«Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը հայտնվել է ամբաստանյալի աթոռին։ Նա մեղադրվում է ուրիշի գույքը անհատույց և շահադիտական դրդումներով յուրացնելու մեջ: Ըստ մեղադրական եզրակացության՝ նա հափշտակել է Կանադայի քաղաքացի Արփի Մերասի՝ Նալբանդյան 50 շենքում գտնվող բնակարանը եւ վաճառքից գոյացած 140.000 ԱՄՆ դոլարը:
«Գիտեք՝ սպիտակ թելերով է կարված, երբ որ մեղադրող դատախազը եւ քննիչը գրում են, որ ես ինքս այդ կնոջը դրդել եմ, որ լիազորագիր տա, ոնց կարող էի դրդել, երբ 9 ամիս բացակայել է: Երբ այդ հարցը տվեցի, ասեցին դուք հեռվից կարող եք հոգեբանորեն դրդել»,- ասաց Մարինա Պողոսյանը:
Նա հայտարարում է՝ փորձում են իրեն լռեցնել, որպեսզի չբարձրաձայնի Հայաստանում կոնկրետ անձանց կողմից փողերի լվացման փաստերի մասին, որոնք վերաբերում են Քաղավիացիայի նախկին գլխավոր վարչության պետ Երիցյանի հետ կապված մոտ 3 մլն դոլարի չափով եւ 5 մլն դոլարի չափով օֆշորային կազմակերպություններից խարդախությամբ փոխանցումներին ՀՀ նախկին դատախազ Օսիպովի ընտանիքին՝ ռուս-ադրբեջանական ՎՏԲ բանկի միջոցով:
Այսօրվա դատական նիստը շատ կարճ տեւեց: Պաշտպանի միջնորդությամբ գործն ընդհատության կարգով Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից ուղարկվեց Կենտրոնի դատարան։
«Թե բնակարանն է գտնվում Կենտրոնի տարածքում, թե գործարքն է իրականացվել Կենտրոնի դատարանում»,- ասաց պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը
Պաշտպանական կողմի պնդմամբ՝ այս գործով օրենքով սահմանված հաղորդում չի ներկայացվել։
«Գործի սարքված լինելը ապացուցվում է նրանով, որ հաղորդումը հանցագործության մասին տրվել է այն ժամանակ, երբ մարդը Հայաստանում չի եղել, չի բնակվել եւ իր անունից ստորագրել է մեկ այլ անձ, իր անվան դիմաց»,- ավելացրեց Մարինա Պողոսյանը:
Տուժողի ներկայացուցիչը դատավարության այս փուլում չցանկացավ մեկնաբանություն տալ։
Հունվարի 18-ին՝ ժամը 14:30-ին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանում քննվելու է իրավապաշտպան Մարինա Պողոսյանի դեմ սարքած քրեական գործը: Դատախազությունը կեղծ քրեական հետապնդման միջոցով տարիներ շարունակ փորձում է ճնշումներ գործադրել «Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նկատմամբ՝ ի դեմս կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանի: Հերթական շինծու գործն այս անգամ հասել է դատարան: Այս մասին ասված է վաշխառության զոհերի իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպության հաղորդագրությունում։
«Վելեսը» նշում է, որ իրենց հաջողվել է բացահայտել կոռուպցիոն և փողերի լվացման հիմնավոր կասկածներ պարունակող այնպիսի շղթաներ, որոնցում ներգրավված են դատախազության և դատական մարմինների նախկին և ներկա բարձրաստիճան պաշտոնյաներ։ Վերջիններս, իրենց մասնավոր-անձնական շահերից ելնելով, անօրինականորեն գործադրում են իրավապահ և դատաիրավական լծակները՝ ճնշելու և վախեցնելու «Վելես»-ի ղեկավար Մարինա Պողոսյանին, խոչընդոտելու նրա իրավապաշտպան գործունեությանը և իրական փաստերի ու մեղավորների բացահայտմանը։
Կազմակերպությունը խնդրում է ներկա գտնվել դատական նիստին և լուսաբանել այն՝ այդպիսով նպաստելով գործի քննության թափանցիկությանն ու օբյեկտիվությանը:
Ավելի վաղ տասնյակ կազմակերպություններ և անհատներ հանդես են եկել ի պաշտպանություն «Վելեսի»՝ կոչ անելով բոլոր միջազգային իրավապաշտպան և հակակոռուպցիոն նախագծեր իրականացնող կառույցներին աչալուրջ հետևել Մարինա Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդման արշավի ընթացքին և համապատասխան քայլեր ձեռնարկել։
Գործին հետևող Հելսինկյան ասոցիացիայի իրավապաշտպանները նույնպես հաստատում են Մարինա Պողոսյանի դեմ հարուցված քրեական գործի շինծու լինելը։
«18 января в ереванском суде общей юрисдикции административных районов Арабкир и Канакер-Зейтун состоится слушание пофальшивому уголовному делу против правозащитницы Марины Погосян. На протяжении лет прокуратура, при помощи фальшивого уголовного преследования пытается оказать давление на правозащитную организацию «Велес» в лице ее председателя Марины Погосян. На этот раз очередное фальшивое дело дошло в суд», — говорится в заявлении организации по защите прав жертв ростовщичества.
«Велес» отмечает, что им удалось раскрыть такие случаи отмывания денег, в которые вовлечены нынешние и бывшие высокопоставленные чиновники прокуратуры и судебных органов. Последние, исходя из своих частных-личных интересов, незаконно используют рычаги в правоохранительной и судебно-правовой системе с целью надавить и запугать руководителя «Велес» Марину Погосян, воспрепятствовать ее правозащитной деятельности и раскрытию истинных фактов и виновных.
Организация просит присутствовать на судебном заседании и освещать процесс, таким образом, поспособствовав прозрачности и объективности следствия.
Ранее десятки организаций ичастных лиц выступили в поддержку «Велес», призвав всех международных правозащитников и структуры, осуществляющие антикоррупционные проекты, бдительно следить за уголовным преследованием Марины Погосян и принять соответствующие меры.
Правозащитники «Хельсинкской ассоциации» также считают фальшивым уголовное дело против Погосян.
Over the years, the statement reads, Veles has managed to uncover numerous money laundering cases involving current and former high-ranking officials of the prosecutor’s office and other judiciary agencies. In light of their personal interests, these officials are now illegally using their levers in the law enforcement and the judicial system in order to pressure and intimidate Veles leader Marina Poghosyan, to prevent her human rights advocacy and the disclosure of the true facts and those responsible.
The organization urges media representatives to be present at the hearing and cover the process, in order to contribute to the transparency and objectivity of the investigation.
Earlier, dozens of local organizations and individuals expressed their support for Veles, calling on all international human rights and anti-corruption structures to closely monitor the criminal prosecution against Marina Poghosyan and take appropriate action.
Armenia’s Helsinki Association for Human Rights, which has been following the case for months, also believes that the charges brought against Poghosyan are false.
Board meeting. Very cold weather but heated discussions, preparing for tomorrow’s trial case of Marina Poghosyan who is persecuted for her work on corruption by authorities through legal prosecution. Tomorrow at 2:30, the first court hearing will take place, more info soon.[:]
Հունվարի 18-ին՝ ժամը 14:30-ին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանում քննվելու է իրավապաշտպան Մարինա Պողոսյանի դեմ սարքած քրեական գործը: Դատախազությունը կեղծ քրեական հետապնդման միջոցով տարիներ շարունակ փորձում է ճնշումներ գործադրել «Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նկատմամբ՝ ի դեմս կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանի: Հերթական շինծու գործն այս անգամ հասել է դատարան:
«Վելես» իրավապաշտպան կազմակերպությանը հաջողվել է բացահայտել կոռուպցիոն և փողերի լվացման հիմնավոր կասկածներ պարունակող այնպիսի շղթաներ, որոնցում ներգրավված են դատախազության և դատական մարմինների նախկին և ներկա բարձրաստիճան պաշտոնյաներ։ Վերջիններս, իրենց մասնավոր-անձնական շահերից ելնելով, անօրինականորեն գործադրում են իրավապահ և դատաիրավական լծակները՝ ճնշելու և վախեցնելու «Վելես»-ի ղեկավար Մարինա Պողոսյանին, խոչընդոտելու նրա իրավապաշտպան գործունեությանը և իրական փաստերի ու մեղավորների բացահայտմանը։
Խնդրում ենք ներկա գտնվել դատական նիստին և լուսաբանել այն՝ այդպիսով նպաստելով գործի քննության թափանցիկությանն ու օբյեկտիվությանը:
ՀՀ Քաղաքացիական ավիացիայի նախկին պետ, տխրահռչակ Հովհաննես Երիցյանի անունը մամուլում հայտնվում է բացառապես նրա կատարած ապօրինությունների համատեքստում: Տեսանյութը ներկայացնում է Երիցյանի հարուստ կենսագրության միայն որոշ «պատառիկներ»:
Հիշեցնենք, որ Երիցյանից տուժած մի քանի ընտանիքներ դեռևս 2014 թվականին դիմել են «Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպությանը`խնդրելով տրամադրել աջակցություն իրենց կորցրած տները հետ վերադարձնելու հարցում:
«2016-ը բավականին ծանր տարի էր»,- «Առաջին լրատվական»– ի հետ զրույցում անցնող տարին գնահատելով մարդու իրավունքների տեսանկյունից, ասաց «Վելես» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը:
Իրավապաշտպանի դիտարկմամբ՝ արիլյան պատերազմն ու հուլիսյան դեպքերը երկրում տիրող գլոբալ անարդարության արտացոլումն էին մեր հասարակության մեջ:
«Մեր բանակը, մեր ազգային անվտանգությունը անմխիթար, լացակումած վիճակում են»,- նշեց իրավապաշտպանը: «Սասնա ծռեր»- ը հանցագործներ չէին, պատահական մարդիկ չէին, նրանց կողմից ՊՊԾ գնդի գրավումն ահազանգ էր այն մասին, թե մեր երկիրն ինչ վիճակում է գտնվում, և որ այլևս այսպես շարունակել հնարավոր չէ»:
Ինչո՞ւ է իրավապաշտպանի նկատմամբ հարուցված քրեական գործը ուղարկվել Արաբկիրի դատարան
2014թ.-ից գրանցված «Վելես» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը բնակվում է Կենտրոնի տարածքում, նրա կազմակերպությունը գտնվում է Չարենցի փողոցում, սակայն Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան է ուղարկվել 17.08.2015թ.-ին հարուցված թիվ 14149815 քրեական գործը եւ այն լսվելու է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ: Ըստ Մ. Պողոսյանի, ավելի քան երեք տարի է՝ ՀՀ գլխավոր դատախազությունը փորձում է իրեն զսպաշապիկ հագցնել և լռեցնել, որպեսզի չբարձրաձայնի ՀՀ-ում կոնկրետ անձանց կողմից առանձնապես խոշոր չափերի գումարների ստվերային շրջանառության և փողերի լվացման փաստերի, ինչպես նաև այդ ամենի վերաբերյալ իրավապահ մարմինների չեզոք վերաբերմունքի մասին: Մարինա Պողոսյանը բաց նամակով դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին. «Վերանայեք Ձեր ղեկավարած ոլորտը և կոռուպցիայի դեմ պայքարը սկսեք Ձեր իսկ գերատեսչությունից: Պարոն դատախազ, հիշեցնում եմ ՀՀ Ազգային ժողովում Ձեր բոցաշունչ ելույթը և խոստումները՝ աշխատելու ի շահ պետության, քաղաքացիների, պայքարելու կոռուպցիայի դեմ և քաղաքական կամք դրսեւորելու վերաբերյալ: Արդյոք դատախազների և այլ պաշտոնատար անձանց կողմից կատարված առանձնապես խոշոր չափի գումարների ստվերային շրջանառության հետ պայքարը համահունչ չէ՞ Ձեր կամքի դրսևորմանը և արդյոք կոռուպցիայի մասին բարձրաձայնող քաղաքացու կամ իրավապաշտպանի դեմ պայքա՞րն է Ձեր առաքելությունը: ՀՀ դատախազությունը և ՀՀ քննչական կոմիտեն ոչ Ձեր, ոչ էլ Ջ. Ֆարխոյանի և նմանատիպ այլոց սեփականությունն են, և մենք Ձեր տանը տնվորի կարգավիճակում չենք, որպեսզի մեր վերաբերյալ կայացնեք կամայական որոշումներ: Չեմ խնդրում, այլ պահանջում եմ, որ Դուք և Ձեր ենթակաները լծվեք կոռուպցիայի դեմ իրական պայքարին և Ձեր ջանքն ու եռանդը ուղղեք Ձեզ ի պաշտոնե վստահված լիազորությունների իրացմանը, այլ ոչ թե պայքարի ըմբոստ քաղաքացիների դեմ՝ ակնհայտ ապօրինի, անհիմն քրեական գործեր հարուցելով»: Մինչ այս քրեական գործը դեռեւս 2014թ. մայիսի 1-ին քաղավիացիայի վարչության պետ Հովհաննես Երիցյանի՝ իրավապահներին տված հաղորդման հիման վրա հարուցվել էր թիվ 13142214 քրեական գործը: Քրեական գործի նյութերի համաձայն, որոնք բարձրաձայնվել են նաեւ նախաքննական մարմնի որոշումը վիճարկելու ժամանակ, պարոն Երիցյանը իրավապաշտպանին մեղադրել էր «ղազախական մաֆիայի անդամ» լինելու մեջ, որը «զբաղված է շորթումներ կատարելով»: «Ութ ամիս շարունակ քրեական գործի շրջանակներում իմ նկատմամբ հոգեբանական ճնշումներ գործադրելուց հետո թիվ 13142214 քրեական գործը բառիս բուն իմաստով փլվեց, սակայն դատախազության և Երևան քաղաքի քննչական բաժնի բարձր հովանու տակ գտնվող, զենքով առերեսման ներկայացող ու սուտ մատնություն կատարած անձը՝ Հովհ. Երիցյանն, իհարկե, չպատժվեց ՀՀ դատախազության այն ձևակերպմամբ, որ վերջինս չի ընկալել իր կողմից տրված հաղորդումը և ցուցմունքները»,- «Առավոտի» հետ զրույցի ժամանակ ասաց Մ.Պողոսյանը: Նկատենք, որ հաղորդում տված ու դրա բովանդակությունը չընկալած քաղավիացիայի նախկին պաշտոնյան քրեական գործի ավարտից մեկ ամիս հետո 1 մլն դոլարի հայցապահանջ ներկայացրեց Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Մ.Պողոսյանն իր եւ կազմակերպությանը թիրախավորելու գործընթացը կապում է ոչ միայն վաշխառության գործերով դատարաններ դիմելու, Հովհաննես Երիցյանի անվան հետ, այլ 2005-2009թթ. ՀՀ նախկին դատախազ Օսիպովի և նրա մերձավորների կողմից առանձնապես խոշոր չափերի գումարների շարժի բարձրաձայնման, այդ թվում՝ «օֆշորային կազմակերպություններից՝ ՀՀ դատախազության բարձրաստիճան աշխատակիցների մասնակցությամբ» ներգրավվածության հետ: Անցյալ տարի հարուցված թիվ 14149815 քրեական գործով ամբաստանվող իրավապաշտպանի նկատմամբ ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը: Նա մեղադրվում է խարդախությամբ ուրիշի գույքին տիրանալու փաստի առթիվ: Մ.Պողոսյանը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ «թիվ 14149815 քրեական գործը հարուցվել է առանց հաղորդում տվող անձի ինքնությունը պարզելու, առանց վերջինիս ներկայության և բացատրության, կարևորը՝ վերջինիս փոխարեն այլ անձի ստորագրությամբ: Այս դեպքում էլ Երևան քաղաքի քննչական կոմիտեն անմասն չի մնացել՝ քրեական գործի սարքումը և դրա հետագա կենսունակությունը պահելով իր հովանու տակ: 14 ամիս որևէ մեկը ուշադրություն չի դարձրել հանցագործության մասին հաղորդման կեղծ լինելու, ինչպես նաև չպարզված անձի կողմից ստորագրված լինելու փաստի վրա: Քրեական գործը քննվել է իբրև իմ կողմից առանց լիազորագրի ուրիշի գույքը վաճառելու փաստի վերաբերյալ: Փաստացի տվյալ գործի համար միակ էական նշանակություն ունեցող ապացույցը՝ լիազորագրերը միտումնավոր գողացվել են, թե հետաքննության ընթացքում, թե նախաքննության ընթացքում և առկա չեն եղել քրեական գործում, որը կատարվել է, իհարկե, կանխամտածված՝ իմ կողմից իբրև կատարված հանցագործության պատրանք ստեղծելու միտումով»: Իրավապաշտպանի պաշտպանությունը ստանձնել է ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը:
2016 թ. դեկտեմբերի 19-ին ԱՄՆ դեսպանատան քաղաքական գծով պատասխանատու Սոմեր Բրայերսը հանդիպեց Հյուման Ռայթս Հաուս Երևանի ներկայացուցիչների և իրավապաշտպան, «Վելես» ԻՀԿ նախագահ Մարինա Պողոսյանի հետ։ Հանդիպման մասնակիցները քննարկեցին ՀՌՀ Երևանի վերջերս նախաձեռնած համատեղ հայտարարությունը՝ ի պաշտպանություն Մարինա Պողոսյանի, որով դատապարտում են նրա նկատմամբ սպառնալիքները և հետապնդումները։ Հանդիպման ժամանակ Մ. Պողոսյանը ներկայացրեց իր դեմ բացված քրեական գործի մանրամասները։ ՀՌՀ Երևանի ներկայացուցիչներն արտահայտեցին իրենց մտահոգությունները այս գործի առնչությամբ, որի շարժառիթն, ըստ իրենց Մ. Պողոսյանի և «Վելես» ԻՀԿ-ի կոռուպցիոն դեպքեր բացահայտող գործունեությունն է։ ՀՌՀ Երևանի ներկայացուցիչները նաև կիսվեցին իրենց մտահոգություններով առ այն, որ այս հետապնդումը կարող է սահմանափակող հետևանքներ ունենալ նաև մյուս իրավապաշտպանների և նրանց դիմող՝ պաշտպանության կարիք ունեցող շահառուների վրա։ ՀՌՀ Երևանը միավորում է մարդու իրավունքների պաշտպանության տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող 8 կազմակերպություն, որոնց նպատակն է շահառուների համար ստեղծել միասնական հասանելի ծառայությունների հարթակ և դրանով հաղթահարել այն դժվարությունները, որոնց քաղաքացիները հնարավոր է առերեսվեն իրենց իրավունքների պաշտպանություն և աջակցություն ձեռք բերելիս։ ՀՌՀ Երևանը Հայաստանում գրանցվել է 2014-ին՝ նախապես 2012-ին կազմավորվելով որպես նախաձեռնություն և անդամակցելով Հյուման Ռայթս Հաուս միջազգային ցանցին։
Հայտարարություն ի աջակցություն իրավապաշտպան Մարինա Պողոսյանի
Հյուման Ռայթս Հաուս Երևանը և ներքոստորոգրյալ բոլոր կառույցներս ու անհատներս դիմում ենք Հայաստանի իրավապահ մարմիններին՝ պահանջելով դադարեցնել «Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ղեկավարի դեմ անհիմն քրեական հետապնդումը՝ պայմանավորված նրա գործունեությամբ։
Մասնավորապես «Վելես»-ին հաջողվել է բացահայտել կոռուպցիոն և փողերի լվացման հիմնավոր կասկածներ պարունակող այնպիսի շղթաներ, որոնցում ներգրավված են դատախազության և դատական մարմինների նախկին և ներկա բարձրաստիճան պաշտոնյաներ։ Վերջիններս, իրենց մանսավոր-անձնական շահերից ելնելով, անօրինականորեն գործադրում են իրավապահ և դատաիրավական լծակները՝ ճնշելու և վախեցնելու «Վելես»-ի ղեկավար Մարինա Պողոսյանին, խոչընդոտելու նրա իրավապաշտպան գործունեությանը և իրական փաստերի ու մեղավորների բացահայտմանը։
Արդեն երեք տարի շարունակվող տարբեր տեսակի ճնշումներն ու սպառնալիքները ուղեկցվում են նաև անհիմն քրեական հետապնդումներով։ Ընդ որում, Մարինա Պողոսյանի հանդեպ քրեական հետապնդման քայլերը ժամանակագրորեն հաջորդում են «Վելես»-ի կողմից՝ կոռուպցիայի, ստվերային տնտեսության, խարդախության, վաշխառության և փողերի լվացման փաստերի բացահայտմանն ուղղված ամեն մի նոր ձեռնարկի՝ լրացուցիչ հիմնավորելով նրա հանդեպ հետապնդումը։
«Վելես» ԻՀԿ-ն աջակցում է դատաիրավական համակարգում առկա իրավախախտումներից տուժած անձանց, ներկայացնում նրանց շահերը և իրավունքների վերականգնման ուղղությամբ քայլեր ձեռնարկում։ Այսպիսի գործունեության խոչընդոտները չեզոքացնելու և նրա ղեկավար Մարինա Պողոսյանի իրավապաշտպան գործունեությանը աջակցելու նպատակով ներքոստորագրյալներս հայտարարում ենք, որ ուշադիր հետևելու ենք ընթացող գործին և դիմելու հնարավոր բոլոր իրավական և իրավապաշտպան միջոցներին։
Ներքոստորոգրյալ բոլոր կառույցներս ու անհատներս կարևորում ենք, որպեսզի Հայաստանում որևէ իրավապաշտպանի հանդեպ շինծու քրեական հետապնդումը չդառնա հերթական հակաիրավապաշտպան գործիք։
Կոչ ենք անում նաև բոլոր միջազգային իրավապաշտպան և հակակոռուպցիոն նախագծեր իրականացնող կառույցներին աչալուրջ հետևել Մարինա Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդման արշավի ընթացքին և համապատասխան քայլեր ձեռնարկել։
1. «Հյուման Ռայթս Հաուս Երևան» իրավապաշտպան կազմակերպությունների միավորման անդամներ
– Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
– Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ
– Իրավունքի գերակայություն
– Կանանց ռեսուրսային կենտրոն
– Հանրային տեղեկատվություն եւ գիտելիքի կարիք (ՓԻՆՔ Արմենիա)
– Հելսինկյան ասոցիացիա
– Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Օրենքը լավ է այն երկրում, որտեղ կիրառելի է: Օրենք ընդունելը չպետք է լինի ինքնանպատակ՝ միայն ավելի զարգացած, եվրոպական երկրներին նմանվելու համար: «Առաջին լրատվական»– ի հետ զրույցում այս մասին ասաց «Վելես» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մարինա Պողսյանը՝ անդրադառնալով Ազգային ժողովի կողմից ապօրինի հարստացումը քրեականացնող օրինագծի ընդունմանը:
«Ապօրինի հարստացման օրենքի թիրախ են հանդիսանալու և հանցակազմի սուբյեկտ են դիտարկվելու բարձրաստիճան պաշտոնյաները և նրանց հետ փոխկապակցված անձինք: Արդյո՞ք տարիների ընթացքում մենք տեսել ենք, որ որևէ պաշտոնատար անձ որևէ բանի համար պատասխանատվություն կրի: Մեր երկրում առավելագույնը խոսում են և տեղափոխում են այլ աշխատանքի կամ ռեզերվ»,- նշեց Մ. Պողոսյանը:
Նրա դիտարկմամբ՝ օրենքները լավ են օրենքների գերակայության երկրում: Նա խոսքով՝ մեր երկրում չկա օրենք, որ քաղաքացիներին պետք է ծեծել կամ ճնշել, բայց առանց օրենքի կիրառվում է: Իսկ այլ պարագայում, երբ պետք է կիրառել օրենքը, հաճախ այն չի կիրառվում:
Մարինա Պողոսյանը մտավախություն հայտնեց, որ ապօրինի հարստացման մասին օրենքը կարող է դառնալ բամբասանքի աղբյուր: «Ես մտավախություն ունեմ, որ այս օրենքն ընդունեն ձևական, ինչպես որ մի դատավոր վերջերս 1000 դոլար կաշառք վերցրեց ու նրան բռնեցին երևի թե նրա համար, որ քիչ էր վերցրել, երևի «պլանկան» իջեցրել էր»:
Մ. Պողոսյանի կարծիքով՝ առանց այս օրենքի էլ կոռուպցիայի դեմ պայքարի իրավական գործիքակազմ կար. «Մեր օրենքում արդյո՞ք չկան կոռուպցիայի կամ կաշառակերության համար պատժելու մեխանիզմները: Կամք է պետք որպեսզի օրենքը գործի»:
Մարիա Պողոսյանի դիտարկմամբ՝ կոռուպցիայի ամենամեծ դրսևորումը անգրագիտությունն է իրավապահ համակարգում: