Author: Veles Human Rights NGO

[:am]Խտրականությունից դեպի ներառական հասարակություն[:]

[:am]

50327606_2300883026601151_3276067810618376192_n

Զարուհի Հովհաննիսյան

Իրավապաշտպան, Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի անդամ

Այսօր մենք հաճախ ենք հանդիպում անձանց ու խմբերի, որոնք հայտնվում են խիստ անհավասար պայմաններում, սակայն մենք անգամ չենք էլ նկատում, որ այդ անձինք ենթարկվում են խտրականության։ Հասարակության լայն շրջանակներն ընդհանրապես անտարբերություն են ցուցաբերում և իրենց ամենօրյա կյանքում խտրականացնում են կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց, ազգային, կրոնական, սեռական փոքրամասնություններին, ծերերին, երեխաներին, աղքատներին, իրենցից տարբերվող, այլ կարծիք ու տեսակետ ունեցողներին։ «Կնոջ տեղը խոհանոցն է», «Աղքատ երեխան չի կարող ստանալ լավ կրթություն», «Հաշմանդաություն ունեցողը չի կարող ազատ տեղաշարժվել», «Այս մարդը եղել է դատապարտված, նա չի կարող աշխատանք գտնել», «Հայաստանում հայեր պիտի ապրեն» և այլն։ Մենք կարող ենք ամեն օր հնչեցնել այս սովորական դարձած արտահայտություններն ու չնկատել, որ կանայք ունեն հավասար իրավունքներ ու  ցանկանում են իրացվել, մասնակցել որոշումների կայացմանը, աղքատ երեխան պետք է ստանա լավ կրթություն, հենաշարժողական խնդիր ունեցող անձանց համար հանրային տարածքները պետք է լինեն մատչելի, նախկին դատապարտյալին անհրաժեշտ է աշխատանք, որպեսզի նա ստիպված չլինի նորից կանգնել հանցավոր ճանապահին, իսկ Հայաստանում բացի հայերից ապրում են և կարող են ապրել այլ ազգեր։ Փորձագիտական շրջանակները գտնում են, որ  խտրականությունը հիմնականում ավանդապաշտական մտածողության և մոտեցումների պահպանման արդյունք է, և այդ մտածողությունը նաև իրազեկված չլինելու, գիտելիքի պակասի հետևանք է։ Հասարակությունը խտրականությունը որպես խնդիր չի դիտարկում, որովհետև չունի խտրական վերաբերմունքի մասին որևէ պատկերացում, գիտելիք:  Գիտելիքի պակասը ամենամեծ բացն է, որը չեն լրացնում ոչ կրթության, ոչ էլ զանգվածային լրատվության միջոցներով։ Եվ միայն գիտելիքն է այն բանալին, որը  կարող է փոխել մարդկանց ավանդական պատկերացումը, հանգեցնելով իրավական գիտակցության, ապա նաև կայուն արժեհամակարգի ձևավորման։ Հաճախ հասարակական լայն շրջանակներն այս կամ այն սոցիալական խմբի նկատմամբ ունեն խտրական մոտեցում, որովհետև իրապես կամ օբյեկտիվորեն տեղեկացված չեն այդ խմբերի այս կամ այն կերպ տարբերակվող հատկանիշների մասին, և ուստի, ունեն ներքին վախեր կամ կարծրատիպեր: Այդ կարծրատիպերը պայմանավորված են պատմական ընթացքով, որը թեև անցել է որոշակի էվոլյուցիոն ճանապարհ, սակայն հանրային գիտակցության վերափոխման մակարդակում չի ամրապնդվել։

Դիտարկենք խտրականության ենթարկվող մեկ խմբի՝ հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերյալ ընկալումներն ու փորձենք հասկանալ, թե ինչպես են դրանք փոփոխվել գիտական մակարդակում, սակայն հանրային ընկալումներում հաճախ հանդիպում ենք ավանդապաշտական մոտեցումների։
 

Օրինակ՝ հաշմանդամության ընկալման կրոնական մոդելը  պատմականորեն ամենահինն ու երկարամյան է: Այն հաշմանդամությունը դիտարկում է որպես խայտառակություն, գործած մեղքերի դիմաց՝ Աստծո պատիժ: Թեև այսօր այդ ընկալումը պետք է որ արդիական չլիներ, այնուամենայնիվ, հանրային տարբեր շերտերի մշակութային պատկերացումներում և ենթամշակույթներում հաշմանդամությունը կապվում է ամոթի, մեղքի զգացումի և ցածր սոցիալական կարգավիճակի հետ՝ զրկելով հաշմանդամություն ունեցող անձանց և հաճախ նաև նրանց ընտանիքները հասարակական կյանքին մասնակցության հնարավորությունից: Հաշմանդամության ընկալման կրոնական մոդելը եղել է ամենատևականը և իր անջնջելի հետքն է թողել տարբեր ազգերի մշակույթում և սովորույթներում։

Լուսավորականության շարժման ու լուսավորական գաղափարների ներհոսքին զուգընթաց՝ գիտության, մասնավորապես բժշկության զարգացման շնորհիվ ձևավորվեց հաշմանդամության ընկալման բժշկական մոդելը: Այն դիտարկում է մարդկանց միջև ֆիզիկական և հոգեկան բնույթի տարբերությունները բժշկական հայեցակարգի ներքո՝ որպես ախտաբանական շեղում, արատ, այսինքն՝ ոչ լիարժեքություն, իսկ հաշմանդամություն ունեցող անձն ընկալվում է որպես հիվանդ, ուստի, կախվածության մեջ է ընկնում բժշկից, առողջապահական կամ այլ համակարգից: Ըստ բժշկական մոդելի՝ հաշմանդամություն ունեցող անձը հասարակությունից բացառված անձ է, որն ի վիճակի չէ անկախ ապրելու, չի ստանձնում պատասխանատվություն և պարտականություններ հասարակության առջև։ Հաշմանդամին համարում են անգործունակ և բացառում են սոցիալական հաղորդակցությունից: Բժշկական մոդելը խթանում է հատուկ մեկուսացած հաստատությունների և շտկող բնույթի ծառայությունների ցանցի զարգացումն ու տարածումը, այլ ոչ  սոցիալական միջավայրում առկա խոչընդոտների վերացումն ու ներառումը:

Հաշմանդամության վերականգնողական մոդելը բժշկական մոդելի տրամաբանական շարունակությունն է, իսկ երբեմն դիտարկվում է որպես բժշկական մոդելի տարատեսակ: Այս մոդելի ձևավորման պատճառը Երկրորդ համաշխարհային պատերազմի հետևանքով հաշմանդամություն ունեցող անձանց թվի կտրուկ աճն էր: Նրանք բուժման, հոգեբանական թերապիայի, հասարակություն ներառվելու, հատուկ պետական հոգածության, աշխատանքային գործունեությանը վերադառնալու, աշխատանքային քվոտաների կարիք ունեին: Լինելով նորարարական՝ այս մոտեցումը, այդուհանդերձ, սոցիալական ինստիտուտները հաշմանդամություն ունեցող անձանց  կարիքներին հարմարեցնելու փոխարեն նրանց հիմնականում մեկուսացնում էր հատուկ հաստատություններում, որոնք հաշմանդամություն չունեցող հանրության հետ գրեթե չէին առնչվում, ուստի, կարիք եղավ վերանայելու այս մոտեցումը և առաջ եկավ սոցիալական մոդելը։ Այն չի հերքում ֆիզիոլոգիական տարբերությունների առկայությունը և գտնում է, որ մարդկանց կարգավիճակի էական բարելավում հնարավոր չէ, առանց հասարակության կառուցվածքի փոփոխության: Սոցիալական մոդելի այս ձևաչափը կնպաստի կարծրատիպերի՝ որպես հաշմանդամություն ունեցող անձանց ներառման խոչընդոտի վերացմանը: Սոցիալական մոդելի զարգացման արդյունք է քաղաքացիական իրավունքների մոդելը: Այն ներկայումս լայն տարածում է ստացել ամբողջ առաջադեմ աշխարհում: Այն ոչ միայն լիարժեք պաշտպանում է հաշմանդամ անձանց քաղաքացիական իրավունքները, այլև նպաստում է նրանց սոցիալական կարգավիճակի բարձրացմանը և սոցիալական ներառմանը՝ ստեղծելով ամբողջ հասարակության շարունակական հումանիզացման նախադրյալներ։

Այս կրոնականից-գիտական փոփոխության ճանապարհը, որը ներկայացվեց խտրականության ենթարկվող ընդամենը մեկ խմբի օրինակով, ապացույցն է այն փորձագիտական գնահատականի, ըստ որի հենց գիտելիքի պակասը կամ տեղակացվածության ցածր մակարդակն է ծնում  վախեր, որոնք դրդում են մարդկանց պարփակվել, պատնեշվել և առաջնորդվել դեռևս կրոնական ընկալումներից մշակույթներում արմատացած վնասակար կարծրատիպերով։ Հանրային ընկալումներում ավանդականից անցումը դեպի իրավական պատկերացումների, որտեղ կվերափոխվեն ու կհաղթահարվեն խտրական ընկալումնեը, կբերի մարդկության զարգացմումը մի նոր հարթություն, որն անցում է խտրականություն մտածելակերպից դեպի ներառականության։

Խտրականության արգելք Իրավական հիմքերը

Խտրականության արգելքը համարվում է միջազգային իրավունքի հիմնարար և անքակտելի սկզբունքներից մեկը, առանց որի հնարավոր չէ պատկերացնել հավասարության հիմքով անձանց իրավունքների և ազատությունների իրականացումը ցանկացած ժողովրդավարական հասարակությունում: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, երբ մարդկությունն ականատեսը եղավ խտրականության ծայրահեղ ու սարսափազդու դրսևորումների, 1948 թվականին Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով սահմանվեց, որ բոլոր մարդիկ ծնվում են ազատ ու հավասար` իրենց արժանապատվությամբ ու իրավունքներով, և այդ իրավունքներն ու ազատությունները պետք է գործադրվեն առանց որևէ խտրականության՝ անկախ ռասայից, մաշկի գույնից, սեռից, լեզվից, կրոնից, քաղաքական կամ այլ համոզմունքներից, ազգային կամ սոցիալական ծագումից, ունեցվածքից, դասային պատկանելությունից կամ որևէ այլ կարգավիճակից: Այնուհետև այս սկզբունքն ամրագրվեց Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում, նաև  բոլոր միջազգային հիմնարար պայմանագրերում, որոնք վավերացվել կամ հաստատվել են Հայաստանի Հանրապետության կողմից` անկախության հռչակման առաջին իսկ տարիներին: Այսպես, օրինակ, «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» կոնվենցիայի նպատակը  ռասայի, մաշկի գույնի, ցեղային, ազգային կամ էթնիկական ծագման հատկանիշների հիմքով խտրականության արգելումն է, «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» կոնվենցիան կոչված է պայքարելու կանանց նկատմամբ խտրականության դրսևորումների դեմ, և այլն:

Ներպետական օրենսդրության մեջ խտրականության արգելքն ամրագրված է ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածում, ըստ որի․

Խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է:  Ընդ որում, ՀՀ Սահմանադրությունն առանձին հոդվածով անդրադառնում է նաև գենդերային հավասարությանը, 30-րդ հոդվածով ընդգծելով․
Կանայք եւ տղամարդիկ իրավահավասար են:

Այս սահմանադրական դրույթն ամրապնդվում է նաև «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների մասին» ՀՀ օրենքով, որը կարգավորում է գենդերային հիմքով խտրականությունը։ Սակայն  ՀՀ ներպետական օրենսդրությունը արտահայտում է խտրականության արգելքի ողջ տեսության միայն չնչին մասը։ Բազմաթիվ հասկացություններ, սկզբունքներ, չափանիշներ ու չափորոշիչներ, որոնք կոչված են պաշտպանելու անձին խտրական վերաբերմունքից, բացակայում են մեր ազգային իրավական համակարգում և պրակտիկայում։ Դրա պատճառը, առաջին հերթին, այն է, որ Հայաստանի Հանրապետությունում բացակայում է խտրականության արգելքի մասին առանձին օրենք։ Փոխարենը՝ խտրականության արգելք սահմանող նորմերը ստանդարտ ձևակերպումներով ցրված են բազմաթիվ օրենքներում և, որպես այդպիսին, անկարող են ապահովել իրավական պաշտպանության միասնական, ամբողջական և արդյունավետ համակարգ։

Լիարժեք հավասարություն և ներառականություն

Արդյո՞ք օրենքի առջև հավասարության սկզբունքը նշանակում է բացարձակ հավասարություն։ Անձի հանդեպ հավասար վերաբերմունքը,առանց հաշվի առնելու անձնական, կոնկրետ հանգամանքները,նշանակում է հարաբերական հավասարություն, այսինքն հավասարներին՝ հավասար, իսկ անհավասարներին՝ անհավասար վերաբերմունք ցուցաբերելու սկզբունք։ Օրինակ, ըստ ՀՀ ընտրական օրենսգրքի 2-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետությունում ընտրելու իրավունք ունեն քվեարկության անցկացման օրը Հայաստանի Հանրապետության 18 տարին լրացած քաղաքացիները: Այդ իրավունքը տարածվում է բոլորի վրա, առանց բացառության, սակայն երբ մենք ընտրական տեղամասը տեղադրում ենք անմատչելի շինության երկրորդ հարկում, հենաշարժողական խնդիր ունեցող անձը, որը սայլակով է և ֆիզիկապես չի կարող ընտրատեղամաս բարձրանալ, ըստ էության, չի իրականացնում իր ընտրական իրավունքը: Կան բազմաթիվ նման դեպքեր, երբ օրենսդրությունը նախատեսում է իրավահավասարություն, կամ գոնե խտրականություն չի դնում, ինչը նշանակում է, որ ըստ օրենքի հավասարություն կա, սակայն փաստացի մենք չունենք այն մեխանիզմները, որոնք մարդկանց հնարավորություն կտան իրականացնելու իրենց իրավունքները։ Անտեսումը և խտրականությունը ոչ միայն խախտում են մարդու իրավունքները, այլ նաև առաջացնում է դժգոհություն՝ հանրության ներսում, ու հակամարտություններ՝ հանրույթների միջև, որոնք կարող են հանգեցնել նույնիսկ բռնության։ Իսկ կայուն և անցնցում զարգացման համար անհրաժեշտ է խթանել արդար, խաղաղ և ներառական հասարակությունների կառուցումը, ապահովել բոլորի համար արդարության հասանելիություն և բոլոր մակարդակներում ստեղծել արդյունավետ, պատասխանատու ու ներառական հաստատություններ։

 [:]

[:am]Մետրոյի թեման պարգևատրումների ֆոնին կարող է ժողովրդի ուշադրությունը շեղելու միջոց լինել. Մարինա Պողոսյան Politik.am[:]

[:am]Օրեր առաջ Երևանի գլխավորճարտարապետ Արթուր Մեսչյանը ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Երևանում շատ շուտով մետրոյի 2 կայարան կկառուցվի: «Վելես» իրավապաշտպան հկ-ի նախագահ Մարինա Պողոսյանի կարծիքով՝ դա այս պահին իրատեսական չէ.«Մետրոյի կառուցումը բավականին մեծ գումարների հետ է կապված: Փորձում են ցանկալին իրականի տեղ ներկայացնել: Միևնույն ժամանակ, ես մտավախություն ունեմ, որ քաղաքապետարանի աշխատակիցների և այլ պաշտոնատար անձանց ստացած պարգևատրումների ֆոնին սա կարող է ուղղակի լինել ժողովրդի ուշադրությունը շեղելու միջոց»:

Մարինա Պողոսյանի խոսքով՝ չպետք է կրկնվի հին ռեժիմի գործելակերպը.«Մարդիկ խոստում են տալիս, ժողովուրդը հավատում է, իսկ մեր ժողովուրդը իրականում հավատացող է, ինչ-որ ժամանակ շեղվում է ուշադրությունը, ուրախանում են և ապրում են այդ խոստմամբ, հետագայում խոստումը չկատարելու համար որևէ մեկը  պատասխան չի տալիս: Սա ընդամենը նշանակում է ժողովրդին սխալ ինֆորմացիա տալ»:

«Վելես» հկ-ն տեղեկություն ստանալու հարցում է հղել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ պարզելու, թե ինչ ֆինանսական աղբյուրներով է կառուցվելու մետրոն, որ կազմակերպությունների հետ են նախագծային աշխատանքները տարվելու, ու երբ է կառուցվելու.«Այսօր կարելի է խոսք տալ, ասել՝ մետրոն կունենանք, բայց, ասենք, 3024 թվականին նոր լինի: Օդից խոստումներ չի կարելի տալ: Մենք ենք տալիս այդ մարդկանց աշխատավարձը մեր հարկերով, հետևաբար պետք է լինենք պահանջատեր, որ իրնեց բոլոր խոստումների համար ներկայացնեն ժամանակագրական պլան, ֆինասավորման աղբյուրներ և այլն»: (Հարցումն ամբողջությամբ՝ ստորև):

Այժմ «Վելես» հկ-ն սպասում է պատասխանին.«Իրականում սա այն դեպքերից է, որ կուզենայի սխալված լինել»,-հավելում է իրավապաշտպանը:

 

http://politik.am/category/%D5%B6%5%A5%D6%80%D6%84%D5%AB%D5%B6-%D5%AF%D5%B5%D5%A1%D5%B6%D6%84/[:]

[:am]ԱԺ պատգամավոր Մանե Թանդիլյանը ներառականության վերաբերյալ[:en]The deputy to the RA National Assembly Mane Tandilyan comments on the topic of inclusiveness [:]

[:am] 

45003866_2191671731105506_1181162662629736448_n

«Վելես» Իրավապաշտպան ՀԿ-ն տեղական նախաձեռնությունների կանադական հիմնադրամի աջակցությամբ պատրաստել է տեսանյութերի մի շարք վերաբերվող ներառական կառավարմանը Հայաստանում:

ԱԺ պատգամավոր Մանե Թանդիլյանը ներառականության վերաբերյալ

https://www.youtube.com/watch?v=Byc30F3_S9Y&t=7s[:en]“Veles” human rights NGO, in support with the Canada Fund for Local Initiatives, developed a series of videos on inclusive governance in Armenia․

The deputy to the RA National Assembly Mane Tandilyan comments on the topic of inclusiveness

[:am]Հարկատուների հաշվին այս շռայլությունները անթույլատրելի են, բարոյականությունից զուրկ 1in.am[:]

[:am]Այսօր Հայաստանը նշում է Բանակի օրը. ՀՀ զինված ուժերի կազմավորման 27-րդ տարեդարձն է: Մեր հաղթանակների, խնդիրների և առաջնահերթությունների մասին զրուցելու համար «Առաջին լրատվական»-ը հյուրընկալել է «Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանին:

«Եռաբլուր այցելելը մեր բոլորիս պարտականությունն է, բայց լավ կլինի դրա հետ մեկտեղ բանակի հոգսերը կարողանանք ավելի լավ հոգալ տարին 365 կամ 366 օր»,- նկատեց Մարինա Պողոսյանը:

Մեր զրուցակիցը մեզ հարիր չի համարում խոսել ՊՆ պարգևավճարների մասին, որովհետև հանրությունը դրա առթիվ որևէ բողոք չէր ունենա՝ բացի ծափահարությունից. «Մենք կարող ենք խոսել այն մնացած պարգևավճարների մասին, որ պատերազմող երկիր լինելով՝ շատ նախարարություններ, մարզպետարաններ, քաղաքապետարաններ իրենց շռայլություն են թույլ տվել»:

Նա հաստատեց, որ Երևանի քաղաքապետարան հարցում են արել՝ հասկանալու համար, թե բյուջեի որ տողից են կատարվել պարգևավճարները. «Որովհետև ինձ անհասկանալի էր, թե քաղաքապետարանը 1 մլն դոլար, ինչպես գրված է լրատվամիջոցներում, պարգևավճարներն ինչպես է վճարել: Դա իրենց հոր տունը չի և կարաս չի, որ ձեռքը գցեն, ով ում ուզենա՝ տա»:

Մարինա Պողոսյանը ընդգծեց, որ եթե քաղաքապետարանը լիներ պրոդուկտ ստեղծող կազմակերպություն, դա կլիներ իր խնդիրը. «Բայց առանց մեզ հարցնելու մտնել մեր գրպանը և պարգևատրել այդ ահռելի չափերով… Ի՞նչ փոփոխություններ են եղել քաղաքապետարանում, և պարգևատրված մարդիկ իրենց աշխատանքից առավել ի՞նչ գործողություններ են կատարել: Մինչդեռ այդ 1 մլն դոլարով աղետի գոտու քանի ընտանիքի հարց կլուծվեր»:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

https://www.1in.am/2498931.html[:]

[:am]Թող պարգևատրեն, ում ուզում են, բայց ոչ մեր հաշվին. «Վելես» հկ-ն դիմում է Հայկ Մարությանին Politik.am[:]

[:am]«Վելես» իրավապաշտպան հկ-ի նախագահ Մարինա Պողոսյանը տեղեկատվություն ստանալու հարցում է ուղարկել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին.«Մենք դիմել ենք Երևանի քաղաքապետին, որպեսզի մեզ տրամադրի տեղեկություններ, թե ինչ չափորոշիչներով են տրվել պարգևատրումները: Այսինք՝ եթե դա աշխատավարձի համար սահմանված գումարն է, պետք է լինի ըստ հաստիքացուցակի»:

marina-poghosyan-300x222

Իրավապաշտպանն ասում ՝ խոսակցություններ կային, որ փողոցների կարմիր գծերը պետք է հանվեն, հետո փոխվեց որոշումը՝ մեկնաբանությամբ, թե կարմիր գծերից եղած խնայողությունները կօգտագործվեն Երևանի մանկապարտեզների վերանորոգումների համար.«Ուզում եմ  մի բան հասկանալ՝ նախկինում մանկապարտեզները ֆինանսավորում չունեին, և ծնողների գրպանից էին այդ ծախսերը կատարվում: Հարց է առաջանում՝ հիմա արդյո՞ք այդ բոլոր կարիքները հոգացել ենք, որ ավելորդ գումարներ են առաջացել: Սա, իրականում, շատ դատապարտելի է: Ես դա դիտարկում եմ ոչ իրավաչափ»:

Մարինա Պողոսյանն ասում է՝ անհասկանալի է՝ ինչպես են որոշել՝ ով ինչքան աշխատանք է կատարել՝ «կգ»-ով, «սանտիմետրով», «մետրով».«Մարդը, այսպես թե այնպես, պետք է իր աշխատանքային պարտավորությունները 100%-ով կատարի: Եթե չի կատարել, ուրեմն չպետք է ստանա աշխատավարձը: Այսինքն՝ ինչ է դուրս գալիս՝ մենք աշխատավարձ ենք տալիս նրա համար, որ ինքը լա՞վ է աշխատել: Եթե աշխատանքի է ընդունվել, պետք է լավ աշխատի»:
Իրավապաշտպանի կարծիքով՝ նաև համեմատական է պետք՝ նախկինում ինչպե՞ս է կարգավորվել այս գործընթացը.«Եթե սա լիներ որևէ մասնավոր ընկերությունում, այլ հարց կլիներ, բայց քաղաքապետարանն իմ՝ երևանցու հարկով է ապրում, և ես պարտավոր եմ իմանալ՝ իմ տված փողն ում են տվել: Թող պարգևատրեն, ում ուզում են, բայց ոչ մեր հաշվին: Եթե պարզվի, որ մեր տված հարկի մի մասն, օրինակ, օգտագործում եմ պարգևավճարների համար, իմանաք, չտանք»:

Իրավապաշտպանն ասում է, որ տվյալները ենթական են հրապարակման.«Եթե մենք խոսում ենք թափանցիկության ու հաշվետվողականության մասին, ապա մենք պետք է իմանանք՝ որտեղ են օգտագործվում մեր տված հարկերը»:

http://politik.am/%D5%A9%D5%B8%D5%B2-%D5%BA%D5%A1%D6%80%D5%A3%D6%87%D5%A1%D5%BF%D6%80%D5%A5%D5%B6-%D5%B8%D6%82%D5%B4-%D5%B8%D6%82%D5%A6%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A5%D5%B6-%D5%A2%D5%A1%D5%B5%D6%81-%D5%B8%D5%B9-%D5%B4/

[:]

[:am] Հարցում քաղաքապետին[:en]Request to the Mayor of Yerevan [:]

[:am]0001[:en]25 January, 2019

Guided by provisions of Article 42 (1) of the Constitution of the Republic of Armenia and Article 6 (1) of the Law of the Republic of Armenia on Freedom of Information, I ask you to provide information on the following matters:

1. How many employees of the Yerevan Municipality have been promoted through rewards, cash incentives, gifts or other material values since October 1, 2018?
2. What positions the employees of the Yerevan Municipality who were awarded through rewards, cash incentives, gifts or other material values occupied?
3. To promote through rewarding, cash incentives, gifts, or other material values, what criteria were applied to consider the persons’ composition?
4. What financial resources were used to provide the expenses for the rewards, cash incentives, gifts or other material values for the employees of the Yerevan Municipality? If the budget of the Yerevan Municipality were the source of funding for the above-mentioned expenses, which of the expenditures were envisaged by the budget?

I ask you to respond to the request for information within the time frames defined by law.

Respectfully,

President of “Veles” human rights NGO  M. Poghosyan[:]

[:am]Ասորիները խնդիրներ չունեն, սակայն անհանգստություն կա[:]

[:am]

Father-Nikadim

Ասորիները Հայաստանում խնդիրներ չունեն, բոլոր հնարավորությունները ստեղծված են  ազգային ինքնությունը պահպանելու համար։ Վստահեցնում է  Հայաստանում Արևելքի Ասորական եկեղեցու   քահանա   Նիկադիմ Յուխանաևը։

Նրա խոսքերով՝ այն դպրոցներում, որտեղ ասորի երեխաներ կան,  պետական մակարդակով շաբաթական երեք ժամով դասավանդվում է  ասորական լեզուն։ Դրանից հետեւում է, որ ուսուցիչներ են վարձատրվում, այբբենարան է տպագրվում։ Եկեղեցին էլ կազմակերպում է գրքերի վերահրատարակչությունը եւ դպրոցներին բաժանելը։

Ասորական եկեղեցու   քահանա   Նիկադիմ Յուխանաևը նշում է, որ  ասորիների ներգրավածությունը պետական կառավարման համակարգում բավարար մակարդակի է։  Հիմնականում գյուղական համայնքներում  բնակվող ասորիների  մեծամասնությունը համայնքապետարանում, դպրոցներում եւ այլ պետական  համակարգերում են աշխատում։

Երկու տարի առաջ, սակայն,   անհանգստություն են  ունեցել, երբ  սկսել է  համայնքների խոշորացումը։  «Համաձայն չենք, որ համայնքները խոշորանան, ասիմիլացիայի կենթարկվեինք։ Կոպիտ ասած՝  ինքնավարություն ունենք այդ գյուղերում, որտեղ ասորիներն են։  Բոլոր հնարավորություններից կարողանում ենք ազատորեն օգտվել, գյուղապետերը, դպրոցի տնօրենները ազգությամբ ասորի են, որը հեշտսցնում է  բնակիչների հետ աշխատանքը»,- ասում է Ասորական եկեղեցու քահանան։

Բուհերում նաեւ ասորի դասախոսներ կան, մտածել են նաեւ ասորի ուսանողների մասին, նրանց նույնիսկ անվճար   տեղ է հատկացվել ուսման տարիների համար։

«Երեւանի պետական համալսարանի Արեւելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժնում տարեկան մեկ տեղ է անվճար հատկացվում ասորիներին, որպեսզի նրանք արաբերենին զուգահեռ ասորագիտություն ուսումնասիրեն եւ խորանան ասորագիտության, ասորական պատմության մեջ։ Թատերական ինստիտուտում էլ ունեինք ուսանող, հիմա մշակույթի ոլորտում է աշխատում։ Ամենամեծ համայնքում նա արդեն պարի խմբի ղեկավարն է, ազգային պարերն ու երգերն է սովորեցնում երեխաներին»,- հպարտությամբ նշում է Նիկադիմ Յուխանաևը։

Հայաստանի 3000 ասորիները հիմնականում ապրում են Վերին Դվին, Դիմիտրով և Արզնի գյուղերում: Վերին Դվինը համարվում է ասորիներով ամենախիտ բնակեցված գյուղը, այստեղ է գտնվում նաև ասորիների սուրբ Թովմաս եկեղեցին։

Հայաստանում Արևելքի Ասորական եկեղեցու   քահանա   Նիկադիմ Յուխանաևը նաեւ տեղեկացրեց, որ առաջիկայում մտադիր են վերականգնել  1990-ական թթ-ին  ամբողջովին  թալանված   Վերին Դվին գյուղի  մանկապարտեզի շենքը․  «Խորհրդային տարիներին կառուցված շինության միայն պատերն էին մնացել։ Եկեղեցին դա վերցրեց, սեփականաշնորհեց։  Դրանից հետո տանիքն ամբողջովին վերակառուցեցինք,  պատերն ամրացրեցինք։  Այն ծառայելու է որպես մանկապարտեզ  հայ եւ ասորի երեխաների համար։ Ասորիներ են ապրում գուղում, բայց ունենք եւ հայ ընտանիքներ։    Ասորական համայնքը, եկեղեցու գլխավորությամբ,  ամբողջ ծախսերը իր վրա է  վերցնում։  Դրսից ֆինանսական  օգնություն են տրամադրելու, որպեսզի մենք կարողանանք հավուր պատշաճի պատրաստենք շենքը,  եւ նոր ուսումնական տարում երեխաները նոր մանկապարտեզ հաճախեն»։

Ասորիները 2017 թ-ից  իրենց ներկայացուցիչն ունեն նաեւ ԱԺ-ում։ Ինչպես նախորդ գումարման, այնպես էլ այս խորհրդարանում, ասորի համայնքը ներկայացնում է Արսեն Միխայլովը։

ԸՕ-ի 95-րդ հոդվածի 9-րդ կետի համաձայն՝ պատգամավորների 4 մանդատ բաշխվում է ազգային փոքրամասնության ներկայացուցիչների միջև` ընտրություններին նախորդող վերջին մարդահամարի տվյալներով առավել մեծ թվով մշտական բնակչություն ունեցող առաջին չորս ազգային փոքրամասնություններից յուրաքանչյուրին մեկ մանդատ սկզբունքով:

«Իմ քայլ»-ը դաշինքի կազմում  նոր խորհրդարանում են հայտնվել եզդիական,  ասորական, քրդական եւ ռուսական համայնքների ներկայացուցիչները։

Հեղինակ՝  Ս.Պողոսյան

 [:]

[:am]Զանգվածային լրատվամիջոցները զանգվածաբար լռում են սոցիալական իրավունքների մասին[:]

[:am]

SocialMedia

Հայաստանում զանգվածային լրատվամիջոցների առանձնահատկությունների վերաբերյալ խոսելիս անհրաժեշտ է անդրադառնալ վերջին տաս-տասնհինգ տարիների ընթացքում այս ոլորտում տեղի ունեցող իրադարձություններին և տիրող իրավիճակին։

Մինչև ինտերներտ հասանելիության  բարելավումը Հայաստանի մեդիա դաշտում գերակշիռ ազդեցություն ունեին հեռուստաընկերությունները, որոնք միջոցներ չէին խնայում լրատվական հաղորդաշարների առաջխաղացման գործում։

Հասարակական կարծիքի ձևավորման գլխավոր դերակատարները գտնվում էին ավտորիտար քաղաքական  համակարգ ունեցող իշխանական  էլիտայի ձեռքերում, որոնք  ԶԼՄ  ռեսուրսները ուղղում էին կարևորագույն իրադարձություններից հասարակական կարծիքի շեղմանը և պետական քաղաքականության բացթողումների մեջ մեղադրյալի աթոռին նստեցնում իշխանության երկրորդ և երրորդ էշելոնի պատասխանատուներին։

 Ընդդիմադիր հեռուստաընկերությունների սակավությունը կամ գրեթե բացակայությունը թույլ էր տալիս իշխանություններին, հատկապես մարդու իրավունքների ոլորտում, վարել այնպիսի քաղաքականություն, որը հեռու էր այդ իրավունքների պաշտպանությունից, հարգանքից, իսկ սոցիալ-տնտեսական իրավունքների մասին խոսելիս հասարակական կարծիքի առաջնորդները հիմնականում մատուցում էին իշխանության վարկածը։

2010-ական թվականներին ինտերներտ կապի բարելավումը Հայաստանում առաջ բերեց էլեկտրոնային ԶԼՄ-ների բումի, որոնք նույնպես ստեղծվում և առաջնորդվում էին իշխող էլիտայի հետ կապ ունեցող անձանց կողմից (նրանց  գործունեության սկզբունքները նույնպես չէին տարբերվում հեռուստաընկերությունների կողմից որդեգրած սկզբունքներց)։ Սակավաթիվ  ընդդիմադիր էլեկտրոնային լրատվամիջոցներ փորձում էին թեժ պահել մարդու իրավունքների ոտնահարմարման հետ կապված հարցերը՝ փորձելով հասարակական կարծիք ձևավորել այս հարցերի շուրջ, սակայն <<պալատական>> լրատվամիջոցների քանակը անհամեմատ շատ էր։

Մարդու իրավունքների, հատկապես հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների վերաբերյալ հրապարակումներում  նախորդ իշխանության լրատվամիջոցները հիմնականում որդեգրել էին բարեգործական մոդելը և տարբեր՝ բարձր ռեյտինգ ունեցող հաղորդաշարերի ընթացքում փորձում էր միջազգային պարտավորությունների չկատարումը քողարկել հաշմանդամություն ունեցող անձանց հանդեպ խղճահարություն հարուցող  լուսաբանումների և հրապարակումների քողի տակ՝ ոչ մի անդրադարձ չկատարելով հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների բնագավառում տիրող անմխիթար վիճակին։

2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո լրատվամիջոցները, որոնք անմիջականորեն կապված չէին նախկին իշխող էլիտայի ընտանիքի անդամների հետ  կամ  չէին ղեկավարվում իշխանամետ կուսակցությունների կողմից, հնարավորություն ունեցան ազատորեն ընտրել սեփական  վարքագիծը, իսկ այն լրատվամիջոցները, որոնք անմիջապես ղեկավարվում էին նախկին իշխանությունների կողմից տեղավորվեցին ընդդիմադիր դաշտում՝ սկսելով ագրեսիվ քարոզարշավ  ներկա իշխանությունների դեմ։

Այս պարագայում մեծ մեդիառեսուրսներ ունեցող նախկին իշխանավորները թիրախավորեցին  նոր իշխանության տնտեսական և կադրային քաղաքականությունը և կրկին ետին պլան մղվեցին  մարդու իրավունքների մասին լուսաբանումները։

Անկասկած, հետհեղափոխական Հայաստանում ԶԼՄ-ների բնագավառում տիրող իրավիճակը լայնորեն պայմանավորված է քաղաքական իրադարձություններով, իսկ դրանց գերակշիռ մեծամասնությունը պտտվում են կոռուպցիոն սկանդալների բացահայտման, աղմկահարույց ձեռբակալությունների և նոր իշխանությունների կողմից իրականացվող արտաքին և ներքին քաղաքականության անհեռատեսության շուրջը, որոնց հորձանուտում խեղդվում են մարդու սոցիալ-տնտեսական իրավունքների բարձրաձայնումը և դրա մասին պատշաճ հասարակական կարծիքի ձևավորումը։ Սակավաթիվ հրապարակումների դեպքում էլ սոցիալական իրավունքների մասին խոսվում է խտրականություն ստեղծող պաթոսախառը բառապաշարով՝ հիմքում ունենալով քաղաքական դերակատարների շահերը։

Ճիշտ է,  քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, հատկապես իրավապաշտպան կազմակերպությունները փորձում են լայնորեն օգտագործել համացանցի հնարավորությունը՝ մարդու իրավունքների ոլորտում անհրաժեշտ բարեփոխումների մասին բարձրաձայնելով և փորձելով օգնել նոր ընտրված Կառավարությանը, սակայն այժմ ստեղծվել է մի իրավիճակ, երբ լրատվության տարածման հարցում առաջատար ռեսուրս է դարձել «Ֆեյսբուք» սոցիալական կայքը (ինչն էլ ակտիվորեն օգտագործովում է թե իշխանությանը և թե ընդդիմությանը հարող կեղծ օգտատերերի կողմից)։

Այսպիսի պարագայում  նույնպես մարդու սոցիալ-տնտեսական իրավունքների հարցը մղվում է երկրոդ պլան, քանի որ հասարակական կարծիքի առաջնորդների կողմից լրատվական դաշտ նետված գաղափարները կրկին բավական հեռու են մարդու իրավունքների և ազատությունների հանդեպ հարգանքից՝ օրինակ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին խոսելու բարձրաձայնելու մասին ավելի հաճախ կարելի է հանդիպել խտրականություն և կարծատիպ ստեղծող հրապարակումներ։

«Էխո»  հաշմանդամություն ունեցող անձանց իրավապաշտպան կազմակերպությունը պայքարում է նման երևույթների դեմ փնտրելով տեղեկատվության տարածման հնարավոր ուղիներ՝ տարբեր թիրախային խմբերի հետ փոքր հանդիպումների կազմակերպումից մինչև հաշմանդամություն ունեցող անձանց այս կամ այն հիմնահարցին վերաբերող հեռուսատահաղորդումների վերաբերյալ առաջարկությունների ներկայացում և դրանց մասնակցություն։

Հեղինակ՝ Ս. Օհանջանյան

 [:]

[:am]Ներառական կառավարումը չափազանց կարեւորագույն խնդիր է[:en]The issue of the inclusive governance is extremely vital[:]

[:am]45003866_2191671731105506_1181162662629736448_n

«Վելես» Իրավապաշտպան ՀԿ-ն տեղական նախաձեռնությունների կանադական հիմնադրամի աջակցությամբ պատրաստել է տեսանյութերի մի շարք վերաբերվող ներառական կառավարմանը Հայաստանում:

Ներառական կառավարումը չափազանց կարեւորագույն խնդիր է

 [:en]45003866_2191671731105506_1181162662629736448_n

“Veles” human rights NGO, in support with the Canada Fund for Local Initiatives, developed a series of videos on inclusive governance in Armenia․

The issue of the inclusive governance is extremely vital

https://www.youtube.com/watch?v=KMOOaQuahkY[:]

[:am]Հունան Պողոսյանը, եթե մարզպետ դարձավ, չի բացառվում՝ ոստիկանապետ էլ դառնա Politik.am[:]

[:am]

marina-poghosyna-300x200

Վերջին օրերին մամուլում հաճախ են շրջանառվում լուրեր, որ ՀՀ նախկին փոխոստիկանապետ, Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը կդառնա ՀՀ ոստիկանապետ: Այդ մասին Politik.am-ը զրուցել է «Վելես»  իրավապաշտպան հկ-ի նախագահ Մարինա Պողոսյանի հետ:

«Հունան Պողոսյանի «շնորհիվ» ոստիկանական համակարգում տարիներ շարունակ եղել են ապօրինություններ, եթե մեղմ ասենք, ու չասենք՝ հանցագործություններ: Եթե այս իրադարձությունը, որը մեք կոչում ենք հեղափոխություն, եղել է նրա համար, որ Հունան Պողոսյանի նմանները դառնան ոստիկանապետ, ապա իզուր ենք փողոց դուրս եկել»,-ասում է իրավապաշտպանը:

Մարինա Պոսոսյանը հույս ունի, որ նման բան չի լինի.«Բայց մեր իրողության մեջ ոչինչ չեմ բացառում: Եթե այդ մարդը ինչ-ինչ պատճառներով դարձավ մեզ համար ստրատեգիական նշանակություն ունեցող մարզի պետ, չի բացառվում, որ ոստիկանապետ էլ կդառնա»,-ասաց իրավապաշտպանը:

http://politik.am/%D5%B0%D5%B8%D6%82%D5%B6%D5%A1%D5%B6-%D5%BA%D5%B8%D5%B2%D5%B8%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6%D5%A8-%D5%A5%D5%A9%D5%A5-%D5%B4%D5%A1%D6%80%D5%A6%D5%BA%D5%A5%D5%BF-%D5%A4%D5%A1%D6%80%D5%B1%D5%A1%D5%BE-%D5%B9/

[:]

[:am]Դատավոր Ռուզաննա Բարսեղյանը փաստացի ունի իր սեփական տեսլականը նաև օրացույցի վերաբերյալ [:]

[:am]7 9

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուզաննա Բարսեղյանը փաստացի ունի իր սեփական տեսլականը նաև օրացույցի վերաբերյալ կամ նույնիսկ թվագրության ընկալման առումով ևս դրսևորում է անձեռնհասություն։

Հունվարի 10 -ին նշանակված հերթական դատական նիստի վերաբերյալ հունվարի 12- ին ստացված ծանուցագրով դատական նիստի ներկայանալը բնականաբար արդի գործող օրացույցի պայմաններում անհնարին էր, սակայն նախկին ռեժիմի սպասավորը այս կերպ է լուծել իր սեփական «վենդետան» իմ կողմից նախորդ (26.12.2018) դատական նիստին իր՝ իբրև դատավոր լինելու անհնարինության վերաբերյալ հնչեցվածի առումով ։ Առանց իմ ներկայության և ծաուցագրի ստացման հավաստիքի միտումնավոր Խախտել է դատավարության մրցակցության սկզբունքը և դատական պաշտպանության իրավունքը (եթե ընդհանրապես տեղյակ է նման հասկացությունների գոյության վերաբերյալ)։
Եվ սա արվել է միտումնավոր ՝ նախկին ռեժիմի այլ սպասավորների քրեական պատասխանատվությունից փրկելու համար։

[:]

[:am]Հայաստանում կարծրատիպերը հաշմանդամություն ունեցողների վերաբերյալ դեռ կան ու շատ- շատ են․ Արևիկ Մելքոնյան[:en]Stereotypes concerning the disabled people still exist and are numerous in Armenia։Arevik Melkonyan[:]

[:am]45003866_2191671731105506_1181162662629736448_n

«Վելես» Իրավապաշտպան ՀԿ-ն տեղական նախաձեռնությունների կանադական հիմնադրամի աջակցությամբ պատրաստել է տեսանյութերի մի շարք վերաբերվող ներառական կառավարմանը Հայաստանում:

Հայաստանում կարծրատիպերը հաշմանդամություն ունեցողների վերաբերյալ դեռ կան ու շատ- շատ են․ Արևիկ Մելքոնյան

 [:en]45003866_2191671731105506_1181162662629736448_n

“Veles” human rights NGO, in support with the Canada Fund for Local Initiatives, developed a series of videos on inclusive governance in Armenia․

Stereotypes concerning the disabled people still exist and are numerous in Armenia։Arevik Melkonyan

[:am]«Անհայտ ծագում ունեցող գումարների գործի» լուծումը կարող էր դառնալ կոռուպցիայի բացահայտման ցայտուն օրինակ Aravot.am[:en]Solution of “case of amounts of unknown origin” could become a striking example of corruption disclosure[:]

[:am]

korupcia-555

Ինչո՞ւ տուժողը հրաժարվեց

Կարճվել է թիվ 63203516 քրեական գործի քննությունը:

Իրավապաշտպան կազմակերպության դիտարկմամբ, «Փողերի լվացում եւ մի շարք այլ հանցագործություններ կատարելու հանգամանքին անդրադարձ չի կատարվում, ինչն իր մեջ պարունակում է կոռուպցիոն ռիսկեր եւ ինչը վկայում է քննչական բաժնի աշխատակիցների կողմից մի շարք հանցագործություններ կանխամտածված թաքցնելու մասին: Մասնավորապես, քննչական բաժնի աշխատակիցների կողմից կանխամտածված չի իրականացվում քննություն ներքոհիշյալ հանցագործությունների վերաբերյալ»:

Վաշխառուների, պաշտոնատար անձանց կոռուպցիոն գործարքների, հակաստվերի դեմ գործող «Վելես» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը երեք տարի առաջ «Առավոտին» տեղեկացրել էր, որ ՌԴ Խաբարովսկից Դավիթ Ստեփանյանը դիմել է իրենց, հայտնելով, որ Երիցյանի սպառնալիքների պատճառով փախել է Հայաստանից: Ստեփանյանը մի նամակ էլ ուղարկել էր «Առավոտին», հայտնել, որ աշխատել է Երիցյանի հետ, տարադրամի փոխանակման կետեր է ունեցել, գրավատուն, իսկ Երիցյանն էլ նրան տոկոսով 900 հազար դոլար գումար է տվել: Դ. Ստեփանյանը 10 տարի շարունակ 18 հազար դոլար գումար է տվել, որպես տոկոս, գրավադրել է իր ընկերների, մտերիմների գույքը, սակայն Երիցյանը պահանջում է 400 000 դոլար գումար մնացորդը: Մարդն ընկնում է հոգեբուժարան: Կար ձայնագրություն, որով հաստատվում է, որ տվյալ անձը 1 միլիոն 900 000 դոլար գումար վերադարձրել է: Այդ սպառնալիքին միջամտել էր հայաստանաբնակ մի մականունավոր, ասելով՝ «արյուն է թափվելու» («Պայուսակից անգամ հանել էր ատրճանակը եւ ասել՝ գեներալ եմ, կգյուլլեմ», հունիս 09, 2016, https://www.aravot.am/2016/06/09/701667/):

2016թ. ապրիլի 1-ին Դավիթ Ստեփանյանը դիմել էր ՀՀ գլխավոր դատախազին, պատմել «գլխին եկածը»: Դ. Ստեփանյանի դիմումի հիման վրա նյութերը նախապատրաստող հետաքննության մարմինը 2016 թ. մայիսի 6-ին որոշում էր կայացրել քրեական գործի հարուցումը մերժելու մասին, իսկ որոշման դեմ «Վելես» իրավապաշտպան կազմակերպության նախագահի ներկայացրած բողոքի հիման վրա 2016թ. հունիսի 1-ին Երեւան քաղաքի դատախազի կողմից որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը վերացնելու եւ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցելու մասին: Հարուցվել էր թիվ 63203516 քրեական գործը:

2016թ. հունիսի 29-ի որոշմամբ Դ. Ստեփանյանը ճանաչվել է տուժող, իսկ «Վելես» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը՝ տուժողի ներկայացուցիչ: Սակայն 2016թ. նոյեմբերի 10-ին վարույթն իրականացնող քննիչը որոշում է կայացրել քրեական գործի վարույթը կարճելու եւ քրեական հետապնդում չիրականացնելու մասին:

«Համադրելով թիվ 63203516 քրեական գործով տուժող Դ. Ստեփանյանի եւ այլոց ցուցմունքները, Երիցյանից տուժողների, մասնավորապես, թիվ 13127214 քրեական գործով Զ. Մելիքյանի տրված ցուցմունքները, թիվ 17112714, թիվ 57125116 քրեական գործերով Գ. Թումասյանի, թիվ 13142214 քրեական գործով Հակոբ Եղիազարյանի, Վարդան Գինոսյանի, Մարինա Պողոսյանի եւ Հովհաննես Երիցյանի ցուցմունքները, ակնհայտ է դառնում, որ 2003-2010թթ. ընկած ժամանակահատվածում Հ. Երիցյանի կողմից տարբեր տոկոսադրույքներով ընդհանուր առմամբ մոտավոր 1.500.000 ԱՄՆ դոլարը գերազանցող գումարներ է տրամադրվել ՀՀ տարբեր քաղաքացիներին: Այդ ժամանակահատվածում Հ. Երիցյանը չի զբաղեցրել որեւէ պաշտոն, չի զբաղվել ՀՀ տարածքում ձեռնարկատիրական գործունեությամբ եւ նախաքննության մարմինների կողմից չի պարզվել վերջինիս կողմից շրջանառված առանձնապես խոշոր չափերի գումարների ծագման աղբյուրը: Կնքվել են մի շարք շինծու առուվաճառքի պայմանագրեր, որոնց միջոցով անհայտ ծագում ունեցող գումարները ոչ միայն բերել են հավելյալ եկամուտներ Հ. Երիցյանին, այլեւ վերածվել են անշարժ գույքի երրորդ անձանց անունով, որոնց իրական սեփականատերը հանդիսանում է Հ. Երիցյանը: Գումարների նման շրջանառությունը եւ սխեման բնորոշ են փողերի լվացման մեխանիզմին»,- «Առավոտին» տեղեկացնում է Մ.Պողոսյանը:

Ըստ իրավապաշտպանի, այդպես էլ չպարզվեց Հովհ. Երիցյանի եւ Դ. Ստեփանյանի միջեւ առկա գործարքների հիմքերը, չեն պարզվել գումարները գրավատան հաշվապահություն մուտք անելու հանգամանքները, եւ տուժողի դերը փողերի լվացման մեխանիզմի մեջ:

Այսինքն, Դ. Ստեփանյանի գործողությունները եղե՞լ են օրենքի սահմաններում, թե՞ վերջինս հանդես է եկել որպես հանցավոր խմբի անդամ:

Ի դեպ, 2014թ. օգոստոսի 4-ին մեկ այլ՝ թիվ 13142214 քրեական գործով առերես հարցաքննության ժամանակ իր ցուցմունքներում Հ. Երիցյանը պնդել է, որ Հակոբ Եղիազարյանը իբրեւ Դ. Ստեփանյանին պատկանող գրավատնից է վերցրել 85.000 ԱՄՆ դոլար տոկոսով գումար՝ 115.000 ԱՄՆ դոլար վերադարձնելու պայմանով, որի համար որպես գրավ ձեւակերպել է Նար-Դոսի 71 հասցեում գտնվող իր սեփականությունը: Թիվ 63203516 եւ թիվ 13142214 քրեական գործերի ցուցմունքներով հաստատվում է, որ Հ. Երիցյանը կատարել է ակնհայտ սուտ մատնություն, որի նպատակն է եղել թաքցնել տոկոսով 85.000 ԱՄՆ դոլար տրամադրելը Հ. Եղիազարյանին: Հետագայում օգտվելով Դ. Ստեփանյանի առողջական վիճակից՝ նա իր վաշխառությունը բարդել է այլ անձի կամ գրավատան վրա: Կարճելով գործը, քննիչներն այդպես էլ չեն պարզել, թե արդյոք Հ. Երիցյանը, նրան «հովանավորող» ԱԱԾ-ի «գեներալը» կատարե՞լ են իրենց հարկային պարտավորությունները, թե՞ ոչ, տարիների ընթացքում ստացած ընդհանուր 1.470.000 ԱՄՆ դոլար գումար եկամտից հարկեր վճարե՞լ են, թե՞ ոչ:

Իրավապաշտպան կազմակերպությունը պահանջում է հարուցել քրեական գործ, կատարել նոր քննություն, բացահայտել կոռուպցիոն սխեմաները, եւ հանցագործություն կատարած պաշտոնատար անձանց ենթարկել քրեական պատասխանատվության:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

12.01.2019 

https://www.aravot.am/2019/01/14/1008820/?fbclid=IwAR0ugufX4lY2mlTPe6k-2mxia_NRctYQoRP8SsX7gW_T_EkVMgOE4NQhZlg[:en]

korupcia-555

Why did the victim refuse?

 The investigation of criminal case N63203516 was quashed. According to the observations of the human rights organization, “Money laundering and a number of other crimes are not addressed. This in itself includes corruption risks, and that is proved by deliberate concealment of a number of crimes by officers of the Investigating Department. Particularly, officers of the Investigation Department do not intentionally investigate the following offenses which are presented below.”

Three years ago, Marina Poghosyan, the president of the “Veles” human rights organization, that acts against usurers, shadow and corruption deals of officials holding state posts, told the “Aravot” daily that Davit Stepanyan from Khabarovsk, the Russian Federation, applied to the NGO, informing that he had fled from Armenia because of Yeritsyan’s threats.

Stepanyan sent a letter to the “Aravot” daily to inform that he had worked with Yeritsyan, had currency exchange offices, and a pawnshop. Yeritsyan had lent him 900,000 US dollars at an interest rate, and for 10 years D. Stepanyan paid him 18,000 US dollars as an interest rate amount, and to do that he had pledged his and his friends’ and relatives’ properties. Yet, Yeritsyan demanded extra 400,000 dollars as a remainder. The man went to the psychiatric hospital. There was a recording which confirms that the man had already returned 1 million 900,000 US dollars to Yeritsyan. Another man having a nickname, a resident of Armenia, joined in the threats, declaring that, “Blood will be shed.” (He even picked up a pistol from a bag and announced, “I am a general. I will liquidate you.”; June 09, 2016; https://www.aravot.am/2016/06/ 09/701667 /).

On April 1, 2016, David Stepanyan filed an application with the RA Prosecutor General to tell about “all problems that had fallen to him”. Based on D. Stepanyan’s application, on May 6, 2016, the investigative body, involved in the development of the case materials, made a decision on the refusal of the initiation of a criminal case, and based on the appeal filed against the decision by the head of the human rights organization of “Veles”,  on June 1, 2016, the prosecutor of Yerevan made a decision on the invalidation of the decision on the refusal of the initiation of the criminal case and the initiation of a criminal case under Article 137 (1) of the RA Criminal Code. Thus, criminal case N63203516 was initiated.

By the decision of June 29, 2016, D. Stepanyan was recognized as a victim, and Marina Poghosyan, the head of the “Veles” human rights organization, as the victim’s representative respectively. However, on November 10, 2016, the investigator conducting the proceedings decided to quash the criminal case proceeding and not to conduct a prosecution. “While comparing testimonies provided by the victim of criminal case N63203516, D. Stepanyan, and others, and by those people who had suffered from Yeritsyan’s actions, in particular, the testimonies given by Z. Melikyan within criminal case N13127214, by G.Tumasyan within criminal cases N17112714, and N57125116, and by Hakob Yeghiazaryan, Vardan Ginosyan, Marina Poghosyan and Hovhannes Yeritsyan, within criminal case N13142214, it becomes clear that during the time period of in 2003-2010, H. Yeritsyan lent money to various citizens of Armenia that exceeded a total of over 1.500.000 US dollars at different interest rates.

 During that period H. Yeritsyan did not hold any office, he was not engaged in any entrepreneurial activity in the territory of Armenia, and the investigative bodies did not discover sources of origin of the large amounts of money circulated by him. A number of fake purchase and sale contracts had been concluded, with which amounts of unknown origins not only brought additional benefits to H. Yeritsyan, but they also turned into real estates in the name of third parties, but the real owner of which was H. Hakobyan himself. “Such turnover and scheme of money is typical of the money laundering mechanism,” Poghosyan informed to the “Aravot” daily. According to the human rights defender, bases of the transactions between H. Yeritsyan and D. Stepanyan, however, did not become clear; the circumstances of debiting the amounts in the accountancy of the pawnshop, and the role of the victim in the money laundering mechanism were not still clarified. That is, had D. Stepanyan’s actions been within the law or he was a member of a criminal group?

By the way, on August 4, 2014, during a face-to-face interview conducted within the frames of another criminal case N13142214, in his testimony, Yeritsyan insisted that Hakob Yeghiazaryan borrowed 85.000 US dollars at an interest rate in Mr. Stepanyan’s pawnshop in condition that to pay back 115,000 US dollars. For that purpose he had pledged his property found in 71 Nar-Dos street. The testimonies provided within criminal cases N63203516 and N13142214 confirm that H. Yeritsyan made an obviously false denunciation aimed at hiding the fact of his having lent 85,000 US dollars to H. Yeghiazaryan at an interest rate. Later, making use of D. Stepanyan’s poor health conditions, he put his act of usury on another person or on a pawnshop. The case was quashed, and the investigators did not find out whether or not H. Yeritsyan and “a general” of the National Security Service, his “patron”, had performed their tax liabilities; whether or not they had paid taxes for a total of 1,470,000 US dollars gained for years.

The human rights organization demands to initiate a criminal case, carry out a new investigation, to disclose corruption schemes, and to subject to criminal liability those officers who had committed the crimes.

 [:]

Մեր գործընկերները

© 2021 Veles. All rights reserved. Designed by Hakob Jaghatspanyan.