Author: Veles Human Rights NGO

[:am]Սերժ Սարգսյանի հովանավորյալը «քցե ՞լ» է հարյուրավոր քաղաքացիների և միլիոնների վնաս հասցրել պետությանը[:en]Serzh Sargsyan’s favourite “robbed” hundreds of citizens and caused harm of millions of drams to the state [:]

[:am]

Տարիներ ի վեր հանրությունը տեղեկացվել է այն ապօրինություններին, որ նախկին իշխանությունների հովանավորությամբ և անմիջական մասնակցությամբ կատարվել են  նորակառույցների  շինարարությունն  իրականացնող կազմակերպությունների և  նախկին ռեժիմի ներկայացուցիչների կողմից՝  բնակիչների բռնի տարհանում և ունեզրկում, կառուցվող բնակարանների բազմակի վաճառք և  արդյունքում քաղաքացինների միջոցների  յուրացում:

Կառուցապատողներից  թերևս  միայն  “Էլիտ Գրուպ” ՓԲԸ -ն  է, որ մնացել էր ցայտուն հանցագործությունների ստվերում և հանրությանը ներկայանում էր որպես բարեխիղճ կազմակերպությոն, սակայն վերջերս պարզ դարձավ, որ վերջիններս ևս զերծ չեն մնացել նախկին ռեժիմի հովանավորությունից և ինչու չէ ռեժիմի ստվերային  լափամանը խաբեությամբ յուրացված միջոցներով համալրելուց:

“Էլիտ Գրուպ” ՓԲԸ –ն մեկ այլ՝ ստվերային  քաղաքականություն է  որդեգրել,  բնակարանների վաճառքի իրական գումարների  մեծ մասը պայմանագրերում չնշելով, կանխամտածված  փոփոխելով  մուտքագրված գումարը,  յուրացնել դրանք, ինչպես նաև խուսափել հարկային պարտավորություններց:

“Էլիտ Գրուպ” ՓԲԸ –ի  ֆինանսական մեքենայության  մեկ դրվագ՝

2018 թվականի  ամռանը  ՛՛Վելես՛՛  ԻՀԿ  իրավական աջակցության նպատակով  դիմած Էդուարդ Հովսեփյանը առաջիններից  էր, ով  բարձրաձայնեց և  փաստեց “Էլիտ Գրուպ” ՓԲԸ -ի տնօրինության  կողմից կատարված ֆինանսական  մեքենայությունների մեխանիզմը:   Այսպես՝  2007թ. Էդուարդի ծնողները  պայմանավորվածություն են ձեռք բերում  “Էլիտ Գրուպ” ՓԲԸ ի տնօրինության հետ  162 քմ  բնակելի տարածք (1 քմ արժեքը 300 հազ. ՀՀ դրամ)  և երկու ավտոկայանատեղի գնելու (2 մլն. 900 հազ. ՀՀ դրամ արժողությամբ)  ք.Երևան, Ռոստոմի 29 հասցեում։  Որպես  գույքի գնման  նախնական պայմանագիր, վերջինիս ծնողներին “Էլիտ Գրուպ” ՓԲԸ -ն  2007թ. հանձնում  է  անստորագիր թղթոն՝  պայմանագիր անվանվամբ:

2007-2008թթ  15 կտրոնով  Էդուարդ  Հովսեփյանի  ծնողները “Էլիտ Գրուպ” ՓԲԸ -ի դրամարկղ են մուտքագրում   նախապես, “Էլիտ Գրուպ” ՓԲԸ-ի   նախագահ՝ Արմեն Մկոյանի  հետ փաստացի բանավոր  պայմանավորված 52 մլն. 180 հազ. ՀՀ դրամը,  ներառյալ  երկու կայանատեղիների  (2 մլն. 900 հազ. ՀՀ դրամ) գումարը:

2009 թվականի մայիսի 11-ին, Էդուարդ Հովսեփյանի ծնողներից  նախապես պայմանավորված 52 մլն. 180 հազ. ՀՀ դրամը ամբողջությամբ ստանալուց հետո միայն, Հովսեփյանի ծնողների և “Էլիտ Գրուպ” ՓԲԸ -ի միջև կնքվում է  անշարժ գույքի առքուվաճառքի պայմանագիր, որը և փաստում է ՛՛Էլիտ Գրուպ՛՛ ՓԲԻ  հանցավոր արարքները՝

Այսպես ՝ պայմանգրում ” Էլիտ  Գրուպ՛՛  ՓԲԸ -ն  միտումնավոր թաքցվում է իրական մուտք եղած գումարների  21մլն.180 հազ. ՀՀ դրամը, պայմանգրում նշելով ընդամենը 31 մլն. ՀՀ դրամ  իրականում մուտք եղած 52 մլն 180 հազ․ՀՀ դրամի փոխարեն, ինչպես նաև  պայմաանգրում  բնակելի  տարածքի  մակերեսը  նշվում է 151,2 քմ նախապես պայմանավորված 162 քմ փոխարեն: Փոփոխելով պայմանագրի արժեքը “Էլիտ Գրուպ” ՓԲԸ-ն միայն մի դրվագով  խաբեությամբ յուրացնում է  քաղաքացու կողմից  արդեն իսկ  կազմակերպության դրամարկղ մուտքագրված 21 մլն. 180 հազ.ՀՀ դրամ, ինչպես նաև խաբում է պետությանը 3 մլն.529 հազ. 858 ՀՀ դրամի չափով:    Հաշվի առնելով  “Էլիտ Գրուպ” ՓԲԸ –ի  կողմից միայն Երևան քաղաքի տարածքում  կառուցված ավելի քան  13 բազմաբնակարան շենքերի քանակը և այլ մեզ հայտի և դեռևս չբացահայտված նմանատիպ գործարքները ակնհայտ է դառնում այն ահռելի չափի գումարների  յուրացումը և հարկերից խուսափումը, որը կատարվել է  “Էլիտ Գրուպ” ՓԲԸ –ի կողմից:

Հ.Գ. Հետագայում  կանդրադառնանք նաև  այլ անօրինական  գործողությունների կատարված Էլիտ Գրուպ” ՓԲԸ –ի կողմից:

© Վելես ՀԿ

 

 [:en]

Over the years, the public has been informed of the illegalities of some organizations engaged in the construction of new buildings and the ex-regime representatives under the sponsorship and direct involvement of the former authorities’ regime, such as forced evictions and deprivation of property of the residents, multiple sales of the built apartments, and as a result appropriation of citizens’ funds.

Of the developers was probably only the “Elite Group” CJSC that remained in the shadow of vicious crimes and presented itself to the public as a conscientious organization. Yet, recently it has become obvious that they also did not stay out of sponsorship of the former regime and, why not, of replenishing the shadow “mash bowl” of the regime with means appropriated fraudulently.

The “Elite Group” CJSC adopted another shadow policy: no mention in most of the agreements of the real sums of the sales of flats, changing intentionally the recorded amounts, embezzling them, and avoiding tax liabilities as well.

One episode of financial machinations of the “Elite Group” CJSC:

Eduard Hovsepyan, who applied to the “Veles” human rights NGO for legal assistance in the summer of 2018, was one of the first who raised the issue and documented the mechanism of the financial machinations carried out by the management of the “Elite Group” CJSC. Thus, in 2007, Eduard’s parents arranged with  the management of the “Elite Group” CJSC on the purchase of 162 sq.m. of living space (AMD 300,000 per sq.m.) and of two parking lots (worth 2 million 900 thousand AMD) at the address of 29 Rostom Street in Yerevan. In 2007, as a preliminary agreement of property purchase, the “Elite Group” CJSC provided his parents an unauthorized sheet of paper as an agreement.

In 2007-2008, based on the factual verbal agreement with Armen Mkoyan, the president of the “Elite Group” CJSC, Eduard Hovsepyan’s parents made an advance payment of the 52 million 180 thousand AMD into the cash register of the “Elite Group” CJSC, through 15 checks, including the money for the two parking lots (2 million 900 thousand AMD).

On May 11, 2009, soon after the receipt of the full sum of 52 million AMD, previously agreed upon with Eduard Hovsepyan’s parents, a real estate purchase and sale agreement was signed between Hovsepyan’s parents and the “Elite Group” CJSC, which is evidence of the criminal acts of the “Elite Group” CJSC.

Thus, the “Elite Group” deliberately concealed in the agreement 21 million 180 thousand drams of the actually paid money, indicating in it only 31 million drams, instead of actually paid 52 million 180 thousand AMD. They also indicated 151.2 sq.m. as the size of the surface of the residential area instead of the pre-arranged 162 sq.m. By modifying the price in the agreement, the “Elite Group” CJSC appropriated deliberately, through one episode only, 21 million 180 thousand AMD put in advance in the cash register of the organization by the citizen. In addition, it deceived the state by appropriating 3 million 529 thousand AMD.

Taking into consideration the number of more than 13 blocks of flats constructed by the “Elite Group” CJSC in Yerevan and other similar deals known and yet unidentified, the embezzlement of those huge amounts of money and tax evasion committed by the “Elite Group” CJSC has become evident.

P.S. Later we will highlight other illegal actions by “Elite Group” CJSC.

Continue reading at https://acblog.am/?p=2319&lang=en | AntiCorruption

[:]

[:am]Պետք է լյուստրացիա կատարվի․ հրապարակվելու է «Մագնիտսկու ցուցակի» հայկական տարբերակը 1in.am[:]

[:am]Զարգացած հասարակությունները ձևավորվում են իշխանության և քաղաքացիական սեկտորների արդյունավետ համագործակցության արդյունքում։ Միայն ավտորիտար ռեժիմի դեպքում է, որ քաղհասարակությունը ստիպված իր վրա է վերցնում ընդդիմության գործառույթը, ինչը և անում էր հայաստանյան քաղհասարակությունը մինչև թավշյա հեղափոխությունը։

Ինչպիսի՞ն է քաղհասարակության դերը թավշյա հեղափոխությունից հետո, արդյո՞ք այն գործընթացները, որ այսօր կատարվում են Հայաստանում, բավարարում է քաղհասարակությանը «Առաջին լրատվական»-ի հարցին «Վելես» իրավապաշտպան ՀԿ նախագահ Մարինե Պողոսյանը պատասխանեց․ «Քանի որ մենք ավտորիտար համակարգում ենք ապրել, իրականում բեռն ընկել էր քաղհասարակության վրա՝ ոչ միայն չեղած ընդդիմության դերը, այլ նաև քաղհասարակության մի շարք ներկայացուցիչներ կատարում էին դատախազության, ոստիկանության աշխատանքը, որովհետև փաստացի անօրինություն էր տիրում»։

«Մենք էլի ընդդիմություն ենք և հիմա ասել, որ մենք միայն համագործակցում ենք, էդպիսի բան գոյություն չունի, որովհետև դառը դեղահաբն է բուժում, այսինքն՝ նորից հասարակության մեջ մնացել են այդ խնդիրները։ Ճիշտ է՝ մենք համարյա ընդդիմության դերում ենք, բայց այլ միտումով»,- հավելեց բանախոսը։

Ամբողջությամբ՝ տեսանյութում։

 

https://www.1in.am/2457223.html[:]

[:am]«Մագնիտսկու ցուցակի» հայկական տարբերակը Acblog.am[:en]The Armenian version of the “Magnitsky List” Acblog.am[:]

[:am] 

201811064rKKI7eWuoQoHs7u_6m0WQ_largeՑուցակում ներառվում են այն դատավորները, քննիչները, դատախազները, այլ իրավապահ մարմինների աշխատակիցները, ովքեր մասնակից են եղել անձանց հիմնարար իրավունքների կոպիտ խախտումների դեպքերին (յուրաքանչյուր դեպքին կանդրադառնանք) և ովքեր պետք է կանգնեն արդարադատության առաջ։ Մինչև քրեական պատասխանատվության չենթարկվեն մարդկանց ճակատագրերը խեղած դատավորները և “իրավապահները”, իրավական պետության կառուցումը նոնսենս է։ Ցուցակը բաց է լրացումների համար։

Continue reading at https://acblog.am/?p=1695 | AntiCorruption[:en]201811064rKKI7eWuoQoHs7u_6m0WQ_large

The list includes those judges, investigators, prosecutors and other law enforcement officials who participated in cases of gross violations of fundamental human rights of people (we will refer to each case individually) and who must face justice. Yet, the building of a legal state is nonsense, until the judges and “law enforcement officials”, who distorted human fates, are subjected to criminal liability.

The list is open for additions.

 

 [:]

[:am]Դատավոր Դանիբեկյանը կոծկում է ՞ նախկին չինովնիկի կոռուպցիոն իրավախախտումները Acblog.am[:]

[:am]20181105fBNltMBo4BIWI7xx_45CKp_large

Ս.թ. նոյեմբերի 03-ին  Երևանի ընդհանուր իրավասության դատարանում նախագահող դատավոր Ա.Դանիբեկյան կայացավ դատական նիստ  ըստ բողոքի  «Վելես» իրավապաշտպան կազմակերպության  ՀՀ  դատախազության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք -Մարաշ վարչական շրջանների դատախազության 12.06.2018թ.  որոշման դեմ: Այն է՝  մերժել  թիվ 63203516  քրեական գործով վարույթը կասեցնելու մասին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական  վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների  քննչական  բաժնի քննիչի  որոշման դեմ «Վելես» ՀԿ-ի ներկայացրած բողոքը: Գործի համառոտ նախապատմությունը հետևյալն է՝  ՀՀ Քաղաքացիական  ավիացիայի վարչության նախկին պետ՝  Հովհաննես  Պավելի Երիցյանը տոկոսով  900.000 ԱՄՆ դոլար գումար  էր տրամադրել  ոմն Դավիդ Ստեփանյանի, որը տվյալ գումարները  իբրև  մուտքագրել է  իրեն պատկանող  գրավատանը և  10 տարի  շարունակ, ամսական  18.000 ԱՄՆ դոլար տոկոս է մուծել Հովհաննես Երիցյանին  ընդհանուր 1.470.000 ԱՄՆ դոլար:  Ըստ Դավիդ Ստեփանյանի  խոսքերի Հովհաննես Երիցյանը,  ինչպես ինքը  այնպես էլ  վերջինիս   բարձրաստիճան  մտերիմները սպառնալիքներ են հնչեցրել  Դավիդ Ստեփանյանի և նրա ընտանիքի  հասցեին:  Հարուցվել  էր  քրեական գործ  ՀՀ քր. օր. 137-րդ հոդվածի 1-ին մասով:  Քրեական գործի նախաքննության ընթացքում  «Վելես» Իրավապաշտպան ՀԿ-ն  բազմաթիվ միջնորդություններ էր ներկայացրել  նախաքննության մարմնին պարզելու  մի շարք  հանգամանքներ. պարզելու ո՞րտեղից  նախկին պաշտոնյային նման  ֆինանսական միջոցներ՝  900.000 ԱՄՆ դոլար, արդյո՞ք  վերջինս  ստանալով որպես տոկոս  ամսական 18.000 ԱՄՆ դոլար եկամուտ  10 տարի շարունակ՝ ընդհանուր 1.470.000 ԱՄՆ դոլար կատարել է իր հարկային պարտավորությունները, ի՞նչ եղանակով է գումարը  մուտք եղել Հայաստան, արդյո՞ք մուտք է եղել  Դավիդ Ստեփանյանին պատկացող գրավատուն, ո ՞րտեղից են ծագել  Դավիդ Ստեփանյանի  ամսական  18.000 ԱՄՆ դոլար, որպես  տոկոս  մուծված գումարները և այլն: Ի պատասխան մեր միջնորդությունների նախաքննության մարմինը  կարճել էր  քրեական գործի  վարույթը, որը  մեր բողոքների շնորհիվ  ի վերջո 2018 հունվարին  վերսկսվել էր, սակայն  նախաքննության մարմինը  հասկանալով, որ օբյեկտիվ  և  բազմակողմանի քննության պարագայում  կպարզվեն մի շարք հանգամանքներ կապված  ահռելի գումարների   ծագման, դրանց իրական պատկանելության, ստվերային շրջանառության, ինչպես նաև   հարկերից խուսափման  առումով,  կբացահայտվեն  տվյալ գործի  հետ առնչություն ունեցող մի շարք այլ պաշտոնատար անձիք, չկատարելով դատարանի որոշումը անհիմն  կասեցրել է տվյալ քրեական գործի վարույթը, հիմնավորելով  անհեթեթ  հարցումներով  ՌԴ… Քրեական գործը կասեցվել է մի նպատակով՝ կոծկել  նախկին պաշտոնատար անձի կողմից կատարված  հանցագործությունները ստեղծելով վերջինիս  անպատժելիության երաշխիքներ: Տարիներ ի վեր  նշել ենք, որ ՀՀ դատախազությունը հովհանավորում էր  Հովհաննես Երիցյանին, վերջինիս  կողմից  կատարած  խմբակային  ֆինանսական մեքենայությունները  չբացահայտելու  առումով: Փաստացի՝ դատավոր Դանիբեկյանը շարունակում է դատախազության արատավոր պրակտիկան  և կոծկելով  վերջինիս կոռուպցիոն հանցագործությունները  ակամա հանցակցում է ՞՞՞

Continue reading at https://acblog.am/?p=1685 | AntiCorruption[:]

[:am]Հայտարարություն[:en]Announcement[:]

[:am]45003866_2191671731105506_1181162662629736448_n

Հարգելի գործընկերներ

«Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը Հայաստանում Կանադայի դեսպանատան աջակցությամբ ս.թ.նոյեմբերի 17-18-ին կազմակերպում է ներառական կառավարման երկօրյա դասընթացներ լրագրողների համար:

Խնդրում ենք Ձեր մասնակցությունը հաստատել info@veles.am էլեկտրոնային հասցեով:

Մանրամասների համար դիմել «Վելես» ՀԿ։

Հասցեն՝ ք. Երևան, Չարենց 4/121

Հեռախոս՝ (010) 578551, (098) 615663[:en]45003866_2191671731105506_1181162662629736448_n

Dear Partners,

In November 17-18, 2018, in support with the Canadian Embassy in Armenia, “Veles” human rights NGO organizes two-day training courses on the topic of inclusive governance for journalists.

Please confirm your participation via info@veles.am.

For more details please contact “Veles” NGO.
Address: Yerevan, Charents 4/121
Phone: 010 578551, 098 615663[:]

[:am]Այս ընտրությունները վախենալու են․ ռիսկեր Նիկոլ Փաշինյանի համար 1in.am[:]

[:am]Այսպիսով, կարծես թե անվիճելի է, որ խորհրդարանական արտահերթ ընտրությունների գնում ենք հին օրենսգրքով, որի մեխանիզմները նախատեսված են քրեաօլիգարխիկ համակարգի մենեջմենթն ու վերարտադրությունն ապահովելու համար։ Հիմա արդյոք սա նշանակում է, որ հին ԸՕ-ն կօգնի, որպեսզի ՀՀԿ-ն կամ որևէ մեկը դեկտեմբերին հասնի ռևանշի. Շատերն են այս տարբերակը բացառում նույնիսկ տեսականորեն։ Խնդիրն այն է, որ ընտրական գործընթացը լինելու է ապաքաղաքական, ինչի հետևանքով Փաշինյանի թիմի հաղթանակը միայն վերապահումով է լինելու հեղափոխության հաղթանակը։ Այլ խոսքով՝ պարտադիր չէ, որ ռևանշն ուղղակի լինի, այն կարող է դրսևորվել հեղափոխության արժեզրկման միջոցով։ Ի՞նչ լուծումներ է ենթադրում նման իրավիճակը. «Առաջին լրատվական»– ի հետ այսօրվա քննարկմանը մասնակցեցին քաղաքագետներ Ստեփան Սաֆարյանը, Արմեն Բաղդասարյանը և իրավապաշտպան Մարինա Պողոսյանը:

Ստեփան Սաֆարյանի դիտարկմամբ՝ ռեյտինգային ընտրակարգը ձեռնտու էր ՀՀԿ-ին: Նրա խոսքով՝ հեղինակություն ունեցող մարդկանց հաշվին քվեներ բերվեցին, բայց հեղինակություններն էլ հենց դաձան ՀՀԿ-ի փոս փորողը և դագաղի վերջին մեխ խփողը՝ լքելով կուսակցությունը:
Քաղաքագետի կարծիքով՝ գործող Ընտրական օրենսգիրքը շատ ռիսկեր է պարունակում: «Այս ընտրական համակարգը ռիսկեր է պարունակում հենց Նիկոլ Փաշինյանի համար… Ապաքաղաքական, անձնավորված քաղաքականության շնորհիվ ՀՀԿ-ն կարող է նորից լեգիտիմացնել իր ներկայությունն ԱԺ-ում… Չեզոք ռեյտինգով մարդիկ, գովազդի վրա մեծ գումարներ ներդնելով, կհաղթեն»:
«Մենք նորից ընտրությունների ենք գնում հին հայաստանյան իրողություններով և անուն ենք դնում, թե նոր Հայաստան ենք կերտում՝ նոր իշխանություններով: Վախենալու է՝ այս պահին այնքան շատ են ռիսկերը, կուսակցական ծրագրեր չկան, լուրջ դիսկուրս չկա… Պարզ չէ՝ Հայաստանի արտաքին ու ներքին գործընկերներն ովքեր են, բոլորը սպասում են հստակությունների»,- ընդգծեց Ս. Սաֆարյանը:

Ա. Բաղդասարյանը հավելեց, որ ՀՀԿ-ն գնաց նոր ԸՕ-ն տապալելու ճանապարհով ոչ միայն նրա համար, որ ռեյտինգային համակարգն իրեն իսկապես ձեռնտու է, այլ նաև գործող իշխանությանը վնաս պատճառելու համար: Քաղաքագետի դիտարկմամբ՝ ՔՊ-ն ընտրատարածքներում չունի հեղինակություն ունեցող, ճանաչված մարդիկ, և ռեյտինգային համակարգը ական է ոչ միայն գործող իշխանության, այլ նաև քաղաքական հետագա համակարգի համար:

«Ազգային ժողովը տարիներ շարունակ չի եղել քաղաքական, գաղափարական մարմին, այլ եղել է «կռիշ» գործարարների համար»,- նշեց Մարինա Պողոսյանը՝ հավելելով, որ հեղափոխության ավարատի համար անհրաժեշտ է մաքրել կոռումպացված համակարգը:

Մանրամասն՝ տեսանյութում:

https://www.youtube.com/watch?v=Uv7E5sqFZ3g[:]

[:am]Արդարացի և համարձակ դատական ակտ ՀՀ Վերաքննիչ դատարանում[:]

[:am]44849664_350063119097504_6575951721699213312_n

Երեկ՝ հոկտեմբերի 29-ին վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ դատավոր Արմեն Դանիելյանի, մասնակի բավարարել է «Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանի վերաքննիչ բողոքը՝ բեկանել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 2018 թվականի մայիսի 8-ի որոշումը և գործն ուղարկել է նոր քննության։ Բողոքը վերաբերվում է ոստիկանապետի նախկին առաջին տեղակալ Հունան Պողոսյանի կողմից 2015 թվականի սեպտեմբեր ամսին դատարանին ներկայացված կեղծ տվյալների հիման վրա Մարինա Պողոսյանի բնակարանում «Ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու թույլտվություն ստանալու և օրենքի կոպիտ խախտումներով, Մարինա Պողոսյանի անձնական կյանքի և բնակարանի նկատմամբ հարգանքի իրավունքը ոտնահարելով՝ ներքին դիտումը իրականացնելու համար մեղավոր պաշտոնատար անձանց, առաջին հերթին՝ Հունան Պողոսյանի, նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն։ Շնորհակալություն ենք հայտնում պարոն Ա. Դանիելյանին՝ արդարացի և համարձակ դատական ակտ կայացնելու համար։

https://www.youtube.com/watch?v=mPcUzNylyM0[:]

[:am]20 անպարտելիներ. ամսագիր նվիրված պայքարող անհատներին[:en]20 Invincible. a magazine dedicated to fighting individuals [:]

[:am]cover-Print — копия

Սույն ամսագիրը պատրաստվել է Չեխիայի դեսպանատան աջակցությամբ:

՛՛Մՙենք անպարտելի ենք՛՛[:en]cover-Print — копия

This magazine was prepared with the support of the Czech Embassy

՛՛We Are Invincible՛՛

 

 

 [:]

[:am]Ճանաչեք ինձ տուժող մարտի 1-ի գործով 27.10.[:]

[:am]https://www.youtube.com/watch?v=7qwDK_oRAhA

«Իմ կյանքը բաժանվում է երկու մասի՝ Մարտի 1-ից առաջ և դրանից հետո։ Ռոբերտ Քոչարյանի հայտնի որոշման արդյունքում, երբ ապօրինաբար ռազմական դրություն հայտարարվեց Երևանում, ես առնվազն 20 օրով փաստացի զրկված եմ եղել խաղաղ հավաքներին մասնակցելու իմ հիմնարար իրավունքից» Եվ սա միակ իրավունքը չէ, որը ոտնահարվել է այդ օրերին․․․», – հայտարարեց հոկտեմբերի 27-ին Զարուհի Հովհաննիսյանը՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, որտեղ բողոքարկվում էր նրան տուժող ճանաչելու վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայության որոշումը։ Զարուհի Հովհաննիսյանի փաստաբան Դավիթ Գյուրջյանի պնդմամբ քաղաքացին զրկված լինելով խաղաղ հավաքներին մասնակցելու իրավունքը իրացնելու հնարավորությունից կրել է բարոյական վնաս։ Այդ վնասը պատճառվել է մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանին և այլ անձանց մեղսագրվող հանցավոր արարքների հետևանքով։

[:]

Մեր գործընկերները

© 2021 Veles. All rights reserved. Designed by Hakob Jaghatspanyan.