[:am]
Այսօր Հոդված 3-ում ակումբում «Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը ներկայացրեց «Վաշխառությունը որպես կոռուպցիայի այլասերված դրսևորում» հետազոտությունը:
Վաշխառությունը (տոկոսով փող տալը) բավականին հին երևույթ է, նույնիսկ ավելի հին, քան փողի ծագումը: Դրա վերաբերյալ առկա են բազմաթիվ պատմական տվյալներ: Հետազոտության համաձայն՝ վաշխառությունը Հայաստանում լայն տարածում է գտել հետխորհրդային շրջանում: Վաշխառությունը կոռուպցիայի բաղկացուցիչ մաս է, քանի որ դրա միջոցով կատարվում է անօրինական ճանապարհով ձեռք բերված եկամուտների օրինականացում, որը ուղեկցվում է հասարակության խիստ բևեռացմամբ, մի կողմից քաղաքացիների մեծ մասի ունեզրկմամբ, իսկ մյուս կողմից քաղաքացիների մի փոքր մասի անհիմն հարստացմամբ:
«Մեր հասարակությունում գրեթե չկա մեկը, ով երբևէ տոկոսով գումարի հետ առնչված չլինի: Եվ պետությունը գնալով նվազեցնում է իր դերը՝ թողնելով քաղաքացիներին վաշխառուների հետ դեմ առ դեմ միայնակ»,- հայտարարեց Մարինա Պողոսյանը:
90-ական թվականներին ՀՀ-ում իրենց գոյությունը պահպանելու համար քաղաքացիների մի մասը փորձում էր առևտրով զբաղվելու համար հայթայթել ֆինանսական միջոցներ, քանի որ բանկային համակարգը դեռևս զարգացած չէր, քաղաքացիները դիմում էին մասնավոր անձանց, ովքեր տոկոսով գումար էին տրամադրում: «Ներկայումս տոկոսով փող տվողները կամ բարձրաստիճան պաշտոնյաներն են կամ նրանց հովանավորյալները»,- նշեց բանախոսը:
Հետազոտության համաձայն՝ ներկայիս բանկային համակարգի դրամավարկային քաղաքականությունը ևս նպաստում է, որպեսզի քաղաքացիները դիմեն անհատ վաշխառուներին և դառնան խարդախության զոհ:
Մարինա Պողոսյանի խոսքով՝ ՀՀ քաղաքացիները գիտելիքների պակասի և գումարի կարիք ունենալու պատճառով համաձայնում են վաշխառուների առաջարկած անմարդկային, ի սկզբանե իրենց համար անբարենպաստ պայմաններին: Իսկ վաշխառուները ոչ միայն գումարը տալիս են ՀՀ օրենսդրությամբ սահմանված տոկոսից (տարեկան 24%) բարձր տոկոսադրույքով, այլև քաղաքացիների հետ կնքում են շինծու առքուվաճառքի պայմանագրեր և տիրանում են նրանց անշարժ գույքին՝ մարդկանց թողնելով փողոցում: «Վաշխառությունը արտագաղթի շարժիչ ուժն է»,- եզրահանգում է բանախոսը:
Ի՞նչ է անում ՀՀ ոստիկանությունը
Հետազոտությունում ներկայացված են վաշխառության առիթով հարուցված քրեական գործերի վիճակագրությունը:
2011 թվականին արձանագրվել է 186 հանցագործության դեպք, 136 դեպքով հարուցվել է քրեական գործ, որից 99-ը կարճվել է, իսկ 50 դեպքով կայացվել է քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում:
2012 թվականին արձանագրվել է 158 հանցագործության դեպք, 120 դեպքով հարուցվել է քրեական գործ, որից 107-ը կարճվել է, իսկ 38 դեպքով կայացվել է քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում:
Տարեցտարի ՀՀ ոստիկանություն դիմող վաշխառուներից տուժած անձանց թիվը նվազել է: Օրինակ, 2015 թվականին հաղորդում է ներկայացրել ընդամենը 55 քաղաքացի, որից 48 դեպքով հարուցվել է քրեական գործ, որից 41-ը կարճվել է, իսկ 7 դեպքով կայացվել է քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում:
Մարինա Պողոսյանի համոզմամբ՝ Ոստիկանությունում ստացված հաղորդումների թվի նվազումը պայմանավորված է վստահության պակասով. «Քաղաքացիները տեսնում են, որ Ոստիկանությունում քննված գործերից գրեթե ոչ մեկով որևէ վաշխառու չի դատապարտվել, այդ պատճառով էլ չեն դիմում իրավապահ մարմիններին»:
Քաղաքացիներին վաշխառության վտանգների մասին իրազեկելու նպատակով «Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը պատրաստել է անիմացիոն տեսանյութ, որը ցուցադրվել է մի շարք մարզային հեռուստաալիքներով:
http://www.1in.am/2165459.html[:en][:]
Այսօր ”Հոդված 3” ակումբում ”Վելես” իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը և փաստաբան Արթուր Սուքիասյանը ներկայացրեցին ”Վաշխառությունը որպես կոռուպցիայի այլասերված դրսևորում” զեկույց- հետազոտությունը:
՛՛Վաշխառությունը որպես կոռուպցիայի այլասերված դրսևորում՛՛ զեկույց-հետազոտություն
Сегодня в клубе ”Статья 3” председатель правозащитной организации ”Велес” Марина Погосян и адвокат Артур Сукиасян представили исследованиe -доклад на тему «Ростовщичество как извращенное проявление коррупции»
“Usury as Perverse Manifestation of Corruption” research report
Today, at the club of ” Article 3 ”, Marina Poghosyan, the head of the ‘Veles’ human rights NGO, and Arthur Sukiasyan, an advocate, presented the research report of “Usury as Perverse Manifestation of Corruption”.
”Usury as Perverse Manifestation of Corruption” research report
[:]
Հունիսի 29-ին՝ ժամը 10:00-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (դատավոր Մարտիրոսյան Մնացական) քննվելու է իրավապաշտպան Մարինա Պողոսյանի դեմ ՛՛պատվերի շրջանակներում՛՛հարուցված քրեական գործը:
Խնդրում ենք ներկա գտնվել դատական նիստին և լուսաբանել այն՝ այդպիսով նպաստելով գործի քննության թափանցիկությանն ու օբյեկտիվությանը:[:en]
On June 29 at 10:00, the Court of First Instance of Kentron and Nork-Marash Administrative Districts (Judge Mnatsakan Martirosyan) will examine the fabricated criminal case against human rights defender Marina Poghosyan.
Please attend the trial and cover it, thus contributing to the transparency and objectivity of the investigation.[:]
Այսօր ”Հոդված 3” ակումբում ”Վելես” իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը և փաստաբան Արթուր Սուքիասյանը ներկայացրեցին ”Վաշխառությունը որպես կոռուպցիայի այլասերված դրսևորում” զեկույց- հետազոտությունը:
՛՛Վաշխառությունը որպես կոռուպցիայի այլասերված դրսևորում՛՛ զեկույց-հետազոտություն
[:ru]Сегодня в клубе ”Статья 3” председатель правозащитной организации ”Велес” Марина Погосян и адвокат Артур Сукиасян представили исследованиe -доклад на тему «Ростовщичество как извращенное проявление коррупции»
Сегодня в клубе ”Статья 3” председатель правозащитной организации ”Велес” Марина Погосян и адвокат Артур Сукиасян представили исследованиe -доклад на тему «Ростовщичество как извращенное проявление коррупции»
“Usury as Perverse Manifestation of Corruption” research report
Today, at the club of ” Article 3 ”, Marina Poghosyan, the head of the ‘Veles’ human rights NGO, and Arthur Sukiasyan, an advocate, presented the research report of “Usury as Perverse Manifestation of Corruption”.
”Usury as Perverse Manifestation of Corruption” research report
[:]
[:am]
Մեր հյուրն է Veles Ngo իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը
– Տիկին Պողոսյան, մեր երկրում այսօր ինչպիսի՞ն է իրավապաշտպանների վիճակը:
– Գիտենք ամենքս, որ Ադրբեջանում շատ տխուր է իրավապաշտպանների վիճակը: Թվում է, թե կամաց–կամաց Հայաստանն ուզում է նմանվել այս երկրին: Որովհետև եթե դիտարկենք տարիուկեսվա վերջին դեպքերը, ապա ակնհայտ է, որ իրավապաշտպանների նկատմամբ գնալով ճնշումները սաստկանում են:
Իհարկե, կա նաև հետևյալ հարցը. նայած թե ո՞ր իրավապաշտպանն ինչի՞ դեմ է պայքարում: Եթե ոլորտ է, որն իշխանությունների հետաքրքրությունների մեջ չի մտնում, ապա հնարավոր է, որ ճնշումների չենթարկվեն: Սակայն մյուս ոլորտներում, երբ որևէ փաստաբան կամ իրավապաշտպան ցանկանում է ինչ–որ հարց բարձրացնել, միանշանակ լռեցվում է նրա ձայնը:
Որպեսզի խոսքս մերկապարանոց չհնչի, օրինակներ բերեմ: Արմինե Առաքելյանն ինքնատիպ ակցիա էր արել հրապարակում, նրան տարան հոգեբուժարան, շղթայելով խոշտանգեցին:
Լրագրող Անի Հովհաննիսյանը բարձրաձայնել էր ՎՏԲ բանկի մասին, և առայսօր գտնվում է Աբովյան քրեակատարողական հիմնարկում:
Արգիշտի Կիվիրյանին տեսանք, թե ինչ ձևով բերման ենթարկեցին Հյուսիսային պողոտայից:
Իսկ Արթուր Սաքունցը, ով ամենաճանաչված մեր իրավապաշտպաններից է, մահվան սպառնալիքներ է ստանում:
Հենց անձամբ իմ նկատմամբ տարիներ շարունակ քրեական գործեր են հարուցվում: Մեկը կարճվեց, մեկը դեռ շարունակվում է: Կամ մտնում են համացանց ու իմ անունից սեռական բնույթի պիղծ բաներ են տարածում: Այս ամենն անթույլատրելի է: Իսկ ոստիկանությունն էլ բացարձակապես չի արձագանքում:
Ի վերջո ոստիկանությունը պատժիչ ջոկատ չէ կամ նրա համար չէ, որ իրավապաշտպանների հեռախոսները լսի, թե ով ում հետ ինչ է խոսում: Նրանք նաև նրա համար են, որ պրոֆիլակտիկ միջոցառումներ իրականացնեն:
Բայց մեր երկրում հստակ մեթոդ է գործում` մեկին ճնշելով մյուսին վախեցնեն: Այս վիճակն անթույլատրելի է, որն ուղիղ գծով տանում է դեպի տոտալիտար համակարգ:
– Իսկ դատարաններո՞ւմ ինչպես է վիճակը. մեր փաստաբանները կարողանո՞ւմ են ի վերջո դառնալ դատական պրոցեսի լիիրավ կողմ` հավասար դատախազին:
– Ընդհանրապես դատավարությունը ենթադրում է երկու կողմերի հավասար մասնակցություն: Սակայն մեր երկրում դատապաշտպանը երբևէ մեղադրող կողմի հետ չի լինում հավասար դիրքում: Հիմա չանդրադառնամ, թե ինչ կատարվեց Սասնա ծռերի դատավարության ժամանակ, ինչպես վարվեցին փաստաբանների հետ: Դա եղավ բոլորիս աչքի առջև:
Իսկ դուք այլ բան պատկերացրեք. մենք գնում ենք Արմավիրի մարզ, ու Արմավիրի դատարանում դատախազը կիսապառկած է խոսում դատավորի հետ: Մի բան, որը փաստաբանը երբեք իրեն թույլ չի տա: Ելնելով և՛ օրենքից, և՛ էթիկայի կանոններից:
Այն, ինչ դատախազին թույլատրելի է, փաստաբանին, մանավանդ իրավապաշտպանին, թույլատրելի չէ: Սա խտրականություն է:
Իսկ որպեսզի հասարակություններում լինեն հակակշիռներ` ընդդեմ ապօրինությունների, պետք է ուժեղանա քաղաքացիական հասարակությունը, նաև` իրավապաշտպանների ինստիտուտը:
– Հասարակության վերաբերմունքն ինչպիսի՞ն է փաստաբանի նկատմամբ:
– Նախ ասեմ, որ հասարակության այն մասը, որն ունի փաստաբանի կարիք, սովորաբար սոցիալական առումով ունենում է պրոբլեմներ: Եվ հաճախ փաստաբանի ծառայությունն անհասանելի է լինում այս մարդկանց համար: Ու ստիպված դիմում են իրավապաշտպան կառույցների անվճար ծառայություններին:
Բայց ես մեծ հարգանքով եմ վերաբերվում փաստաբաններին: Մանավանդ այն փաստաբանները, որոնց հետ մենք շփվում ենք, հիմնականում իրավապաշտպան փաստաբաններ են:
Պարզապես Փաստաբանների պալատը մի քիչ ավելի շատ պետք է պաշտպանի իր փաստաբանների իրավունքները և հանդես գա եղած խտրականությունների դեմ, որոնց մասին խոսեցինք:
Իսկ ընդհանուր առմամբ պետք է ասեմ, որ փաստաբանների մեջ էլ, ինչպես ամենուր, կան և՛ լավ մասնագետներ, և՛ վատ մասնագետներ: Բայց մի բան լավ է, որ հիմա ժողովուրդն ունի ընտրություն կատարելու հնարավորություն: Համացանցում նրանք կարող են տեսնել, թե որ փաստաբանն ինչպես է մասնակցում դատական պրոցեսին և ինչպես է պաշտպանում իր պաշտպանյալի շահերը: Եվ ըստ այդմ էլ ընտրի իր փաստաբանին:
Համենայն դեպս, մեր կազմակերպությունը դատական պրոցեսների իր մասնակցության տեսագրությունը մշտապես դնում է համացանցում:
Նաև սա սկզբունքային հարց է. դատական պրոցեսում ցանկացած փաստաբանի աշխատանք ցանկալի է, որ լինի թափանցիկ: Որպեսզի մարդը մթի մեջ խարխափելով փաստաբան չընտրի ու հետո մտածի` սխալվեց:
Գոհար Սարդարյան
[:]
Հարգելի գործընկերներ,
«Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը սիրով հրավիրում է «Վաշխառությունը որպես կոռուպցիայի այլասերված դրսևորում» զեկույց-հետազոտության ներկայացում-քննարկմանը, որը տեղի կունենա հունիսի 28-ին, ժամը 13:00, «Հոդված 3» ակումբում: ( https://web.facebook.com/article3club/ )
Հարգանքներով՝
«Վելես» իրավապաշտպան ՀԿ[:en]
Dear colleagues,
«Veles» Human Rights NGO is pleased to invite you to the presentation and discussion of «Usury as Perverse Manifestation of Corruption» research report that will take place at «Article 3» club on 28th of June at 1 pm.
( https://web.facebook.com/article3club/ )
With best regards
«Veles» Human Rights NGO
[:]
[:am]
Այսօր «Նոյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի է ունեցել ասուլիս` իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, որի թեման էր՝ ինչո՞ւ են «Անալիտիկ» կայքի խմբագիր Անի Հովհաննիսյանին մեկ տարուց ավել պահում կալանքի տակ:
Ասուլիսի բանախոսներն էին՝ Անի հովհաննիսյանի պաշտպան, ՀՀ Փաստաբանների պալատի փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը, «Հելսինկյան Ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ, փաստաբան Նինա Կարապետյանցը և «Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
http://hahr.am/index.php/ARM/87-%D4%B3%D5%B8%D6%80%D5%AE%D5%A5%D6%80/2137-%D5%AB%D5%B6%D5%B9%D5%B8%D5%9E%D6%82-%D5%A5%D5%B6-%C2%AB%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AC%D5%AB%D5%BF%D5%AB%D5%AF%C2%BB-%D5%AF%D5%A1%D5%B5%D6%84%D5%AB-%D5%AD%D5%B4%D5%A2%D5%A1%D5%A3%D5%AB%D6%80-%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%B0%D5%B8%D5%BE%D5%B0%D5%A1%D5%B6%D5%B6%D5%AB%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB%D5%B6-%D5%B4%D5%A5%D5%AF-%D5%BF%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D6%81-%D5%A1%D5%BE%D5%A5%D5%AC-%D5%BA%D5%A1%D5%B0%D5%B8%D6%82%D5%B4-%D5%AF%D5%A1%D5%AC%D5%A1%D5%B6%D6%84%D5%AB-%D5%BF%D5%A1%D5%AF-%D5%BF%D5%A5%D5%BD%D5%A1%D5%B6%D5%B5%D5%B8%D6%82%D5%A9[:]
[:am]
Այսօր՝ հունիսի 20-ին, մամուլի ասուլիսի ժամանակ «Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը, անդրադառնալով Անալիտիկ լրատվականի գլխավոր խմբագիր Անի Հովհաննիսյանի գործին, հայտարարեց, թե այդ գործով իրենք սկսել են հետաքրքրվել այն բանից հետո, երբ իմացել են, որ հարցը վերաբերում է ՎՏԲ բանկին, քանի որ այդ բանկը Հայաստանում ունի արտոնյալ կարգավիճակ և եթե ինչ-որ մեկը խոսում է վերոնշյալ բանկի մասին, նրա համար որոշակի հետևանքներ են լինում. «Պետք է ասեմ, որ մինչև Անի Հովհաննիսյանի հրապարակումները, մենք մեր սեփական հետազոտությունն ենք անցկացրել և հասկացել ենք, որ կա խտրական մոտեցում այդ բանկի մասով և իրավապահները շատ հաճախ դառնում են ՎՏԲ բանկի սպասարկողները: Հայտնի է՝ Անի Հովհաննիսյանը խոսել է այն մասին, որ մեր անձնական տվյալնորն այդ բանկի միջոցով կարող են հասանելի լինել Ադրբեջանին, իսկ ահա մեր սեփական ուսումնասիրությունների արդյունքում մենք ունենք բավականին տվյալներ, որ ՎՏԲ բանկը Հայաստանում զբաղված է ռուսական կրիմինալ փողերի լվացմամբ: Սա կարող են ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին»:
Տիկին Պողոսյանն ասաց, որ Անի Հովհաննիսյանը, որպես լրագրող, չի ներվել այն բանի համար, որ համարձակություն է ունեցել խոսել ՎՏԲ բանկի մասին՝ դառնալով քավության նոխազ. «Ի զարմանս ինձ, լրատվամիջոցները չմիացան Անիին»:
Պողոսյանի խոսքերով, սա յուրատեսակ ինդիկատոր է ստուգելու համար լրատվական դաշտը և եթե հաջողություն գրանցվի, կլինի նաև շարունակություն մյուս ԶԼՄ-ների մասով:
http://analitik.am/news/view/354981?doing_wp_cron=1497970951.1229529380798339843750
[:]
Ինձ համար զարմանալի է լրատվամիջոցների լռությունը, որը կա Անի Հովհաննիսյանի գործի մասով: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը՝ նշելով, որ սա լրատվամիջոցի լռեցնելու փորձ է, և եթե այս փորձը հաջող լինի, այն կիրառվելու է նաև մյուս լրատվամիջոցների նկատմամբ. «Սա լրագրողներին ցույց տրված դեղին քարտ է: Ես չգիտեմ մեկ այլ օրինակ, որ որևէ բանկի մասին խոսող լրագրողին կալանավորեն: Սա սրիկայություն է: Սա կոնկրետ Անի Հովհաննիսյանի դեմ չէ ուղղված, սա ուղղված է մամուլի ազատութան դեմ: Ով ասաց, որ միայն Ռուսաստանի առաջ վարդեր շաղ տվողներն իրավունք ունեն հրապարակումներ անել: Սա ցինիկություն է: Այս ամենի պատճառն անպատժելիությունն է: Ամեն դեպքում բրավո Անի Հավհաննիսյանին, որ կարողացավ վախ ներշնչել Ռուսաստանի դեսպանին, ՎՏԲ բանկին, Տիգրան Ուրիխանյանին»:
Տիկին Պողոսյանի խոսքերով, հիմա լրատվամիջոցների շրջանում կա տհաճ և անհասկանալի լռություն այս գործի մասով:
Անի Հովհաննիսյանի դատապաշտպան Լիպարիտ Սիմոնյանն իր հերթին ասաց, որ դատավորը վճիռ կայացնելիս լինելու է գործի նյութերի հետ, ոչ թե՝ ԶԼՄ-ների հրապարակումների, բայց խնդիրն այն է, որ կա անտարբերություն լրատվամիջոցների կողմից. «Այս գործն առաջին հերթին վերաբերում է լրատվամիջոցի և կարծում եմ, որ այն առաջին հերթին պետք է հետաքրքրեր հենց ԶԼՄ-ներին, որովհետև ցանկացած լրատվամիջոց, որը որոշակի հրապարակումներ է անում, կարող է թիրախ դառնալ: Ամեն դեպքում դատական բոլոր նիստերը նկարահանվում են և հրապարակվում Analitik.am կայքում, և բոլոր ցանկացողները կարող են համոզվել Անի Հովհաննիսյանի անմեղության մեջ»:
Ասուլիսի բանախոսներից մյուսը՝ «Հելսինկյան Ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ, փաստաբան Նինա Կարապետյանցի համար էլ անհասկանալի են իրավապաշտպան կազմակերպությունների լռությունը. «Երբ ես դիմում էի տարբեր կազմակերպությունների, ասում, որ այս գործում իսկապես խնդիր կա և առաջարկում էի համոզվել դրանում, շատ կազմակերպություններ մերժում էին՝ ասելով, որ չեն վստահում Անի Հովհաննիսյանին: Բայց ոչ ոք չի ասում, որ պետք է սիրել Անի Հովհաննիսյանին, ուղղակի պետք է հետաքրքրվել և համոզվել, որ այստեղ իսկապես խնդիր կա, իսկ հաջորդ թիրախը կարող է լինել ցանկացածը»:
http://analitik.am/news/view/354992
[:]
Հունիսի 20-ին ժամը 13.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի ունեցավ ասուլիս` իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։
Թեման՝ «Ինչու են Անի Հովհաննիսյանին մեկ տարուց ավել պահում կալանքի տակ»:
[:]
[:am]
[:]
[:am]
«Ենթադրենք՝ մի քանի աշխատակցի աշխատանքից հեռացրեցին, դատապարտեցին և այլն, բայց չէ՞ որ դրանով հարցը չի լուծվում։ Այսինքն՝ ոչ թե հարցի դրսևորումներն է պետք լուծել, այլ խնդիրը, իսկ խնդիրը պետք է համակարգային լուծում ստանա։ Միամտություն կլինի կարծելը, որ դեպքից հետո էլ որևէ մեկը հեռախոս, թմրանյութ կամ այլ արգելված իր չի մտցնի բանտախուց։ Ես սա ավելի շատ համարում եմ շոու-ծրագիր, ասենք՝ ՔԿՀ-ի ամենստորին օղականերից են կառչում, որ ցույց տան՝ իրենք գործ են անում, բայց հայտնի ասացվածքը կա՝ ձուկը գլխից է հոտում։ Ես չեմ ասում, որ հանցագործություն կատարածները չպետք է պատժվեն, բայց դա գալիս է ընդհանուր ամենաթողությունից, որը տիրում է մեր երկրի բոլոր ոլորտներում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում շեշտեց «Վելես» իրավապաշտպան ՀԿ նախագահ Մարինա Պողոսյանը՝ անդրադառնալով ՀՔԾ օրերս տարածած այն հաղորդագրությանը, ըստ որի՝ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում բացահատվել է կաշառակերության ավելի քան 30 դրվագ, և ապացույցների հիման վրա մեղադրանք է առաջադրվել 6 անձի, այդ թվում նաև ՔԿՀ-ի անվտանգության աշխատակցի նկատմամբ։
Նշենք նաև, որ հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է՝ քննությամբ պարզվել է, որ հիշյալ ՔԿՀ-ի աշխատակից Կարեն Սարգսյանն անօրինական գործարքների մեջ է մտել դատապարտյալների, կալանավորների հետ և կաշառքի դիմաց վերջիններիս օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարել` նրանց փոխանցելով ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված` քրեակատարողական հիմնարկներում արգելված իրեր, այդ թվում՝ բջջային հեռախոսներ, ոգելից խմիչք և թմրամիջոցներ:
Տիկին Պողոսյանի գնահատմամբ՝ այս ամենը բխում է պատասխանատվության բացակայությունից։ Նրա խոսքերով՝ Հայաստանում փոխվում են միայն արդարադատության նախարարները կամ վարչության պետերը, մինչդեռ հիմնարար խնդիրները այդպես էլ մնում են օդում առկախված։
«Այս բոլոր երևույթները նմանվում է բարձրաստիճան պաշտոնյաների շքախմբի, այսինքն՝ մի ղեկավարի փոխում են մյուսով, առաջին օրերին ինչ-որ փոփոխությունների իմիտացիաներ են կատարվում, ու հետո այդպես լճանում է խնդիրը։ Օրինակ՝ Դավիթ Հարությունյանը առաջին անգամ չէ, որ արդարադատության նախարար է և շատ լավ գիտի ՔԿՀ-ներում տիրող իրավիճակը, այսինքն՝ եթե ինչ-որ լուրջ փոփոխություններ է ուզում անել, ապա դրանք կարող էր նախկինում էլ անել և իրենից հետո էլ շարունակական բնույթ պետք է դա կրեր։ Ինչ-որ մեկը պետք է պատասխանատվություն կրի ՔԿՀ-ներում տիրող վիճակի համար, և ընդհանրապես ցանկացած ոլորտում տիրող այդ «բարդակի» համար պատասխանատու են հենց առաջին դեմքերը՝ նախարարներից սկսած։ Մենք ինչքան էլ խոսենք, խնդիրների մասին բարձրաձայնենք, դա կարծես թե բամբասանքի է նմանվում, որ հա ասեցինք, դրա մասին գրվեց, մարդիկ մամուլում կարդացին և վերջացավ, բայց չէ որ դա հետևանքներ պետք է ունենա, կոնկրետ նպատակ դնեն այդ խնդիրները վերացնելու համար, կամ ասում են՝ դատավարները կաշառք են վերցնում, բայց չէ որ այդ դատավորներին էլ են իրենք նշանակում, իրենք են ընտրում, և այն, որ մեր երկրում արդարադատություն գոյություն չունի, դա նորություն չի, իսկ այն ինչ տեղի է ունենում ՔԿՀ-ներում, այդ ամբողջը պատճառահետևանքային շղթա է, համակարգային խնդիր»,- շեշտեց իրավապաշտպանը։
Մամուլում նաև այսպիսի տեղեկություններ կան, որ արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումից հետո, ՔԿՀ վարչության պետ Արթուր Օսիկյանից պահանջել են խիստ աշխատանք ՔԿՀ ոլորտը կարգավորելու, բարեփոխելու համար։ Եվ բացի դրանից՝ լուրեր են շրջանառվում նաև այն մասին, որ առաջիկայում փոփոխություններ են սպասվում ԱՆ ՔԿՀ պետերի շրջանում, մասնավորապես՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ պետ Արսեն Աֆրիկյանն առաջիկայում ազատվելու է պաշտոնից և նշանակվելու է «Աբովյան» ՔԿՀ ղեկավար, իսկ ահա «Աբովյան» ՔԿՀ-ի պետ Մանուկ Միքայելյանը ղեկավարելու է «Դատապարտյալների հիվանդանոց»-ը։ Չի բացառվում նաև, որ «Նուբարաշեն» ՔԿՀ պետ Սերոբ Հարությունյանը ևս լքի իր պաշտոնը և աշխատանքի անցնի քրեակատարողական վարչության պետի տեղակալի պաշտոնում:
«Էդ ռակիրովկաներից, շախմատ խաղալու իրանց քայլերից ժողովուրդը հոգնել է։ Եթե մեկը թերացել է իր պարտականությունների մեջ, առանց նրան պատասխանատվության ենթարկելու, մեկ ուրիշ կառույց տեղափոխելու իմաստը ո՞րն է։ Եթե կա հիվանդության վարակ, ուրեմն այդ վարակը պետք է վերացնել, իսկ մենք էդ վիրուսը վերցնում, տանում ենք ուրիշ տեղ, որ այնտեղ էլ այդ վիրուսը տարածվի, հա՞։ Սա խոսում է միայն այն բանի մասին, որ բոլորը կերակրվում են նույն տեղից և այնքան իրար հետ փոխկապակցված են, որ եթե մեկին պատասխանատվության ենթարկեն, ապա կսկսվի շղթայական ռեակցիա, բոլորն իրանց հովանավորների ու հանցագործությունների մեղսակիցների անունները կասեն, որովհետև իրենք մենակ չէ, որ այդ փողերը տնօրինում են, դրա համար էլ ոչ մեկին չեն նեղացնում ։ Ճիշտն ասած՝ այդ բարեփոխում բառն էլ ինձ նյարդայնացնում է, էս 20 տարի է մենք բարեփոխում ենք, բայց թե ինչը՝ չգիտեմ, արդյունքը չենք տեսնում այդ բարեփոխումների, եթե չասենք, որ առ այսօր մենակ հակառակն է եղել, որևէ բարձրաստիճան պաշտոնյայի չենք տեսել, որ դատապարտվի։ Հայտարարում են, որ կոռուպցիայի դեմ պայքար է, երկու հոգի ձերբակալում են ու վերջ, դրանով կոռուպցիան ավարտվե՞ց, հա՞, այսինքն՝ այնքան ձևական է այս ամեն ինչը, որ չեմ կարծում՝ որևէ արդյունք կտա։ Էդ կոռուպցիայի դեմ պայքարի մեջ ամենացածր օղակներին են բռնում, դրանք ոնց որ կոռուպցիայի մատաղի ուլ լինեն, դրանց բռնում մատաղ են անում ու համարում են, որ պայքարել են կոռուպցիայի դեմ»։
Մարինա Պողոսյանի պնդմամբ՝ այս ամենը պետք է դիտարկել զուտ որպես պայքարի իմիտացիա, ուրիշ ոչինչ։ Նա հավատացած չէ, որ սա կոռուպցիայի դեմ հայտարարված համալիր պայքարի շրջանակներում է տեղավորվում, քանզի ըստ նրա՝ արդեն իսկ պետք է պատասխանատվության ենթարկված լինեին այնպիսի բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք անմիջական ներգրավվածություն և մասնակցություն ունեն «փողերի յուրացման» հետ։ Այս համատեքստում նա ընդգծեց․
«Հիմա որ այդ ազդարարի ինստիտուտն են ուզում ներդնեն, դրանով ի՞նչն է փոխվելու, եթե ազդարարի ինստիտուտը չլիներ, ուրեմն պիտի կոռուպցիա լիներ, ազդարարի ինստիտուտով է հա որոշվում՝ կաշառք վերցնեն, թե՞ չէ։ Երբ մենք տեսնում ենք այդ միլիոնավոր դոլարների հասնող դղյակները, թանկարժեք մեքենաները ու դրան զուգահեռ մեր բնակչության ծայրահեղ աղքատությունը, խիստ բևեռացումը, ու որևէ մեկը իր թալանածը հետ չի բերում, ապա ինչ կոռուպցիայի դեմ պայքարի մասին կարող է խոսք լինել։ Այսինքն՝ այս օրենքը կարծես համաներում լինի բոլորի համար, որ մինչև էսօր կարելի էր գողանալ, վաղվանից, համենայնդեպս, առաջին մի 15 օրը չի կարելի, դրանից հետո արդեն մի բան կմտածենք։
Սա է նրանց մտածելակերպը, որ ես չեմ կարողանում հասկանալ՝ ինչի ժողովրդին թալանելը, ստրկացնելը կամ այսպիսի հանցագործությունները վաղեմության ժամկետ ունեն, թե՞ նախկինում ինչ արել եք, մարսել-գնացել եք, հիմա արդեն քիչ բան է մնացել գողանալու։ Չի կարելի թույլ տալ, որպեսզի կոռուպցիայի դեմ պայքարը դեկլարատիվ բնույթ կրի, թող նայեն Կորեայի օրինակը, Չինաստանի, Սինգապուրի կամ այլ երկրների օրինակները և կտեսնեն, թե իրականում ինչպես են վարվում կոռումպացված չինովնիկների հետ»։
Հեղինակ՝ Դիանա Դավթյան
http://www.1in.am/2160398.html
[:]
[:am]
Մեր հյուրն է Veles Ngo իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Մարինե Պողոսյանը
– Տիկին Պողոսյան, ինչո՞վ է զբաղվում Ձեր կազմակերպությունը:
– Մեր կազմակերպությունն ընդհանուր առմամբ զբաղվում է կոռուպցիայի դեմ պայքարով: Սակայն` ոչ լոզունգային և դեկլարատիվ պայքարով: Մենք ընտրել ենք թիրախային պայքարի ձևը: Քանզի կոռուպցիան, որպես երևույթ, ուրվական չէ, կոնկրետ մարդիկ են զբաղվում դրանով: Ճիշտ է, չունենք հետաքննող լրագրողներ, բայց մեր ուժերի ներածին չափով կատարում ենք հետաքննություն և արդյունքները ներկայացնում ենք հանրությանը:
Նաև մենք պայքարում ենք վաշխառության դեմ` այն դիտարկելով որպես կոռուպցիայի դրսևորում: Իսկ վաշխառությամբ և փողերի ստվերային շրջանառությամբ զբաղվում են չինովնիկներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, իրավապահ մարմինների ներկայացուցիչներ: Եվ դրանք ժողովրդից գողացված ու թալանված գումարներն են, որոնք վաշխառության միջոցով շահույթ են բերում վերջիններիս: Մեր գործունեության մյուս թիրախն էլ փողերի լվացումն է:
– Ասում եք, որ Ձեր պայքարը թիրախավորված է: Իսկ ինչպիսի՞ բացահայտումներ ունեք:
– Բավականին բացահայտումներ ենք արել, որոնք «հիմք են հանդիսացել», որպեսզի երեք տարի շարունակ ենթարկվենք տարատեսակ հետապնդումների ու ճնշումների: Բազմիցս ենք հրապարակել կոնկրետ անձերի, կոնկրետ կոռուպցիոն գործողությունների վերաբերյալ:
Իսկ ազգ–բանակ կոնցեպցիայի քննարկումների ժամանակ հայտարարեցինք, որ վիճակագրական տվյալների համաձայն մեր երկրում գրանցված է 1,72 մլն աշխատող: Այս գումարը յուրաքանչյուր ամիս կարող է վճարել մի կոռումպացված չինովնիկ, ու այլևս հարկ չի լինի այն հավաքել բնակչությունից:
– Իսկ պետական համապատասխան կառույցներն ինչպիսի՞ վերաբերմունք ունեն Ձեր բացահայտումների վերաբերյալ: Ինչպե՞ս են արձագանքում:
– Ի պատասխան, մեր հանդեպ քրեական շինծու գործեր են հարուցում: Եվ անձամբ ինձ ենթարկում ապօրինի քրեական հետապնդումների:
Որովհետև բոլոր այն մարդկանց անունները, որ հրապարակում ենք, օգտվում են իշխանության նույն կերակրամանից: Իսկ բոլորն իրար հետ կապված են, ստեղծված է բուրգ: Եթե բուրգը փլվի, բոլորը կմնան ավերակների տակ:
– Այժմ ստեղծվում է հակակոռուպցիոն հանձնաժողով, ներդրվում է նաև ազդարարի ինստիտուտը: Դրանց արդյունավետությունն ինչպե՞ս եք գնահատում:
– Որքան ես տեղյակ եմ, տարիներ ի վեր մենք ստեղծել ենք նման հանձնաժողովներ: Բայց մի բան ակնհայտ է` եթե երկրում չկան համակարգային փոփոխություններ, ոչինչ էլ չի լինի: Ի վերջո` ո՞ր կոռուպցիոներին ենք տեսել, որ պատժվի: Եթե չկա պատասխանատվություն, եթե չկա պատիժ , եթե չկա գողացվածի հետվերադարձ, ապա ինչքան հանձնաժողով ուզում ես ստեղծի և ազդարարի ինչպիսի ինստիտուտ ուզում ես հիմնի կամ էլ ապօրինի հարստացման դեմ օրենք ընդունի, ի՞նչը պետք է փոխվի:
Բանն այն է, որ մեր երկրի օրենքները վատը չեն, ուղղակի դրանք չեն գործում կամ գործում են երկակի ստանդարտներով: Այսինքն` մի խավի համար այդ օրենքն այսպես է գործում, մեկ այլ խավի համար` այլ կերպ կամ էլ ընդհանրապես չի գործում:
Եվ այստեղ գիտե՞ք, թե որն է կարևորը. կարևորն այն է, թե ո՞վ է պայքարում կոռուպցիայի դեմ: Ի վերջո ո՞նց կարող է կոռումպացված մեկը պայքարի կոռուպցիայի դեմ:
– Փաստորեն Ձեր կազմակերպությունը ևս ազդարարի գործ է անում, եթե մատնանշում եք, որ այս մարդն այս է անում, այն մարդը` այն: Բայց համապատասխան մարմինները չեն գնում նրանց հետևից: Այդ դեպքում ազդարարի ինստիտուտին և՞ս չհավատանք, որ փորձում են ներդնել մեր երկրում:
– Անշուշտ, մեր կազմակերպությունն աշխատում է փոքրաքանակ աշխատակիցներով, չեմ ասում, որ մեծ է մեր դերը կոռուպցիոն բացահայտումների մեջ: Բայց մի բան հաստատ է, որ մեր բոլոր բողոք–դիմումները` ուղղված դատախազությանը, բոլոր քրեական գործերը, որ ի վերջո հարուցվում են որևէ բարձրաստիճան պաշտոնյա–վաշխառուի դեմ, որը 3 միլիոն, 4 միլիոն դոլար է պտտեցնում, միանշանակ կարճվում են: Եվ ես ուղղակի հայտարարում եմ, որ դատախազությունը հովանավորում է այդ մարդկանց: Քանզի այդտեղ մի մարդու գումար չէ, որ պտտվում է:
Հիմա ինչպե՞ս պատասխանեմ ձեր հարցին: Միգուցե մենք վա՞տ ազդարար ենք, դրա համա՞ր են մեզ ճնշում: Միգուցե մենք օպոզիցիո՞ն ազդարար ենք. այդպես են մեզ համարում ու դրա համա՞ր են այդպես վարվում: Բայց որ պետական հովանավորչության ներքո են այդ փողերը պտտվում, հաստատ է: Իսկ դա չարիք է մեր ազգի համար. մեր ողջ ազգաբնակչությունն այսօր ունեզրկված է:
Անշուշտ ցանկանում եմ սխալված լինել իմ կարծիքի մեջ: Ցանկանում եմ, որ այդ ինստիտուտները` թե հակակոռուպցիոն հանձնաժողովը, թե ազդարարի ինստիտուտը արդյունավետ գործեն:
Միայն ուրախ կլինեմ դրա համար:
Գոհար Սարդարյան
[:]