելը ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը մեկնաբանել է տեղի ունեցած վրիպակով: Նա նշում է, որ ՀՀ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունը տեղեկատվություն է տրամադրել միայն Վարչության կողմից իրականացված միջոցառումների մասին, ուղղակի մոռացել է գրության մեջ նշել «ՔՀԳՎ» հապավումը, ինչն էլ, նրա պնդմամբ, շփոթության տեղիք է տվել. «որևէ դիտավորություն դրանում չի եղել, և պաշտոնական կեղծիք համարվել չի կարող»: ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը անհիմն է համարել նաև սուտ մատնության հիմքով հաղորդում ներկայացրած իրավապաշտպանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու վերաբերյալ փաստարկը՝ համարելով, որ «հաղորդում տված անձի արարքին իրավական գնահատական տալը հիմնավոր է և օրինական»: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը բողոքը մերժելու մասին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ. Ասլանյանի՝ 2017 թ. հոկտեմբերի 16-ի որոշումը կբողոքարկի դատական կարգով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ՝ http://hcav.am/events/26-10-2017-07/# © 1998-2016 Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

[:en]

original-1-300x200

“The ‘internal watch’ investigation and search action taken against human rights activist Marina Poghosyan was lawful”; this position was expressed by H. Aslanyan, Deputy RA Prosecutor General, in his decision of October 16, 2017 on rejecting the complaint of A. Sakunts, Chairman of HCA Vanadzor, against taking such action. Note that the court ruled to take investigation and search actions against M. Poghosyan on September 14, 2015 when she was involved in the criminal proceedings as a witness and questioned in the status of a witness.   Whereas, according to the RA Law on Investigation and Search Actions, the said investigation and search action may be taken only against a person suspected of committing grave or extremely grave crimes, and it is impossible to get the necessary information in any other way. Moreover, in response to M. Poghosyan’s inquiry on taking ‘internal watch’ investigation and search action against her, A. Asatryan, acting head of the RA Police General Department for Criminal Investigation, provided obviously false information by stating that as of the inquiry date, August 17, 2016, no such action was taken against her. M. Poghosyan learnt about it later in August 2017 during the trial examination of the criminal proceedings illegally initiated against her. HCA Vanadzor filed a complaint with the RA Prosecutor General’s Office on taking ‘internal watch’ investigation and search action against M. Poghosyan illegally and against the RA SIS decision of September 19, 2017 on rejecting initiation of criminal proceedings based on the report on false reply to the inquiry. In its reply, G. Margaryan, acting investigator for high-profile cases at the RA SIS, saw no elements of crime either in the police actions, or in the actions of HCA Vanadzor Chairman A. Sakunts in terms of false statement under Article 333, RA Criminal Code. In its complaint to the Prosecutor General, HCA Vanadzor qualified it as a means of exerting pressure on the human rights activist to hold him back from voicing the crime. By his decision of rejecting the complaint of A. Sakunts, H. Aslanyan, Deputy RA Prosecutor General, asserted SIS Investigator G. Margaryan’s statement that the terms “suspected” and “suspect” were not the same. According to him, the latter is only a private manifestation of the former. And a person may be suspected of committing a crime, but have no procedural status of a “suspect”. It is noteworthy that the RA Deputy Prosecutor General explained by a mistake the fact that the RA Police provided M. Poghosyan with false information on taking ‘internal watch’ investigation and search action. He mentions that the RA Police General Department for Criminal Investigation provided information only about the actions taken by the Department; they simply missed the abbreviation ‘GDCI’ in the letter which, according to him, gave rise to confusion; “there was no intent in doing so and it cannot be considered a formal fraud.” The Deputy RA Prosecutor General also considered groundless the argument on initiating criminal prosecution on false statement against the human rights activist who filed the report, considering that “giving a legal assessment to the action of the person who filed a report is well-grounded and legal”. HCA Vanadzor will appeal before court the Deputy RA Prosecutor General H. Aslanyan’s decision of October 16, 2017 on rejecting the complaint.

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ՝ http://hcav.am/en/events/prosecutors-office-clarifies-in-response-to-human-rights-activist-marina-poghosyans-inquiry-police-did-not-provide-false-information-but-rather-just-miss/ © 1998-2016 Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

[:]

Ոստիկանապետի առաջին տեղակալ՝ Հունան Պողոսյանը խախտել է իրավապաշտպանի անմեղության կանխավարկածը…

«Մեր երկրում կարող են մարդուն հետևել, ձայնագրել, հետագայում որոշում կայացնելու համար» 06

ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը 11.09.2015թ. միջնորդություն է ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան  Մ.Պողոսյանի վերաբերյալ ՛՛Ներքին դիտում՛՛ ՕՀՄ անցկացնելու  թույլատվություն  ստանալու  համար՝  իր միջնորդության մեջ հաստատված համարելով, ՛՛ …որ նշված հանցագործությունը կատարել է Մարինա Պողոսյանը…՛՛ և  դա այն պարագայում երբ Մ.Պողոսյանը 11.09.2015թ. դրությամբ նույնիսկ որպես  վկա հարցաքննված  չի եղել: Փաստացի՝ ՀՀ ոստիկանապետի տեղակալը առանց  քննության, առանց հարցաքննության, միանձնյա, առանց դատական ակտի խախտել է անմեղության կանխավարկածի սկզբունքները և  իրեն վերագրելով դատարանի դեր, կանխակալ մեղադրել է անձին հանցագործության կատարման մեջ և  հաստատված է համարել այդ փաստը: Այս դեպքում անհասկանալի է, թե ինչպես է ըստ  ոստիկանապետի առաջին տեղակալի արդեն իսկ  հաստատապես հանցագործություն կատատարած անձը՝ Մ.Պողոսյանը  առաջին  անգամ հարցաքննվել է որպես  վկա Հունան Պողոսյանի 11.09.2015թ.  միջնորդությունից 3 օր անց 14.09.2015թ., իսկ  17.10.2015թ.  տվյալ քրեական գործը կարճվել է և  Մ.Պողոսյանը նորից  ունեցել է  վկայի կարգավիճակ:  Փաստացի՝  կամ  ոստիկանապետի առաջին տեղակալն է  մեղադրել  ակնհայտ անմեղ անձին հանցագործության կատարման մեջ կամ նախաքննության մարմինը թերացել է և Հունան Պողոսյանի  հայտնաբերած ՛՛հանցագործին՛՛   հարցաքննել  որպես վկա և հետագայում կարճել քրեական գործը…

Ոստիկանապետի տեղակալի 11.09.2015թ. միջնորդությամբ խախտվել է ոչ միայն Մ.Պողոսյանի անմեղության կանխավարկածը, այլև ՛՛Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին՛՛ ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ կետը, որի համաձայն՝  օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ, (…) կետով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումները կարելի է իրականացնել միայն այն դեպքում, երբ անձը, ում նկատմամբ պետք է դրանք անցկացվեն, կասկածվում է ծանր և առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ, իսկ  Մ.Պողոսյանը ունեցել է  վկայի կարգավիճակ:

Ավելին, Մ.Պողոսյանը 2016թ. օգոստոսին հարցում է կատարել  ՀՀ ոստիկանություն, իր վերաբերյալ  վերջին երկու տարիներին  անցկացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների մասին և  ստացել պատասխան, որ 2014թ. հունվարից մինչև 2016թ. օգոստոս ՀՀ ոստիկանության կողմից իր վերաբերյալ որևէ  օպերատիվ-հետախուզական միջոցառում  չի անցկացվել: Անհասկանալի է թե ՈՎ Է՞ անցկացրել ……………

Ավելի զավեշտալի է 11.09.2015թ. Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ՛՛Ներքին դիտում՛՛ ՕՀՄ անցկացնելու  թույլատվություն  ստանալու վերաբերյալ որոշումը, որը կայացվել է 11.09.2015թ. ժամը 13:00 հստակ նշելով, որ Մ.Պողոսյանի նկատմամբ պետք է իրականացնել ներքին դիտում Կասկադի ՛՛ Բասկին Ռոբինս՛՛ սրճարանում և Մ.Պողոսյանի  բնակարանում: Այս որոշումից պարզ է դառնում, որ  Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահը կանխազգացել է և գուշակել, որ  նույն օրը, ընդամենը  րոպեներ անց  Մ.Պողոսյանը իր ընտությամբ հայտնվելու է  ՛՛ Բասկին Ռոբինս՛՛ սրճարանում: Փաստացի՝  սրճարանի ընտրությունը կատարել է Մ.Պողոսյանը, որը  չէր կարող կանխագուշակել  Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռ. Վարդազարյանը, ինչպես նաև Ռ. Վարդազարյանը չէր կարող կանխագուշակել, որ սրճարանում ներքին դիտվելուց հետո Մ.Պողոսյանը կհրավիրի Արփի Մերասին իր տուն, ուր և պետք է  շարունակվի ապօրինի ՛՛Ներքին դիտում՛՛ օպերացիան ……………… ОПЕРАЦИЯ ՛՛Ы՛՛

Operative-intelligence Activities

General-Department-of-Police-Criminal-Investigation

https://www.youtube.com/watch?v=WfjfylHURW0

Մեր գործընկերները

© 2021 Veles. All rights reserved. Designed by Hakob Jaghatspanyan.