[:am]
Փոքր Վեդի համայնքի անմխիթար վիճակը
Սեփական հիվանդությունը ընդունելու ճանապարհին, մարդու ունեցած ապրումները անցնում են մի քանի օրինաչափ փուլերով: Այս փուլերի ճանաչումը հնարավորություն է տալիս մարդուն հասկանալ սեփական հույզերը և հաղթահարել հիվանդության հետ կապված ապրումները:
Հենց այս դժվարության մասին սեպտեմբերի 23-ին, ժամը 20։00-ին կխոսի հոգեբան Գայանե Սիմոնյանը։ Տեսանյութը հասանելի կլինի «Վելես» ՀԿ-ի ֆեյսբուքյան էջում և յութուբյան ալիքով։
Եթե թեմայի վերաբերյալ ձեզ մոտ առաջանան հարցեր, կարող եք ուղղել դրանք Գայանե Սիմոնյանին, զանգահարելով +37491 500531 հեռախոսահանարով։
#HelplineArmenia
On the way to accepting one’s own illness, a person’s feelings go through several regular stages. Recognition of these stages allows a person to understand their own emotions, to overcome the feelings associated with the disease.
Psychologist Gayane Simonyan will speak on this topic on September 23, at 20:00.
The video will be available on the Facebook page and YouTube channel of “Veles” NGO.
And if you have any questions on the topic, you can address them to Gayane Simonyan by calling +37491 500531
#HelplineArmenia[:]
Դատավոր թե՞ օլիգարխ
Դատավոր Արման Հովհաննիսյանի վերաբերյալ հարուցվել է կարգապահական վարույթ
https://www.facebook.com/nationalvetting/posts/249875546870120
https://www.youtube.com/watch?v=bvPlaX0oi8s&t=372s&ab_channel=AntiCorruptionBlog
https://www.1in.am/2908680.html?fbclid=IwAR2G7imrdTu4NBjsvBkCi-viYWvwewAtwaV3S2jqdVKTaKV5VL9OmRGjF-4
https://www.facebook.com/nationalvetting/posts/188557613001914
ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սուսաննա Գզոգյանի արկածները չի սահմանափակվում վերջինիս կողմից «արդարադատություն իրականացնելուց հրաժարվելուց»։
https://www.facebook.com/nationalvetting/posts/237315188126156
Ում թեթև ձեռքով դատախազ Անդրանիկ Սիմոնյանը դարձավ դատավոր․․․
https://www.facebook.com/nationalvetting/photos/a.113635820494094/203973311460344
արթուրիկն ու տաթևիկը (զանգին ու զրանգին)
https://www.facebook.com/marinapoghosyan13/posts/3329617950478089
[:am]ՔԱՈՍ Փոքր Վեդի համայնքում
Ալավերդիում տեղի ունեցած Կամո Փիրուզյանի սպանության գործով ակնհայտ փաստեր են կեղծվել քննչական խմբի կողմից, որի վերաբերյալ սպանության պատվերի մեջ մեղադրվող Վահագն Աբգարյանը ՀՀ ազգային անվտանգություն ներկայացրել է հաղորդում հանցագործության մասին։ Իր հաղորդման մեջ Աբգարյանը մանրամասնել է, թե ինչպիսի կեղծիքներ են տեղի ունեցել՝ իրեն մեղսագրվող արարքը հիմնավորելու նպատակով։ Աբգարյանի ներկայացուցիչ, «Վելես» հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը «Հակակոռուպցիոն բլոգ»-ին փոխանցել է, թե ինչպիսի կեղծիքներ են իրենք հայտնաբերել։ Խոսքը վերաբերում է գործում առկա գաղտնալսումներին, որոնք էլ, ըստ մեղադրանքի, հիմնավորում են Աբգարյանի մեղքը։ Այնինչ, պաշտպանական կողմը այդ նույն ձայնագրություններում հայտնաբերել է խոսակցություններ, որոնք ճիշտ հակառակը՝ ապացուցում են Աբգարյանի անմեղությունը։ Այդ խոսակցությունները, սակայն, կամ չեն վերծանվել քննիչների կողմից՝ որակվելով որպես կենցաղային բնույթի ու գործի համար նշանակություն չունեցող կամ կեղծիքներով են վերծանվել, որպեսզի աղավաղվի իրական խոսակցությունը և այլ բնույթ ու բովանդակություն ստանա։ Զավեշտալին այն է, որ սպանության պատվերի մեջ մեղադրվող Աբգարյանի ու գործով վկա անցնող Արթուր Մնացականյանի այն զրույցը ևս չի վերծանվել, որտեղ վերջիններս խոսում են հենց պատվերի մասին, ավելի ճիշտ այն մասին, որ որևէ մեկը սպանության պատվեր չի տվել։ «Սպանության պատվերի մեջ մեղադրվող անձը խոսում է այդ թեմայով, բայց քննիչները գրել են, թե իբր այդ խոսակցությունը չի առնչվում քրեական գործին։ Այդ դեպքում ի՞նչն է առնչվում, Մալախովի հաղորդո՞ւմը, որ միացված է եղել այդ տանը և ձայնագրվել է,- հարցնում է Մարինա Պողոսյանը և շարունակում,- ակնհայտ է, որ դիտմամբ չեն վերծանել այդ հատվածը, քանի որ դրանից պարզ է դառնում, որ այս գործում պատվեր առհասարակ չի եղել»։ Աբգարյանի անմեղությունն ապացուցող այլ ձայնագրություն ևս «վրիպել» քննիչների ականջներից, իսկ Աբգարյանը գտնում է, որ դիտավորյալ կեղծիքներ են թույլ տրվել, ինչի վերաբերյալ էլ հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին։ Կեղծիքները չեն սահամանփակվել միայն ձայնագրությունների արձանագրությունները կեղծելով, գաղտնալսումների սկավառակների զննության արձանագրությունները կազմվել են այնպիսի ընթերակաների «մասնակցությամբ», որոնք պարզապես գոյություն չունեն։ Շպակ Ալեկսանդր Վլադիմիրի և Արմեն Վրեժի Աբգարյան․ այս անունները, ըստ պաշտպանության կողմի, պարզապես հորինվել են քննչական խմբի կողմից, քանի որ այդպիսի տվյալներով անձինք պարզապես գոյություն չունեն։ Գաղտնալսումները ստացվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակներում, որոնք անցկացվել են 80 օր, այսինքն՝ այն բնակարանում, որտեղ հաճախակի եղել են Վահագն Աբգարյանը, Արթուր Մնացականյանը և այլ անձինք, գաղտնի ձայնագրառում է իրականացվել։ 80 օրը 115200 րոպե է, սակայն գործի նյութերին կցված կրիչների վրա առկա է ընդամենը 50610 րոպե տևողությամբ ձայնագրություն, այսինքն՝ ձայնագրություններից կեսից ավելին ոչնչացվել են։ Մարինա Պողոսյանը վստահ է, որ այդ ձայնագրություններում ևս եղել են խոսակցություններ, որոնք ապացուցում են Աբգարյանի անմեղությունը և հավանաբար հիմնավորում են այլ անձանց հանցավոր արարքները, այդ պատճառով էլ դրանք միտումնավոր ոչնչացվել են։ «Այնուամենայնիվ, որոշ խոսակցություններ պահպանվել են, դրանցով ապացուցվում է, որ Վահագն Աբգարյանը պատվեր չի տվել, ապացուցվում է, որ պատվեր առհասարակ չի եղել։ Երևի չեն հասցրել ամբողջը լսել, դրա համար էլ ամբողջը չեն վերացրել։ Նաև չեն պատկերացրել, որ մենք կլսենք ամբողջը ու կհայտնաբերենք կեղծիքները»,- «Հակակոռուպցիոն բլոգ»-ի հետ զրույցում ասաց Մարինա Պողոսյանը։ Պաշտպանական կողմի հայտնաբերած խախտումներին ու կեղծիքներին կանդրադառնանք մեր հաջորդ հրապարակումներում։
Continue reading at https://acblog.am/?p=5542 | AntiCorruption[:]
Հարգելի հետևորդներ, «Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը, դատավորների ժողովրդական վեթինգ մեկնարկելու նպատակով, հրավիրում է ձեզ առցանց քննարկման, որը տեղի կունենա սեպտեմբերի 21-ին՝ ժամը 21:00-ին (Երևանի ժամանկով)։ Ժամի ընտրությունը պայմանավորված է նրանով, որ արտերկրում ապրող մեր հայրենակիցները ևս հնարավորություն ունենան մասնակցելու քննարկմանը։ Քննարկման ընթացքում որոշելու ենք դատավորների ժողովրդական վեթինգի անցկացման եղանակներն ու միջոցները։ Քննարկումը տեղի կունենա zoom հարթակի միջոցով, մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել նախօրոք՝ ուղարկելով նամակ մեր ֆեյսբուքյան էջերին կամ velesngo@gmail.com հասցեին։ Նամակում նշեք ձեր այն կապի միջոցը, որով նախընտրում եք, որպեսզի մենք կապ պահպանենք ձեզ հետ։
Continue reading at https://acblog.am/?p=5526 | AntiCorruption[:]
Հաճախ լինում է այնպես, որ սթրեսային իրավիճակն անցնում է, սակայն հոգեբանական ծանր ապրումները մեկ է շարունակում են մեզ տանջել։ Լինում է նաև, որ ծանր ապրումները սկսվում են այն ժամանակ, երբ թվում է, թե սթրեսային իրավիճակն արդեն իսկ անցյալում է։ Ինչպե՞ս դուրս գալ նմանատիպ խնդիրներից և ապաքինվել սթրեսային ապրումներից հետո, այդ թեմայի շուրջ սեպտեմբերի 16-ին, ժամը 20։00 կխոսի հոգեբան Մարի Ամիրխանյանը:
Տեսանյութը հասանելի կլինի «Վելես» ՀԿ-ի ֆեյսբուքյան և յութուբյան էջերում։
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1696966717128803&id=275684379257051
Եթե թեմայի վերաբերյալ ձեզ մոտ առաջանան հարցեր, կարող եք ուղղել դրանք Մարի Ամիրխանյանին, զանգահարելով +37455 412860 հեռախոսահանարով։
It often happens that the stressful situation passes, but the difficult psychological feelings continue to torment us. Sometimes the hard feelings start when it seems that the stressful situation is already in the past. How to get out of such problems և recover from stressful feelings?
Psychologist Mari Amirkhanyan will speak on this topic on September 16, at 20:00. The video will be available on the Facebook page and YouTube channel of “Veles” NGO.
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1696966717128803&id=275684379257051
And if you have any questions on the topic, you can address them to Mari Amirkhanyan by calling +37455 412860
[:]
«Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը դիմում է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին, ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանին և ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին՝ խնդրելով նրանց կարգապահական վարույթ հարուցել դատավոր Սուսաննա Գզոգյանի նկատմամբ նրա լիազորությունները դադարեցնելու նպատակով: Դիմումում նշված է, որ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սուսաննա Գզոգյանը անտեսել է օրենքի պահանջը՝ անձի ազատությունից զրկումը ոչ իրավաչափ ճանաչելու բողոքը անհապաղ քննելու վերաբերյալ։ Դատավորը Վահագն Աբգարյանի գործով դատական նիստի ժամանակ հայտարարել է, թե իբր ստացել է ոչ թե անձի ազատությունից զրկումը ոչ իրավաչափ ճանաչելու մասին բողոք, այլ միջնորդություն, թեև Աբգարյանի պաշտպաններն իրականում բողոք են ներկայացրած եղել, որը պետք է քննության առնվեր առանձին կարգով։ Իրավապաշտպանի դիմումում նշված է, որ դատավորի գործողությունների արդյունքում խախտվել են ՄԱԿ-ի Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին դաշնագրի 9-րդ հոդվածի 4-րդ կետը և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ կետը: Իրավապաշտպանը նաև գտնում է, որ ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 5-րդ մասի կարգով ներկայացրած փաստաբանների բողոքը մերժելու մասին դատարանի որոշումը ապօրինի է և հակասում է միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերի պահանջներին և կոպիտ կերպով ոտնահարում է Վահագն Աբգարյանի անազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքը: «Սույն որոշումը դատավոր Սուսաննա Գզոգյանի կողմից կարող էր կայացվել կամ վերջինիս իրավական անձեռնհասության պատճառով, կամ մի ակնհայտ միտումով, այն է՝ լեգալացնել ՀՀ ոստիկանության, ՀՀ դատախազության և Վանաձոր ՔԿՀ-ի կողմից կատարված ապօրինությունները և պարտակել վերջիններիս հակաօրինական, կամայական, կլանային շահերի սպասարկմանն ուղղված հակաօրինական արարքները»,- նշված է Արդարադատության նախարարին և ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին ուղղված դիմումում: Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմքերը, սակայն, ըստ Մարինա Պողոսյանի, այսքանով չեն սահմանափակվում։ «Դատավոր Սուսաննա Գզոգյանը օգոստոսի 11-ին կայացրել է Հայաստանի դատական համակարգի պատմության մեջ իր աբսուրդայնությամբ դեռևս չգերազանցված որոշում՝ առողջական խնդիրներ ունեցող կալանավորին դատական նիստի բերման ենթարկելու վերաբերյալ՝ նախապես տեղյակ լինելով, որ վերջինս ի վիճակի չէ մասնակցելու դատական նիստին, նրա մոտ կասկածվում էր կորոնա վիրուս, որի համար նաև թեստավորվել էր»,- նշել է Մարինա Պողոսյանն իր դիմումում: Իրավապաշտպանի խոսքով՝ դատավոր Գզոգյանը նաև աննախադեպ որոշում է կայացրել, երբ դատական նիստերից մեկի ժամանակ, ամբաստանյալի և պաշտպանական կողմի բացակայությամբ, առանց վերջիններիս դիրքորոշումը պարզելու, գործում ներգրավել է մեկ այլ մեղադրող դատախազի: «Սուսաննա Գզոգյանը վատնել է պետական միջոցները, նա 821 օր գործը քնեցնելուց հետո ինքնաբացարկի որոշում է կայացրել։ Այդպիսի մարդիկ չպետք է լինեն մեր դատական համակարգում։ Եթե պետությունն ի վիճակի չէ վեթինգ իրականացնել, ապա դա կանենք մենք»,- «Հակակոռուպցիոն բլոգ»-ի հետ զրույցում հայտարարեց «Վելես» ՀԿ-ի նախագահը՝ նշելով, որ ժողովրդական վեթինգի գործընթացը շուտով կմեկնարկի։ Հիշեցնենք, որ դատավոր Սուսաննա Գզոգյանը իր հերթին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Մարինա Պողոսյանի, փաստաբաններ Արթուր Գրիգորյանի և Արմեն Սողոմոնյանի դեմ՝ մամուլի ասուլիսում իր հասցեին հնչեցրած քննադատության պատճառով։ Հենց այս հաղորդումն է դատավորը ինքնաբացարկի որոշում կայացնելու հիմք դարձրել։
Continue reading at https://acblog.am/?p=5508 | AntiCorruption[:]