Author: Veles Human Rights NGO

[:am]ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուզում է ԱԱԾ լինի, ՊՊԾ լինի, չգիտեմ` ինչ ծ լինի, ես ոչ մեկից չեմ վախենում. Մարինա Պողոսյան Armlur.am[:]

[:am]«Վելես» իրավապաշտպան կազմակերպության նախագահ, իրավապաշտպան Մարինա Պողոսյանի հետ ArmLur.am-ը զրուցել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրաժարականի պահանջով անցկացված բողոքի ակցիայի, Ռոբերտ  Քոչարյանի և մյուսների գործով ընթացող դատական քննության և այլ քաղաքական թեմաների շուրջ:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Լիդա Եղիազարյան

https://armlur.am/948476/[:]

[:am]Ամենօրյա ակցիաներ՝ գլխավոր դատախազի հրաժարականի պահանջով [:]

[:am]imgonline-com-ua-2to1-60FyOFAmHSQq04A

Պահանջում ենք Գլխավոր դատախազի հրաժարականը նախաձեռնությունը այսօրվանից՝ նոյեմբերի 21-ից սկսում է ամենօրյա ակցիաներ Գլխավոր դատախազության մոտ՝ պահանջելով Արթուր Դավթյանի հրաժարականն ու պատասխանատվության ենթարկումը։ Ամեն աշխատանքային օր 12:30-ին ուղիղ եթեր ենք մտնելու դատախազության շենքի մոտից (հասցե՝ Վազգեն Սարգսյան 5)։ Բոլոր նրանք,ովքեր Դավթյանի հրաժարականը պահանջելու հիմքեր ունեն, կարող են ամեն օր գալ և խոսել ուղիղ եթերում
https://www.facebook.com/104948304250297/videos/975044759549029/[:]

[:am]Հրապարակային ներողություն և 500.000 դրամ տուգանք՝ ֆեյսբուքյան գրառման համար [:]

[:am]Ս․թ․ նոյեմբերի 08-ին ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը ( նախագահող դատավոր Գայանե Մազմանյանը) բավարարեց իրավապաշտպան Մարինա Պողոսյանի հայցը՝ պատվի, արժանապատվության և գործարար համբավի պաշտպանության վերաբերյալ։

Հիշեցնենք, որ «Վելես» Իրավապաշտպան ՀԿ նախագահ՝ Մարինա Պողոսյանը հայցադիմում էր ներկայացրել ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան ՀՀ քաղաքացի Աստղիկ Տեր-Սահակյանի նկատմամբ, վերջինիս կողմից իրավապաշտպանի հասցեին վիրավորական և զրպարտող գրառում անելու համար։

[:]

[:am]«Գրի Վահագի վրա, ոչ մի խնդիր չես ունենա»․ ևս մեկ ապացույց գործ սարքելու վերաբերյալ AcBlog[:]

[:am]111-3

Վլադիմիր Դավթյանը թվով յոթերորդ անձն է, ով պատմում է, որ քննչական մարմինները փորձել են բռնությունների և ճնշումների միջոցով ցուցմունքներ կորզել ընդդեմ Վահագն Աբգարյանի՝ ալավերդցի Վահագի։

Նախքան այդ քննչական մարմինների, այդ թվում բարձրաստիճան պաշտոնյաների կողմից ճնշումների մասին հայտարարել են Վահագն Աբգարյանը, ալավերդցիներ Գուրգեն Խաչիկյանն ու Աշոտ Խաչատրյանը, դատապարտյալ Արթուր Շահվերդյանը, Հայաստանը լքած Արմեն Հարությունյանը և այս գործով առանցքային վկա Արթուր Մնացականյանը։

Իր նկատմամբ ճնշումների մասին է նաև պատմել Կամո Փիրուզյանի սպանության մեջ մեղադրվող Վլադիմիր Դավթյանը, ով վերջերս գրավոր դիմում է ներկայացրել «Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանին։ Դիմումում Դավթյանը մասնավորապես նշել է, որ Հ․Կ․Գ․ ավագ քննիչ Գևորգ Աղաբաբյանն իրեն է այցելել «կագեբեի պադվալում» ու սկսել է համոզել, որ ցուցմունքներ տա ընդդեմ Վահագն Աբգարյանի։ Մասնավորապես, ըստ Դավթյանի՝ քննիչը փորձել է համոզել իրեն, որպեսզի գրի, թե իբր Վահագն Աբգարյանի պատվերով է կատարել սպանությունը։ Ի դեպ, Վահագն Աբգարյանին ներկայումս հենց այդ արարքն է մեղսագրվում։

«Գևորգ Աղաբաբյանն ասում էր․ «Սա ասում եմ իմ վերադասի անունից, գրի Վահագի վրա, որ ինքը քեզ պատվեր է տվել, մենք քեզ կպահենք էստեղ, ոչ մի խնդիր չես ունենա, ամեն ձև կօգնենք, որ հնարավորինս լավ լինի ու շուտ դուրս գաս բերդից»»,- նշված է Վլադիմիր Դավթյանի դիմումում։ Նա նաև նշել է, թե քննիչն ասել է՝ «ջահել տղա ես, կյանքդ մի խորտակի, ցմահ դատվում ես»․․․

Վլադիմիր Դավթյանի խոսքով՝ ինքը քննիչին պատասխանել է, որ ինքը չի կարող «շառ անել» անմեղ մարդու վրա, որ պատրաստ է անգամ ցմահ դատվել, բայց կեղծ ցուցմունք չի տա։ Դավթյանն իր դիմումում գրում է, որ ինքն ընդունում է սպանություն կատարելու մեղադրանքը՝ ընդգծելով, որ սպանություն է կատարել սեփական կյանքը փրկելու համար, այլ ոչ թե որևէ մեկի պատվերով․ «Ես կիլլեռ չեմ»։

Կամո Փիրուզյանի սպանության գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում նոյեմբերի 8-ին՝ ժամը 15:30–ին։

Հիշեցնենք, որ Կամո Փիրուզյանի սպանության և դրան նախորդած հանցագործությունների վերաբերյալ «Հակակոռուպցիոն բլոգը» սեփական հետաքննությունն էր իրականացրել, որին կարող եք ծանոթանալ այս հղումով։

Արման Ղարիբյան

Continue reading at https://acblog.am/?p=4167 | AntiCorruption[:]

[:am]Մարինա Պողոսյանի մասնակցությունը այս գործում բացառվում է. Հայկ Ալումյան Iravaban.net[:en]Marina Poghosyan’s Participation in the Case is excluded: Hayk Alumyan Iravaban.net[:]

[:am]

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր նոյեմբերի 5-ին, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մեկնարկել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործի քննությունը:Դատական նիստին Մարտի 1-ի գործով տուժող Սուրեն Հովհաննիսյանի ներկայացուցիչ իրավապաշտպան Մարինա Պողոսյանը դիմեց դատարանին, ներկայացնելով տուժողի կողմից լիազորագիր, դատարանում նրան ներկայացնելու վերաբերյալ:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը առարկեց՝ նշելով, որ եթե տիկին Պողոսյանը, պարբերաբար  այլ դատավարություններում մասնակցում է, որպես իրավահաջորդի ներկայացուցիչ, ապա այս դեպքում նրա մասնակցությունը այս դատական գործին բացառում է:

Մարինա Պողոսյանը իր հերթին նշեց, որ տուժողը դիմել է իրեն, և նա պետք է ներկայացնի նրա շահերը:

Դատարանը որոշեց թույլատրեց Մարինա Պողոսյանին ներկայացնելու տուժողի շահերը:

 

https://iravaban.net/243662.html

[:en]Marina-Poxosyan-Robert-Qocharyan

The trial of the second RA President Robert Kocharyan, former Defense Minister Seyran Ohanyan, former CSTO Secretary General Yuri Khachaturov and former Deputy Prime Minister Armen Gevorgyan started today at the Shengavit residence of the Court of General Jurisdiction of Yerevan.

At the court hearing, Marina Poghosyan, a lawyer representing Suren Hovhannisyan the victim of the 1 March case, applied to the court, submitting a power of attorney to represent him in court.

Robert Kocharyan’s lawyer Hayk Alumyan objected, noting that though Ms. Poghosyan regularly participates in other trials as a legal successor, however in here her participation in this case would be excluded.

Marina Poghosyan, on her part, said that the victim had applied to her and she had to represent their interests.

The court decided to allow Marina Poghosyan to represent the victim’s interests.

https://iravaban.net/en/243714.html[:]

[:am]Եթե Քոչարյանը լինի ազատության մեջ՝ ճնշումներն ուժեղացնելու են, թե՛ փաստաբանների, թե՛ իրավապաշտպանների, թե՛ վկաների վրա․ Մարինա Պողոսյան Newarmenia.am[:]

[:am]imgonline-com-ua-Resize-GVdpgALGTBF9Vc8B

«Մենք տեսանք, թե ինչպես  նիստերից մեկի ժամանակ Ռոբերտ Քոչարյանը գլխավոր դատախազի հետ խոսելիս ինչ վերաբերմուքն ցույց տվեց, երբ ասեց, դու կնստես հանգիստ կլսես։ Ես չեմ կարծում, որ սա ընդհանրապես որևէ երկրի նախագահին հարիր վերաբերմունք է՝ դու-ով խոսելը»,- հայտնելով իր դիրքորոշումը Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած միջնորդության մասին՝ ասաց տուժողի ներկայացուցիչ Մարինա Պողոսյանը։

Հիշեցնենք, որ Քոչարյանի պաշտպանները միջնորդել են գրավով ազատ արձակել իրենց պաշտպանյալին։

Մարինա Պողոսյանի խոսքով, եթե  Քոչարյանը կալանավորված ժամանակ է իրեն նման կերպ պահում, ապա եթե նա ազատության մեջ գտնվի իրեն ինչպե՞ս կպահի։

Նրա խոսքով իրենք տեսնում են, թե ինչպիսի ճնշումների են ենթարկվում, անձինք, որոնք փորձում են նախագահի պաշտոնը ձբաղեցրած անձին դեմ արտահայտվել։

«Այսինքն՝ նույնիսկ այս պարագայում, վերջինս լինելով ազատության մեջ՝ միանշանակ ճնշումներն ուժեղացնելու են, թե՛ փաստաբանների, թե՛ իրավապաշտպանների, թե՛ վկաների վրա։ Եվ սա բերելու է  դատաքննությանը խոչընդոտելուն»,- ասաց Մարինա Պողոսյանը։

Նա միացավ մեղադրանքի կողմի դիրքորոշմանը։

https://newarmenia.am/%d5%a5%d5%a9%d5%a5-%d6%84%d5%b8%d5%b9%d5%a1%d6%80%d5%b5%d5%a1%d5%b6%d5%a8-%d5%ac%d5%ab%d5%b6%d5%ab-%d5%a1%d5%a6%d5%a1%d5%bf%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%b4%d5%a5%d5%bb%d5%9d-%d5%b3%d5%b6/[:]

[:am]Իրավապաշտպան Մարինա Պողոսյանը ներգրավվեց՝ որպես տուժող Սուրեն Հովհաննիսյանի ներկայացուցիչ Newarmenia.am[:]

[:am]imgonline-com-ua-Resize-GVdpgALGTBF9Vc8B

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր շարունակվեց Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։

Այսօրվա նիստում քննարկվեց «Վելես» իրավապաշտպան ՀԿ նախագահ Մարինա Պողոսյանի ներգրավվումը՝ որպես գործով անցնող տուժող Սուրեն Հովհաննիսյանի ներկայացուցիչ։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններ  Հայկ Ալումյանն ու Արամ Օրբելյանը առարկեցին, որպեսզի Մարինա Պողոսյանը ներգրավվի՝ որպես տուժողի ներկայացուցիչ։ Մասնավորապես Արամ Օրբելյանն ասաց, որ սույն գործով չի կարող ներկայացուցիչ լինել ՀԿ ներկայացուցիչը։

Մարինա Պողոսյանն էլ առարկեց պաշտպանական կողմի հայտարարությանը՝ նշելով, որ հասկանալի է իր անձի անցանկալի լինելը կողմի համար, սակայն Սուրեն Հովհաննիսյանը դիմել է իրենց կազմակերպությանը, որպեսզի ինքը մասնակցի այդ նիստին։

«Չկա նման օրենք, որը իրավապաշտպան ՀԿ-ին գրանցի միայն այն դեպքում, երբ իրավապաշտպանը պիտի լինի փաստաբան։ Սա խոչընդոտ չի, սա մյուս կողմի քմահաճությունն է, նրանք իրենց անձնական մոտիվներից չեն ցանկանում, որպեսզի ես մասնակցեմ նիստին»,- ասաց Մարինա Պողոսյանը։

Դատարանը՝ լսելով կողմերին՝  թույլատրեց Մարինա Պողողսյանին ներգրավվել՝ որպես Սուրեն Հովհաննիսյանի ներկայացուցիչ։

https://newarmenia.am/%D5%AB%D6%80%D5%A1%D5%BE%D5%A1%D5%BA%D5%A1%D5%B7%D5%BF%D5%BA%D5%A1%D5%B6-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB%D5%B6%D5%A1-%D5%BA%D5%B8%D5%B2%D5%B8%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6%D5%A8-%D5%B6%D5%A5%D6%80%D5%A3%D6%80/?fbclid=IwAR394pHh6_yrryg69tfNGAdhs7yiY85NjvYDlCCrXazvfUDEUI7Xwq-bkfM[:]

Մեր գործընկերները

© 2021 Veles. All rights reserved. Designed by Hakob Jaghatspanyan.