«Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը և համարում է այն իշխանության կողմից հետապնդում՝ իր իրավապաշտպան գործունեությունը կասեցնելու նպատակով։
«Ես այդ մեղադրական ճառը կվերագրեի ոչ թե ինձ, այլ դատախազության սնանկությանը․ դատախազ Բագրատ Ղազինյանի կարդացած մեղադրական այդ ճառը դատաքննության հետ որևէ առնչություն չուներ և 6 տարի 6 ամիս ժամկետով ինձ ազատազրկելու դատախազի պահանջը նրանց վախի չափման միավորն է , այսինքն՝ ինձանից վախենում են 6 տարի 6 ամսով»,- «Առաջին լրատվական»–ի հետ զրույցում նշեց իրավապաշտպանը։
Հիշեցնենք, որ հունվարի 15-ին Մարինա Պողոսյանի գործով մեղադրող դատախազ Բագրատ Ղազինյանը կարդացել է մեղադրական ճառը և պահանջել է «Վելես» իրավապաշտպան հկ նախագահ Մարինա Պողոսյանին մեղավոր ճանաչել առաջադրված մեղադրանքում՝ դատապարտելով ազատազրկման 6 տարի 6 ամիս ժամկետով։
Մարիան Պողոսյանը հավելում է․«Ես մեծ սիրով մեր հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին կանչում եմ ինձ հետ մենամարտի․ ես պատրաստ եմ ցանկացած հարթակում, ցանկացած քանակի լրագրողների և իրավաբանների ներկայությամբ տող առ տող ապացուցեմ, որ դատախազությունն իմ նկատմամբ կեղծ մեղադրանք է հաստատել և, եթե Արթուր Դավթյանը ունի այդքան տղամարդկություն, այդքան գիտելիքներ և հանդգնություն, ապա ես նրան այսօր մարտահրավեր եմ նետում»։
Իրավապաշտպանի խոսքերով՝ իր նկատմամբ հարուցված քրեական գործի թիկունքում որպես պատվիրատու կանգնած է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու նրա մերձավոր շրջապատը։
«Վելես» ԻՀԿ շահառու Զինա Մելիքյանի գործով դատական նիստը տեղի կունենա 18.01.2018 թ-ին՝ ժամը 16:00-ին, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: / դատավոր Մ.Մարտիրոսյան /
Судебное слушание по делу Зины Меликян состоится 18 января 2018г. в 16:00 в суде общей юрисдикции первой инстанции административных районов Кентрон и Норк Мараш. / судья М. Мартиросян /
The trial of the case of the beneficiary of “Veles” NGO Zina Melikyan will be heard on 18.01.2018, at 16:00 am, at the Kentron and Nork-Marash Administrative Districts Court of First Instance. /judge M. Martirosyan/
Այսօր Մարինա Պողոսյանի գործով մեղադրող դատախազ Բագրատ Ղազինյանը կարդացել է մեղադրական ճառը և պահանջել է «Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանին մեղավոր ճանաչել առաջադրված մեղադրանքում՝ դատապատելով ազատազրկման 6 տարի 6 ամիս ժամանակով: Մարինա Պողոսյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը և համարում է այն իշխանության կողմիցհետապնդում՝ իր իրավապաշտպան գործունեությունը կասեցնելու նպատակով:
Մարինա Պողոսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ այն բանի համար, որ նա ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դիտավորությամբ ապօրինի, անհատույց և շահադիտական դրդումներով յուրացման եղանակով հափշտակել է իրեն վստահված Արփի Մերասի Երևան քաղաքի Նալբանդյան 50 շենքի 42 հասցեում գտնվող բնակարանը և դրանում առկա գույքերը: Առաջադրված հոդվածով նախատեսված է 5-8 տարի ազատազրկում: Դատախազը պահանջել է միջին ժամկետ՝ 6.5 տարի:
Հիշեցնենք, թե ինչպես էր սկսվել այս գործը. դեռևս 2015 թվականի հուլիսին Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում ստացվել է հաղորդում հանցագործության մասին՝ ստորագրված կանադահայ Արփի Մերասի անունով, ով Տորոնտոյում գործող «Arpi Nursery School»-ի սեփականատերն է: Մարինա Պողոսյանը թե նախաքննության, թե դատաքննության ընթացքում հայտարարել է, որ հաղորդման ներքո դրվածստորագրությունը Արփի Մերասինը չէ և պահանջել է դատաձեռագրաբանական փորձաքննություն, որը մերժվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի կողմից:
Մերասի անունից ուղարկված հաղորդման մեջ նշված է եղել, որ Մարինա Պողոսյանը վաճառել է դե յուրե Արփի Մերասին պատկանող անշարժ գույքը: Կանադաբնակ կինը նաև հայտնել է, թե ինքը Մարինա Պողոսյանին երբեք վաճառելու հանձնարարություն չի տվել, փոխարենը «ընդհանուր լիազորագրեր է ձևակերպել» նրա անունով: Այլ կերպ ասած, Մերասը իրավապաշտպանին մեղադրել է ծանր հանցագործության մեջ:
Ի՞նչ է պարզվել նախաքննության և դատաքննության ընթացքում: Մարինա Պողոսյանը առաջին իսկ հնարավորության դեպքում նախաքննական մարմնին է ներկայացրել նոտարի կողմից վավերացված թվով երեք լիազորագրեր, որոնք ոչ թե ընդհանուր բնույթի են, ինչպես Մերասն է նշել իր հաղորդման մեջ, այլև կոնկրետ վերաբերել են տան վաճառքին, գրավադրմանը և այլ գործարքներ կատարելուն: 2008, 2010 և 2012 թվականներին տրված լիազորագրերում մասնավորապես նշված է, որ Մերասը սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակարանի վերաբերյալ լիազորել է Մարինա Պողոսյանին «իր հայեցողությամբ տնօրինել (օգտագործել, վաճառել, փոխանակել, վարձով տալ, գրավ դնել, անհատույց օգտագործման հանձնել)», ինչպես նաև ստանալ վաճառքի գումարը: Վաճառքին վերաբերող լիազորագրերն առանձնանում են նրանով, որ լիազորող անձը բացի նրանից, որ ստորագրում է լիազորագիրը, այլև իր ձեռքով գրում է «վաճառել» բառը թե լիազորագրում, թե նոտարական մատյանում: Սա սովորաբար արվում է նրա համար, որպեսզի լիազորող անձը հետագայում չհայտարարի, թե ինքը առանց հասկանալու է ստորագրել այդ փաստաթուղթը:
Ի դեպ, նոտար Մարինե Մանուկյանը, ում մոտ էլ ձևակերպվել են թվով երեք լիազորագրերը, «Առաջին լրատվականի» հետ զրույցում վստահեցրեց, որ նախքան լիազորագրի ստորագրումը ինքը կարդում և բացատրում է դրա բովանդակությունը: Թեև Արփի Մերասը իր ձեռքով գրել է «վաճառել» բառը, սակայն դա նրան չի խանգարել, որպեսզի հայտարարի, թե չի հասկացել, որ լիազորում է վաճառել բնակարանը:
Դատարանում հարցաքննվող Արփի Մերասը հայտարարել էր, թե դա տվել է Մարինա Պողոսյանին, որպեսզի վերջինս վերանորոգի իր բնակարանը: Այս փաստի կապակցությամբ մեղադրյալի կարգավիճակում հայտնված Պողոսյանը ներկայացրեց փաստաթղթեր, որոնք հիմնավորում են, որ Մերասը չէր կարող վերանորոգման համար տալ լիազորագրերը: Նախ, որևէ մեկին պատկանող բնակարանը վերանորոգելու համար լիազորագրի անհրաժեշտություն չի լինում: Երկրորդ, լիազորագրերից որևէ մեկում անգամ չկա «վերանորոգել» բառը, երրորդ և որ ամենակարևորն է, տան վերանորոգման ժամանակահատվածում Արփի Մերասը չի հանդիսացել դրա սեփականատերը և պարզապես չէր կարող լիազորագիր տալ:
Մարինա Պողոսյանը մի շարք այլ փաստաթղթեր է ներկայացրել դատարանին, որով փորձում է ապացուցել, որ իր դեմ կեղծ ցուցմունքներ են տվել: Ընդհանուր առմամբ դատաքննության ընթացքում Մարինա Պողոսյանը իր անմեղությունը ապացուցելու համար 15-ից ավելի միջնորդություններ է ներկայացրել, որոնք բոլորը մերժվել են դատավոր Մնացական Մարտիրոսյանի կողմից:
Հիշեցնենք, որ Մարինա Պողոսյանը հայտարարել է, որ ՀՀ Քննչական կոմիտեն և ՀՀ դատախազությունը իրենց ռեսուրսները և լծակները օգտագործել են, որպեսզի ինքն այլևս հնարավորություն չունենա հանրայնացնելու դատախազության մի շարք աշխատողների կողմից կոռուպցիոն գործարքների մեջ մասնակից լինելու վերաբերյալ իր ունեցած ապացույցները, վերջիններիս կողմից օֆշորային կազմակերպություններից ստացած ահռելի գումարների լվացումը. «Իմ դեմ հարուցված գործն օգտագործում են որպես պատժամիջոց չլռող իրավապաշտպանի նկատմամբ՝ ակնհայտ կեղծ մեղադրանքներով»։
Իրավապաշտպանը նաև նշել էր, որ իր դեմ հարուցված գործի հետևում պատվիրատուներ կան, և գործում ներգրավված բոլոր անձինք տարբեր թելերով կապված են մեկ անձի հետ, ով հայտնի ֆիգուր է Հայաստանի Հանրապետությունում: Մարինա Պողոսյանը խոստացել է անուններ տալ իր պաշտպանական ճառում, որը նա կընթերցի հունվարի 31-ին ժամը 16:00-ին:
Ավելի քան 10 ամիս ընթանում է սույն դատաքննությունը։ Այս 10 ամսվա ընթացքում դատարանի կողմից շարունակաբար խախտվել են իմ իրավունքները ՝ ես զրկված եմ եղել իմ արդյունավետ պաշտպանության և արդար դատաքննության իրավունքի իրացման հնարավորությունից, և անկախ, անաչառ դատարանի կողմից քննվելու իրավունքից, քանի որ դատարանի կողմից կտրականապես կասեցվել են իմ բոլոր ջանքերը օգտագործելու օրենքով ինձ հասու և չարգելված միջոցները արդարության հասնելու և իմ վերաբերյալ իրավապահ մարմինների կողմից կատարված հանցագործությունները բացահայտելու առումով։ Իմ և իմ պաշտպանի կողմից դատաքննության ողջ ընթացքում արված բոլոր 14 միջնորդությունները, որոնք հնարավորություն կտային իրացնել իմ արդար դատաքննության իրավունքը և պարզել օբյեկտիվ իրականությունը, անհիմն կերպով շարունակաբար մերժվել են դատավորի կողմից՝ ինձ զրկելով իմ միակ հնարավորությունից անկողմնակալ և անաչառ դատաքննության միջոցով բացահայտել և ապացուցել, որ իմ նկատմամբ առկա է ապօրինի քրեական հետապնդում իմ մասնագիտական գործունեությունը խաթարելու և որպես իրավապաշտպան ինձ լռեցնելու միտումով։
Ի թիվս այլ միջնորդությունների դատարանը մերժել է սույն գործով իբրև տուժող Արփի Մերասին լրացուցիչ հարցեր ուղղելու իմ միջնորդությունը, որը ինքնանպատակ չէր այլ որոշակի ապացույցների և փաստերի ի հայտ գալուց հետո եկել էր պահը վերջինիս լրացուցիչ, նրա կողմից տրված ցուցմունքների և հաղորդման անարժանահավատությունը մերկացնող հարցեր ուղելու, որոնց հնչեցնելու իրավունքից ինձ զրկեց դատարանը, ակնհայտ մտավախություն ունենալով, որ «տուժողը» կարող է իրեն նախկինում հուշած սցենարը մոռացած լինի և իմ հարցերին տա գործի պատվիրատուներին ոչ ցանկալի պատասխաններ փլուզելով վերջիններիս ջանքերը։
Դատարանը մերժեց նաև սույն քրեական գործով միակ իրական վկա ՝ կենտրոնի նոտար Մ.Մանուկյանին դատարան հրավիրելու միջնորդությունը, այն մտավախությամբ, որ վերջինս իր ցուցունքներով կփլուզեր իմ վերաբերյալ շինծու, թքած կպցրած քրեական գործը, ինչպես նաև կապացուցեր տուժողի հաղորդման և ցուցմունքների սուտ լինելը նախաքննության մարմնի իրավական անգրագիտությունը և դատախազի մեղադրանքի անհիմն և անհեթեթ լինելը։
Ոստիկանապետի տեղակալ Հ.Պողսյանին դատարան որպես վկա հրավիրելու միջնորդությունը իմ գրելու պահից իսկ դատապարտված էր մերժման, որովհետև վերջինիս որևէ մեկը ռիսկ չէր անի դատարան կանչեր, իսկ ենթադրաբար դատարան ներկայանալու պարագայում վերջինս չէր էլ կարող իմ հարցերից որևէ մեկին պատասխանել, իսկ պատասխանելու պարագայում իմ՝ ամբաստանյալի տեղը սիրով կզիջեի:
Ինչ վերաբերվում է խայտառակ, ապօրինություններով լի, օրենքի կոպիտ խախտմամբ կատարված «Ներքին դիտում» ՕՀՄ արդյունքում ձեռք բերված ձայնագրությունը փորձաքննության ուղարկելու միջնորդությանը, ապա այն ևս մերժվեց անկախ այն հանգամանքից, որ ձայնագրությունը ուներ ակնհայտ միջամտության և մոնտաժման հետքեր, որի պարզելը ևս դատարանի ու սույն քրեական գործի պատվիրատուների պլաններին հակասում էր և նման 10-ից ավելի մերժված միջնորդություններ, որոնք ուղղակի վիժեցվեցին, հասկանալով, որ դրանց բավարարման պարագայում հնարավոր չի լինի փրկել իմ վերաբերյալ սարքած քրեական գործը, ինչպես նաև յուրայիններին քրեական պատասխանատվությունից։
Միջնորդությունները մերժելով դատարանը ինձ զրկեց որևէ իրավունքից, որևէ հնարավորությունից ի վերջո բացահայտել այն կոպիտ օրինախախտումները, որոնք միտումնավոր, կազմակերպված կերպով կատարվել են ինձ ճնշելու և իմ շուրջը վախի մթնոլորտ ստեղծելու նպատակով։ Տվյալ քրեական գործին վերաբերող ցանկացած հարցում պատկան մարմիններին կատարելուց կամ տվյալ քրեական գործի շրջանակներում տեղի ունեցած ապօրինությունների մասին հաղորդում ներկայացնելիս ստանում եմ միևնույն պատասխանը՝ որ ընթանում է դատաքննություն և դատարանում պարզեք, իսկ դատարանն էլ պարզվեց միտված չէ օբյեկտիվ իրականություն պարզելու կամ ինձ հնարավորություն տալու հարցեր ուղելու իրականությունը պարզելու առումով, այսինքն ինչ որ լուռ համաձայնությամբ ինձ զրկել են իմ բոլոր իրավունքներից, ի ցույց դնելով, որ ես ի սկզբանե անիրավ եմ իմ երկրում, քանի որ իմ գործունեությամբ կպել եմ «սրբերի» գրպաններին, նրանց գողացածին ու թալանածին, այսինքն անցել եմ ի վերուստ թելադրված թույլատրելի սահմանը։
Նման վարքագիծը անկախ անաչառ և օբյեկտիվ դատարանում քննվելու իրավունքի ակնհայտ խախտում է և ես այսօր տրամաբանորեն պետք է կատարեի դատավորի ինքնաբացարկի միջնորդություն։ Սակայն ես քաջ գիտակցում եմ, որ նման քրեական գործերը սարքվում են ոչ թե քննչական մարմիններում և դրանցով ցավոք վճիռները ևս չեն կայացվում դատարաններում և դատավորի անձի փոփոխությունը նման քաղաքական հետապնդման պայմաններում որևէ դեր չի խաղում և դատավորի անձի փոփոխությունը զուտ տեխնիկական խնդիր է, որը ըստ էության որևէ էական փոփոխության չի կարող հանգեցնել, քանի որ մեր երկրում նման գործերով վճիռները կայացվում են դատավորներին նշանակող հիմնարկում։
Սա է պատճառը, որ այսօր դատավորի ինքնաբացարկի միջնորդություն չեմ ներկայացնում, սակայն հաստատապես արձանագրում և հայտարարում եմ, որ դատավորը իր նման վարքագծով ցուցաբերել է ակնհայտ կողմնակալ, ոչ անաչառ, ոչ օբյեկտիվ և ամենակարևորը ոչ անկախ վարքագիծ։ Նման պայմաններում չի կարող կայացվել վճիռ հանուն Հայաստանի Հանրապետության, քանի որ Հայաստանի Հանրապետությունը այսօր կարիք ունի իրենից գողացածն ու թալանածը վերադարձնելու այլ ոչ թե գողունն ու թալանը բացահայտած և բարձրաձայնած իրավապաշտպանին պատժելու, և նման կողմնակալ և ոչ անկախ դատարանը չի, որ ի զորու է վճիռ կայացնել և որոշել իմ ազատության հարցը, քանի որ անկախ ֆիզիկապես իմ գտնվելու վայրից, ի տարբերություն ես ազատ եմ և անկախ գործելու, մտածելու և որոշումներ կայացնելու առումով։
Մ․Պողոսյան
15․01․2018թ․
[:en]https://www.youtube.com/watch?v=bQoKKoQ0Abc
This trial has been going on for more than 10 months. In the course of the 10 months, the court has continually violated my rights, thus making me deprived of the opportunity of exercising my right to effective defense and fair trial, and of being examined by an independent and impartial court, since the latter strictly suspended all my attempts to apply available and unrestricted lawful measures I know to achieve justice and to discover crimes committed against me by law enforcement authorities. All 14 motions filed with the court both by me and my defender during the whole course of the trial, which should have enabled us to exercise my right to fair trial and to reveal the objective reality, were groundlessly dismissed by the judge, thus depriving me of the only opportunity of disclosing and proving through an impartial and unbiased trial that there was illegal criminal prosecution against me aimed at hindering the execution of my professional activities and silencing me as a human rights defender.
Among other motions, the court dismissed my request for additional questions to Arpi Meras, the victim in the case. It was not an end in itself, but the time approached when after we had obtained some other evidence and proofs, to address additional questions aimed at exposing the unreliableness of her testimonies and reporting; yet, the court made me deprived of the right, having an apparent fear that the “victim” could have forgotten the script she had previously been prompted and that she could give answers to my questions unwanted for those who had ordered the case, with that to ruin their efforts.
The court also dismissed the motion for the invitation to court of the notary of the centre M. Manukyan, the only real witness in this criminal case, fearing that with his testimonies he would break the criminal case initiated against me, so fake and fabricated, which would prove that the victim’s report and testimonies lied, and reveal also legal illiteracy of the pre-investigation body and ungrounded and absurd accusation of the prosecutor.
Since the moment I submitted a motion about inviting to court the deputy chief of police H. Poghsyan as a witness, it was convicted of dismissal because no one would dare to invite him to the court proceedings; had he allegedly come to court, he could not have answered any of my questions, or had he answered the questions, I would have enjoyed changing my place as a defendant.
As regards the shameless and unlawful motion on sending for the expertise a recording of “Internal Observation” operative-intelligence activity, conducted through gross violation of the law, the motion for sending, it was dismissed too, irrespective of the fact that the recording had obviously been interfered and montaged. To disclose it contradicted the plans of the court and of customers of this criminal case too; more than 10 or more motions were aborted simply: had they been satisfied, it would not have been possible to secure the invented criminal offense against me, as well as to be secured from the criminal responsibility of their peers.
By dismissing the motion, the court deprived me of any right and chance to eventually discover those gross violations of law which had been committed intentionally and in an organized manner, in order to suppress me and to create an atmosphere of fear around me. In any matter related to this criminal case, when submitting an inquiry to the relevant authorities or reporting the wrongdoing committed within the scope of the criminal case, I receive the same response saying that the trial is going on and that I should ask for the information to court; yet, the court seems to be not declined at disclosing the objective reality or giving me the opportunity of addressing questions for the clarification of the situation: that is, by a certain silent agreement I got deprived of all my rights, pointing out that I had originally been a wrongdoer in my country, as with my activities I had stuck the “saints” pockets, the stolen and looted property of theirs; that is I crossed the permissible line dictated them from above.
This kind of behaviour is an obvious violation of the right to be examined by an independent, impartial and unbiased court, and today, logically, I would have had to file a motion with the court on a self-withdrawal of the judge. Still, I well understand that such criminal cases are initiated not in the investigative authorities and, unfortunately, judgments are not made in court, and the change of a judge does not play any role in the condition of such political persecution and that the change of a judge is merely a technical issue, which actually cannot lead to essential changes, as in our country judgments on such cases are made in the institution which appoints judges.
This is the reason why I do not file a motion on the self-withdrawal of the judge today, but I firmly record and declare that the judge obviously behaved himself in a biased, impartial, non-objective and, most important, non-impartial manner. In such circumstances, a judgment cannot be made for the sake of the Republic of Armenia, since today the Republic of Armenia needs to return the robbed and looted, rather than to punish a rights defender who has disclosed the robbed and looted, and it is not that such biased and not independent court is able to make a judgement and to decide the issue of my freedom, as, irrespective of my physical location, I am free and independent of acting, thinking and decision-making.
Դեկտեմբերի 10-ից հացադուլ հայտարարած «Սասնա Ծռեր» խմբավորման անդամներ Արմեն Բիլյանի և Սմբատ Բարսեղյանի պահման նկատմամբ որոշումները կայացնում է անձամբ Սերժ Սարգսյանը, հետևաբար Մարդու իրավունքների պաշտպանը (ՄԻՊ) պետք է տեղավորվի այդ քաղաքական որոշումների շրջանակներում:
Նման համոզմունք հունվարի 12-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ, իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ հավելելով, որ վերոնշյալ անձանց հետագա ճակատագրի ողջ պատասխանատվությունն ընկնելու է միայն Սերժ Սարգսյանի վրա:
Ըստ նրա՝ «Սասնա Ծռեր» խմբավորման անդամներից հատկապես Արմեն Բիլյանի և Սմբատ Բարսեղյանի նկատմամբ անմարդկային վերաբերմունքը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պայմանավորված է նրանով, որ նշյալ անձիք մեղադրվում են հուլիսյան դեպքերի ժամանակ երկու ոստիկանին սպանելու մեջ:
««Նուբարաշեն» ՔԿՀ-ում 800 բանտարկյալ կա, սակայն ինչու հենց այս երկու անձիք սկսեցին դժգոհել պայմաններից և պահանջում են տեղափոխվել «Արմավիր» ՔԿՀ. այ սա է հիմնական հարցը, ոչ մեկը սրա վրա ուշադրություն չի դարձնում: Այստեղ պատճառը բոլորովին այլ է և ես հիմնավորում եմ իմ ասածը, որ Արմենի և Սմբատի կյանքի նկատմամբ վտանգավոր այլ գործոններ կան, որոնց մասին նրանք չեն համարձակվում բարձրաձայնել»,- ընդգծեց Ա. Սաքունցը՝ շեշտելով, որ այդ գործոններից են ներսում գտնվող քրեական տարրերը, որոնք ճնշում են գործադրում նրանց վրա:
Իրավապաշտպանի խոսքերով՝ Սերժ Սարգսյանը նշանակում է ՔԿՀ վարչության պետին, Արդարադատության նախարարին, Գլխավոր դատախազին և դատավորներին, ինչը վկայում է այն մասին, որ Ս. Սարգսյանի մեկ հրամանը բավարար է, որպեսզի Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին տեղափոխեն «Արմավիր» ՔԿՀ, որտեղ ի տարբերություն «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ՝ և պայմաններն են լավ, և բանտարկյալների կյանքին վտանգ չի սպառնում:
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի համոզմամբ՝ իշխանությունները չեն կարողանում մարսել սեփական անզորությունը, որի պայմաններում մեկ գունդ էլ չհսկեցին:
«Ընդ որում այդ գունդը միայնակ գրավեց նաև Հաց բերողը: Եվ հիմա իրենց անզորությունն այս կերպ են քողարկում»,- ընդգծեց նա:
Հունվարի 15-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կայանալու է «Վելես» հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանի գործով հերթական դատական նիստը, որի ընթացքում հնարավոր է, որ ընթերցվի մեղադրական ճառը: Հիշեցնենք, որ դատական գործընթացը սկսվել է դեռ 2017 թվականի հունվարից, նախորդ տարի սույն գործով ներգրավված դատախազներից երկուսը փոխվել են և այժմ մեղադրողի կարգավիճակում հանդես է գալիս ՀՀ արդարադատության նախարարի նախկին խորհրդական Բագրատ Ղազինյանը:
Մարինա Պողոսյանը իրեն մեղավոր չի ճանաչում առաջադրված մեղադրանքում, պնդում է, որ իր նկատմամբ իշխանությունները հետապնդում են իրականացնում իրավապաշտպան գործունեության պատճառով և պատրաստ է տալ այն նախկին պաշտոնյայի անունը, ում հետ կապված են իր դեմ հարուցված գործում ներգրավված բոլոր անձինք:
2017 թվականին կայացած վերջին դատական նիստի ընթացքում Մարինա Պողոսյանն ու նրա դատապաշտպան Լիպարիտ Սիմոնյանը թվով 12 միջնորդություններ ներկայացրեցին, որոնք բոլորը մերժվեցին դատավոր Մնացական Մնացականյանի կողմից: Մեղադրող դատախազն ու տուժող Արփի Մերաի փաստաբանը առարկեցին բոլոր միջնորդությունների դեմ՝ համարելով դրանք անհիմն: Ստորև ներկայացնում ենք այդ միջնորդություններից մի քանիսի բովանդակությունն ու նշանակությունը:
«Ես հարցեր ունեմ Արփի Մերասին»
Մարինա Պողոսյանի ու նրա դատապաշտպանի միջնորդություններից մի քանիսը վերաբերում էին մի շարք անձանց դատարան հրավիրելուն ու հարցաքննելուն: Մասնավորապես, Պողոսյանը ցանկանում էր հարցեր ուղղել իր դեմ ցուցմունքներ տված տուժող Արփի Մերասին: Հիշեցնենք, որ Մերասը հարցաքննվել էր դատարանում և Պողոսյանին հնարավորություն տրվել էր հարցեր տալու նրան, սակայն վերջինս Մերասի հարցաքննության ժամանակ չէր տվել բոլոր այն հարցերը, որոնք վերաբերում էին գործին, քանի որ այդ ժամանակ դեռևս դատարանին ներկայացված չէին մի շարք փաստեր ու փաստաթղթեր:
«Այն ժամանակ ես չեմ ուղղել շատ հարցեր, քանի որ այդպիսին էր իմ պաշտպանական տակտիկան: Սակայն հետագայում իմ կողմից ներկայացրած փաստաթղթերի վերաբերյալ ես ունեմ շատ հարցեր»,- հայտարարեց Պողոսյանը:
Դատավոր Մնացական Մարտիրոսյանը մերժեց միջնորդությունը: Մարինա Պողոսյանը պարբերաբար հիշեցնում էր դատավորին, որ իրեն ծանր հանցագործության մեջ են մեղադրում և ինքը պետք է հնարավորություն ունենա արդյունավետ պաշտպանելու իր իրավունքները, ինչից դատավորը զրկում է իրեն: «Եթե որևէ մեկի համար սա իր աշխատանքն է, ապա իմ դեպքում սա իմ կյանքին է վերաբերում, ես մեկ կյանք ունեմ, և այսօր ինձ մեղադրում են ծանր հանցագործության մեջ: Սա նաև իմ համբավին է վերաբերում, քանի որ այս գործին աչալուրջ հետևում են թե Հայաստանում, թե միջազգային իրավապաշտպան մարմիններում»,- ասաց «Վելես» ՀԿ-ի նախագահը:
«Դատարան հրավիրեք Հունան Պողոսյանին»
Մարինա Պողոսյանը դատարանին միջնորդեց որպես վկա հարցաքննել ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանին, ով դեռևս նախաքննության փուլում միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ Մարինա Պողոսյանի նկատմամբ «Ներքին դիտում» օպերացիա անցկացնելու վերաբերյալ: Փոխոստիկանապետը դատարանին դիմելիս զարմանալիորեն կանխագուշակել էր, թե տվյալ օրը Պողոսյանը որ սրճարանում է լինելու և հենց այդ սրճարանում գաղտնի ձայնագրություն անցկացնելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացրել: Մարինա Պողոսյանը ցանկանում էր դատարան հրավիրել փոխոստիկանապետին և նրան հարցնել, թե նա ինչպես է գուշակել, թե այդ օրը ինքը որ սրճարանում է լինելու: Դատարանը այս միջնորդությունը ևս մերժեց:
«Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ ես որպես ամբաստանյալ չեմ կարողանում օգտվել իմ իրավունքներից: Իմ դիմաց Չինական պատ է, իմ բոլոր միջնորդությունները մերժվում են: Սա ցույց է տալիս, որ իմ նկատմամբ կա կանխակալ վերաբերմունք և այս դատավորությունը ճնշում է իմ նկատմամբ՝ իմ իրավապաշտպան գործունեության համար»,- մերժումից հետո հայտարարեց Մարինա Պողոսյանը:
Ամբաստանյալի կարգավիճակում հայտնված իրավապաշտպանը միջնորդեց նաև դատարան հրավիրել Կենտրոն տարածքի նոտար Մարինե Մանուկյանին, քանի որ ըստ Արփի Մերասի ցուցմունքների՝ նոտարը մտերիմ հարաբերությունների մեջ է եղել Պողոսյանի հետ, ավելին, վերջինս իբրև ալկոհոլային խմիչք է նվիրել նոտարին, երբ վերջինիս մոտ ձևակերպվել է Մարինա Պողոսյանին տրված լիազորագիրը: «Ըստ տուժողի և վկաների նախաքննական և դատաքննական ցուցմունքների՝ նոտարական գործարքները նոտար Մ.Մանուկյանի կողմից կատարվել են կոռուպցիոն ռիսկերի առկայության պայմաններում: Նախաքննության ընթացքում լիազորագրերի վավերացման առումով նոտար Մ.Մանուկյանը և տուժող Ա.Մերասը տվել են հակասական ցուցմունքներ, ուստի անհրաժեշտ է դատարան հրավիրել նոտարին ու հարցեր ուղղել նրան»,- իր միջնորդությունն այսպես հիմնավորեց Պողոսյանը:
Դատարանը այս միջնորդությունը ևս մերժեց: Հիշեցնենք, որ նոտար Մարինե Մանուկյանը «Առաջին լրատվականին» հայտնել էր, որ ինքը երբևէ մտերիմ հարաբերություններ չի ունեցել Մարինա Պողոսյանի հետ՝ ինչպես պնդում են Արփի Մերասն ու նրա մտերիմները: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը, այնուամենայնիվ, չցանկացավ նոտարին հրավիրել դատարան ու հարցաքննել նրան: Դատավորը մերժեց նաև այլ վկաներ հրավիրելու միջնորդությունները՝ համարելով դրանք անհիմն:
Մերժման որոշումներից հետո Մարինա Պողոսյանը կրկին հայարարեց. «Այսօր իմ իրավունքները խախտվում են, քանի որ ես որևէ կերպ չեմ կարողանում լույս սփռել այս գործի վրա: Այս գործը հիմնված է միայն տուժողի ցուցմունքի վրա, ուրիշ ոչ մի բան չկա, իսկ իմ բոլոր միջնորդությունները մերժվում են: Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ սա զուտ հետապնդում է իրավապաշտպանի նկատմամբ: Իհարկե, դատարանն ինձնից ավելի պատրաստված է և անընդմեջ կարող է բերել մի պատճառ, ըստ որի կմերժի իմ միջնորդությունը, ես չեմ գտնում, որ սա իրավաչափ է: Բա ես որտե՞ղ ապացուցեմ իմ անմեղությունը»,- այսպիսի հայտարարությամբ հանդես եկավ Մարինա Պողոսյանը:
Նրա ներկայացրած մյուս միջնորդություններին կանդրադառնանք հաջորդ հրապարակումներում:
Լուսանկարում՝ Մարինա Պողոսյանը և դատավոր Մնացական Մարտիրոսյանը
՛՛Վելես՛՛ իրավապաշտպան ՀԿ տարին սկսեց ՀԱՂԹԱՆԱԿՈՎ: Այսօր ՀՀ Վերաքննիչ դատարանը նախագահությամբ դատավոր Սևակ Համբարձումյանի բավարարեց մեր կազմակերպության հետ համագործակցող փաստաբան՝ Ա.Սուքիասյանի բողոքը Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2017թ. օգոստոսի 16-ի որոշման դեմ, որը իրավաչափ էր համարել Արմավիրի դատախազության կայացրած անհիմն, ակնհայտ կողմնակալ որոշումը ըստ որի Արմավիրի դատախազությունը, չխախտելով ՀՀ դատախազության ավանդույթները, ոտնահարելով օրենքը և Մարդու Իրավունքները, հերթական անգամ ստանձնել էր ՀՀ քաղաքացիական ավիացիայի վարչության նախկին պետ Հովհաննես Պավելի Երիցյանի փաստաբանի դերը և արել էր ամեն ինչ, որ հանկարծ քրեական գործ չհարուցվի վերջինիս նկատմամբ: ՀՀ Վերաքննիչ դատարանի դատավոր՝ Սևակ Համբարձումյանը կայացրեց նոր որոշում, որով վարույթ իրականացնող մարմնին պարտավորեցրեց վերացնել Գայանե Բորիսի Թումասյանի իրավունքների և ազատությունների խախտումը:
ՀԻՇԵՑՆԵՆՔ, որ տվյալ գործը վերաբերվում էր մեր կազմակերպության շահառու Գայանե Թումասյանին, ով ավելի քան չորս տարի է մեր կազմակերպության աջակցությամբ պայքարում է որպեսզի վերականգնի Հովհաննես Երիցյանի կողմից խախտված իր սեփականության իրավունքը և ետ վերադարձնի իր սեփականության բաժնեմասը, որն առանց իր գիտության անցել է Հովհաննես Երիցյանի տնօրինությանը: Հարկ է նշել, որ Գ.Թումասյանը մեր կազմակերպության միակ շահառուն չէ, որը տուժել է Հ.Երիցյանի գործողություններից: Հ.Երիցյանի վերաբերյալ հաղորդումներ են ներկայացրել Դավիդ Ստեփանյանը, որի հաղորդման հիման վրա քրեական գործ էր հարուցվել ՀՀ քր. օր. 137 հ. այն փաստով, որ կյանքի սպառնալիքի հիման վրա Հ. Երիցյանը Դ.Ստեփանյանից պահանջում էր 1մլն. ԱՄՆ դոլար, հաղորդում էր ներկայացրել նաև Զ.Մելիքյանը այն մասին, որ Հ.Երիցյանը վաշխառության միջոցով տիրացել է իրենց ընտանիքին պատկանող սեփականությանը, որի հիման վրա հարուցվել էր քրեական գործ ՀՀ քր. օր. 213 հ.:
[:en]
“Veles” NGO started the year with a VICTORY. Today, the Court of Appeal of Armenia, chaired by the judge Sevak Hambardzumyan, satisfied the appeal against the decision of the Court of General Jurisdiction of Armavir marz dated back to August 16, 2017, filed by the advocate A. Sukiasyan, a lawyer cooperating with our organization. The Court found the ungrounded and obviously biased decision of the Armavir Prosecutor’s Office to be legitimate, according to which the Armavir Prosecutor’s Office, neither violating traditions of the Prosecutor’s Office, nor transgressing law and human rights, once again undertook the role of the advocate of the former head of the General Department of Civil Aviation of Armenia, Hovhannes Pavel Yeritsyan, and did everything not to have a criminal case suddenly initiated against him. Sevak Hambardzumyan, the judge of the Court of Appeal of Armenia, made a new decision by which to oblige the proceedings body to abolish the violations ofrights and freedoms of Gayane Boris Tumasyan.
LET US REMIND that this case related to the beneficiary of our organization Gayane Tumasyan, who, with the support of our organization, has been struggling to restore her right to property violated by Hovhannes Yeritsyan for more than four years to return her share of the property which went to Hovhannes Yeritsyan’s possession with no knowledge of hers. It should be noted that G. Tumasyan is not the only beneficiary of our organization suffered from H. Yeritsyan’s actions. David Stepanyan had filed a report on H. Yeritsyan, based on which a criminal case was initiated under Article 137 of the Criminal Code of Armenia grounded on the fact that on the basis of threats to life Yeritsyan demanded from D. Stepanyan $ 1 million American dollars. Z. Melikyan also reported that H. Yeritsyan took possession by means of usury of their family property, on the basis of which a criminal case was instituted under Article 213 of the Criminal Code of Armenia.
«Վելես Իրավապաշտպան ՀԿ-ի շահառու Գայանե Թումասյանի գործով դատական նիստը տեղի կունենա 10.01.2018թ-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում: / դատավոր Ս. Համբարձումյան /
The trial of the case of the beneficiary of “Veles” Human Rights NGO Gayane Tumasyan will be heard on 10.01.2018, at 11:00 am., at the RA Criminal Court of Appeals. /Judge S. Hambardzumyan/
՛՛․․․Երիցյանն ասում է, որ ով էլ լինի՝ մեկ է, իր նախագահը եղել է եւ մնում է Ռ. Քոչարյանը․․․՛՛
՛՛․․․Սա իմ նախագահն է ու միշտ իմ նախագահն է լինելու,-շարունակում էր Երիցյանը․․․՛՛
«Հայաստանում մարդու իրավունքների խախտման տեսանկյունից 2017թ-ը, իրոք, առանձնակի տարի էր․ մենք տեսանք այդ խայտառակ դատավարությունները՝ Գևորգ Սաֆարյանի, Ժիրայր Սեֆիլյանի, Սասնա ծռերի անդամների․ ստացվում է , որ հասարակ քաղաքացին ընդհանրապես զուրկ է որևէ իրավունքից, էս երկրում նա իրավունքներ չունի, այլ ունի զուտ միայն պարտականություններ։
Դատարանն արդարադատություն իրականացնելու վայրն է, բայց անգամ այնտեղ մենք տեսնում ենք, որ մարդը կտտանքների է ենթարկվում․ այսքանից հետո մենք ինչպես կարող ենք խոսել Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության մասին»,–«Առաջին լրատվական»–ի հետ զրույցում ընդգծեց «Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը։
Վերջինիս դիտարկմամբ՝ 2017թ-ը մերկացրեց Հայաստանի իշխանությունների պատկերը։ Իրավապաշտպանի կարծիքով՝ Հայաստանում ամենամեծ թերությունն անպատժելիության մթնոլորտն է։
«Եթե մեր ուժային կառույցները պետք է ծառայեն «էլիտային», ապա այս մեկ տարվա ընթացքում այո, դրանք մեծ առաջընթաց են ապրել, սակայն այդ ուժային կառույցները ստեղծված են ժողովրդի շահերը պաշտպանելու համար, բայց արդյո՞ք մենք երբևէ տեսել ենք, որ այդ ուժային կառույցները Հայաստանի ժողովրդին պաշտպանեն, իհարկե ոչ»,- շեշտեց իրավապաշտպան ու միևնույն ժամանակ հավելեց․
«Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ ոչ թե 2017թ-նն է, այլ 1937թ-ը, երբ որ մարդկանց հետևում էին, հետապնդում․ այսօր մեր ուժային կառույցները միայն մեկ բանով են զբաղված՝ փորձում են փոխաբերական իմաստով ասած՝ գլխատել բոլոր ըմբոստ մարդկանց՝ մի մասին բանտարկելով, մյուս մասի վրա քրեական գործեր հարուցելով, մյուսներին ունեզրկելով, այս կամ այն կերպ ստիպելով լքել այս երկիրը, որպեսզի վերջում մնա ինչ-որ հլու հնազանդ մասսա, որ կարողանան այդ մասսային որ կողմ ուզենան այդ կողմ էլ ուղղորդեն․ սա է դրանց պատկերը»։
«Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանի դեմ հարուցված քրեական գործումև դրա ածանցյալ գործերում այնպիսի իրավախախտումներ կան, որ անգամ դատավորները չեն թաքցնում իրենց զարմանքը: Առաջին զարմացողներից էր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Անդրանիկ Մնացականյանը, ով այնքան ապշած էր Մարինա Պողոսյանի բացատրությունից, որ որոշեց դիմել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պարզաբանումներ ստանալու համար:
Ճշտումներ անելուց հետո էլ ավելի զարմացած դատավորը բավարարեց Պողոսյանի բողոքը, որը վերաբերում էր 2015 թվականին իր նկատմամբ «Ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառման անցկացմանը:Հիշեցնենք, որ 2015 թվականի սեպտեմբերի 11-ին ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանին միջնորդել էր թույլատրել «Ներքին դիտում» ՕՀՄ անցկացնել իրավապաշտպան Մարինա Պողոսյանի նկատմամբ՝ գաղտնի ձայնագրելով նրա խոսակցությունը ինչպես հանրային վայրում՝ սրճարանում, այդպես էլ սեփական բնակարանում: Միջնորդությունը բավարարվել էր դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանի կողմից:
Մարինա Պողոսյանն իրավունք ուներ այդ որոշումը բողոքարկելու, սակայն այդ իրավունքն իրացնելու համար նա նախ պետք է ծանոթ լիներ որոշմանը: Օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելու մասին միջնորդությունները քննվում են դռնփակ՝ առանց այն անձի մասնակցության, ում նկատմամբ պետք է անցկացվի միջոցառումը: Սակայն ՕՀՄ-ի անցկացումից հետո տվյալ անձն իրավունք ունի ծանոթանալու իր վերաբերյալ կայացված որոշմանն ու ցանկության դեպքում բողոք ներկայացնել դրա դեմ: Մարինա Պողոսյանը, սակայն, չի կարողացել ծանոթանալ որոշմանը, քանի որ դրա պատճենը մինչ օրս բացակայում է իր դեմ հարուցված քրեական գործի նյութերից:
Իրավապաշպանը ինքն է դիմել դատարան՝ խնդրելով տրամադրել իր դեմ կայացված որոշման պատճենը և այն ստանալուց հետո ցանկացել է բողոքարկել, սակայն բողոք ներկայացնելու ժամկետը արդեն բացթողնված է եղել: 2017 թվականի հուլիսի 12-ին Պողոսյանը միջնորդություն է ներկայացրել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանին՝ խնդրելով բաց թողնված ժամկետը համարել հարգելի և վերականգնել: Հուլիսի 14-ին դատարանը, դարձյալ ի դեմս դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանի, մերժել է Պողոսյանի բողոքը:
Սակայն զարմանալին ոչ թե մերժումն է, այլ թե ինչպիսի ընթացակարգով է դա տեղի ունեցել: Նախ, միջնորդություն ներկայացրած անձը չի ծանուցվել իր միջնորդության քննության մասին: Երկրորդ, օրենքը պահանջում է (ՀՀ քրեական դատարավարության օրենսգիրք, հոդված 380), որպեսզի միջնորդությունը քննարկվի դատական նիստում, որն էլ պետք է արձանագրվի դատարանի կողմից: Սակայն դատական նիստի արձանագրությունը բացակայում է գործից: Ավելին, Վերաքննիչ քրեական դատարանը արձանագրել է, որ միջնորդության մերժման մասին որոշման մեջ «առկա չէ նշում այն մասին, որ Մարինա Պողոսյանի միջնորդությունը քննվել է դատական նիստում»:
Այլ կերպ ասած, կարելի է ենթադրել, որ դատարանի նախագահը իրականում դատական նիստ չի անցկացրել, այլ իր աշխատասենյակում նստած որոշել է մերժել Պողոսյանի միջնորդությունը: Հենց սա էր հարուցել Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Անդրանիկ Մնացականյանի զարմանքը, որը նա անկարող էր զսպել դատական նիստի ընթացքում:
Զարմացող դատավորների շարքը շարունակում է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը, ով ներկայումս քննում է Պողոսյանի միջնորդությունը՝ բաց թողնված ժամկետը հարգելի համարելու վերաբերյալ: Բեկթաշյանը ևս չկարողացավ թաքցնել իր զարմանքը, երբ տեղեկացավ, որ ՕՀՄ անցկացնելու վերաբերյալ դատարանի որոշման օրինակը մինչ օրս բացակայում է քրեական գործի նյութերից:
Նա հետաձգեց դատական նիստը՝ այն նշանակելով դեկտեմբերի 27-ին՝ ժամը 9:30-ին: Իսկ մինչ այդ՝ դեկտեմբերի 22-ին, ժամը 10–ին, նույն դատարանում շարունակվելու է Մարինա Պողոսյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ:
«Վելես Իրավապաշտպան ՀԿ-ի շահառու Գայանե Թումասյանի գործով դատական նիստը տեղի կունենա 19.12.2017թ-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում: / դատավոր Ս. Համբարձումյան /
The trial of the case of the beneficiary of “Veles” Human Rights NGO Gayane Tumasyan will be heard on 19.12.2017, at 11:00 am., at the RA Criminal Court of Appeals. /Judge S. Hambardzumyan/