[:am]«Սերժի Վաչոյի» հերթական զոհը». Իրավապաշտպաններ Nt.am[:]
[:am]
[:]
[:am]
[:]
Վճռաբեկ դատարանն այսօր որոշել է պայմանականորեն չկիրառել Սիսիանի բնակիչ Հասմիկ Սարգսյանի նկատմամբ պատիժը և նշանակել 2 տարի փորձաշրջան։ Դատարանը բավարարել է նաև Սարգսյանի պաշտպան Լուսինե Ասլանյանի՝ պատժի մասով բողոքը։
«Վերաքննիչ դատարանը փոխարեն նշանակեր 3 տարի 6 ամիս, նշանակել էր 5 տարի պատիժ։ Դատարանն այս մասով բեկանեց, դարձրեց 3 տարի 6 ամիս և ի վերջո կիրառեց Քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը, այսինքն՝ պայմանականորեն պատիժը չի կիրառվում և 2 տարի փորձաշրջան է տրվում», -դատական նիստի ավարտից հետո ասել է Ասլանյանը։

Նա հույս ուներ, որ դատարանը նման որոշում կկայացնի․ «Հասարակական աղմուկը, որ բարձրացավ և [գործը] հնչեղություն ստացավ, ամեն դեպքում իմ հույսերն ավելի մեծացան, որ դրական որոշում կկայացվի»։
Միայնակ մայր Հասմիկ Սարգսյանը երեխաներին պահելու համար ծայրահեղ անհրաժեշտությունից դրդրված է մի քանի անգամ ուտելիք և գումար էր գողացել։ Վերաքննիչ դատարանը նրան դատապարտել էր 5 տարվա ազատազրկման։
[:am]https://www.youtube.com/watch?v=FcW9_WO1MeU[:]
Ապրիլի 6–ի «Նոյյան Տապան»-ի ուղիղ եթերում հեռարձակվող «Քննարկում» հաղորդաշարի հյուրերն են՝ իրավապաշտպան Մարինա Պողոսյանը և փաստաբան Կարեն Մեժլումյանը։
Հաղորդումը հեռարձակվեց ԱՄՆ հայկական AABC հեռուստատեսությամբ, Ֆրեզնոյի «Նուռ» հեռուստատեսությամբ, առցանց՝ «Նոյյան Տապան»-ի www.nt.am կայքով, «Նոյյան Տապան» հեռուստաընկերության Youtube-յան ալիքով, «Նոյյան Տապան»-ի ֆեյսբուքյան էջում եւ «Noyan Tapan TV» ֆեյսբուքյան խմբում։
Ուղիղ եթերից հետո բանախոսների ուղղված հարցերն ու մեկնականությունները կարելի է թողնել՝ զանգհարելով ամերիկյան 818 9675321 և հայաստանյան 060 351131 հեռախոսահամարներով։ Ձեր ձայնագրությունները հետագայում կօգտագործվեն «Հետադարձ կապ» հաղորդաշարում։
[:]
[:am]Մարտի 30-ի «Նոյյան Տապան»-ի ուղիղ եթերում հեռարձակվող «Քննարկում» հաղորդաշարի հյուրերն են «Վելես» իրավապաշտպան կազմակերպության նախագահ՝ Մարինա Պողոսյանը և «Յանս» ռեստորանային համալիրի նախկին գլխավոր հաշվապահ՝ Սուսաննա Արիստակեսյանը ( «Սերժի Վաչոյի» հերթական զոհը)։
[:]
Մարտի 30-ի «Նոյյան Տապան»-ի ուղիղ եթերում հեռարձակվող «Քննարկում» հաղորդաշարի հյուրերն են «Վելես» իրավապաշտպան կազմակերպության նախագահ՝ Մարինա Պողոսյանը և «Յանս» ռեստորանային համալիրի նախկին գլխավոր հաշվապահ՝ Սուսաննա Արիստակեսյանը ( «Սերժի Վաչոյի» հերթական զոհը)։
Հաղորդման ընթացքում հեռուստադիտողները կարող են զանգահարել եւ իրենց հարցերն ուղղել բանախոսին ամերիկյան 818 9675321 և հայաստանյան 060 351131 հեռախոսահամարներով, հարցեր գրել «Նոյյան Տապան»-ի ֆեյսբուքյան էջում և «Noyan Tapan» ֆեյսբուքյան խմբում, ինչպես նաև «Նոյյան Տապան» հեռուստաընկերության Youtube-յան էջում։
[:]
[:am]
«Մեր դատական համակարգը փտած է, նեխած: Մինչև դատավորների 90-95 տոկոսը չլքի դատական համակարգը և նրանց մի ստվար մասը պատասխանատվություն չկրի քաղաքացիներին ունեզրկելու և հանցագործություն չկատարած քաղաքացիների նկատմամբ ապօրինի վճիռներ կայացնելու համար, մեր դատական համակարգը չի բարեփոխվի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Վելես» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը՝ հավելելով, որ դատական համակարգում բարեփոխումներ իրականացնելու համար լյուստրացիա է անհրաժեշտ:
Իրավապաշտպանը նաև նկատեց, որ այն դատավորները, որոնք հսկայական գումարներ են կաշառք վերցրել ու էլի դժգոհ են մնացել, հիմա ինչքան էլ բարձրացնեն նրանց աշխատավարձերը, նրանք դրանով կուշտ չեն մնա: «Դա աբսուրդ է: Հայաստանը թալանվել նաև հենց այդ դատավորների կայացրած ակտերի միջոցով, և նրանցից շատերը պետք է հենց իրենց ունեցվածքով հատուցեն դրա համար»:
«Այն դատավորները, որոնք հանցավոր ռեժիմի կողքին են եղել, նրանց ստրուկներն են եղել և գործիքակազմը, նոր իրողության մեջ տեղ չունեն»,- ընդգծեց Մարինա Պողոսյանը՝ հավելելով, որ հասարակությունն ակնկալում է նրանցից ձերբազատվել շատ արագ:
Մանրամասն՝ տեսանյութում:
«Հակակոռուպցիոն բլոգ»-ին հայտնի է դարձել, թե ինչպես են Սերժի Վաչոն ու իր կինը 40 միլիոն դրամ կորզել «Յանս» ռեստորանի նախկին գլխավոր հաշվապահից։ Ահաբեկված կնոջ ընտանիքը ստիպված է եղել վաճառել բնակարանը, գրավադրել զարդերն ու պարքտեր անել Վաչոյի ասած գումարը «մուծվելու» համար։ Սուսաննա Արիստակեսյանի հայտնած տեղեկությունների հիման վրա «Վելես» ՀԿ-ի աջակցությամբ կազմվել են հաղորդումներ հանցագործության վերաբերյալ։ ՀՀ քննչական կոմիտե է ուղարկվել Ռուզաննա Բեգլարյանի կողմից կյանքի սպառնալիքի և այլ միջոցների ազդեցությամբ Սուսաննա Արիստակեսյանից ակնհայտ շորթում կատարելու փաստի վերաբերյալ հաղորդումը։ Իսկ ԱԱԾ է ուղղվել հանցագործության մասին հաղորդում ՀՔԾ քննիչի հանցավոր անգործության/ գործունեության վերաբերյալ, քանի որ վերջինս ավելի քան 8 ամիս բացարձակ անգործություն է ցուցաբերել Սուսաննա Արիստակեսյանի հաղորդման հիման վրա Վաչագան Ղազարյանի վերաբերյալ հարուցված քրեական գործի նախաքննության շրջանակներում։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վաչագան Ղազարյանը ազատության մեջ է և սերտ շփում ունի տարատեսակ քրեական տարրերի հետ, Սուսաննա Արիստակեսյանը հիմնավոր վախեր ունի իր և իր ընտանիքի անվտագթյան վերաբերյալ։ Նման քրեական գործերի քննության ընթացքում նման անգործություն ցուցաբերելը կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների։
Մանրամասները՝ տեսանյութում։
Continue reading at https://acblog.am/?p=2644 | AntiCorruption[:en]
“Anti-Corruption Blog” has learned how Serzhi Vacho and his wife have extorted 40 million drams from the former chief accountant of their Yans restaurant. The family of the terrorized woman had to sell their apartment, pawn their jewelry and got into debt to earn the money that Vacho forced to pay.
With the help of the Veles NGO two crime claims were drawn up based on the information provided by Susanna Aristakesyan. A report on crime was sent to the Investigative Committee of RA about the criminal actions by Ruzanna Beglaryan against Susanna Aristakesyan.
In the report Susanna Aristakesyan accuses Ruzanna Beglaryan of extortion and the threat of her life. A crime report on the criminal inaction of the SIS Investigator was submitted to the National Security Service (NSS).
Taking into consideration the fact that Vachagan Ghazaryan is in freedom and has a close relationship with various criminal authorities, Susanna Aristakesyan has serious concerns on her and her family’s safety. Such criminal inactivity during the investigation of such specific criminal cases may lead to irreversible consequences.
Details on the video.
Continue reading at https://acblog.am/?p=2658&lang=en | AntiCorruption
[:]
[:am]https://www.youtube.com/watch?v=qE_owBK9shU&t=36s[:]
[:am]Կեղծվել են ապացույցներ և սարքվել է այս փնթի գործը։ Առաջինը պետք է դատախազությունը շահագրգռված լիներ, որպեսզի ապացուցվեին այն կոռուպցիոն ռիսկերը, որ եղել են այդ քրեական գործը սարքելուց։ Բայց ի զարմանս ինձ դատախազությունը ուզում է, որ այս գործը փակվի։
https://www.youtube.com/watch?v=mmjVdcKKa1o[:]
[:am]
Հայաստանցի մի խումբ իրավապաշտպաններ հավաքվել էին Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մոտ և պահանջում էին Իրանի իշխանություններից ազատ արձակել իրավապաշտպան Նասրին Սոթուդեհին: Նասրինը դատապարտվել է 38 տարվա ազատազրկման և 148 մտրակի հարվածի, այն բանի համար, որ տարիներ շարունակ պաշտպանել է ընդիմադիր առաջնորդների, ակտիվիստների, լրագրողների ու պարտադրված գլխաշորից հրաժարված կանանց իրավունքները: Իրանում նրան հռչակել են որպես ազգի թշնամի: «Իրավունքի ուժ» ՀԿ -ի հիմնադիր Արման Ղարիբյանի խոսքով մեղադրանքները կարող են նույնիսկ շինծու լինել՝ նպատակ ունենալով լռեցնել իրավապաշտպանի խոսքը: Ակցիայի մասնակիցները ստորագրահավաք են կազմակերպել և երբ փորձեցին ցուցակը դեսպանատան աշխատակցի միջոցով տեղ հասցնել, սակայն ակտիվիստներին փոխանցեցին որ նամակը պետք է հանձնեն Հյուպատոսարան: Երբ մասնակիցները նամակը տարան Հյուպատոսարան, պարզվեց որ աշխատանքային ժամը ավարտվել է: Մասնակիցները նամակը կրկին փորձեցին փոխանցել դեսպանատան աշխատակիցներին, բայց անօգուտ: Նամակը փոխանցելու միակ տարբերակը դրա համար նախատեսված արկղիկն էր:
https://a1plus.am/hy/article/204176[:ru]
Группа правозащитников Армении собрались у посольства Исламской Республики Иран в Армении и требуют от иранских властей освободить правозащитника Насрина Сотудехи. Насрин осужден на 38 лет лишения свободы и 148 ударов плетью за то, что несколько лет подряд защищал права оппозиционных лидеров, активистов, журналистов и женщин, отказавшихся от ношения хиджаба. В Иране его провозгласили врагом народа. По словам основателя НПО «Сила права» Армана Гарибяна, обовинения могут быть и сфабрикованными, преследуя цель заставить правозащитника замолчать. Участники акции организовали сбор подписей и когда попытались донести список при помощи сотрудника посольства, активистам передали, что они должны отдать письмо в Консульство. Когда участники отнесли письмо в Консульство, выяснилось, что рабочий день закончился. Участники вновь попытались передать письмо сотрудникакм полиции, но безрезультатно. Единственный способ передать письмо – это предназначенный для этого почтовый ящик.
[:am]
Politik.am-ի հետզրույցում «Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ղեկավար Մարինա Պողոսյանն անդրադարձավ իր և սփուռքահայ Արփի Մերասի վերաբերյալ քրեական գործին` տեղեկացնելով, որ մարտի 22-ին տեղի կունենա հերթական նիստը:
Հիշեցնենք, որ Մարինա Պողոսյանին մեղադրանք էր առաջադրվել Արփի Մերասի` Երևան քաղաքի Նալբանդյան 50 շենքի` իրեն վստահված բնակարանը, դրանում առկա գույքը և դրանց վաճառքից գոյացած 140.000 ԱՄՆ դոլարը յուրացնելու համար: Արփի Մերասը այժմ կենդանի չէ: Հեղափոխությունից հետո Մ. Պողոսյանը արդարացվել է, սակայն գործը դեռ ընթացքի մեջ է:
Մ.Պողոսյանն ասաց, որ դատական գործը ի սկզբանե հարուցվել է քաղաքական ենթատեքստով, անստորագիր նամակի հիման վրա, քանի որ նամակի բնօրինակը չի եղել, և բացատրություն չի վերցվել.
«Մենք բազմաթիվ հաղորդումներ ունենք, որ նամակը եղել է տպված կամ սկան արված տարբերակով: Ըստ դատական օրենսգրքի` պատճենը երբևէ փաստաթուղթ չի համարվում, քանի որ ցանկացած ստորագրություն կարող են կեղծել: Գործը հարուցվել է 2 օր անց այն բանից հետո, երբ ես նախկին դատախազի` Օսիպովի ընտանիքի վերաբերյալ հաղորդում եմ տվել, վերջիններիս կողմից օվշորային կազմակերպություններից գումար ստանալու և դատախազության աշխատողների կողմից դրանք կանխիկացնելու համար.
«Սա քաղաքական հետապնդում է, քանի որ որևէ փաստաթուղթ չկա, որը կարող է հիմնավորել իմ դեմ քրեական գործի հարուցումը»:
Մարինա Պողոսյանը պնդում է` գործով դատախազներ Բագրատ Ղազինյանն ու Էդգար Պետրոսյանը, փաստաբան Հրանտ Անանյանը փաստաթղթային կեղծիքներ են արել` կեղծվել է «տուժողի» ստորագրությունը և լիազորագրերը.
«Իմ դեմ սկսված հարձակումը նպատակ ունի վերջին ճիգերով անվանարկել և հունից հանել ինձ: Սակայն ես իրավապաշտպան եմ, և հարցի լուծումը լինելու է միայն իրավական ոլորտում: Այս ամենի քաղաքական հետապնդում լինելը ապացուցվում է նաև նրանով, որ ես մայիսին արդարացվել եմ, բայց դատախազությունը հունիսին իր բողոքը հետ է վերցրել»:
Մարինա Պողոսյանը ավելացրեց` դատախաղությունն ամբողջությամբ հին քաղաքական ռեժիմի կրողն է, իսկ խեղդվողները փորձում են փրփուրներից կախվել:
[:]