[:am]
Politik.am-ի հետզրույցում «Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ղեկավար Մարինա Պողոսյանն անդրադարձավ իր և սփուռքահայ Արփի Մերասի վերաբերյալ քրեական գործին` տեղեկացնելով, որ մարտի 22-ին տեղի կունենա հերթական նիստը:
Հիշեցնենք, որ Մարինա Պողոսյանին մեղադրանք էր առաջադրվել Արփի Մերասի` Երևան քաղաքի Նալբանդյան 50 շենքի` իրեն վստահված բնակարանը, դրանում առկա գույքը և դրանց վաճառքից գոյացած 140.000 ԱՄՆ դոլարը յուրացնելու համար: Արփի Մերասը այժմ կենդանի չէ: Հեղափոխությունից հետո Մ. Պողոսյանը արդարացվել է, սակայն գործը դեռ ընթացքի մեջ է:
Մ.Պողոսյանն ասաց, որ դատական գործը ի սկզբանե հարուցվել է քաղաքական ենթատեքստով, անստորագիր նամակի հիման վրա, քանի որ նամակի բնօրինակը չի եղել, և բացատրություն չի վերցվել.
«Մենք բազմաթիվ հաղորդումներ ունենք, որ նամակը եղել է տպված կամ սկան արված տարբերակով: Ըստ դատական օրենսգրքի` պատճենը երբևէ փաստաթուղթ չի համարվում, քանի որ ցանկացած ստորագրություն կարող են կեղծել: Գործը հարուցվել է 2 օր անց այն բանից հետո, երբ ես նախկին դատախազի` Օսիպովի ընտանիքի վերաբերյալ հաղորդում եմ տվել, վերջիններիս կողմից օվշորային կազմակերպություններից գումար ստանալու և դատախազության աշխատողների կողմից դրանք կանխիկացնելու համար.
«Սա քաղաքական հետապնդում է, քանի որ որևէ փաստաթուղթ չկա, որը կարող է հիմնավորել իմ դեմ քրեական գործի հարուցումը»:
Մարինա Պողոսյանը պնդում է` գործով դատախազներ Բագրատ Ղազինյանն ու Էդգար Պետրոսյանը, փաստաբան Հրանտ Անանյանը փաստաթղթային կեղծիքներ են արել` կեղծվել է «տուժողի» ստորագրությունը և լիազորագրերը.
«Իմ դեմ սկսված հարձակումը նպատակ ունի վերջին ճիգերով անվանարկել և հունից հանել ինձ: Սակայն ես իրավապաշտպան եմ, և հարցի լուծումը լինելու է միայն իրավական ոլորտում: Այս ամենի քաղաքական հետապնդում լինելը ապացուցվում է նաև նրանով, որ ես մայիսին արդարացվել եմ, բայց դատախազությունը հունիսին իր բողոքը հետ է վերցրել»:
Մարինա Պողոսյանը ավելացրեց` դատախաղությունն ամբողջությամբ հին քաղաքական ռեժիմի կրողն է, իսկ խեղդվողները փորձում են փրփուրներից կախվել:
[:]
[:am]https://www.youtube.com/watch?v=n6dgJjlGf2U[:]
[:am]https://www.youtube.com/watch?v=5cGRHWslBGM&t=7s
Երևանի ժամանակով ժամը 11:00-ից 12։00-ը հաղորդմանը կարելի է հետևել ԱՄՆ հայկական AABC հեռուստատեսությամբ, Ֆրեզնոյի «Նուռ» հեռուստատեսությամբ, առցանց՝ «Նոյյան Տապան»-ի www.nt.am կայքով, «Նոյյան Տապան» հեռուստաընկերության Youtube-յան ալիքով, «Նոյյան Տապան»-ի ֆեյսբուքյան էջում եւ «Noyan Tapan TV» ֆեյսբուքյան խմբում։
Հաղորդման ընթացքում հեռուստադիտողները կարող են զանգահարել եւ իրենց հարցերն ուղղել բանախոսին ամերիկյան 818 9675321 և հայաստանյան 060 351131 հեռախոսահամարներով, հարցեր գրել «Նոյյան Տապան»-ի ֆեյսբուքյան էջում և «Noyan Tapan» ֆեյսբուքյան խմբում, ինչպես նաև «Նոյյան Տապան» հեռուստաընկերության Youtube-յան էջում։
[:]
[:am]
Կանանց միջազգային օր (IWD), սկզբնական անվանումը Աշխատավոր կանանց միջազգային օր, նշվում է ամեն տարի մարտի 8-ին։ Տարբեր տարածաշրջաններում տոնակատարությունների հիմքում ընկած է կանանց նկատմամբ հարգանքը տնտեսական, քաղաքական և հասարակական ոլորտներում նրանց ձեռքբերումների համար։
Պատմություն
Սկսած 20-րդ դարից
Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կանանց կոչով Նյու Յորքում 1908 թվականի մարտի 8-ին կայացավ ցույց, կանանց իրավահավասարության համար։ Այդ օրը ավելի քան 15 000 կանայք շրջեցին ողջ քաղաքով, պահանջելով կրճատել աշխատանքային օրը և տղամարդկանց հետ հավասարաչափ աշխատավարձ ստանալ։ Բացի այդ առաջ քաշվեց կանանց՝ ընտրություններին մասնակցելու իրավունք ունենալու պահանջները։
1909 թվականին Ամերիկայի Սոցիալիստական կուսակցությունը հայտարարեց կանանց ազգային օր, որը նշվել է մինչև 1913 թվականի փետրվարի վերջին կիրակի օրը։ Բայց 1909 թվականին այն համընկավ փետրվարի 28-ին։ Ավելի ուշ, 1910 թվականին ԱՄՆ-ի պատգամավորուհիները ժամանեցին Կոպենհագեն, երկրորդ միջազգային կոնֆերանսին, որտեղ հանդիպեցին կոմունիստ Կլարա Ցետկինի հետ։
Կլարա Ցետկինը 1910 թվականին օգոստոսի 27-ին կանանց միջազգային երկրորդ կոնֆերանսին, որը անցկացվում էր Կոպենհագենում, սահմանեց կանանց միջազգային օր։
Ենթադրվում էր, որ կանայք այդ օրը ցույցեր և երթեր էին կազմակերպելու՝ դրանով հասարակության ուշադրությունն իրենց խնդիրների վրա կենտրոնացնելու համար։
1911 թվականին Ելենա Գրինբերգի առաջարկով մարտի 19-ին առաջին անգամ Կանանց միջազգային օրը նշվել է Գերմանիայում, Ավստրիայում, Դանիայում և Շվեյցարիայում։ 1912 թվականին այդ օրն արդեն նշվում էր մայիսի 12-ին։ 1913 թվականին կանայք դուրս էին գալիս ցույցի Ֆրանսիայում և Ռուսաստանում մարտի 2-ին, Ավստրիայում, Չեխիայում, Հոլանդիայում և Շվեյցարիայում՝ մարտի 9-ին, Գերմանիայում՝ մարտի 12-ին։ 1914 թվականին վեց պետություններում՝ Ավստրիայում, Դանիայում, Գերմանիայում, Հոլանդիայում, Ռուսաստանում և Շվեյցարիայում, միաժամանակ նշվում էր մարտի 8-ին։ Այդ տարի մարտի 8-ը համընկավ կիրակի օրվա հետ։
© Wikipedia.org
[:en]
International Women’s Day (IWD) is celebrated on March 8 every year. It is a focal point in the movement for women’s rights.
After the Socialist Party of America organized a Women’s Day on February 28, 1909 in New York, the 1910 International Socialist Woman’s Conference suggested a Women’s Day be held annually. After women gained suffrage in Soviet Russia in 1917, March 8 became a national holiday there. The day was then predominantly celebrated by the socialist movement and communist countries until it was adopted in 1975 by the United Nations.
Today, International Women’s Day is a public holiday in some countries and largely ignored elsewhere. In some places, it is a day of protest; in others, it is a day that celebrates womanhood.
History
The earliest Women’s Day observance, called “National Woman’s Day,” was held on February 28, 1909 in New York, organized by the Socialist Party of America at the suggestion of Theresa Malkiel. Though there have been claims that the day was commemorating a protest by women garment workers in New York on March 8, 1857, researchers have described this as a myth.
In August 1910, an International Socialist Women’s Conference was organized to precede the general meeting of the Socialist Second International in Copenhagen, Denmark. Inspired in part by the American socialists, German Socialist Luise Zietz proposed the establishment of an annual Women’s Day and was seconded by fellow socialist and later communist leader Clara Zetkin, supported by Käte Duncker, although no date was specified at that conference.Delegates (100 women from 17 countries) agreed with the idea as a strategy to promote equal rights including suffrage for women. The following year on March 19, 1911, IWD was marked for the first time, by over a million people in Austria, Denmark, Germany and Switzerland. In the Austro-Hungarian Empire alone, there were 300 demonstrations. In Vienna, women paraded on the Ringstrasse and carried banners honouring the martyrs of the Paris Commune. Women demanded that they be given the right to vote and to hold public office. They also protested against employment sex discrimination. The Americans continued to celebrate National Women’s Day on the last Sunday in February.
Female members of the Australian Builders Labourers Federation march on International Women’s Day 1975 in Sydney
In 1913 Russian women observed their first International Women’s Day on the last Saturday in February (by the Julian calendar then used in Russia).
In 1914 International Women’s Day was held on March 8 in Germany, possibly because that day was a Sunday, and now it is always held on March 8 in all countries. The 1914 observance of the Day in Germany was dedicated to women’s right to vote, which German women did not win until 1918.
In London there was a march from Bow to Trafalgar Square in support of women’s suffrage on March 8, 1914. Sylvia Pankhurst was arrested in front of Charing Cross station on her way to speak in Trafalgar Square.
On March 8, 1917, on the Gregorian calendar, in the capital of the Russian Empire, Petrograd, women textile workers began a demonstration, covering the whole city. This marked the beginning of the February Revolution, which alongside the October Revolution made up the Russian Revolution. Women in Saint Petersburg went on strike that day for “Bread and Peace” – demanding the end of World War I, an end to Russian food shortages, and the end of czarism. Leon Trotsky wrote, “23 February (8th March) was International Woman’s Day and meetings and actions were foreseen. But we did not imagine that this ‘Women’s Day’ would inaugurate the revolution. Revolutionary actions were foreseen but without date. But in the morning, despite the orders to the contrary, textile workers left their work in several factories and sent delegates to ask for support of the strike… which led to mass strike… all went out into the streets.” Seven days later, the Emperor of Russia, Nicholas II abdicated and the provisional Government granted women the right to vote.
Following the October Revolution, the Bolshevik Alexandra Kollontai and Vladimir Lenin made it an official holiday in the Soviet Union, but it was a working day until 1965. On May 8, 1965 by the decree of the USSR Presidium of the Supreme Soviet International Women’s Day was declared a non-working day in the USSR “in commemoration of the outstanding merits of Soviet women in communistic construction, in the defense of their Fatherland during the Great Patriotic War, in their heroism and selflessness at the front and in the rear, and also marking the great contribution of women to strengthening friendship between peoples, and the struggle for peace. But still, women’s day must be celebrated as are other holidays.”
From its official adoption in Soviet Russia following the Revolution in 1917, the holiday was predominantly celebrated in communist countries and by the communist movement worldwide. It was celebrated by the communists in China from 1922. After the founding of the People’s Republic of China on October 1, 1949 the State Council proclaimed on December 23 that March 8 would be made an official holiday with women in China given a half-day off.
Communist leader Dolores Ibárruri led a women’s march in Madrid in 1936 on the eve of the Spanish Civil War.
The United Nations began celebrating International Women’s Day in the International Women’s Year, 1975. In 1977, the United Nations General Assembly invited member states to proclaim March 8 as the UN Day for women’s rights and world peace.
© wikipedia.org
[:]
«Վելես» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ողջունեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, թեկուզև էմոցիոնալ, հայտարարությունը հանքարդյունաբերության ոլորտի մասին, թե՝ կգտնեն օֆշորին էլ, օֆշորի օֆշորին էլ, սակայն հավելեց. «Գնալ օֆշորի օֆշորներ բացարձակապես, կարծում եմ, անհրաժեշտություն չկա, որովհետև թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական առումներով բոլորս էլ գիտենք, որ ոչ միայն մեր հանքարդյունաբերությունը, այլև համարյա ամեն ինչ ղեկավարվել է 1, 2, 3 հոգու կողմից: Սա նշանակում է երկարաձգել ժամկետը և հանրությանն ասել՝ մենք հիմա պիտի գնանք օֆշոր, հետո օֆշորից օֆշոր, հետո մինչև հետ գանք…»:
Մարինա Պողոսյանը պարոն Փաշինյանին կոչ արեց որևէ տեղ չգնալ. «Գոնե երեք դեպք մենք կտանք»:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:
[:am]
Երևանի ժամանակով ժամը 11:00-ից 12։00-ը հաղորդմանը կարելի է հետևել ԱՄՆ հայկական AABC հեռուստատեսությամբ, Ֆրեզնոյի «Նուռ» հեռուստատեսությամբ, առցանց՝ «Նոյյան Տապան»-ի www.nt.am կայքով, «Նոյյան Տապան» հեռուստաընկերության Youtube-յան ալիքով, «Նոյյան Տապան»-ի ֆեյսբուքյան էջում եւ «Noyan Tapan TV» ֆեյսբուքյան խմբում։
Հաղորդման ընթացքում հեռուստադիտողները կարող են զանգահարել եւ իրենց հարցերն ուղղել բանախոսին ամերիկյան 818 9675321 և հայաստանյան 060 351131 հեռախոսահամարներով, հարցեր գրել «Նոյյան Տապան»-ի ֆեյսբուքյան էջում և «Noyan Tapan» ֆեյսբուքյան խմբում, ինչպես նաև «Նոյյան Տապան» հեռուստաընկերության Youtube-յան էջում։
[:]
Փետրվարի 26-ին «Ֆոր ֆեմ/4 ֆեմ» կանանց իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը ներկայացրեց ՀՀ քաղաքացիական ծառայության համակարգում գենդերային հավասարության խնդիրների վերաբերյալ հետազոտությունը (հետազոտող՝ Ռուզաննա Ծատուրյան), որը ներառում է իրավիճակի գնահատում և առաջարկություններ։
Հետազոտությունն իրականացվել է որակական և քանակական մեթոդների համադրմամբ՝ նորմատիվ իրավական փաստաթղթերի բովանդակային վերլուծության, առկա հրատարակությունների վերլուծության, վիճակագրական տվյալների հայթայթման, վերլուծության, ֆոկուս խմբային և փորձագիտական հարցազրույցների տվյալների վերլուծությամբ և համադրմամբ: Հետազոտական և փորձագիտական հարցազրույցներ են անցկացվել ՀՀ մարզպետարանների աշխատակիցների հետ, ՀՀ Արարատի ու Լոռու մարզպետարաններում, ՀՀ քաղաքացիական խորհրդի աշխատակազմում, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմում և Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտում:
Ընդ որում, հետազոտության ժամանակաշրջանը (նոյեմբեր 2018 – հունվար 2019) համընկել է ՀՀ քաղաքացիական ծառայության համակարգի բարեփոխումների փուլի ընթացքի հետ։
Ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ ՀՀ քաղաքացիական ծառայության համակարգում կադրերի հավաքագրման, ընտրության նախատեսված մեխանիզմները գենդերայնորեն չեզոք են, չեն պարունակում ուղիղ խտրական նորմեր, սակայն չեն պարունակում նաև խրախուսող պայմաններ կանանց առաջխաղացման համար:
Թեև Քաղաքացիական ծառայության համակարգի վերաբերյալ վիճակագրական տվյալներն ամբողջական չեն, այնուամենայնիվ, առկա տեղեկատվության հիման վրա հնարավոր է հաշվարկել գենդերային բաշխվածությունը։ Այսպես, 2009-2017թթ. վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ կին քաղաքացիական ծառայողների ներկայացվածությունը բարձրագույն պաշտոններում տատանվում է 13-15%-ի շրջանակներոմ, մինչդեռ կարիերայի առավել ցածր պաշտոններում կանանց ներկայացվածությունը կտրուկ մեծանում է: Ընդ որում, կրտսեր խմբի պաշտոններում կանայք կազմում են 72%, առաջատար պաշտոններում՝ 59 %։
Բացի թվային տվյալներից՝ հետազոտությունը նաև ներկայացնում է ՀՀ քաղաքացիական ծառայության համակարգում գենդերային սեգրեգացիան՝ ոլորտային բաշխվածությունը։ Սեգրեգացիան/խտրազատումը բնորոշում է երևույթը, երբ կանայք և տղամարդիկ զբաղեցնում են աշխատաշուկայի որոշակի տարածքներ՝ պայմանավորված իրենց սեռին հասարակության մեջ վերագրված պատկերացումներով:
Հետազոտության շրջանակներում իրականացված քաղաքացիական ծառայության առանձին մարմինների ստորաբաժանումների ղեկավարների գենդերային խտրազատման պատկերը հաստատում է «ապակյա պատերի» ֆենոմենը: Այսպես, արտաքին կապերի, տեղեկատվություն, հասարակայնության հետ կապերի, քարտուղարկության, կադրերի կամ անձնակազմի բաժինների, հաշվապահական հաշվառման բաժինների, որոնց գործառույթները ըստ էության առավել գործավարական են, կին ղեկավարներն ավելի բարձր տոկոս են կազմում: «Ապակյա առաստաղի» ֆենոմենը դրսևորվում է անգամ ստորաբաժանումների ղեկավարների վիճակագրության մեջ, երբ կառուցվածքային ավելի լայն ստորաբաժանման՝ վարչության պետ կանայք առավել ցածր թիվ են կազմում, փոխարենը ստորաբաժանման ղեկավար կանանց թվաքանակում գերակշռում են ավելի փոքր կազմով ստորաբաժանումների՝ բաժինների ղեկավար կանայք:
Քանի որ Քաղաքացիական ծառայության համակարգում կանայք զբաղեցնում են ավելի ցածր պաշտոններ, հետևաբար ստանում են ավելի ցածր աշխատավարձ։
Ըստ հետազոտողի՝ ՀՀ քաղաքացիական ծառայության գենդերային խնդիրները թաքնված են ոչ այնքան ինստիտուցիոնալ և օրենսդրական կարգավորումներում, որքան ընդհանուր կառավարչական մշակույթում և պայմանավորված են համընդհանուր հասարակական կարծրատիպերով:
Հետազոտողը ներկայացրել է մի շարք առաջարկություններ, որոնցից են․
Ներկայացրեց՝ Արման Ղարիբյանը
[:]
[:am]
Ցանկացած հասարակություն կամ պետություն այս կամ այն չափով բախվում է ներառականության խնդրին: Սակայն միշտ չէ, որ տարբեր երկներում դրա առաջացման պատճառները, հետևաբար նաև լուծումները համընկնում են: Հետևաբար կարևոր է հաշվի առնել տվյալ հասարակության առանձնահատկությունները և առանձնացնել տվյալ խնդրի պատճառները: Մեր հասարակության պարագայում, ներառականության բացակայության հիմնական պատճառներից մեկը հանդիսանում է իրավագիտակցության ցածր մակարդակը: Ինչպե՞ս է իրավական անգրագիտությունը խթանում ներառականության բացակայությանը: Հասարակության՝ մասնավորապես խոցելի խմբի անդամը, որը չի տիրապետում իր իրավունքներին, եթե նույնիսկ դրանք օրենսդրորեն ամրագրված լինեն չի կարող իրացնել դրանք: Սակայն դրա հետ մեկտեղ, իրավական ոլորտի սեփական անգրագիտությունը կարող է հանգել այլոց իրավունքների խախտմանը՝ նույնիսկ ոչ պաշտոնատար անձանց պարագայում: Չէ՞ որ ներառական կառավարումը սկսվում է ներառական հասարակությունից: Իրավական անգրագիտությամբ օժտված հասարակությունը ունակ չէ արժևորել և հարգել խոցելի խմբերի ազատություններն ու իրավունքները, նրան ընկալելով որպես հասարակության լիիրավ անդամ:
<<Ցանկացած ժողովուրդ ունի այնպիսի կառավարություն ինչին արժանի է>>: Գ. Գեգել
Այդ իսկ պատճառով անգրագիտության ամբողջական սխեման իր տրամաբանական ավարտին են հասցնում անգրագետ կամ կիսագրագետ պաշտոնյաները իրենց անտարբեր վերաբերմունքով և օրենսդրական խտրական նախագծերով: Պետական մարմինների ու պաշտոնատար անձանց անտարբերությունը կայանում է խնդրի հաջորդ մեծագույն պատճառը: Սակայն, ի՞նչով է պայմանավորված այդ անտարբերությունը: Արդյո՞ք դա խնդիրը այլ խնդիրների համեմատությամբ չկարևորելու և հետին պլան մղելու արդյունք է: Թե՞ այնուամենայնիվ դա դիտավորյալ անտարբերություն է ելնելով իշխանական շահերից: Չէ՞ որ տարիներով կաշառակերության սովոր համակարգի համար առավել հեշտ է իրենց իրավունքներին լիովին չտիրապետող և հետևաբար դրանց համար պայքարելու անկարող խոցելի խմբերին դիտարկել որպես կաշառակերության թիրախ: Վիճակագրական տվյալներով կաշառակերությունը առավել մեծ տոկոսների է հասնում պետություններում, որտեղ հասարակությունը սոցիալապես անապահով է: Այս ամենը հանգեցնում է տարիներով կարծրացած մի մեծ փակ շղթայի, որի արդյունքում՝ սոցիալապես անապահով հասարակությունում, կյանքի բոլոր ոլորտներում /լինի դա կրթական, մշակութային, տնտեսական թե պետական կառավարման/ ներքևից վերև աստիճանավորված առկա է կաշառակերություն, որը առավել հարմար է գործածել խոցելի խմբերի /կանայք, հաշմանդամներ, ազգային փոքրամասնություններ և այլն/ նկատմամբ, նրանց հասարակության մեջ տեղ տալու դիմաց, ինչը ցանկացած ժողովրդավարական պետությունում հասարակության յուրաքանչյուր անդամին տրված ամենաչնչին ապահովագրումն է պետության կողմից: Իրավական անգրագիտություն, պետական անտարբերություն /տարբեր պատճառներով/, կաշառակերություն, սոցիալապես անապահով հասարակություն. ահա այն հիմնական օղակները, որոնք միմյանց հաջորդելով, լրացնելով, մեկը մյուսից բխելով ապահովվում են հասարակություն առանց ներառականության և պետություն առանց ներառական կառավարման:
Շատ կարևոր քայլ է պատճառների դուրս բերումն ու դրա միջոցով լուծումներ որոնումը, սակայն մինչ այդ, էլ ավելի կարևոր է խնդրի առկայության գիտակցումն ու ընդունումը: Որովհետև քանի դեռ պետությունը չի խոստովանում, որ արդեն իսկ բախվել է խնդրին և փոխարենը միջազգային ստանդարտներին համապատասխանելու նպատակով ի ցույց է դնում խեղաթյուրված ժողովրդավարության պատկերը՝ իրականում զուրկ ներառական կառավարումից, չներառելով իր առջև դրված խնդիրների շարքում այն չի կարող լուծում ստանալ:
Ա.Ասատրյան
[:]
Տեղական նախաձեռնությունների կանադական հիմնադրամի աջակցությամբ այսօր՝ փետրվարի 26-ին “Նոյյան տապան” լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի ունեցավ քննարկում «Ներառական կառավարում․ Հայաստանի «թաքնված» կապիտալը» թեմայի շուրջ։
Քննարկման ընթացքում «Վելես» ՀԿ-ն ներկայացրեց իր կողմից կատարված հետազոտությունների արդյունքները և այդ արդյունքներից բխող առաջարկությունները:
Քննարկումը ամբողջությամբ կարող եք դիտել հետևյալ հղումով ՝ https://www.youtube.com/watch?v=3LhHAliPt5E&t=16s
Դավիթ Գյուրջյան
ՀՀ-ում ամենամեծաթիվ խոցելի խմբերի՝ պետական կառավարմանը ներգրավվածության ցուցանիշը պարզելուն ուղղված ուսումնասիրությունների արդյունքում հնարավոր է փաստել, որ տոկոսային հարաբերակցությամբ վերջիններիս ներգրավվածությունը գործադիր իշխանության և տեղական կառավարման համակարգի հիմնական օղակներում ունի հետևյալ պատկերը.
Կանայք
Հաշմանդամություն ունեցող անձինք
Բոլոր օղակներում մինիմալ ներգրավվածություն՝ 0-2.5%, բացառություն է կազմում նորանշանակ կառավարության կազմը, որում հաշմանդամ նախարարների ներգրավվածության տոկոսային ցուցանիշը կազմում է 13.3 %
Ազգային փոքրամասնություններ.
Բոլոր օղակներում մինիմալ ներգրավվածություն՝ 0-1%
Հաշվի առնելով ուսումնասիրությունների արդյունքում հաստատված՝ ՀՀ-ում առավել մեծաթիվ խոցելի խմբերի՝ պետական կառավարմանը մասնակցելու նշված ցածր ցուցանիշները կազմակերպությունը առաջարկում է.
[:]
[:am]
Դավիթ Գյուրջյան
Ներառական պետական կառավարումը ժողովրդավարության հիմնասյուներից մեկն է, այն իրենից ներկայացնում է հասարակության բոլոր խոցելի խմբերի ներկայացուցիչների լիարժեք և լիիրավ ներգրավվածություն պետական կառավարմանը և քաղաքական կյանքին:
Հասարակության խոցելի խմբերի լիարժեք և լիիրավ մասնակցությունը պետական կառավարմանն ունի երկու հիմնական նպատակ.
Հայաստանի Հանրապետությունում, որպես հասարակության թվով առավել մեծ խոցելի խմբեր կարելի է առանձնացնել.
Հայաստանի Հանրապետությունը, որպես ժողովրդավարական պետություն, ստանձնել է ներառական պետական կառավարում ապահովելու պարտականությունն ինչպես Սահմանադրությամբ, այդպես էլ մի շարք միջազգային դաշնագրերով:
Մասնավորապես, պետության նշված պարտականությունը բխում է.
Նշված իրավական ակտերով ստանձնած պարտավորությունները, սակայն պետք է գործնականում կյանքի կոչվեն առնվազն ամենամեծաթիվ թիրախային խմբերի՝ պետական կառավարման բոլոր օղակներում և ոլորտներում (բացառությամբ առանձին առանձնահատուկ ոլորտների) ներգրավմանը, ներգրավման խրախուսմանը և ներգրավման համար առկա ֆորմալ և փաստացի խոչընդոտների վերացմանն ուղղված համապատասխան օրենսդրական և ենթաօրենսդրական կարգավորումների ընդունման միջոցով, որոնք, սակայն Հայաստանի Հանրապետությունում կամ ընդունված չեն կամ թերի են և հատվածական։
Արդյունքում կանանց, ազգային փոքրամասնությունների և հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավվածությունը պետական կառավարմանը, հատկապես կառավարման բարձր օղակներում ունի շատ ցածր, հիմնականում՝ մինիմալ ցուցանիշներ, իսկ առանձին ոլորտներում փաստացի բացառվում է։
[:]
On February 26, at 13:00, a discussion on the topic of “Inclusive Governance: “the hidden” capital of Armenia” will take place in the press room of “Noyan Tapan” News Agency (28 Isahakyan str., 3rd floor).
Organiser of the discussion: “Veles” human rights non-governmental organization
Informational sponsor of the discussion: “Noyan Tapan” News Agency
During the discussion, “Veles” human rights NGO will summarize the findings of the research and analysis on the inclusiveness of representatives of various vulnerable groups in the government bodies of the Republic of Armenia, and the indicators of the fulfillment by the Republic of the international obligations related to the current challenges; the recommendations developed by the organization on the issue will also be presented.
The speakers are:
Marina Poghosyan – head of “Veles” human rights NGO
Davit Gyurjyan – advocate
Zaruhi Hovhannisyan – human rights defender
[:]