Author: Veles Human Rights NGO

[:am]Մարինա Պողոսյանի մասնակցությունը այս գործում բացառվում է. Հայկ Ալումյան Iravaban.net[:en]Marina Poghosyan’s Participation in the Case is excluded: Hayk Alumyan Iravaban.net[:]

[:am]

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր նոյեմբերի 5-ին, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մեկնարկել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործի քննությունը:Դատական նիստին Մարտի 1-ի գործով տուժող Սուրեն Հովհաննիսյանի ներկայացուցիչ իրավապաշտպան Մարինա Պողոսյանը դիմեց դատարանին, ներկայացնելով տուժողի կողմից լիազորագիր, դատարանում նրան ներկայացնելու վերաբերյալ:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը առարկեց՝ նշելով, որ եթե տիկին Պողոսյանը, պարբերաբար  այլ դատավարություններում մասնակցում է, որպես իրավահաջորդի ներկայացուցիչ, ապա այս դեպքում նրա մասնակցությունը այս դատական գործին բացառում է:

Մարինա Պողոսյանը իր հերթին նշեց, որ տուժողը դիմել է իրեն, և նա պետք է ներկայացնի նրա շահերը:

Դատարանը որոշեց թույլատրեց Մարինա Պողոսյանին ներկայացնելու տուժողի շահերը:

 

https://iravaban.net/243662.html

[:en]Marina-Poxosyan-Robert-Qocharyan

The trial of the second RA President Robert Kocharyan, former Defense Minister Seyran Ohanyan, former CSTO Secretary General Yuri Khachaturov and former Deputy Prime Minister Armen Gevorgyan started today at the Shengavit residence of the Court of General Jurisdiction of Yerevan.

At the court hearing, Marina Poghosyan, a lawyer representing Suren Hovhannisyan the victim of the 1 March case, applied to the court, submitting a power of attorney to represent him in court.

Robert Kocharyan’s lawyer Hayk Alumyan objected, noting that though Ms. Poghosyan regularly participates in other trials as a legal successor, however in here her participation in this case would be excluded.

Marina Poghosyan, on her part, said that the victim had applied to her and she had to represent their interests.

The court decided to allow Marina Poghosyan to represent the victim’s interests.

https://iravaban.net/en/243714.html[:]

[:am]Եթե Քոչարյանը լինի ազատության մեջ՝ ճնշումներն ուժեղացնելու են, թե՛ փաստաբանների, թե՛ իրավապաշտպանների, թե՛ վկաների վրա․ Մարինա Պողոսյան Newarmenia.am[:]

[:am]imgonline-com-ua-Resize-GVdpgALGTBF9Vc8B

«Մենք տեսանք, թե ինչպես  նիստերից մեկի ժամանակ Ռոբերտ Քոչարյանը գլխավոր դատախազի հետ խոսելիս ինչ վերաբերմուքն ցույց տվեց, երբ ասեց, դու կնստես հանգիստ կլսես։ Ես չեմ կարծում, որ սա ընդհանրապես որևէ երկրի նախագահին հարիր վերաբերմունք է՝ դու-ով խոսելը»,- հայտնելով իր դիրքորոշումը Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած միջնորդության մասին՝ ասաց տուժողի ներկայացուցիչ Մարինա Պողոսյանը։

Հիշեցնենք, որ Քոչարյանի պաշտպանները միջնորդել են գրավով ազատ արձակել իրենց պաշտպանյալին։

Մարինա Պողոսյանի խոսքով, եթե  Քոչարյանը կալանավորված ժամանակ է իրեն նման կերպ պահում, ապա եթե նա ազատության մեջ գտնվի իրեն ինչպե՞ս կպահի։

Նրա խոսքով իրենք տեսնում են, թե ինչպիսի ճնշումների են ենթարկվում, անձինք, որոնք փորձում են նախագահի պաշտոնը ձբաղեցրած անձին դեմ արտահայտվել։

«Այսինքն՝ նույնիսկ այս պարագայում, վերջինս լինելով ազատության մեջ՝ միանշանակ ճնշումներն ուժեղացնելու են, թե՛ փաստաբանների, թե՛ իրավապաշտպանների, թե՛ վկաների վրա։ Եվ սա բերելու է  դատաքննությանը խոչընդոտելուն»,- ասաց Մարինա Պողոսյանը։

Նա միացավ մեղադրանքի կողմի դիրքորոշմանը։

https://newarmenia.am/%d5%a5%d5%a9%d5%a5-%d6%84%d5%b8%d5%b9%d5%a1%d6%80%d5%b5%d5%a1%d5%b6%d5%a8-%d5%ac%d5%ab%d5%b6%d5%ab-%d5%a1%d5%a6%d5%a1%d5%bf%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%b4%d5%a5%d5%bb%d5%9d-%d5%b3%d5%b6/[:]

[:am]Իրավապաշտպան Մարինա Պողոսյանը ներգրավվեց՝ որպես տուժող Սուրեն Հովհաննիսյանի ներկայացուցիչ Newarmenia.am[:]

[:am]imgonline-com-ua-Resize-GVdpgALGTBF9Vc8B

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր շարունակվեց Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։

Այսօրվա նիստում քննարկվեց «Վելես» իրավապաշտպան ՀԿ նախագահ Մարինա Պողոսյանի ներգրավվումը՝ որպես գործով անցնող տուժող Սուրեն Հովհաննիսյանի ներկայացուցիչ։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններ  Հայկ Ալումյանն ու Արամ Օրբելյանը առարկեցին, որպեսզի Մարինա Պողոսյանը ներգրավվի՝ որպես տուժողի ներկայացուցիչ։ Մասնավորապես Արամ Օրբելյանն ասաց, որ սույն գործով չի կարող ներկայացուցիչ լինել ՀԿ ներկայացուցիչը։

Մարինա Պողոսյանն էլ առարկեց պաշտպանական կողմի հայտարարությանը՝ նշելով, որ հասկանալի է իր անձի անցանկալի լինելը կողմի համար, սակայն Սուրեն Հովհաննիսյանը դիմել է իրենց կազմակերպությանը, որպեսզի ինքը մասնակցի այդ նիստին։

«Չկա նման օրենք, որը իրավապաշտպան ՀԿ-ին գրանցի միայն այն դեպքում, երբ իրավապաշտպանը պիտի լինի փաստաբան։ Սա խոչընդոտ չի, սա մյուս կողմի քմահաճությունն է, նրանք իրենց անձնական մոտիվներից չեն ցանկանում, որպեսզի ես մասնակցեմ նիստին»,- ասաց Մարինա Պողոսյանը։

Դատարանը՝ լսելով կողմերին՝  թույլատրեց Մարինա Պողողսյանին ներգրավվել՝ որպես Սուրեն Հովհաննիսյանի ներկայացուցիչ։

https://newarmenia.am/%D5%AB%D6%80%D5%A1%D5%BE%D5%A1%D5%BA%D5%A1%D5%B7%D5%BF%D5%BA%D5%A1%D5%B6-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB%D5%B6%D5%A1-%D5%BA%D5%B8%D5%B2%D5%B8%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6%D5%A8-%D5%B6%D5%A5%D6%80%D5%A3%D6%80/?fbclid=IwAR394pHh6_yrryg69tfNGAdhs7yiY85NjvYDlCCrXazvfUDEUI7Xwq-bkfM[:]

[:am]Իրավապաշտպան Մարինա Պողոսյանը ներգրավվեց Քոչարյանի եւ մյուսների գործով տուժողի ներկայացուցիչ Armtimes.com[:]

[:am]Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով այսօրվա նիստին իրավապաշտպան Մարինա Պողոսյանը ներգրավվեց որպես տուժող Սուրեն Հովհաննիսյանի ներկայացուցիչ:

173161

Պողոսյանը դատարան ներկայացրեց գործով տուժող Սուրեն Հովհաննիսյան լիազորագիրը՝ Պողոսյանին որպես իր ներկայացուցիչ ներգրավվելու համար: Տուժող եւ մեղադրող կողմերը չառարկեցին դրա դեմ: Առարկությամբ հանդես եկավ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը. «Քրեական դատավարության օրենսգիրքը սահմանում է, որ անձի շահերը դատարանում կարող են ներկայացնել փաստաբանները եւ լիազորագիր ունեցող այլ անձինք, այլ անձ կոչվածը, իհարկե, ցանկացած անձը չէ: Թե այլ անձանցից ով չի կարող մասնակցել, այդ մասին գրված է «Փաստաբանության մասին» օրենքում, ըստ որի՝ դատական ներկայացուցչությունը պարբերաբար կամ վճարովի հիմունքներով կարող են իրականացնել միայն փաստաբանները: Կան բացառություններ, իհարկե, որոնց մեջ տիկին Պողոսյանը չի մտնում»,- ասաց Ալումյանը:

Վերջինիս խոսքով՝ եթե Մարինա Պողոսյանը նման գործունեություն իրականացներ մեկ անգամ, ոչ պարբերաբար, Քրեական դատավարության համաձայն՝ կլիներ այդ այլ անձը, ով կկարողանար մասնակցել. «Սակայն քիչ առաջ տիկին Պողոսյանն էլ նշեց, որ ինքը պարբերաբար որպես ներկայացուցիչ մասնակցում է»: Մարինա Պողոսյանը առարկեց Հայկ Ալումյանի այս հայտարարությանը. «Ես այս նիստին առաջին անգամ եմ եկել, մասնակցելու եմ, այո՛, պարբերաբար, եւ որեւէ բան չի բացառում իմ մասնակցությունը: Քաղաքացին դիմել է մեր կազմակերպությանը, որ այն՝ ի դեմս իր նախագահի՝ ինձ, ներկայացնի իր շահերը»,- արձագանքեց Մարնա Պողոսյանը:

Առարկեց նաեւ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը՝ նշելով, որ ինչպես սույն գործով, այնպես էլ առհասարակ որեւէ գործով հասարակական կազմակերպության նախագահը չի կարող լինել շահերի ներկայացուցիչ. «Իրավապաշտպան կազմակերպությունը պաշտպանական, ներկայացուցչական լիազորություններ չի կարող իրականացնել»,- նշեց նա:

Արձագանքելով այս հայտարարությանը՝ Մարինա Պողոսյանն ասաց. «Չկա նման օրենք, որը արգելի կամ խոչընդոտի կազմակերպության ղեկավարի ներկայացուցչությունը դատարանում: Պաշտպանական կողմում իրենց անձնական մոտիվացիաներից չեն ուզում, որ ես մասնակցեմ այս դատական գործին»: Լսելով կողմերին՝ դատավոր Աննա Դանիբեկյանը նշեց, որ պաշտպանական կողմը չի վկայակոչել որեւէ փաստարկ, որը կխոչընդոտի Մարինա Պողոսյանի մասնակցությունը, եւ հաշվի առնելով Քրեական դատավարության համապատասխան հոդվածը՝ դատարանը որոշեց Մարինա Պողոսյանին ներգրավել որպես տուժողի ներկայացուցիչ՝ միաժամանակ ընդգծելով, որ որեւէ հասարակական կազմակերպություն չի կարող լինել տուժողի ներկայացուցիչ:

Միլենա Խաչիկյան 

https://armtimes.com/hy/article/173161[:]

[:am]Իրավապաշտպան Մարինա Պողոսյանը ներգրավվեց Քոչարյանի եւ մյուսների գործով տուժողի ներկայացուցիչ.ՀԺ Nt.am[:]

[:am]

Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով այսօրվա նիստին իրավապաշտպան Մարինա Պողոսյանը ներգրավվեց որպես տուժող Սուրեն Հովհաննիսյանի ներկայացուցիչ:

Պողոսյանը դատարան ներկայացրեց գործով տուժող Սուրեն Հովհաննիսյան լիազորագիրը՝ Պողոսյանին որպես իր ներկայացուցիչ ներգրավվելու համար: Տուժող եւ մեղադրող կողմերը չառարկեցին դրա դեմ: Առարկությամբ հանդես եկավ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը. «Քրեական դատավարության օրենսգիրքը սահմանում է, որ անձի շահերը դատարանում կարող են ներկայացնել փաստաբանները եւ լիազորագիր ունեցող այլ անձինք, այլ անձ կոչվածը, իհարկե,

ցանկացած անձը չէ: Թե այլ անձանցից ով չի կարող մասնակցել, այդ մասին գրված է «Փաստաբանության մասին» օրենքում, ըստ որի՝ դատական ներկայացուցչությունը պարբերաբար կամ վճարովի հիմունքներով կարող են իրականացնել միայն փաստաբանները: Կան բացառություններ, իհարկե, որոնց մեջ տիկին Պողոսյանը չի մտնում»,- ասաց Ալումյանը:

Վերջինիս խոսքով՝ եթե Մարինա Պողոսյանը նման գործունեություն իրականացներ մեկ անգամ, ոչ պարբերաբար, Քրեական դատավարության համաձայն՝ կլիներ այդ այլ անձը, ով կկարողանար մասնակցել. «Սակայն քիչ առաջ տիկին Պողոսյանն էլ նշեց, որ ինքը պարբերաբար որպես ներկայացուցիչ մասնակցում է»: Մարինա Պողոսյանը առարկեց Հայկ Ալումյանի այս հայտարարությանը. «Ես այս նիստին առաջին անգամ եմ եկել, մասնակցելու եմ, այո՛, պարբերաբար, եւ որեւէ բան չի բացառում իմ մասնակցությունը: Քաղաքացին դիմել է մեր կազմակերպությանը, որ այն՝ ի դեմս իր նախագահի՝ ինձ, ներկայացնի իր շահերը»,- արձագանքեց Մարնա Պողոսյանը:
Առարկեց նաեւ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը՝ նշելով, որ ինչպես սույն գործով, այնպես էլ առհասարակ որեւէ գործով հասարակական կազմակերպության նախագահը չի կարող լինել շահերի ներկայացուցիչ. «Իրավապաշտպան կազմակերպությունը պաշտպանական, ներկայացուցչական լիազորություններ չի կարող իրականացնել»,- նշեց նա:
Արձագանքելով այս հայտարարությանը՝ Մարինա Պողոսյանն ասաց. «Չկա նման օրենք, որը արգելի կամ խոչընդոտի կազմակերպության ղեկավարի ներկայացուցչությունը դատարանում: Պաշտպանական կողմում իրենց անձնական մոտիվացիաներից չեն

ուզում, որ ես մասնակցեմ այս դատական գործին»: Լսելով կողմերին՝ դատավոր Աննա Դանիբեկյանը նշեց, որ պաշտպանական կողմը չի վկայակոչել որեւէ փաստարկ, որը կխոչընդոտի Մարինա Պողոսյանի մասնակցությունը, եւ հաշվի առնելով Քրեական դատավարության համապատասխան հոդվածը՝ դատարանը որոշեց Մարինա Պողոսյանին ներգրավել որպես տուժողի ներկայացուցիչ՝ միաժամանակ ընդգծելով, որ որեւէ հասարակական կազմակերպություն չի կարող լինել տուժողի ներկայացուցիչ:

Միլենա Խաչիկյան

[:]

[:am]Ինչպես են Լալվարիտի հանքը խլել այն հայտնաբերած գիտնականի ձեռքից AcBlog[:]

[:am]imgonline-com-ua-Resize-2st7YgzoiyET

Երկրաբանական գիտությունների թեկնածու 83-ամյա Հենրիկ Միրզոյանը երրորդ Հանրապետության ստեղծման օրվանից մինչ օրս փորձում է վերականգնել իր խախտված իրավունքները, սակայն դեռևս հաջողության չի հաս

Նա հույս ունի, որ ներկայիս իշխանությունը կտարբերվի բոլոր նախորդներից ու ոչ միայն կլսի իրեն, այլև կօգնի հաստատել արդարություն։

Դեռևս 1970 թվականին Հենրիկ Միրզոյանը հայտնաբերել է, որ Լալվարում քարի հանք կա․ մի բացահայտում, որը պիտի ոչ թե հաջողություն և մրցանակներ բերեր նրան, այլ դառնար երկարամյա պայքարի ու կորուստների շղթայի սկիզբը։

Ինչպես բացահայտեց հանքը

Ուղիղ 59 տարի առաջ Հենրիկ Միրզոյանն ընկերների հետ բարձրացել է Լոռու մարզի Լալվար լեռը։ Լինելով երկրաբան՝ նա նկատել է, որ տարածքում յուրօրինակ ապարներ կան․ դրանք առանձնացել են իրենց գույնով և հոծությամբ։ Ապարի մի կտորը Միրզոյանը իր հետ բերել է և ուսումնասիրել, իր համար պարզ է դարձել, որ այն կարող է լավ շինանյութ լինել։ Դեռևս 1970 թվականին Հենրիկ Միրզոյանը դիմել է Երկրաբանության վարչության հատուկ խմբին, որպեսզի վերջիններս ևս այցելեն տարածք, նմուշներ վերցնեն և համոզվեն, որ ինքն իսկապես նոր հանքավայր է հայտնաբերել։ Այդպես էլ եղել է, վարչությունը հաստատել է և փաստաթուղթ է տրամարդել Միրզոյանին՝ որպես հանքավայր հայտնաբերողի։ Լալվարում հայտնաբերված քարն իր երկրաբանական կառուցվածքով տուֆի տեսակ է, սակայն այն ավելի հոծ է, որի պատճառով հեշտ է հղկվում։ Նոր հայտնաբերած քարի տեսակը Միրզոյանն անվանել է Լալվարիտ։

Ո՞վ պետք է շահագործեր հանքը

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ավագ գիտաշխատող Հենրիկ Միրզոյանը «Հակակոռուպցիոն բլոգի» խմբագրություն էր եկել մի խումբ փաստաթղթերով և լուսանկարներով։ Լուսանկարներում պատկերված է Լալվարիտի հանքավայրի ներկայիս անմխիթար վիճակը, իսկ փաստաթղթերի տրցակում բազմաթիվ նամակներ են՝ ուղղված ՀՀ գրեթե բոլոր նախկին ղեկավարներին ու տարատեսակ պատշոնյաներին։ Իր հայտնաբերած հանքի համար Հենրիկ Միրզոյանը պետական մրցանակի չի արժանացել, փոխարենը փորձել է ստանալ դրա շահագործման իրավունքը, քանի որ թե Սովետական Հայաստանի, թե ՀՀ օրենսդրությամբ՝ հանքի շահագործման առաջնային իրավունքը պատկանել է հայտնաբերողին։ Արդեն անկախ Հայաստանի պաշտոնյաները, տեղեկանալով, որ երկրաբանը հանք է հայտնաբերել, ոչ թե նրան են տալիս այն շահագործելու իրավունքը, այլ Ալավերդիի բնակիչ Իվան Աբգարյանին։ Հենրիկ Միրզոյանը վստահ է, որ իրեն հանքի շահագործման արտոնագիր չտալու գլխավոր դերակատարներից մեկը Հրանուշ Հակոբյանի եղբայրն է եղել՝ ՀՀ բնապահպանության նախկին փոխնախարար Կորյուր Հակոբյանը։

Օրենսգիրքը փոփոխել են՝ գիտնականների կարծիքը հաշվի չառնելով

Հենրիկ Միրզոյանն այսօր այլևս չի կարող ստանալ հանքի շահագործման առաջնային իրավունք, քանի որ տարիներ անց ՀՀ Ազգային ժողովը փոփոխություններ է կատարել Ընդերքի մասին օրենսգրքում՝ վերացնելով հայտնաբերողին հանքի շահագործման առաջնային իրավունք տալու մասին դրույթը։ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Երկրաբանական գիտությունների ինստիտուտի թվով 28 գիտաշխատողներն օրենսգրքում փոփոխություններ անելու վերաբերյալ իրենց առաջարկներն են ուղարկել ՀՀ բնապահպանության նախարարությանը և ԱԺ պատգամավորներին, սակայն դրանք հաշվի չեն առնվել նախկին իշխանությունների կողմից։

«Կնոջս սպանեցին»

Լալվարիտի հանքի արտոնագիրը վերստանալուց հետո հանքի շահագործմանը միակ խոչընդոտող անձը եղել է հանքը հայտնաբերած գիտնականը, ով չի դադարել պատկան մարմիններին դիմել՝ բարձրաձայնելով անօրինականությունների մասին։ Ավագ գիտաշխատողի խոսքով՝ որոշել էին իրեն «վերացնել», որպեսզի հանգիստ շարունակեն հանքի՝ ոչ ճիշտ եղանակով շահագործումը։ «Ալավերդիի դատախազությունից գրություն ստացա, որ պիտի ներկայանամ, ուրախացա, ինձ թվաց, թե վերջապես գործը բացահայտվում է»,- պատմում է Միրզոյանը։ Ավելի ուշ նա հասկացել է, որ գործ է հարուցվել ոչ թե հանքի անօրինական շահագործման ու գողության փաստի առթիվ, այլ իր դեմ։ «Կինս, երբ իմացավ, որ իմ դեմ գործ են հարուցել, մտահոգությունից հիվանդացավ, վատացավ, վատացավ, հետո կաթվածից մահացավ։ Առողջ կին էր․․․ սպանեցին կնոջս»,- ասում է 83-ամյա տղամարդը։ Հետագայում քրեական գործը կարճվել է, սակայն Միրզոյանն արդեն անդառնալի կորուստ էր կրել։

«Ծնողներիս գերեզմանին լալավարիտ չեմ կարողացել դնել»

Հենրիկ Միրզոյանի փաստաթղթերի տրցակում առկա է նաև իր ծնողների գերեզմանի լուսանկարը։ Գերեզմանն առանց տապանաքարի է։ Լալվարիտ քարատեսակը հայտնաբերած ու այն անվանակոչած գիտնականն անգամ հնարավորություն չի ունեցել գերեզմանաքարերի պատրաստման մեջ լայնորեն գործածվող լալվարիտով տապանաքար տեղադրել ծնողների գերեզմանին։ «Նամակ էի գրել Սերժ Սարգսյանին, խնդրել էի, որ գոնե այդ քարից տրամադրեն, որ ծնողներիս գերեզմանին շիրմաքարեր դնեմ։ Մերժեցին, ասացին՝ մենք չենք կարող ստիպել, որ Ձեզ քար տան»,- ասում է գիտնականը։

Փաշինյանին մոտեցել է, բայց դիմում դեռ չի հանձնել

Հենրիկ Միրզոյանի ձեռքին ՀՀ ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանին հասցեագրած դիմումն է, որն այդպես էլ մուտք չի արել ՀՀ կառավարություն։ ՀՀ կառավարության աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի վարիչը 2001 թվականից չի փոխվել․ գիտնականի կարծիքով՝ իր նամակները տարիներ շարունակ չեն հասել նախկին վարչապետերին, Փաշինյանին էլ չեն հասնի։ «Մի անգամ Երրորդ մասի խանութում էի, մարդիկ ասացին՝ Փաշինյանը եկավ։ Իսկապես վարչապետն էր, ես էլ մոտեցա, ասացի, որ դիմում ունեմ իրեն, բայց մտավախություն ունեմ, որ չի հասնի։ Մի երիտասարդ տղա կար վարչապետի հետ (հավանաբար վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանն է եղել՝ խմբ․), ասաց՝ դիմումդ տուր ինձ, ես կփոխանցեմ վարչապետին։ Դիմումը մոտս չէր, նա հեռախոսահամարս վերցրեց, որ ինձ զանգի, դիմումը տանեմ, բայց չզանգեց»,- պատմում է Միրզոյանը։ Նա լիահույս է, որ այս հոդվածի հրապարակումից հետո վարչապետի աշխատակազմից կկապվեն իր հետ և իր դիմումը ի վերջո կհասնի նոր Հայաստանի վարչապետին։

75179905_793915584376081_2693132833202896896_n 75446691_554872831988618_7334801747740721152_n

«Ներկայումս ամենահրատապ խնդիրը հանքի շահագործման դադարեցումն է, քանի որ պայթեցման եղանակով են շահագործում, իսկ դա պարզապես ավերում է հանքը։ Հանքավայրն այս օրին հասցրած մարդիկ պետք է պատժվեն»,- ասում է երկրաբանը։   Միրզոյանը վստահ է, որ ինքն ի վիճակի է հանքը շահագործել բոլոր նորմերին համապատասխան։ Չնայած պատկառելի տարիքին՝ իրեն շատ առողջ և ամուր է զգում, ժամանակին եղել է գիմնաստիկայի ազգային հավաքականի անդամ, որի ընթացքում հավաքականը դարձել է ԽՍՀՄ-ի չեմպիոն։ «Բացի այդ, կան նաև այլ տղաներ, որոնք պատրաստ են միավորվել ինձ հետ և շահագործել հանքն այնպես, որ բնությունը չտուժի, մենք կարող ենք դա անել»,- վստահ է ավագ գիտաշխատողը։ Հենրիկ Միրզոյանի խոսքով՝ իրեն հայտնի են այլ հանքավայրեր, որոնք դեռևս բացահայտված չեն որևէ մեկի կողմից, սակայն այդ տեղեկատվությունը նա չի բացահայտի, քանի որ իր կարծիքով՝ Ընդերքի մասին օրենսգիրքը ինչ-որ մարդկանց պատվերով փոփոխել են, որպեսզի հանքը հայտնաբերողին որևէ առավելություն չտրվի։ Քանի դեռ օրենսգիրքն  այսպիսի տեսք ունի, գիտնականն իր հայտնաբերած հանքերի մասին կլռի։

Արման Ղարիբյան

Continue reading at https://acblog.am/?p=4152 | AntiCorruption[:]

[:am]Թավիշը պատել է դատախազությանը, Մարտի 1-ի գործը կձգվի տարիներով 1in.am[:]

[:am]Այս տարի լրանում է Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության 20-րդ տարելիցը։ Ահաբեկչական գործողության արդյունքում զոհվեցին ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը և 6 այլ պետական գործիչներ ու պատգամավորներ։

 1999-ի հոկտեմբերի 27-ին ԱԺ-ում իրականացված ահաբեկչության պարագլուխ Նաիրի Հունանյանը վերջերս դիմել է վաղաժամ ազատման հայցով, որն ընթացքի մեջ է։ Ֆորմալ առումով 20 տարվա ազատազրկումից հետո նրան տրվում է այդպիսի դիմում ուղղելու հնարավորություն։ Ըստ ձեզ՝ ինչպիսի՞ ընթացք կունենա նրա դիմումը․ «Առաջին լրատվական»-ի հարցին «Վելես» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը պատասխանեց․ «Ես կարծում եմ՝ էս տարիների ընթացքում ընդհանրապես որևէ բան չպարզվեց։ Հանրությունն ավելի շատ հետաքրքրված է բուն եղելիությամբ՝ ովքե՞ր էին կազմակերպիչները։ Մենք ամեն մեկս փոքր ինֆորմացիա ունենք այն մասին, թե ինչ է կատարվել՝ մարդկանցից, որոնք էնտեղ են եղել, բայց առ այսօր ոչինչ չպարզվեց, որովհետև ընդամենը օդում կախված լուրեր ենք լսում։ Ես կարծում եմ՝ Նաիրի Հունանյանը որոշակի չափով կարող է լույս սփռել այս գործի վրա, և չեմ կարծում, որ սա եղել է միայն նրա կամարտահայտությունը, որովհետև բոլորս էլ գիտենք, թե ովքեր ինչ դերակատարումներ են ունեցել։ Ես կարծում եմ՝ հանրության հետաքրքրությունը ոչ թե այն է՝ ներե՞լ Նաիրի Հունանյանին, թե՞ ոչ, այլ պարզել իրողությունը։

Կարծում եմ՝ Հոկտեմբերի 27-ի գործն ամբողջությամբ պետք է հետաքննվի։ Ամեն ինչ ունի իր պատճառահետևանքային կապը։ Երբ պետությունն իր տեղում չի, և մի հանցագործությունը չի բացահայտվում, այն բերում է իր պատճառահետևանքային կապին, և տեղի են ունենում այլ հանցագործություններ։ Եթե չլիներ Հոկտեմբերի 27-ը, ապա վստահ եմ, որ չէր լինի Մարտի 1-ը։ Հանցագործությունը մեծ է, թե փոքր՝ կարևոր չէ, կարևորը դրա մոտիվներն են։ Ո՞ւմ էր պետք Հոկտեմբերի 27-ը․ չեմ կարծում, որ ինձ կամ ձեզ էր պետք։ Հոկտեմբերի 27-ը պետք էր այն մարդկանց, որոնք հետագայում իշխանությունը զավթեցին։ Ամեն դեպքում պետք է հասկանալ Հոկտեմբերի 27-ի մոտիվն ու շարժառիթը․ Նաիրի Հունանյանը պետք է խոսի»։

 Մանրամասները՝ տեսանյութում։

[:]

[:am]«Քուն չունեմ, մարդկանց զրպարտել եմ». Արկոն հրաժարվեց Ալավերդու Վահագի դեմ տված ցուցմունքներից Forrights.am[:]

[:am]73216509_501613480691457_4187089752022843392_n-696x696

Հոկտեմբերի 11-ին Վանաձորի դատարանը վերջապես սկսեց հարցաքննել Կամո Փիրուզյանի սպանության աղմկահարույց գործով առանցքայիn  վկային՝ Արթուր Մնացականանին: Արթուր Մնացականյանը Ալավերդու հեղինակություն Վահագն  Աբգարյանի դեմ ցուցմունքներ էր գրել, պատմելով քննչական մարմնին, որ Աբգարյանն է նախապատրաստել Կամո Փիրուզյանի սպանությունը:

Վերջին դատական նիստի ժամանակ սպանության գործով գլխավոր վկա Մնացականյանը, փաստորեն, հրաժարվեց իր նախաքննական ցուցմունքներից, պնդելով, որ դրանք տվել է Քննչական կոմիտեի նախագահի նախկին տեղակալ, հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ Վահագն Հարությունյանի ճնշումների ներքո: Վերջինս Մարտի 1-ի գործով մեղադրյալ է և գտնվում է հետախուզման մեջ:

Կամո Փիրուզյանը Ալավերդի քաղաքի  բնակիչ է եղել,  գործազուրկ, կրկնակի դատված թմրամիջոցների պատրաստման համար: Նրա սպանությունը 2017 թվականի հունիսի 13-ին՝ Ալավերդու «Կատա» սուպերմարկետի մոտ և ամիսներ առաջ սկսված դատավարությունը  մեծ հետաքրքրություն են առաջացնում Լոռիում և Հայաստանով մեկ, քանի որ առնչվում են Ալավերդու հայտնի հեղինակություն Վահագն Աբգարյանին և ընկալվում է այդ քաղաքը վերջին մի քանի տարիներին ցնցող արյան վրեժի շղթայի մի օղակը:

Կամո Փիրուզյանի եղբայրը՝ Վարդան Փիրուզյանը, որը մինչ օրս հետախուզման մեջ է, մեղադրվում է 2016թ.-ի մայիսի 19-ին Աբգարյանի թիկնապահներին՝ Վարդան Ավագյանին  և Երևան քաղաքի բնակիչ  Էդուարդ Պողոսյանին սպանելու համար: Աբգարյանը այժմ ամբաստանյալի աթոռին  է և մեղադրվում է Կամո Փիրուզյանի սպանությունը  իր սանիկին՝ Վլադ Դավթյանին պատվիրելու և քննչական կոմիտեի աշխատակիցներին գործ կոծկելոը համար կաշառք տալու համար:

Արթուր Մնացականյանի հարցաքննությունը Վանաձորի դատարանում անցավ լարված մթնոլորտում: Լոռու ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սուսաննա Գզոգյանին ոչ մի կերպ չէր հաջողվում փոխել իր իսկ հաստատած ապացույցների հետազոտման կարգը և սկսել վկայի հարցաքննությունը:

Հիշեցնենք, Մնացականյանը նախորդ նիստին

հայտարարել էր, որ կարճ  ժաանակով է Հայաստանում և խնդրել էր իրեն լսել արտահերթ, իսկ նրա ներկայացուցիչ Մարինա Պողոսյանը հայտարարել էր, որ նրա կյանքին վտանգ է սպառնում:

Հոկտեմբերի 11-ի նիստը անցնում էր ձգձգումներով, կրքերը շիկանում էին, իրավիճակը դառնում էր անկառավարելի: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներն առարկում էին վկայի հարցաքննությանն անցնելու որոշման դեմ, քանի որ հարցեր կարող էին տրվել դեռևս չհետազոտված ապացույցների վերաբերյալ։

Սակայն դատարանը չէր ընդունում առարկությունները:

Տուժողի փաստաբանները երկու անգամ դատավորից ինքանաբացարկ պահանջեցին: Կամո Փիրուզյանի այրին՝ Հռիփսիմե Քոչինյանը, հայտարարություններ արեց, որոնք վերածվում էին անըմբռնելի գոռոցների: Նա դատարանի ու մյուս կողմի հասցեին վիրավորական արտահայտություններ էր անում «ոչխար», «անասուններ» ասելով, իսկ երբ դատավորը որոշում ընդունեց նրան հեռացնել դահլիճից, չէր ենթարկվում կարգադրիչներին:

Վերջապես կարգադրիչներին հաջողվեց դուրս բելեր կնոջը և  դատարանը լսեց Արթուր Մնացականյանի ցուցմունքները: Նիստը տևեց մինչև 21.30:

Արթուր Մնացականյանը՝ Արկոն, Վահագն Աբգարյանի մանկության ընկերն է եղել, իսկ «հասուն կյանքում» ալավերդցի հեղինակության աջ ձեռքը, նրան պատկանող հյուրանոցի ու  դեղատան տնօրենը, որին Աբգարյանը անվերապահորեն վստահել է:

Մնացականյանը դատարանում հայտնեց, որ Աբգարյանի դեմ ցուցմունքներ է տվել, քանի որ քննիչներն իրեն ահակեբել են, խոստանալով, որ հակառակ դեպքում ինքը կդատապարտվի ցմահ ազատազրկման:

«Նա հայտարարեց, որ ամեն ինչ սուտ է ասել: Ասաց, որ զրպարտել է իր ընկերոջը իր ազատության մեջ մնալու համար: Նրա վրա նույն հոդվածները կարող էին դնել, ինչ դրված են եղել Վահագն Աբգարյանի վրա», — հայտնեց Forrights.am-ին Վահագն Աբգարյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանը:

Արթուր  Մնացականյանը դատարանին հայտնել է, որ քննիչները բերել են հարցաքննության իր հորը, որը սրտի հիվանդ է:

«Հորը տարել են հարցաքննության և Արթուրին հոգեբանական   ճնշման տակ են պահել, ու իրոք, հայրը դուրս է եկել այնտեղից ու մահացել է», — ասում է Պետրոսյանը:

Նա նաև անդրադարձավ վերջին դատական նիստի արտառոց ընթացքին: «Մյուս կողմը ամեն ինչ անում էր, որ վկան ցուցմունք չտա: 3,5 ժամ տևեց նրա հարցաքննությունը: Այնուհետև որոշվեց հրապարակել իր նախաքննական ցուցմունքները, և քանի որ դրանք ծավալուն էին, դատարանը հետաձգեց նիստը մինչև հոկտեմբերի 23»:

«Ես քուն ու հանգիտս չունեմ, մարդկանց զրպարտել եմ, գիշերները քնել չեմ կարողանում», — ասել է Արկոն դատարանում:

Հիշեցնենք, նա քննիչներին պատմել էր, ինքը Վահագն Աբգարյանի հանձնարարությամբ Վլադիմիր Դավթյանին սովորեցրել կրակել, կազմակերպել է նրան զենքի փոխանցումն ու բուն սպանությունը:

Վլադ Դավթյանը և նախաքննության մարմնին, և դատարանին բազմիցս հայտարարել է, որ գործել է ինքնուրույն, քանի որ Փիրուզյանի հետ լարված հարաբերություններ է ունեցել և վերջինս սպառնացել է, որ կսպանի իրեն:

 

http://forrights.am/2019/10/14/%d6%84%d5%b8%d6%82%d5%b6-%d5%b9%d5%b8%d6%82%d5%b6%d5%a5%d5%b4-%d5%b4%d5%a1%d6%80%d5%a4%d5%af%d5%a1%d5%b6%d6%81-%d5%a6%d6%80%d5%ba%d5%a1%d6%80%d5%bf%d5%a5%d5%ac-%d5%a5%d5%b4-%d5%a1%d6%80/[:]

Մեր գործընկերները

© 2021 Veles. All rights reserved. Designed by Hakob Jaghatspanyan.