[:am]Վաշխառության զոհերը ընդդեմ Տիգրան Մարտիրոսյանի 18.04.[:]
[:am]https://www.youtube.com/watch?v=A3mKSAULXp0[:]
[:am]https://www.youtube.com/watch?v=A3mKSAULXp0[:]
Վերաքննիչ դատարանը մասնակի բավարարել է Սյունիքի բաժնում խոշտանգման ենթարկված Հասմիկ Սարգսյանի ներկայացուցչի բողոքը։ Դատավոր Ռուբիկ Մխիթարյանը ճանաչել է Հասմիկ Սարգսյանի իրավունքների եւ ազատությունների խախտման փաստը եւ գործն ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն՝ արդյունավետ քննության։ Այս մասին տեղեկացրեց նրա ներկայացուցիչ, փաստաբան Արա Ղարագյոզյանը։
Հասմիկ Սարգսյանի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում 2018թ. ապրիլի 12-ին հարուցվել է քրեական գործ՝ պաշտոնեական լիազորությունները գերազանցելու հատկանիշներով, սակայն որոշ ժամանակ անց՝ 02.07. 2018 թ. Հատուկ քննչական ծառայության քննիչը որոշում էր կայացրել քրեական գործի հարուցումը կարճելու մասին։
Կարճման որոշումը ստանալով՝ Արա Ղարագյոզյանը խոշտանգման փաստով ոչ պատշաճ քննության վերաբերյալ բողոք էր ներկայացրել։ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը մերժել էր Հասմիկ Սարգսյանի ներկայացուցչի կողմից ներկայացված բողոքը:
Ըստ Հասմիկ Սարգսյանի՝ ոստիկանության բաժնում ինքը խոշտանգման էր ենթարկվել, որպեսզի ցուցմունք տար, թե տաս հազար դրամի գողություն է կատարել, այլ ոչ թե չորս հազարի։
Եթե գողոնի չափը կազմեր 4000 դրամ, ապա Հասմիկ Սարգսյանը քրեական պատասխանատվության չէր ենթարկվի, քանի որ նրան վերագրվող հոդվածով անձը ենթակա է քրեական պատասխանատվության, եթե գողոնի արժեքը 5000 դրամ եւ ավելի է:
[:]
[:am]«Ես ընդունում եմ վարչապետի ասածը, հավատում եմ, որ հնարավոր է, որ նոր Հայաստանում ոստիկանությունը կարող է չծառայել որևէ քաղաքական ուժի կամ անձի։ Ինձ համար արժանահավատ են վարչապետի հայտարարությունները, բայց դրա լավագույն ապացույցը կլիներ այն, որ Փաշինյանը ոստիկանությանը դուրս բերեր իր ենթակայությունից»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը՝ անդրադառնալով Ոստիկանության 101-ամյակի հանդիսավոր նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին։
Իսկ վարչապետը իր ելույթում հույս էր հայտնել, որ «նոր Հայաստանում ոստիկանությունը նոր բովանդակություն, կերպար կստանա, և դա չի լինի որևէ քաղաքական ուժի, որևէ անձի ծառայելը»։ Վարչապետը նաև հիշեցրել էր, որ ճիշտ 1 տարի առաջ իրենք միասին էին, սակայն փշալարերի տարբեր կողմերում, և այդ փաստն այսօր խիստ խորհրդանշական է։ «Այդ օրվանից մեր հետևությունն այն էր, որ այդ բուն գործընթացը, երբ տեղի ունեցավ հակասության արտահայտիչ ակցիա, այդ ամենի մեջ չկար ոչ մի հատիկ ատելություն: Հենց այս առումով եմ նշանային համարում այդ օրը և կարծում եմ, որ դա սկիզբն է մի նոր բովանդակության ՀՀ ոստիկանության և քաղաքացիների հարաբերությունների միջև՝ այն առումով, որ ՀՀ ոստիկանության գործողությունները ատելություն չպետք է արտահայտեն և առաջացնեն»,- ընդգծել էր վարչապետը։
Իրավապաշտպանը ուշագրավ է համարում Փաշինյանի այս դիտարկումը քաղաքացիների հետ հարաբերությունների մասով ատելության դրսևորումների բացառումը։ «Սա շատ կարևոր է, և ես գործնականում էլ, հեղափոխության օրերին էլ հիշում եմ, որ Փաշինյանը այդ թեզն էր առաջ տանում, որ ատելությունը պետք է բացառել, որ ոստիկանը մերն է։ Ներկայումս էլ ես տեսնում եմ, որ բողոքի ակցիաների, ցույցերի ժամանակ ոստիկանությունը շատ պատշաճ ծառայություն է իրականացնում, բախումների մեջ չի մտնում ցուցարարների հետ ինչպես նախկինում»,-ասաց տիկին Ալեքսանյանը՝ կրկին կարևորելով, որ ոստիկանության հանդեպ լիարժեք վստահություն կառաջանա, երբ այն գործի որպես անկախ կառույց և չենթարկվի վարչապետին։
Նշենք, որ ժամանակ առաջ խոսք էր գնում հենց այս փոփոխությունների մասին, որ ոստիկանությունը կրկին դառնա ներքին գործերի նախարարությունը և ԱԱԾ-ի հետ համատեղ դուրս գա վարչապետի ենթակայությունից։ ԱԺ ներկայացված կառավարության կառուցվածքի վերաբերյալ նախագծում, սակայն, այս փոփոխությունները ներառված չեն։
Ժաննա Ալեքսանյանի խոսքերով, թերևս, ժամանակ է պետք այս փոփոխության համար, ինչպես նշեց վարչապետը՝ երկու տարի։ «Չեմ կարծում, որ վարչապետը ինչ-որ ռիսկեր է տեսնում այս փուլում այդ փոփոխություններին գնալու համար, պարզապես ժամանակ է պետք»,-ասաց նա։
Իրավապաշտպան, «Վելես» ՀԿ նախագահ Մարինա Պողոսյանը, հակառակը, կարծում է, որ հետհեղափոխական Հայաստանում ոստիկանություն չկա, բարձիթողի վիճակ է, և դա զգում և ամեն օր իրենց օրինակով համոզվում են ՀՀ քաղաքացիները։ «Ամենաթողություն է, ոստիկանության աշխատանք բացարձակ չկա։ Ճիշտ է, կաշառքի դրսևորումները գրեթե չկան, բայց աշխատանք էլ չկա։ Միջին օղակի ոստիկանները բացարձակ չեն ուզում աշխատել։ Երեկ զրուցում էի դատախազության մի պաշտոնյայի հետ, նույնն էլ նա էր պնդում, որ շարքային հետաքննիչը չի ուզում աշխատանք անել, պարզապես թղթեր է լրացնում, որ սա է արել, նա է արել և վերջ։ Սա լրջագույն խնդիր է։ Քանի որ այն կառույցը, որի հետ ժողովուրդն առաջինն է շփվում, որից ժողովրդի ակնկալիքներն առավելագույնն են, այդ կառույցում խայտառակ իրավիճակ է, ամենաթողություն, բարձիթողի վիճակ։ Ոստիկանությունն անգործության է մատնված։ Քաղաքացին հաղորդում է ներկայացնում, որից հետո ոչ մի գործողություն չի կատարվում»,- ասաց իրավապաշտպանը՝ հավելելով. «Ներկայումս մեկ այլ ծայրահեղություն է։ Եթե նախկինում ցույցերի ժամանակ մարդ էին ծեծում, հիմա բացարձակ անգործության են մատնված։ Մենք չենք զգում ոստիկանության ներկայությունը, և ոստիկանության հանդեպ բացարձակ վստահություն չկա»։
Մարինա Պողոսյանը ոստիկանության իր նշած անգործությունը բացատրում է մոտիվացիայի պակասով, իսկ նախկինում առկա մոտիվացիան էլ պայմանավորված էր կաշառքով, բացի դրանից՝ պրոֆեսիոնալ կադրերի պակաս կա։ «Բացի դրանից՝ շատ կարևոր է նաև ոստիկանապետի գործոնը։
Մենք պետք է հասկանանք, թե ով է նշանակվել ոստիկանապետ։ Նա օպերատիվ հետախուզական աշխատանքի ոչ մի փորձ չունի, այլ ընդամենը եղել է ցույց ցրող։ Հիմա էլ ցույց չկա, և նա կորցրել է իր վերահսկողությունը։ Ոստիկանապետի ֆակտորը շատ կարևոր է։
Ոստիկանությունն այն կարգի վատ է աշխատում, որ շատացել են գողությունները՝ մեքենաներից, տներից, քաղաքում օրը ցերեկով կրակոցներ են հնչում, պետավտոտեսչություն գրեթե չկա, օրը ցերեկով մարդիկ երթևեկությունը կանգնեցնում և պտույտներ են գործում։»,- ընդգծեց իրավապաշտպանը։
https://www.1in.am/2543846.html?fbclid=IwAR1ni01DQF3bEpQpnV2v12J-qti23KIX0b5RVYKI3JCrmO9R0mEQVKCRtt0[:]
[:am]Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշել է բավարերել ՀՔԾ քննիչի միջնորդությունը՝ ՀՀ դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Միհրան Պոսոսյանին կալանավորելու մասին։
«ժողովուրդ»-ի փոխանցմամաբ` Պողոսյանը հասցրել է ՀՀ-ից ճողոպրել ճիշտ այնպես, ինչպես ԱԺ ՀՀԿ խմբակցության մեկ այլ նախկին պատգամավոր Արամ Հարությունյանը, որ մեղադրվում է բնապահպանության նախարար ժամանակ խոշոր չափերի կաշառք վերցնելու համար. «Այս գործերը մեկ ընդհանրություն էլ ունեն. քրեական գործերը հարուցվել էին, երբ ՀՀ գլխավոր դատախազը Գեւորգ Կոստանյանն էր, բայց Արթուր Դավթյանի օրոք` ՀՀԿ իշխանության ժամանակ, գործերը կարճվել էին: Հիմա վերաբացվում են, բայց հիմնական մեղավորները արդեն հասցրել են հեռանալ ՀՀ-ից»-գրում է թերթը:
Politik.am-ի հարցին, թե ինչպե՞ս կգնահատեք այն, որ կալանավորման որոշումը կայացվում է ենթադրյալ հանցագործի երկրից հեռանալուց հետո, «Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ղեկավար Մարինա Պողոսյանը ասաց, որ Միհարն Պողոսյանի երկրից հեռանալը նոր բան չէ: Ստացվում է այնպես, որ այդ հանցագործների հետ նախնական համագործակցություն կա.
«Այս թատրոնին շատ վատ եմ վերաբերվում: Թե՛ Արթուր Դավթյանը, թե՛ Միհրան Պողոսյանը տարիներ շարունակ իրենց տեղում են, այդ դեպքում ինչո՞ւ անցյալ տարի գործը կարճվեց և չկալանավորեցին Պողսյանին: Եթե այսօր Միհրան Պողոսյանը կալանավորվեր, նա միանշանակ ասելու էր, թե դատախազը իր վերաբերյալ հարուցված դատական գործը ինչից ելնելով է կարճել: Այս թատրոնը ավարտել է պետք: Նման նախադեպերից կարելի է եզրակացնել, թե բոլորի ասում են դու երկրից գնա, մենք հետախուզում կհայտարարենք կամ այլ կերպ ասած` դու փախի, հետևիցդ վազեմ: Եթե Միհրան Պողոսյանն ու Արամ Հարությունյանը Արթուր Դավթյանի օրոք հանցագործություններ են կատարել, ապա պատասխանատվությունը դատախազինն է: Սա իրավական աճպարարարություն է ժողովրդին խաբելու համար»:
[:am]https://www.youtube.com/watch?v=AklE9NMxHZg
Ապրիլի 16-ին ժամը՝ 13.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի ունեցավ ասուլիս՝ իրավապաշտպանների մասնակցությամբ։
անքներ և իրավապաշտպանների հրատապ անելիքները»։
[:]
«Յանս» ռեստորանային համալիրի նախկին գլխավոր հաշվապահ Սուսաննա Արիստակեսյանը պնդում է, որ ռեստորանի սեփականատեր, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ, գեներալ-մայոր Վաչագան Ղազարյանն իրենից 40 մլն դրամ է շորթել։
Նախկին հաշվապահը նման հայտարարությամբ է հանդես եկել այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։ Ըստ նրա՝ տարիներ առաջ «Յանսի» տնօրենն իրեն ուղղորդել է Վաչագան Ղազարյանի կնոջ` Ռուզաննա Բեգլարյանի աշխատասենյակ, որտեղ վերջինս իրեն գող է անվանել։ «Ասաց, որ թալանել եմ իրենց, որի հիման վրա ինքն ինձանից պահանջում է կա՛մ ինքնասպան լինեմ, կա՛մ տամ 40 մլն դրամ, կա՛մ դատապարտվեմ։ Նրա ամուսինը` Վաչագան Ղազարյանն ավելի լավ առաջարկ արեց` և՛ վճարել 40 մլն–ը, և դատապարտվել»,– ասաց Արիստակեսյանը։
Այդուհանդերձ, Վաչագան Ղազարյանի ու նրա կնոջ հաղորդման հիման վրա հաշվապահի նկատմամբ քրեական գործ է հարուցվել, կինը հրավիրվել է 6-րդ վարչություն ու զարմանքով իմացել, որ իրենից թեև 40 մլն դրամ են պահանջել, բայց հայցում գրված է եղել 25 մլն։
Նշենք, որ ընկերության կողմից ներկայացված տվյալների համաձայն՝ Ֆինանսական չարաշահումներն ի հայտ են եկել
«Սելենա» ՍՊԸ-ին պատկանող «Յանս» ռեստորանային համալիրի տնօրինության կողմից 2017թ. կատարված ներքին ստուգումների արդյունքում։ Նախնական տվյալներով՝ համալիրի ֆինանսատնտեսական կառավարումն իրականացնող ու նյութական պատասխանատու հանդիսացող հաշվապահը, 2012թ.-ի հոկտեմբեր ամսից մինչև 2017թ. մայիս ամիսն ընկած ժամանակահատվածում պատվերների ծավալների ու գումարների տվյալները փոփոխելու եղանակով, միանձնյա, որոշ դեպքերում նաև համալիրի մենեջերի հետ համաձայնության գալով, կատարել է յուրացումներ՝ ընկերությանը պատճառելով շուրջ 25.000.000 ՀՀ դրամի գույքային վնաս, որից 6.000.000 ՀՀ դրամը հաշվապահը 2017թ. հունիս ամսին վերադարձրել է տնօրեն Ս.Կարապետյանին՝ որպես պատճառված վնասի վերականգնում:
Ըստ ՔԿ-ի տարածած պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչությունում: Նախաքննության ընթացքում հաշվապահը փոխհատուցել է պատճառված վնասն ամբողջությամբ։
Կնոջ մեկնաբանությամբ՝ ինքը որեւէ չարաշահում թույլ չի տվել։ Իրականում իր նկատմամբ հետապնդումների պատճառը եղել է այն, որ Վաչագան Ղազարյանը «Յանսում» ճաշելուց հետո 80 000 դրամի հաշիվ է փակել։ Ու թեև հաշվապահը պնդել է, որ ինքը գումարը մուտքագրել է դրամարկղ, միևնույն է` Ղազարյանն ու կինը հաշվապահին մեղադրել են այդ և ոչ միայն այդ գումարը գրպանելու մեջ։
Ամբողջ շրջապատը, Սուսաննա Արիստակեսյանի խոսքով, իրեն խորհուրդ են տվել չընդդիմանալ, առաջարկել են տուն–տեղը վաճառել ու վճարել, հակառակ դեպքում նրանք կվնասեն ընտանիքին ու երեխաներին։
«Ես ու ամուսինս որոշեցինք վճարել, քանի որ ես տեսել էի, թե ինչ է կատարվում, երբ Վաչագան Ղազարյանը կամ նրա տղան` Մհերը, ինչ–որ մեկին պատժում են։ Ես մի քանի անգամ խլել եմ նրա ձեռքից այն մարդուն, որին ինքը ծեծել է»,– պատմեց նախկին հաշվապահը` նշելով, որ նախ վճարել են 6 մլն դրամ, ապա հետապնդումից չազատվելով` վաճառել ունեցվածքն ու վճարել ևս 34 մլն դրամ։
Ավելին, պարզվում է գումարային պահանջ են ներկայացրել նաեւ ամուսնուն, ով եւս մասնակցում էր մամուլի ասուլիսին։ Վերջինիս փոխանցմամբ՝ Ղազարյանն իրեն կանչել է Բաղրամյան 26` ՀՀ նախագահի աշխատակազմի իր աշխատասենյակ ու ասել, թե կինը՝ Սուսաննա, հանդգնել է իր վճարած 80 000 դրամը գրպանել, ու քանի որ իրենք վաղուց են կասկածում, որ նա ռեստորանի դրամարկղից գումարներ է գողանում, ամուսնուց պահանջել են «թեման փակելու համար» 20 մլն դրամ վճարել։
2018թ–ին Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո նախկին հաշվապահն արդեն իրավապահներին դիմում է ներկայացրել, որը դարձել է քննության առարկա։ Նշենք, որ հենց այս գործի շրջանակներում է, որ Երեւանի քննչական վարչությունը խուզարկություն կատարեց «Սելենա» ՍՊ ընկերության տնօրեն Ս.Կարապետյանի, «Սելենա» ՍՊԸ-ի փաստացի սեփականատեր Ռ.Բեգլարյանի բնակության վայրերում, «Յանս» ռեստորանային համալիրի տարածքում, որի արդյունքում բացի հաշվապահական փաստաթղթեր, համակարգիչներ, էլեկտրոնային կրիչներից և քննությանը հետաքրքրություն ներկայացնող այլ իրերից, հայտնաբերվեց նաև առանձնապես խոշոր չափերի գումար՝ 1 մլն 100 հազար 400 ԱՄՆ դոլար, 230.500 եվրո, 36 մլն դրամ, որի հիման վրա հարուցվեց քրեական գործ՝ ապօրինի հարստանալու դեպքի առթիվ եւ ուղարկվեց ՀՔԾ։
Սակայն նախկին հաշվապահը եւ նրա ամուսինը դժգոհ են քննության ընթացքից եւ դիմել են ԱԱԾ` վիճարկելով ՀՔԾ քննիչի անգործությունը և այժմ սպասում են արդեն ԱԱԾ–ի քայլերին։
Աղբյուր` Փաստինֆո
[:]
[:am]
[:]
Վճռաբեկ դատարանն այսօր որոշել է պայմանականորեն չկիրառել Սիսիանի բնակիչ Հասմիկ Սարգսյանի նկատմամբ պատիժը և նշանակել 2 տարի փորձաշրջան։ Դատարանը բավարարել է նաև Սարգսյանի պաշտպան Լուսինե Ասլանյանի՝ պատժի մասով բողոքը։
«Վերաքննիչ դատարանը փոխարեն նշանակեր 3 տարի 6 ամիս, նշանակել էր 5 տարի պատիժ։ Դատարանն այս մասով բեկանեց, դարձրեց 3 տարի 6 ամիս և ի վերջո կիրառեց Քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը, այսինքն՝ պայմանականորեն պատիժը չի կիրառվում և 2 տարի փորձաշրջան է տրվում», -դատական նիստի ավարտից հետո ասել է Ասլանյանը։

Նա հույս ուներ, որ դատարանը նման որոշում կկայացնի․ «Հասարակական աղմուկը, որ բարձրացավ և [գործը] հնչեղություն ստացավ, ամեն դեպքում իմ հույսերն ավելի մեծացան, որ դրական որոշում կկայացվի»։
Միայնակ մայր Հասմիկ Սարգսյանը երեխաներին պահելու համար ծայրահեղ անհրաժեշտությունից դրդրված է մի քանի անգամ ուտելիք և գումար էր գողացել։ Վերաքննիչ դատարանը նրան դատապարտել էր 5 տարվա ազատազրկման։
[:am]https://www.youtube.com/watch?v=FcW9_WO1MeU[:]
Ապրիլի 6–ի «Նոյյան Տապան»-ի ուղիղ եթերում հեռարձակվող «Քննարկում» հաղորդաշարի հյուրերն են՝ իրավապաշտպան Մարինա Պողոսյանը և փաստաբան Կարեն Մեժլումյանը։
Հաղորդումը հեռարձակվեց ԱՄՆ հայկական AABC հեռուստատեսությամբ, Ֆրեզնոյի «Նուռ» հեռուստատեսությամբ, առցանց՝ «Նոյյան Տապան»-ի www.nt.am կայքով, «Նոյյան Տապան» հեռուստաընկերության Youtube-յան ալիքով, «Նոյյան Տապան»-ի ֆեյսբուքյան էջում եւ «Noyan Tapan TV» ֆեյսբուքյան խմբում։
Ուղիղ եթերից հետո բանախոսների ուղղված հարցերն ու մեկնականությունները կարելի է թողնել՝ զանգհարելով ամերիկյան 818 9675321 և հայաստանյան 060 351131 հեռախոսահամարներով։ Ձեր ձայնագրությունները հետագայում կօգտագործվեն «Հետադարձ կապ» հաղորդաշարում։
[:]
[:am]Մարտի 30-ի «Նոյյան Տապան»-ի ուղիղ եթերում հեռարձակվող «Քննարկում» հաղորդաշարի հյուրերն են «Վելես» իրավապաշտպան կազմակերպության նախագահ՝ Մարինա Պողոսյանը և «Յանս» ռեստորանային համալիրի նախկին գլխավոր հաշվապահ՝ Սուսաննա Արիստակեսյանը ( «Սերժի Վաչոյի» հերթական զոհը)։
[:]
Մարտի 30-ի «Նոյյան Տապան»-ի ուղիղ եթերում հեռարձակվող «Քննարկում» հաղորդաշարի հյուրերն են «Վելես» իրավապաշտպան կազմակերպության նախագահ՝ Մարինա Պողոսյանը և «Յանս» ռեստորանային համալիրի նախկին գլխավոր հաշվապահ՝ Սուսաննա Արիստակեսյանը ( «Սերժի Վաչոյի» հերթական զոհը)։
Հաղորդման ընթացքում հեռուստադիտողները կարող են զանգահարել եւ իրենց հարցերն ուղղել բանախոսին ամերիկյան 818 9675321 և հայաստանյան 060 351131 հեռախոսահամարներով, հարցեր գրել «Նոյյան Տապան»-ի ֆեյսբուքյան էջում և «Noyan Tapan» ֆեյսբուքյան խմբում, ինչպես նաև «Նոյյան Տապան» հեռուստաընկերության Youtube-յան էջում։
[:]
[:am]
«Մեր դատական համակարգը փտած է, նեխած: Մինչև դատավորների 90-95 տոկոսը չլքի դատական համակարգը և նրանց մի ստվար մասը պատասխանատվություն չկրի քաղաքացիներին ունեզրկելու և հանցագործություն չկատարած քաղաքացիների նկատմամբ ապօրինի վճիռներ կայացնելու համար, մեր դատական համակարգը չի բարեփոխվի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Վելես» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը՝ հավելելով, որ դատական համակարգում բարեփոխումներ իրականացնելու համար լյուստրացիա է անհրաժեշտ:
Իրավապաշտպանը նաև նկատեց, որ այն դատավորները, որոնք հսկայական գումարներ են կաշառք վերցրել ու էլի դժգոհ են մնացել, հիմա ինչքան էլ բարձրացնեն նրանց աշխատավարձերը, նրանք դրանով կուշտ չեն մնա: «Դա աբսուրդ է: Հայաստանը թալանվել նաև հենց այդ դատավորների կայացրած ակտերի միջոցով, և նրանցից շատերը պետք է հենց իրենց ունեցվածքով հատուցեն դրա համար»:
«Այն դատավորները, որոնք հանցավոր ռեժիմի կողքին են եղել, նրանց ստրուկներն են եղել և գործիքակազմը, նոր իրողության մեջ տեղ չունեն»,- ընդգծեց Մարինա Պողոսյանը՝ հավելելով, որ հասարակությունն ակնկալում է նրանցից ձերբազատվել շատ արագ:
Մանրամասն՝ տեսանյութում:
«Հակակոռուպցիոն բլոգ»-ին հայտնի է դարձել, թե ինչպես են Սերժի Վաչոն ու իր կինը 40 միլիոն դրամ կորզել «Յանս» ռեստորանի նախկին գլխավոր հաշվապահից։ Ահաբեկված կնոջ ընտանիքը ստիպված է եղել վաճառել բնակարանը, գրավադրել զարդերն ու պարքտեր անել Վաչոյի ասած գումարը «մուծվելու» համար։ Սուսաննա Արիստակեսյանի հայտնած տեղեկությունների հիման վրա «Վելես» ՀԿ-ի աջակցությամբ կազմվել են հաղորդումներ հանցագործության վերաբերյալ։ ՀՀ քննչական կոմիտե է ուղարկվել Ռուզաննա Բեգլարյանի կողմից կյանքի սպառնալիքի և այլ միջոցների ազդեցությամբ Սուսաննա Արիստակեսյանից ակնհայտ շորթում կատարելու փաստի վերաբերյալ հաղորդումը։ Իսկ ԱԱԾ է ուղղվել հանցագործության մասին հաղորդում ՀՔԾ քննիչի հանցավոր անգործության/ գործունեության վերաբերյալ, քանի որ վերջինս ավելի քան 8 ամիս բացարձակ անգործություն է ցուցաբերել Սուսաննա Արիստակեսյանի հաղորդման հիման վրա Վաչագան Ղազարյանի վերաբերյալ հարուցված քրեական գործի նախաքննության շրջանակներում։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վաչագան Ղազարյանը ազատության մեջ է և սերտ շփում ունի տարատեսակ քրեական տարրերի հետ, Սուսաննա Արիստակեսյանը հիմնավոր վախեր ունի իր և իր ընտանիքի անվտագթյան վերաբերյալ։ Նման քրեական գործերի քննության ընթացքում նման անգործություն ցուցաբերելը կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների։
Մանրամասները՝ տեսանյութում։
Continue reading at https://acblog.am/?p=2644 | AntiCorruption[:en]
“Anti-Corruption Blog” has learned how Serzhi Vacho and his wife have extorted 40 million drams from the former chief accountant of their Yans restaurant. The family of the terrorized woman had to sell their apartment, pawn their jewelry and got into debt to earn the money that Vacho forced to pay.
With the help of the Veles NGO two crime claims were drawn up based on the information provided by Susanna Aristakesyan. A report on crime was sent to the Investigative Committee of RA about the criminal actions by Ruzanna Beglaryan against Susanna Aristakesyan.
In the report Susanna Aristakesyan accuses Ruzanna Beglaryan of extortion and the threat of her life. A crime report on the criminal inaction of the SIS Investigator was submitted to the National Security Service (NSS).
Taking into consideration the fact that Vachagan Ghazaryan is in freedom and has a close relationship with various criminal authorities, Susanna Aristakesyan has serious concerns on her and her family’s safety. Such criminal inactivity during the investigation of such specific criminal cases may lead to irreversible consequences.
Details on the video.
Continue reading at https://acblog.am/?p=2658&lang=en | AntiCorruption
[:]