Author: Veles Human Rights NGO

Նոր հաղորդաշար` «Հանդիպում փաստաբանի հետ»

Հանդիպում փաստաբանի հետ

                                                                                           

                                                                                           

Հանդիպում փաստաբանի հետ. « Բնակարանի գնման իրավունք»

Հանդիպում փաստաբանի հետ «Ինչպես պաշտպանել սեփական իրավունքները»

Հանդիպում փաստաբանի հետ. «Ժառանգության իրավունք»

Հանդիպում փաստաբանի հետ. «Թմրամիջոցները և Հայաստանը»

Հանդիպում փաստաբանի հետ. «Համաներում զինծառայությունից խուսափած անձանց նկատմամբ»

Հանդիպում փաստաբանի հետ. «Բնակարանային հիպոտեք»

Հանդիպում փաստաբանի հետ. «Գործադիր և դատական իշխանությունների առճակատումը»

Հանդիպում փաստաբանի հետ. «Ռազմագերիների հարցը միջազգային իրավունքի տիրույթում»

Հանդիպում փաստաբանի հետ. «Վկաների պաշտպանության ինստիտուտի խնդիրները»

Հանդիպում փաստաբանի հետ «Հաղորդում հանցագործության մասին»

 

Հանդիպում փաստաբանի հետ «Ի՞նչ պետք է իմանալ, երբ ձեզ ձերբակալում են»

Հանդիպում փաստաբանի հետ «Դատավարական կարգավիճակների տարբերությունները»

Հանդիպում փաստաբանի հետ «Դատավարական կարգավիճակների տարբերությունները»

Հանդիպում փաստաբանի հետ «Ի՞նչ պետք է իմանալ, երբ խուզարկում են ձեր բնակարանը»

Հանդիպում փաստաբանի հետ. «սնանկություն»

Հանդիպում փաստաբանի հետ. «Ամուսնաընտանեկան վեճեր»

Հանդիպում փաստաբանի հետ. «սնանկություն մաս 2»

Հանդիպում փաստաբանի հետ. « Ինչ է երաշխավորությունը»

Հանդիպում փաստաբանի հետ. «Սպառողական կրեդիտ»

[:am]ՀՀ ոստիկանության բացարձակ անգործության պատճառով ստիպված ենք գործել ինքներս[:]

[:am]Հարգելի հետևորդներ և գործընկերներ,

 

ստիպված ենք դիմելու ձեր օգնությանը․ եթե որևէ մեկը տեղեկություն ունի տվյալ անձի՝ Անուշ Օգանեսյանի գտնվելու վայրի վերաբերյալ խնդրում ենք անձնական նամակով հայտնել մեզ (info@veles.am):

imgonline-com-ua-2to1-ZEIIciKASMxrLZ

 

Վերջինս մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ խարդախություն կատարելու համար։ 2019թ․ հունիս ամսից Անուշ Օգանեսյանը գտնվում է հետախուզման մեջ, սակայն ՀՀ ոստիկանությունը դրսևորում է բացարձակ անգործություն հաշվի առնելով այն հանգամանքը, որ բազմաթիվ անգամ մեր կազմակերպության կողմից տեղեկություններ են հայտնվել նրա ՌԴ, Մոսկվա քաղաքում գտնվելու վերաբերյալ , իրավապահ մարմիններին տրամադրվել է նրա հեռախոսահամարը, ֆեյսբուքյան էջը, ինչպես նաև այլ տեղեկություններ նրա վերաբերյալ սակայն ապարդյուն։

 

Ելնելով այն հանգամանքից, որ ՀՀ ոստիկանությունը կատարյալ անգործություն է ցուցաբերում, ստիպված ենք դիմել քաղաքացիների օգնությանը Անուշ Օգանեսյանին հայտնաբերելու ուղությամբ աջակցություն ստանալու համար, քանի որ մեր կազմակերպության իրավական աջակցության դիմած անձի շահերը խախտվում են և վերջինս տարիներ շարունակ կրում է նյութական զրկանքներ Անուշ Օգանեսյանի պատճառով։

 

Scan1 Scan10001[:]

[:am]Տաթևիկ Գրիգորյանը դարձավ Արթուր Դավթյանի հանցակից[:]

[:am]imgonline-com-ua-2to1-D9mFfTCEDBPp

Իրավապաշտպան Մարինա Պողոսյանը դեռ 2019 թվականին հանցագործության մասին ԱԱԾ-ում հաղորդում էր ներկայացրել, որտեղ մանրակրկիտ ներկայացրել էր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի գործողության` մի շարք ապօրինությունների մասին։ Իրավապաշտպանի համոզմամբ, այն ինչ ԱԱԾ-ում ներկայացվել էր` առկա է հանցակազմ, ինչն էլ ԱԱԾ-ում որոշում է կայացվել Արթուր Դավթյանի դեմ քրեական գործ չհարուցել։ Տիկին Պողոսյանն այդ որոշման դեմ բողոք է ներկայացրել, որը քննվեց ս․թ․ հունվարի 26-ին՝ ժամը 10։00-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում, դատավոր Տ.Գրիգորյանի գլխավորությամբ։ Դատարանը լսեց իրավապաշտպան Մարինա Պողոսյանին։ Տիկին Պողոսյանը կրկին, այս անգամ արդեն բանավոր իր խոսքում մանրակրկիտ անդրադարձավ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ԱԱԾ-ում ներկայացրած մի շարք քրեական հանցագործությունների մասին հաղորդմանը։ Մարինա Պողոսյանը իր խոսքում ասաց. «Դատախազությունը իր առաքելությունը չի փոխում։ Հրավիրվել եմ ԱԱԾ, դատախազի վերաբերյալ քրեական պատասխանատվության ենթարկելու առնչությամբ հաղորդում տվել։ Ոմն դատախազի օգնական, ով է, Գոռ Աբրահամյան անուն ազգանունով մեկը հանրային գրառում է կատարել, հիմա նրա բառամթերքով չեմ կարող դատարանում կարդալ, թե ինչեր է ասել իմ հասցեին, բայց Արթուր Դավթյանի հանցագործությունները պարտակողը նույն Արթուր Դավթյանի հանցագործության մասնակիցներից է։ Բազմաթիվ հարցումներ ենք ուղարկել գլխավոր դատախազին, վերջինիս վերելակի, զրահապատ պատուհանների հետ կապված, եւ չենք ստացել պատասխան։ Դա նաեւ խոսում է նրա մասին, որ այն անձնական վերելակի, զրահապատ պատուհանների գումարները, որ մեր հարկերի հաշվին է գնվել կարող էին բանակին ծառայել, սկսած զրահաբաճկոն գնելու, եւ այլն, եւ այսօր չէինք ունենա այս պատերազմում այսքան զոհեր։ Այս օրերին ավելի քան կարեւոր է այս թեման.. Սարգիս Թարխանյանը, որը հանդիսանում է դատախազի վարորդ, ունի մի ուրիշ պաշտոն նույնպես. ասել եմ իմ հաղորդման մեջ, երբ մենք պահանջում էինք գլխավոր դատախազի հրաժարականը այդ մարդը իջնում էր եւ մեզ պատասխանում, թե դատախազը տեղում չի, եւ ետեւից կողպում դատախազության դուռը։ Դուք հասկանում եք վարորդը մեզ բան էր պատասխանում։ Շատ չծավալվեմ։ Կա հայցի մեջ գրված։ Գլխավոր դատախազը ինձ լռեցնելու համար հնարովի քրեական գործեր է ներկայացրել իմ դեմ, բայց ապարդյուն։ Եթե ես այսքան բան ինչ ասում եմ եւ ԱԱԾ-ում էլ ներկայացրել եմ, կա զրպարտություն, բա ինչո՞ւ գլխավոր դատախազը մի անգամ չհերքեց, կամ ինչու կես բերան չասաց, որ զրպարտում եմ իրեն։ Ես հաղորդում եմ ներկայացրել Միհրան Պողոսյանի, Արամ Հարությունյանի (Բուլկի Արամի), Նարեկ Սարգսյանի մասին, թե ինչպես են այդ մարդիկ երկրից փախել, այն կոռուպցիոն գործարքները, որ կատարվել են եւ պարտակել է գլխավոր դատախազը, մինչեւ հիմա չունենք պատասխանատվության կանչվածներ, դրա համար էլ երկիրը այս ծայրագույն վիճակում է։ Նաեւ համահայկական հիմնադրամի փողերի լվացման, այնուհետեւ Կասկադի տների հետ կապված, հետո ՎՏԲ բանկի հետ կապված, ռուս-թուրքական գործարքները, որտեղ այստեղ այդ փողերով համակարգիչ ու մոնիտոր են գնել։ Այդ ամենը դատախազի թեթեւ ձեռքով կոծկվել է, եւ որեւէ մեկը չի պարզել, թե դատախազության աշխատակիցները ինչպես են կարողացել այդ` օֆշորային միլիոները ստանալ ՎՏԲ բանկից։ Հաղորդումները բազմաթիվ են։ Ու ինձ հետապնդումների միջոցով փորձվել է լռեցնել, եւ..» Վերջում իրավապաշտպան Մարինա Պողոսյանը իր խոսքում ասաց, որ բողոքը բնականաբար կմերժի դատարանը, բայց հիշեցրեց դատավորին, որ մերժելու դեպքում հիշի` ինքն էլ հանդիսանալու է մասնակից գլխավոր դատախազի մի շարք հանցագործություններին, որովհետեւ չի կարելի կոծկել քրեական գործի շրջանակներում քննվող գործը, անգամ այդ հետքերով գնալ։ Դատարանը մերժեց բողոքը։ Ինչպես որ կանխատեսում էր իրավապաշտպան Մարինա Պողոսյանը։ Ստացվում է, որ դատարանները անկախ չեն։ Եվ շարունակում են իրենց ձեռնտու որոշումներ կայացնել։ Այսօրվա դատական նիստն էլ ապացույցն է այն բանի, որ հանձին դատավոր Տ. Գրիգորյանի որոշմամբ շարունակում է գլխավոր դատախազությունում նստած անձը` գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ազատ է իր քրեական գործերի հետ միասին, եւ այն ամենի, ինչը որ մեր երկրում կատարվում է, ու դրա միջոցով պատասխանատվությունից ազատվում, եւ միանձնյա որոշում է ինչպես կոծկել բոլոր տեսակի հանցագործությունները, որը տեղի է ունենում մեր երկրում, ինչն էլ հանրության շրջանում մեծ դժգոհությունների առիթ է հանդիսանում, ոչ միայն այսօր, այլ դատական համակարգի միջոցով մարդկային ճակատագրեր խորտակած քաղաքացիների շրջանում։ Դատարանը թեւ ու թիկունք է կանգնում գլխավոր դատախազին, եւ ակամայից մասնակից դառնում գլխավոր դատախազի մի շարք հանցագործություններին` այն շարունակելով պարտակել։

Հեղինակ՝ Ա․Հայրապետյան[:]

[:am]Մեր երկրի իշխանությունը իրեն պահեց անարգանքի արժանի իշխանության նման 1or.am[:]

[:am]1or.am կայքը զրուցել է իրավապաշտպան Մարիա Պողոսյանի հետ` պարզելու համար թե իրավապաշտպանն ինչպես է գնահատում «Իմ քայլը» խմբակցության կողմից Գագիկ Ջհանգիրյանի ԲԴԽ անդամի թեկնածու առաջադրվելու փաստը, ինչպես նաև անդրադարձ է կատարել գերիների խնդրին։

—Տիկին Պողոսյան, ինչպե՞ս եք գնահատում փաստը, որ «Իմ քայլը» խմբակցությունը որոշել է ԲԴԽ անդամի թեկնածու առաջադրել Գագիկ Ջհանգիրյանին՝ հաշվի առնելով, որ շատ հակասական են մոտեցումները այդ անձի վերաբերյալ:

— Ես շատ կարճ կասեմ, որ ընդհանրապես ԲԴԽ-ն Հայաստանում բացարձակապես գոյություն չունի։ Ներկայիս ԲԴԽ-ի ղեկավարը նշանակվել է Վանեցյանի թեթև ձեռքով, Վանեցյանն էլ նշանակվել է նույն Նիկոլ Փաշինյանի ու «Իմ քայլը» խմբակցության թեթև ձեռքով։ Ի՞նչն է ձեզ զարմացնում ։ Մինչև երկրորդ հարցին անդրադառնալը ես ասեմ իմ գնահատականը, իսկ ի՞նչ փոխեց ԲԴԽ ղեկավար Ռուբեն Վարդազարյանը, ո՞նց է դարձել ինքը ԲԴԽ նախագահ։ Ես էլ հարցնում եմ ձեզ և հանրությանը։ Մի մարդ, որ հայտնի է եղել մարդկանց վերաբերյալ կոնկրետ ապօրինի ներքին ու արտաքին դիտումներով, գաղտնալսումներով, օրենքի խախտումներով՝ նույն «Իմ քայլի» պատգամավորների թեթև ձեռքո՞վ չի դարձել ԲԴԽ նախագահ։ Եվ, երբ ես այս հարցի շուրջ կունենամ հանրության պատասխանը, նոր կքննարկենք մյուս հարցը։ Որովհետև, սա նույն «Իմ քայլը» պատգամավորներն են, նույն Նիկոլ Փաշինյանի նշանակած Արթուր Վանեցյանը և Արթուր Վանեցյանի նշանակած Ռուբեն Վարդազարյան և, ընդհանրապես, ԲԴԽ-ն այս կազմով պիտի գոյություն չունենա։ Այս կազմով կամ ընդհանրապես այլ կազմով, եթե ԲԴԽ նախագահը Ռուբեն Վարդազարյանն է։

 —Կին գերիների մասով ՄԻԵԴ-ը ևս հաստատեց, որ ունենք 10-12 գերեվարված։ Միջազգային հանրությունից որևէ աջակցություն կարող ենք ստանալ գոնե կանանց շուտ վերադարձնելու համար և ինչ աշխատանքներ պետք է արվեն կառավարության կողմից։

— Ես խտրական մոտեցում չունեմ, կին թե տղամարդ և ինձ համար անհասկանալի է այն քաղաքացիական, հասարակության ներկայացուցիչների տվայտանքները, որոնք միայն կին գերիների մասին 70 օր անց են հիշում։ Բոլոր գերիների վերաբերյալ նոյեմբերի 13-ին ես գրավոր դիմել եմ հանրապետության դատախազին (չնայած դա էլ գոյություն չունի, որովհետև դա էլ է ՔՊ-ից ես իմ ով) և առ այսօր որևէ գործողություն, բացի Թաթոյանից ոչ ոք չի արել։ Այնպես որ ինձ համար կին, տղամարդ, երիտասարդ և առհասարակ նման բաժանում չկա։ Եթե այսօր ամբողջ հասարակությունը գնում է նրան, որ կանանց և տղամարդ հավասարություն է, բայց հիմա ես տեսնում եմ խտրական մոտեցում, որովհետև ինչ-որ կազմակերպություններ, նրա համար, որ կանանց իրավունքներով զբաղվեն և դրամաշնորհներ ստանան, վայնասուն են բարձրացրել կին գերիներով։ Ինձ համար բոլորը մարդ են, մարդ` homo sapiens, և բոլորի գերի ընկնելը ինձ համար հավասարապես ցավալի է։

—Հաշվի առնելով այն, որ Ալիևը հաշվի չի նստում միջազգային հանրության կարծիքի հետ, ինչ եք կարծում ,կան այնպիսի կառույցներ կամ երկրների առաջնորդներ, ովքեր կարող են ազդեցություն ունենալ Ալիևի վրա մեր գերիներին վերադարձնելու հարցում։

— Այսօր մեր երկրում, երկրի ղեկավարը իր հանրության կարծիքի հետ հաշվի նստում է՞, որ դուք այլ երկրների ղեկավարների մասին եք խոսում։ Իսկ մեր երկիրը միջազգային հանրության հետ հաշվի նստե՞ց, ո՞ւմ հետ հաշվի նստեց, որ մենք հիմա մարդկանցից սպասում ենք վերաբերմունք։ Մեր երկրի ղեկավարությունը իր սեփական ժողովրդի հետ հաշվի նստե՞ց, որ մենք ուրիշներին հարց ենք տալիս, թե Ալիևն ինչ է անում։ Ինձ ավելի շատ հետաքրքրում է, թե ի՞նչ է անում մեր երկրի ղեկավարությունը և հարգում են այն մարդուն, ով որ արժանի է հարգանքի, իսկ այսօր մեր երկրի իշխանությունը իրեն պահեց անարգանքի արժանի իշխանության նման և կարծում եմ, նույն միջազգային հանրությունը տեսնում է, թե ովքեր են ղեկավարում երկիրը։

http://1or.am/?p=75748&l=am%2F&fbclid=IwAR3jOLg8cS69KdTF41OrR85nTyk0HqcEM6u-alPORwzrC1rz1ZG-Dp_WudE[:]

Մեր գործընկերները

© 2021 Veles. All rights reserved. Designed by Hakob Jaghatspanyan.