Author: Veles Human Rights NGO

[:am]Սպանության պատվերի գործով փաստեր են կեղծվել․ հաղորդում հանցագործության մասին [:]

[:am]imgonline-com-ua-2to1-1ujofiZLsmjQMI

Ալավերդիում տեղի ունեցած Կամո Փիրուզյանի սպանության գործով ակնհայտ փաստեր են կեղծվել քննչական խմբի կողմից, որի վերաբերյալ սպանության պատվերի մեջ մեղադրվող Վահագն Աբգարյանը ՀՀ ազգային անվտանգություն ներկայացրել է հաղորդում հանցագործության մասին։ Իր հաղորդման մեջ Աբգարյանը մանրամասնել է, թե ինչպիսի կեղծիքներ են տեղի ունեցել՝ իրեն մեղսագրվող արարքը հիմնավորելու նպատակով։ Աբգարյանի ներկայացուցիչ, «Վելես» հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը «Հակակոռուպցիոն բլոգ»-ին փոխանցել է, թե ինչպիսի կեղծիքներ են իրենք հայտնաբերել։ Խոսքը վերաբերում է գործում առկա գաղտնալսումներին, որոնք էլ, ըստ մեղադրանքի, հիմնավորում են Աբգարյանի մեղքը։ Այնինչ, պաշտպանական կողմը այդ նույն ձայնագրություններում հայտնաբերել է խոսակցություններ, որոնք ճիշտ հակառակը՝ ապացուցում են Աբգարյանի անմեղությունը։ Այդ խոսակցությունները, սակայն, կամ չեն վերծանվել քննիչների կողմից՝ որակվելով որպես կենցաղային բնույթի ու գործի համար նշանակություն չունեցող կամ կեղծիքներով են վերծանվել, որպեսզի աղավաղվի իրական խոսակցությունը և այլ բնույթ ու բովանդակություն ստանա։ Զավեշտալին այն է, որ սպանության պատվերի մեջ մեղադրվող Աբգարյանի ու գործով վկա անցնող Արթուր Մնացականյանի այն զրույցը ևս չի վերծանվել, որտեղ վերջիններս խոսում են հենց պատվերի մասին, ավելի ճիշտ այն մասին, որ որևէ մեկը սպանության պատվեր չի տվել։ «Սպանության պատվերի մեջ մեղադրվող անձը խոսում է այդ թեմայով, բայց քննիչները գրել են, թե իբր այդ խոսակցությունը չի առնչվում քրեական գործին։ Այդ դեպքում ի՞նչն է առնչվում, Մալախովի հաղորդո՞ւմը, որ միացված է եղել այդ տանը և ձայնագրվել է,- հարցնում է Մարինա Պողոսյանը և շարունակում,- ակնհայտ է, որ դիտմամբ չեն վերծանել այդ հատվածը, քանի որ դրանից պարզ է դառնում, որ այս գործում պատվեր առհասարակ չի եղել»։ Աբգարյանի անմեղությունն ապացուցող այլ ձայնագրություն ևս «վրիպել» քննիչների ականջներից, իսկ Աբգարյանը գտնում է, որ դիտավորյալ կեղծիքներ են թույլ տրվել, ինչի վերաբերյալ էլ հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին։ Կեղծիքները չեն սահամանփակվել միայն ձայնագրությունների արձանագրությունները կեղծելով, գաղտնալսումների սկավառակների զննության արձանագրությունները կազմվել են այնպիսի ընթերակաների «մասնակցությամբ», որոնք պարզապես գոյություն չունեն։ Շպակ Ալեկսանդր Վլադիմիրի և Արմեն Վրեժի  Աբգարյան․ այս անունները, ըստ պաշտպանության կողմի, պարզապես հորինվել են քննչական խմբի կողմից, քանի որ այդպիսի տվյալներով անձինք պարզապես գոյություն չունեն։ Գաղտնալսումները ստացվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակներում, որոնք անցկացվել են 80 օր, այսինքն՝ այն բնակարանում, որտեղ հաճախակի եղել են Վահագն Աբգարյանը, Արթուր Մնացականյանը և այլ անձինք, գաղտնի ձայնագրառում է իրականացվել։ 80 օրը 115200 րոպե է, սակայն գործի նյութերին կցված կրիչների վրա առկա է ընդամենը 50610 րոպե տևողությամբ ձայնագրություն, այսինքն՝ ձայնագրություններից կեսից ավելին ոչնչացվել են։ Մարինա Պողոսյանը վստահ է, որ այդ ձայնագրություններում ևս եղել են խոսակցություններ, որոնք ապացուցում են Աբգարյանի անմեղությունը և հավանաբար հիմնավորում են այլ անձանց հանցավոր արարքները, այդ պատճառով էլ դրանք միտումնավոր ոչնչացվել են։ «Այնուամենայնիվ, որոշ խոսակցություններ պահպանվել են, դրանցով ապացուցվում է, որ Վահագն Աբգարյանը պատվեր չի տվել, ապացուցվում է, որ պատվեր առհասարակ չի եղել։ Երևի չեն հասցրել ամբողջը լսել, դրա համար էլ ամբողջը չեն վերացրել։ Նաև չեն պատկերացրել, որ մենք կլսենք ամբողջը ու կհայտնաբերենք կեղծիքները»,- «Հակակոռուպցիոն բլոգ»-ի հետ զրույցում ասաց Մարինա Պողոսյանը։ Պաշտպանական կողմի հայտնաբերած խախտումներին ու կեղծիքներին կանդրադառնանք մեր հաջորդ հրապարակումներում։

Continue reading at https://acblog.am/?p=5542 | AntiCorruption[:]

[:am]Դատավորների ժողովրդական վեթինգ․ առցանց քննարկում [:]

[:am]imgonline-com-ua-Resize-PyJ1owG7rH2IG4B

Հարգելի հետևորդներ, «Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը, դատավորների ժողովրդական վեթինգ մեկնարկելու նպատակով, հրավիրում է ձեզ առցանց քննարկման, որը տեղի կունենա սեպտեմբերի 21-ին՝ ժամը 21:00-ին (Երևանի ժամանկով)։ Ժամի ընտրությունը պայմանավորված է նրանով, որ արտերկրում ապրող մեր հայրենակիցները ևս հնարավորություն ունենան մասնակցելու քննարկմանը։ Քննարկման ընթացքում որոշելու ենք դատավորների ժողովրդական վեթինգի անցկացման եղանակներն ու միջոցները։ Քննարկումը տեղի կունենա zoom հարթակի միջոցով, մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել նախօրոք՝ ուղարկելով նամակ մեր ֆեյսբուքյան էջերին կամ velesngo@gmail.com հասցեին։ Նամակում նշեք ձեր այն կապի միջոցը, որով նախընտրում եք, որպեսզի մենք կապ պահպանենք ձեզ հետ։

Continue reading at https://acblog.am/?p=5526 | AntiCorruption[:]

[:am]Ինչպե՞ս ապաքինվել սթրեսային ապրումներից հետո [:en]How to recover from stressful feelings?[:]

[:am] 555

Հաճախ լինում է այնպես, որ սթրեսային իրավիճակն անցնում է, սակայն հոգեբանական ծանր ապրումները մեկ է շարունակում են մեզ տանջել։ Լինում է նաև, որ ծանր ապրումները սկսվում են այն ժամանակ, երբ թվում է, թե սթրեսային իրավիճակն արդեն իսկ անցյալում է։ Ինչպե՞ս դուրս գալ նմանատիպ խնդիրներից և ապաքինվել սթրեսային ապրումներից հետո, այդ թեմայի շուրջ սեպտեմբերի 16-ին, ժամը 20։00 կխոսի հոգեբան Մարի Ամիրխանյանը:

Տեսանյութը հասանելի կլինի «Վելես» ՀԿ-ի ֆեյսբուքյան և յութուբյան էջերում։

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1696966717128803&id=275684379257051

Եթե թեմայի վերաբերյալ ձեզ մոտ առաջանան հարցեր, կարող եք ուղղել դրանք Մարի Ամիրխանյանին, զանգահարելով +37455 412860 հեռախոսահանարով։

 

#HelplineArmenia

 [:en]555

 It often happens that the stressful situation passes, but the difficult psychological feelings continue to torment us. Sometimes the hard feelings start when it seems that the stressful situation is already in the past. How to get out of such problems և recover from stressful feelings?

Psychologist Mari Amirkhanyan will speak on this topic on September 16, at 20:00. The video will be available on the Facebook page and YouTube channel of “Veles” NGO.

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1696966717128803&id=275684379257051

 

And if you have any questions on the topic, you can address them to Mari Amirkhanyan by calling +37455 412860

#HelplineArmenia

[:]

[:am]Դադարեցրեք դատավոր Սուսաննա Գզոգյանի լիազորությունները․ Մարինա Պողոսյանը դիմում է ներկայացրել [:]

[:am]imgonline-com-ua-2to1-9n0IPevRbdmS

«Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը դիմում է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարար  Ռուստամ Բադասյանին,  ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանին   և ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին՝ խնդրելով նրանց կարգապահական վարույթ հարուցել դատավոր Սուսաննա Գզոգյանի նկատմամբ նրա լիազորությունները դադարեցնելու նպատակով: Դիմումում նշված է, որ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սուսաննա Գզոգյանը անտեսել է օրենքի  պահանջը՝ անձի ազատությունից զրկումը ոչ իրավաչափ ճանաչելու  բողոքը  անհապաղ քննելու  վերաբերյալ։ Դատավորը Վահագն Աբգարյանի գործով դատական նիստի ժամանակ հայտարարել է, թե իբր ստացել է ոչ թե անձի ազատությունից զրկումը ոչ իրավաչափ ճանաչելու մասին բողոք, այլ միջնորդություն, թեև Աբգարյանի պաշտպաններն իրականում բողոք են ներկայացրած եղել, որը պետք է քննության առնվեր առանձին կարգով։ Իրավապաշտպանի դիմումում նշված է, որ դատավորի գործողությունների արդյունքում խախտվել են ՄԱԿ-ի Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին դաշնագրի 9-րդ հոդվածի 4-րդ կետը և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ կետը: Իրավապաշտպանը նաև գտնում է, որ ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 5-րդ մասի կարգով ներկայացրած փաստաբանների բողոքը մերժելու մասին դատարանի որոշումը ապօրինի է և հակասում է միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերի պահանջներին և կոպիտ կերպով ոտնահարում է Վահագն Աբգարյանի անազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքը: «Սույն որոշումը դատավոր Սուսաննա Գզոգյանի կողմից կարող էր կայացվել  կամ  վերջինիս  իրավական  անձեռնհասության պատճառով, կամ մի ակնհայտ միտումով, այն է՝ լեգալացնել ՀՀ ոստիկանության, ՀՀ դատախազության  և Վանաձոր ՔԿՀ-ի կողմից կատարված ապօրինությունները և պարտակել վերջիններիս  հակաօրինական, կամայական, կլանային շահերի սպասարկմանն  ուղղված հակաօրինական արարքները»,- նշված է Արդարադատության նախարարին և ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին ուղղված դիմումում: Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմքերը, սակայն, ըստ Մարինա Պողոսյանի, այսքանով չեն սահմանափակվում։ «Դատավոր Սուսաննա Գզոգյանը  օգոստոսի 11-ին կայացրել է Հայաստանի դատական համակարգի պատմության մեջ իր աբսուրդայնությամբ դեռևս չգերազանցված որոշում՝ առողջական խնդիրներ ունեցող կալանավորին դատական նիստի բերման ենթարկելու վերաբերյալ՝ նախապես տեղյակ լինելով, որ վերջինս ի վիճակի չէ մասնակցելու դատական նիստին, նրա մոտ կասկածվում էր կորոնա վիրուս, որի համար նաև թեստավորվել էր»,- նշել է Մարինա Պողոսյանն իր դիմումում: Իրավապաշտպանի խոսքով՝ դատավոր Գզոգյանը նաև աննախադեպ որոշում է կայացրել, երբ դատական նիստերից մեկի ժամանակ, ամբաստանյալի և պաշտպանական կողմի բացակայությամբ, առանց վերջիններիս դիրքորոշումը պարզելու, գործում ներգրավել է մեկ այլ մեղադրող դատախազի: «Սուսաննա Գզոգյանը վատնել է պետական միջոցները, նա 821 օր գործը քնեցնելուց հետո ինքնաբացարկի որոշում է կայացրել։ Այդպիսի մարդիկ չպետք է լինեն մեր դատական համակարգում։ Եթե պետությունն ի վիճակի չէ վեթինգ իրականացնել, ապա դա կանենք մենք»,- «Հակակոռուպցիոն բլոգ»-ի հետ զրույցում հայտարարեց «Վելես» ՀԿ-ի նախագահը՝ նշելով, որ ժողովրդական վեթինգի գործընթացը շուտով կմեկնարկի։ Հիշեցնենք, որ դատավոր Սուսաննա Գզոգյանը իր հերթին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Մարինա Պողոսյանի, փաստաբաններ Արթուր Գրիգորյանի և Արմեն Սողոմոնյանի դեմ՝ մամուլի ասուլիսում իր հասցեին հնչեցրած քննադատության պատճառով։ Հենց այս հաղորդումն է դատավորը ինքնաբացարկի որոշում կայացնելու հիմք դարձրել։

Continue reading at https://acblog.am/?p=5508 | AntiCorruption[:]

[:am]Դատավորների «մագնիտսկու ցուցակ» ենք պատրաստում, սկսում ենք ժողովրդական վեթինգ. Մարինա Պողոսյան Medialab.am[:]

[:am]«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է իրավապաշտպան Մարինա Պողոսյանը – Տիկի՛ն Պողոսյան, դուք այսօր առավոտյան ձեր Ֆեյսբուքի էջում գրել էիք՝ սկսում եք դատավորների ժողովրդական վեթինգ։ Ի՞նչ է դա նշանակում։ – Սա նշանակում է, որ իշխանությունները, կառավարությունը և հատկապես արդարադատության նախարարությունը չեն կատարել իրենց խոստումները։ Այն խոստումները, որոնց միջոցով ժողովրդին բերեցին հրապարակ, փաստացի չեն կատարվել, բայց չէ՞ որ ժողովուրդ եկել էր հրապարակ ոչ միայն Սերժին մերժելու, այլ նաև անցումային արդարադատություն իրականացնելու, դատական համակարգ բարեփոխելու, հին դատավորներից ազատվելու համար։ Մենք խոստում ստացանք, որ դատավորների վեթինգ կլինի, կլինի անցումային արդարադատություն և այլն։ Բայց հիմա եկել ենք մի իրավիճակի, երբ դատական համակարգում դատավորներ են Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի նշանակած անձինք։ Դատավորի բարեվարքությունը շատ կարևոր է։ Հիմա արդարադատության նախարարն առաջարկում է՝ եկեք մենք նրանց շատ բարձր աշխատավարձ վճարենք, թող իրենք շարունակեն դատել ու իրենց մահով մահանան։ Սա նշանակում է, որ մենք պետք է համակերպվենք արդարադատության այն համակարգի հետ, որը նախկինում եղել է։ Այսինքն՝ արդարադատության նախարարը ոչ պրոֆեսիոնալ է վարվում, իսկ քայլերը՝ բարեփոխումները վիժեցնելու փորձ։ Ի՞նչ դժվար է ուսումնասիրել շուրջ 230 դատավորի բարեվարքությունը, ուսումնասիրել նրանց գույքը, գիտելիքները։ Չէ՞ որ մենք ունենք հստակ տվյալներ, թե ինչ կաշառակեր դատավորներ կան։ Ես բազմիցս ասել եմ, որ դատարաններում կան դատավորներ, որոնք թմրամիջոցներից կախվածություն ունեն, հատկապես Վերաքննիչ դատարանում նրանց թիվը բավականին շատ է։ Հիմա եթե իրենք չեն անում վեթինգ, ուրեմն մենք «մագնիտսկու ցուցակի» նման մի բան ենք կազմելու ու կհրապարակենք անուն առ անուն։ Այո՛, ժողովուրդը պետք է ճանաչի այն դատավորներին, որոնք դատավոր լինելու իրավունք չունեն։ Հրապարակելուց հետո դիմելու ենք Բարձրագույն դատական խորհուրդ, Դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հանձնաժողով։ Դե, արդարադատության նախարարություն դիմելն անիմաստ է, որովհետև երբ ասում ես՝ այս դատավորը կաշառակեր է, ասում են՝ ոչինչ, արի մենք նրան բարձր աշխատավարձ տանք, թող ինքն աշխատի։ – Ձեր «մագնիտսկու ցուցակում» դատավորների անունները հրապարակելիս առաջնորդվելու եք փաստերո՞վ։ – Բնականաբար։ Դա այնքան նուրբ դաշտ է, և դատավորի մասին կարծիքները կարող են սուբյեկտիվ լինել, քանի որ դատավորից երբեք երկու կողմը գոհ չի մնում, միշտ մի կողմը սուբյեկտիվ է լինում, և մենք չպետք է տրվենք սուբյեկտիվիզմի, քեն քշելու և վրեժ լուծելու հոգեբանությանը։ Օրինակ՝ դատավոր Սուսաննա Գզողյանը մեր առաջին ծիծեռնակն է, որն ակնհայտ ապօրինի որոշումներ է կայացնում, օրինակ՝ տուն ունի Վանաձորում վարձով, բայց այնտեղ չի ապրում։ Իսկ այդ վարձի գումարը վճարվում է պետական բյուջեից։ Դա կոչվում է պետական միջոցների մսխում։ Ցանկացած դատավորի անուն մինչև այդ ցուցակում գրելը պետք է ունենանք հիմնավոր փաստեր։ Կա դատավոր, որը քառահարկ ճոխ առանձնատուն ունի, լողավազաններով, 100-150 հազար դոլարանոց մեքենաներ։ Իսկ այդ ունեցվածքը չի համապատասխանում դատավորի ստացած աշխատավարձին։ Ես ուզում եմ, որ թյուր կարծիք չլինի, թե իբր մենք գնացինք դատարան, այս դատավորի դատական ակտը չբավարարեց, ու մենք դիմում ենք այս քայլին։ Ո՛չ, նման բան չի կարող լինել։ – Հնարավո՞ր է կառավարությունը դրա կարիքն ունի՝ այդ ցուցակի հրապարակման։ – Ո՞ւմ օգնեմ, արդարադատության նախարարին, որը հայտարարում է կաշառակերների աշխատավարձը բարձրացնելու մասին։ Մենք այդ շարժումը կսկսենք, և թող մարդիկ միանան մեզ, որովհետև չենք կարող այս դատական համակարգով գնալ առաջ։ – Տիկի՛ն Պողոսյան, իշխանությունները հակադարձում են, որ վեթինգի գաղափարից չեն նահանջել, և հայտարարագրման միջոցով բարեվարքության ստուգումը հենց վեթինգի ձև է։ – Հարգելի՛ս, դու որ հայտարարագրես ունեցվածքդ, կասե՞ս, որ կոկաին ես օգտագործում ու այդ վիճակում գնում ես դատական նիստի։ Այսինքն՝ այն մարդը, որը կոկաին է օգտագործում, կհայտարարագրի՞։ Կաշառքը կհայտարարագրի՞։ Իսկ եթե ակնհայտ ապօրինի ակտ է կայացվում, ապա դա արվում է երկու պատճառով՝ կա՛մ մարդը անգրագետ է, որը ևս կոռուպցիոն ռիսկ է, կա՛մ կաշառք է վերցրել, կա՛մ մարդուն զանգել են։ – Մոտավորապես հայտնի՞ է այդ ցուցակը, ովքե՞ր կարող են հայտնվել դրանում։ – Ցուցակն իհարկե կա, կազմվել է տարիներով, դա մեծ աշխատանքի արդյունք է։ Ժամանակը ցույց կտա, մաս-մաս կհրապարակենք։ Մարդկային կյանքեր են այդ մարդիկ որոշում, այդ կյանքը մի անգամ է տրվում։ – Ըստ ձեզ՝ ինչո՞ւ կառավարությունը չգնաց ձեր մատնանշած կոշտ մեթոդներով ու դիմեց փափուկ եղանակների օգնությանը։  – Ես չէի ցանկանա նրանց փոխարեն պատասխանել։ Ակնհայտ է, որ իշխանությունները հների հետ լեզու են գտել, և այդ դատավորները կոմֆորտի զոնա են մտել։ Դատական ակտեր կան, որոնք մարդկանց մղում են ինքնադատաստանի. մարդը գալիս է դատարան, չի ստանում արդարացի լուծում, դիմում է ինքնադատաստանի։ Մենք պետք է լինենք ժողովրդավար երկիր։ Հասմիկ Համբարձումյան

©Medialab.am[:]

[:am]Ոստիկանությունը տուգանել է ռեստորանին՝ ուժը կորցրած որոշման հիմքով [:]

[:am]uuu

Փաստաբան Արթուր Սուքիասյանը հաջողությամբ բողոքարկել է Վանաձորի ռեստորանային համալիրներից մեկի նկատմամբ Ոստիկանության կողմից կիրառված տուգանքները, որոնք վերաբերել են արտակարգ դրության պայմաններում Պարետի որոշումը խախտելուն։ Տուգանքի որոշումները, սակայն, վերացվել են, քանի որ դրանք կայացնելու օրը ՀՀ պարետի տվյալ որոշումն այլևս չի գործել, այսինքն՝ ոստիկաններն ի սկզբանե տուգանել են արդեն ուժը կորցրած որոշման հիմքով։ Ստացվում է, որ ոստիկանները տեղյակ չեն եղել պարետատան որոշումներին և առանց իրավական հիմքի նույն ռեստորանային համալիրին փորձել են տուգանել երկու անգամ՝ յուրաքանչյուրը 150,000 ՀՀ դրամի չափով։ Փաստաբան Արթուր Սուքիասյանը «Հակակոռուպցիոն բլոգ»-ին տված հարցազրույցում ներկայացնում է մանրամասները։

[:am]Ոստիկանը կամ ընկալման խնդիր ունի, կամ դիտավորյալ խեղաթյուրում է․․․ [:]

[:am]Ս․թ․ հուլիսից բազմաթիվ դատապարտյալներից  և նրանց ազգականներից  «Վելես» ՀԿ-ն  ստացել էր  բազմաթիվ բողոքներ, որ դատապարտյալների դատարան  ուղեկցումները չեն իրականացվում, որի կապակցությամբ ս․թ․ օգոստոսի 20-ին դիմել ենք ՀՀ ԱՆ նախարար Ռ․Բադայանին, ՀՀ ԲԴԽ նախագահ Ռ․Վարդազարյանին, ՀՀ դատական դեպարտամենտ Կ․Փոլադյանին և ՀՀ ոստիկանապետ Վ․Ղազարյանին։ 24․08․2020թ․ պատասխան ենք ստացել ՀՀ ԲԴԽ նախագահ Ռ․Վարդազարյանի կողմից, որը համամիտ լինելով  մեր բարձրացրած խնդրին նշել էր, որ դեռևս 20․07․2020թ․ ՀՀ ԲԴԽ նախագահի կողմից գրություն է ուղարկվել ՀՀ ԱՆ նախարարին և ՀՀ ոստիկանության պետին, սակայն առ 24․08․2020թ․  պատասխան  չեն ստացել։ Հետագայում սույն խնդիրը քննարկել ենք  Մարդու իրավունքների պաշտպան  Ա․Թաթոյանի հետ, որը ևս  համակարծիք էր  խնդրի  լուծման հրատապության առումով (ստորև տես ՄԻՊ-ի 01․09․2020թ․գրությունը  ) և  միայն ի շնորհիվ  ՄԻՊ -ի գրասենյակի,  մեր գրությունից  17 օր անց,  ՀՀ ոստիկանությունից ստանում ենք ամսաթվերը կեղծված,  անհասկանալի  պատասխան։ Ինչպես վերը նշեցի  մեր բարձրացած խնդիրը վերաբերվում էր զուտ դատապարտյալների իրավունքների խախտմանը  և  ճշգրտորեն  ընկալվել էր  ԲԴԽ-ի  և ՄԻՊ -ի  կողմից, սակայն ՀՀ  ոստիկանության   Երևան քաղաքի վարչության պետ Ա․Գասպարյանը չի ընկալել  մեր հարցումը  և պատասխանել է  կալանավորված/ ձերբակալված  անձանց  վերաբերյալ, ավելին  նշելով, որ մեր տեղեկությոնները չեն համապատասխանում իրականությանը այն պարագայում, երբ դա հաստատվել էր  ՄԻՊ -ի և ԲԴԽ-ի կողմից։ Համադրելով մեր  20․08․2020թ․ ՀՀ ոստիկանությանը ուղղված  մեր կազմակերպության հարցումը և ՀՀ ոստիկանության  07․09․2020թ․ պատասխանը լուրջ կասկածների ենք հանգում, որ  ոչ թե  մեր տեղեկությունները չի համապատասխանում իրականությանը, այլ  ՀՀ  ոստիկանության   Երևան քաղաքի վարչության պետ Ա․Գասպարյանի մեր գրության ընկալումը  չի համապատասխանում վերջինիս զբաղեցված պաշտոնին։ Ակնհայտ է, որ այս պաշտոնյան  կամ ընկալման լուրջ խնդիրներ  ունի,  կամ դիտավորյալ  խեղաթյուրում է մեր հարցման բովանդակությունը, որպեսզի խուսափի  դրան ըստ էության պատասխանելուն։

”Վելես” ՀԿ-ի 20․08․2020թ․ հարցումը_ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Ա․Գասպարյանի 07.09.2020թ․ պատասխանը

ՄԻՊ _01․09․2020թ․ պատասխանը

Continue reading at https://acblog.am/?p=5459 | AntiCorruption[:]

[:am]«Վահագն Աբգարյանը փորձադաշտ չէ․ ո՞վ պետք է պատասխան տա 2.5 տարվա համար» Lurer.com[:]

[:am]Նորմալ է, որ որևէ դատավոր չի ցանկանում քննել Վահագն Աբգարյանի շինծու գործը, որը սարքելու համար կատարվել են բազում հանցագործություններ: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Մարինա Պողոսյանը։  Նշենք, որ Վահագն Աբգարյանի դեմ հարուցված քրեական գործից արդեն երկրորդ դատավորն է հրաժարվում՝ հայտնելով ինքնաբացարկ: Նա անդրադարձավ առաջին դատավորի ինքնաբացարկին, և նշեց, որ Սուսաննա Գզոգյանը դիտավորյալ է քնեցրել այս գործը. «Մոտ օրերս մենք պետք է դիմենք, որ Սուսաննա Գզոգյանի լիազորությունները որպես դատավոր դադարեցվեն: 821 օր վերջինս չարչարեց այս գործը, քնեցրեց, ոչինչ չարեց՝ մարդուն պահելով կալանքի տակ: Այստեղ երևում է Գզոգյանի անկարողությունը, իրավական անձեռնհասությունը, գործը դիտավորյալ քնեցրել է, որովհետև չունի նման գործ քննելու հմտություններ, միայն քրեական օրենսգիրքը անգիր անելն ու սերտելը դեռ բավարար չէ  դատավոր դառնալու և մարդկային ճակատագրեր կանխորոշելու համար: Ես կարծում եմ, որ ինքը և իր դատախազությունը  հետապնդել էր մի նպատակ. որքան հնարավոր է այս գործը ձգձգել և որքան հնարավոր է երկար Աբգարյանին պահել հասարակությունից մեկուսացած»,- նշեց Մարինա Պողոսյանը: Իրավապաշտպանը, հաստատելով Վահագն Աբգարյանի դեմ հարուցված քրեական գործի 2-րդ դատավորի հայտարարությունը, այն է, որ Վահագն Աբգարյանի հետ ունի ոչ բարիադրացիական, պրոբլեմատիկ հարաբերություններ, նշեց մի հանգամանք, որը հետաքրքրել էր իրենց. «Այստեղ շատ ավելի լուրջ խնդիր կա. Սուրեն Բաղդասարյանի որդին ՀՀ Գլխավոր դատախազի տեղակալ է նշանակվել մեկ օրվա տարբերությամբ: Գործը տրվել է դատավորին և տղան նշանակվել է դատախազի տեղակալ: Իմանալով ՀՀ դատաԽազ Արթուր Դավթյանի ունեցած թշնամական մոլուցքի մասին ուղղված դեպի Վահագն Աբգարյանը՝ բացատրված է Ալավերդիում իր տնտեսական շահերով և Վահագ Հարությունյանի վերջինիս ընկերը լինելով: Ըստ էության՝ այս կեղծ գործը նրա կողմից է սարքված եղել՝ Վահագն Ավդալյանին իզոլացնելու համար: Հիմա պետք է հասկանալ՝ ինչ կապ կար, որ որդին նշանակվում է ՀՀ Գլխավոր դատախազի տեղակալ և հայրը նիստերի գործը վարույթ է ընդունում»,– պարզաբանեց նա։ Վահագն Աբգարյանի ներկայացուցիչն այն կարծիքին է, որ Սուրեն Բաղդասարյանը ինքնաբացարկ դեռ շատ ավելի վաղ պետք է ներկայացներ. «Այստեղ մեկ կարևոր խնդիր էլ կա. գլխավոր դատախազի վերաբերմունքը Վահագն Աբգարյանի վերաբերյալ մենք շատ լավ գիտենք, բայց հիմա պարզվում է, որ վերջինիս տեղակալ Գևորգ Բաղդասարյանը ևս թշնամական վերաբերմունք ունի, ինչպես որ նշում է իր հայրը: Իսկ մյուս տեղակալ Արսեն Մարտիրոսյանը, որը եղել է Լոռու դատախազ, ակնհայտ, ժողովրդի լեզվով ասած, ընկած է եղել Վահագնի հետևից, ընդհուպ նույնիսկ Վահագնին կալանավորելու վերաբերյալ հիմա ինքն է սկսել որոշումներ կայացնել»,- ընդգծեց Մարինա Պողոսյանը: Ըստ իրավապաշտպանի՝ սա նորանշանակ դատավոր Անդրանիկ  Սիմոնյանի քրեական առաջին գործերից է լինելու, որի հաջողելու դեպքում նա կկայանա որպես դատավոր․ «Անդրանիկ Սիմոնյանը մնացած դատավորների պես ևս կարող է չդիմանալ դատախազության համակարգի ճնշմանը։ Շատ հնարավոր է, որ երիտասարդ դատավորը մյուս կողմից էլ որևէ կախվածություն չունենա դատախազությունից, որովհետև դժվար թե Արթուր Դավթյանի հետ հասցրած լինի  նույն լափամանից օգտվել: Այստեղ ևս մեկ կարևոր հանգամանք կա, նորանշանակ դատավորը աշխատել է դատախազության համակարգում դեռ 2 տարի առաջ, աշխատել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունում, իսկ այդ ժամանակ Երևան քաղաքի դատախազ է եղել Սուրեն Բաղդասարյանի՝ ինքնաբացարկ հայտնած և Վահագն Աբգարյանի նկատմամբ թշնամական վերաբերմունք ունեցող դատախազի որդի Գևորգ Բաղդասարյանը, որը անմիջական ղեկավարն է եղել նորանշանակ դատավորի: Հիմա պետք է հասկանանք, արդյոք այս անմիջական ղեկավարը ինչ-որ ձևով կկարողանա որոշակի ճնշում գործադրել ՝ ելնելով իրենց ընտանիքի և Վահագն Աբգարյանի վատ հարաբերություններից: Մեզ համար, իհարկե, նախընտրելի կլիներ, որ լիներ դատավոր, որը դատախազությունում չի աշխատել և չի հարաբերվել դատախազական համակարգի հետ, որպեսզի բացառեինք ցանկացած տիպի ճնշումները» ,- ասաց նա: «Վահագն Աբգարյանը փորձադաշտ չէ, որ տարբեր դատավորներ իրար փոխանցելով գործը նորից են երկարացնում նրա կալանքի տակ մնալու ժամկետի հաշվին: Հիմա մենք  անգամ որևէ միջնորդություն անելուց ենք զրկված, որովհետև  նույնիսկ դատական նիստեր չեն նշանակվում, իսկ ամեն մի ավել օր մարդու համար, որը կալանավայրում է, սպանության փորձի ենթարկելու համազոր մի բան է:  Մենք  նորանշանակ դատավորին պետք է հորդորենք, որ եթե այս գործը ինքը ի զորու չէ գլուխ բերել, ի սկզբանե հրաժարվի դրանից և Վահագն Աբգարյանի կյանքից այլևս որևէ օր չխլի։ Ես կարծում եմ՝ որևէ դատավոր նույնիսկ ինքնակամ չէր էլ ուզենա այլևս այս գործով զբաղվեր, որովհետև, ի վերջո, մեկը պե՞տք է պատասխան տա՝ ինչու է մարդը անիմաստ և անհիմն 2.5 տարի գտնվում կալանքի տակ» ,- եզրափակեց իրավապաշտպան Մարինա Պողոսյանը: Զվարթ Պետրոսյան

© Lurer.com[:]

[:am]«Ես ինձ ապահով չեմ զգում»․ աշխատավայրում բռնության ենթարկված կին հրշեջ-փրկարար (տեսանյութ) [:]

[:am]imgonline-com-ua-Resize-eLSK2RLH8szQj1

39-ամյա Հերմինե Սարգսյանն այս տարվա ապրիլ ամսին ֆիզիկական և վերբալ բռնության է ենթարկվել աշխատավայրում՝ Արտակարգ իրավիճակների նախարարության թիվ 10 հրշեջ փրկարարական ջոկատի շենքում։ Հերմինեն, ով 15 տարվա փրկարարի փորձ ունի, ավելի երկար, քան գործում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը, երևակայել անգամ չէր կարող, որ իր հետ կարող են այդպես վարվել գործընկերները։ «Մեր ջոկատի հրամանատար Տիգրան Նազարյանի սենյակում է դեպքը տեղի ունեցել, այդ օրվա հերթափոխի պետ Հայկ Աղայանը ինձ ապտակեց երկու անգամ ու բռունցներով մի քանի անգամ գլխիս հարվածեց, որից հետո չեմ հիշում, ես անգամ չեմ էլ տեսել, որ սուր բութ գործիքով հարված է հասցվել»,- հուզմունքով պատմում է Հերմինեն։ Նրա խոսքով՝ նախքան հարվածելը Հայկ Աղայանը իրեն հայհոյանքներ է տվել՝ ծնողից մինչև երեխա։ «Զինվորի մոր հետ նման կերպ են վարվո՞ւմ, ես ընդամենը լացելով էդ եմ խնդրել։ Այդ մի քանի վայրկյանում իմ մահն իմ աչքերի դիմացով անցավ։ Ես չեմ կարող դա նկարագրել․․․Այդ ժամանակ աղջիկս հղի էր, ես ասացի՝ ես տատիկ եմ դառնալու, մի՞թե ես այդքան հարգանք չունեմ․․․»։ Հերմինե Սարգսյանը Հայկ Աղայանի հետ ծառայել է ընդամենը մի քանի հերթափոխ, որի ընթացքում վիճաբանություն է ծագել իրենց միջև, որից հետո, Սարգսյանի խոսքով, Աղայանն իրեն ծեծել է ջոկատի հրամանատարի սենյակում, վերջինս չի կարողացել պաշտպանել իրեն բռնությունից, իսկ ավելի ուշ հերքել է, թե նման բան է կատարվել։ Սարգսյանի բժշկական փաստաթղթերը փաստում են, որ նա ստացել է գանգուղեղային վնասվածք, գլխուղեղի սալջարդ, ունի ողնաշարի դեգեներատիվ ախտահարում և առողջական այլ խնդիրներ։ Նա դեպքից հետո «Մեդլայն կլինիկ» է ընդունվել մի շարք գանգատներով, մասնավորապես՝ գլխացավ, գլխապտույտ, հաճախակի սրտխառնոցով, սրտխփոցով և քրտնարտադրությամբ։ 15 օր հիվանդանոցում մնալուց հետո ևս առողջական խնդիրները շարունակվել են։ Դեպքի օրը Հերմինեն զանգահարել է մորը ու տեղեկացրել, որ բռնության է ենթարկվել, մայրը եկել է աշխատավայր, ինչն էլ հնարավորություն է տվել Հերմինեի գործընկերներին հետագայում քննիչի մոտ ցուցմունք տալիս ասել, թե մոր գալուց հետո է աղջկա դեմքին կապտուկներ հայտնվել։ Այսպիսի ցուցմունքների շնորհիվ Հայկ Աղայանին հաջողվել է խուսափել քրեական պատասխանատվությունից, Հատուկ քննչական ծառայությունը քրեական հետապնդումը դադարեցրել է՝ առաջ քաշելով այն վարկածը, թե վատառողջ մայրն է դստերը մարմնական վնասվածքներ հասցրել։ Հերմինեն նշում է, որ քննիչն առերես հարցաքննություն չի իրականացրել իր և այն գործընկերների միջև, ովքեր, իր խոսքով, կեղծ ցուցմունքներ են տվել՝ հօգուտ Աղայանի։ Հերմինեն մանրամասներ է ներկայացնում իր և Աղայանի առերես հարցաքննությունից․ «Հայկ Աղայանը քննիչին ասում ա, որ իբր մամաս ա հեռախոսով խփել ինձ, ու դրանից հետո ես գլուխս խփել եմ հատակին, պատերին, իբր ինադու գլուխս խփել եմ, դրանից ա վնասվել»։ «Հակակոռուպցիոն բլոգը» զանգահարեց Հայկ Աղայանին՝ նրան պատասխանելու հնարավորություն տալու համար, վերջինս հրաժարվեց մեր հարցերին պատասխանել անձամբ՝ առաջարկելով խոսել իր հրամանատարի՝ Տիգրան Նազարյանի հետ։ Նազարյանը «Հակակոռուպցիոն բլոգ»-ին հայտնեց, որ նախքան մեր հարցերին պատասխանելը պետք է խոսի իր վերադասի հետ։ Դեռ երկու օր առաջ նա խոստացավ վերադասի հետ խոսելուց հետո զանգահարել մեզ, սակայն նախքան հոդվածի հրապարակումը Նազարյանից զանգ չստացանք: «Ես մինչև վերջ պայքարելու եմ։ Հանցագործին թաքցնողը ավելի վատ հանցագործ է՝ սկսած իմ հրամանատարից։ Բոլորը աստծո առաջ պետք է պատասխան տան։ Եթե իմ այս արտահայտությունից հետո պիտի ինչ-որ մեկը ինձ գործից հեռացնի, թող հեռացնի»,- ասում է հրշեջ փրկարարը։ Հերմինեն շարունակում է իր ծառայությունը նույն ջոկատում։ Միջադեպից հետո նրան ևս ուղարկում են դեպքի վայր (մինչ այդ կապի պատասխանատուն է եղել՝ հրամանատարության որոշմամբ), որտեղ նա հրդեհներ է մարում իր ծառայակիցների հետ։ Սարգսյանը սիրում է դեպքի վայրում աշխատել, սակայն նկատել է, որ իրեն  հաճախ փորձում են նվաստացնել, անգամ վտանգել կյանքն ու առողջությունը։ Իր խոսքով՝ երբեմն դիտավորյալ կարող են ուղարկել այնպիսի տեղ, որն ամենավտանգավորն է կամ կարող են հրամայել խողովակը փռել տարածքում, վայրկյաններ անց ասել՝ պետք չէ, հետ հավաքի։ «Ոնց որ ձեռ առնեն ինձ։ Հրաման են տալիս, որ պիտի կատարես, չկատարես, կասեն՝ չի ենթարկվում։ Դիտմամբ են վտանգում ինձ, հատուկ կարող է այնպիսի իրավիճակներ ստեղծեն, որ հետո մի բան լինի, ասեն՝ դե կին էր, ուժը չպատեց, դեպքը տեղի ունեցավ․․․»։ Հերմինեն շարունակում է իր ծառայությունը նույն ջոկատում՝ նույն անձի հրամանատարության ներքո․ «Ես չեմ վախենում իրենցից, բայց ես չեմ վստահում իրենց, ես ինձ ապահով չեմ զգում իրենց հետ կանչի գնալուց և նաև ջոկատում, թեկուզ մի բաժակ ջուր խմելուց։ Սա ես ասում եմ՝ բառիս բուն իմաստով, ոչ թե փոխաբերական։ Ես ամեն վայրկյան վտանգ եմ նկատում»։ Այնուամենայնիվ, Հերմինե Սարգսյանը չի ցանկանում փոխել իր աշխատանքը, ասում է՝ իր առաքելությունն է մարդկանց կյանքերը փրկելը․ «Քանի ապրում եմ, շարունակելու եմ աշխատել։ Ինձ ոչ մի անգամ չի հետաքրքրել աշխատավարձի չափը, ես սիրում եմ իմ համազգեստը, աշխատանքից դուրս ես ինձ համարում եմ հրշեջ փրկարար, աշխատանքից դուրս ևս ես ինձ պարտավորված եմ զգում մարդկանց կյանքը փրկելու, անվտանգությունն ապահովելու հարցում, լինեմ տանը, թե դրսում, ես ինձ զգում եմ հրշեջ փրկարար»,- վստահաբար ասում է Հերմինե Սարգսյանը։ Քրեական հետապնդման դադարեցման որոշումը վերացնելու վերաբերյալ Հերմինե Սարգսյանի շահերը ներկայացնող փաստաբան Ռուբեն Մելիքյանը բողոք է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանին։ Բողոքի քննությունը նշանակված է սեպտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Ավանի նստավայրում նստավայրում դատավոր Շահվերդյանի նախագահությամբ։ «Հակակոռուպցիոն բլոգի» տեսանյութում Հերմինե Սարգսյանը մանրամասն ներկայացնում է, թե ինչու և ինչպես է տեղի ունեցել դեպքը և թե ինչպիսիզ զարգացումներ են եղել դրանից հետո։

Continue reading at https://acblog.am/?p=5452 | AntiCorruption[:]

Մեր գործընկերները

© 2021 Veles. All rights reserved. Designed by Hakob Jaghatspanyan.