Author: Veles Human Rights NGO

Բաց նամակ  ՀՀ Գլխավոր դատախազին

 

Veles-for-Blank

Պարոն Դավթյան,

Որպես  ՀՀ քաղաքացի   և որպես  իրավապաշտպան պահանջում եմ  վերջ տալ  ճնշումներին  իմ  նկատմամբ, որոնք   ավելի քան  երեք տարի է  արտահայտվում են շինծու քրեական  գործերի հարուցմամբ  իմ  անձի  վերաբերյալ: Փաստացի , ավելի քան  երեք  տարի է ՀՀ  դատախազությունը փորձում է  ինձ  զսպաշապիկ  հագցնել  և  լռեցնել , որպեսզի չբարձրաձայնեմ ՀՀ-ում  կոնկրետ անձանց  կողմից  առանձնապես  խոշոր չափերի  գումարների  ստվերային  շրջանառության  և  փողերի  լվացման  փաստերի,    ինչպես  նաև  այդ  ամենի  վերաբերյալ  իրավապահ  մարմինների  լոյալ  վերաբերմունքի  մասին:

13.02.2014թ գրանցել եմ  իմ  կողմից  ղեկավարող   ՛՛Վելես՛՛ Իրավապաշտպան  ՀԿ, որի  գործունեության  նպատակն է հանդիսացել  կոռուպցիայի դեմ պայքարը  կոնկրետ  դեպքերով և դեմքերով  ինչը և  ցնցումների մեջ է գցել  ՀՀ դատախազությանը, քանի որ  մեր  հետաքննած  բոլոր  դեպքերում  ՀՀ դատախազության  աշխատակիցներ  ևս   անմիջական  մասնակցություն են  ունեցել  ենթադրյալ  հանցագործություններին:

2014թ. փետրվար – ապրիլ  ամիսներին  մեր  կազմակերպությանը  դիմած  մի շարք  քաղաքացիներ  ՀՀ քննչական  կոմիտեի  տարբեր  ստորաբաժանումներում  հաղորդումներ են  տվել ՀՀ քաղավիացիայի   վարչությւան  նախկին  պետ  Հովաննես  Պավելի  Երիցյանի  և  նրա  խմբավորման կողմից  առանձնապես  խոշոր  չափերի  գումարների  շրջանառության  վերաբերյալ:

2014թ. մայիսի  1-ին  նույն  Հ. Երիցյանի տված հաղորդման հիման վրա  հարուցվել է թիվ 13142214 քրեական գործ  իմ  վերաբերյալ, որ իբրև լինելով  ՛՛ղազախական  մաֆիայի ՛՛  անդամ զբաղված եմ շորթումներ  կատարելով: Ութ  ամիս շարունակ  քրեական  գործի  շրջանակներում իմ նկատմամբ  հոգեբանական  ճնշումներ  գործադրելուց  հետո  թիվ 13142214 քրեական գործը   բառիս  բուն իմաստով  փլվեց, սակայն դատախազության  և  Երևան քաղաքի քննչական  բաժնի  բարձր  հովանու  տակ  գտնվող ՝ զենքով  առերեսման ներկայացող  ու սուտ  մատնություն կատարած  անձ  Հ. Երիցյանը իհարկե  չպատժվեց  ՀՀ դատախազության  այն ձևակերպմամբ որ  վերջինս  չի  ընկալել  իր  կողմից  տրված   հաղորդումը  և ցուցմունքները:Սակայն  Նույն Հ. Երիցյանը քրեական գործի  ավարտից  մեկ  ամիս   անց  1մլն. դոլարի  հայց է  ներկայացնում  Կենտրոնի դատարան: Այս  դեպքում  վերջինիս  մոտ  ընկալման  խնդիրները ժամանակավոր  վերանում են:

Մեր  կազմակերպությունը չընկճվելով դատախազության նման վարվելակերպից շարունակում է  պայքարել  կոռուպցիայի  դեմ  թիրախային  և  փաստացի, այլ  ոչ թե  գլոբալ  և  անանուն, թղթի  վրա  ինչպես  ՀՀ  դատախազությունը,  շարունակում է  կոռուպցիոն  դեպքերի վերհանումը և  բարձրաձայնել էր 2005-2009թթ. ՀՀ նախկին  դատախազ Օսիպովի և նրա  մերձավորների   կողմից  առանձնապես  խոշոր  չափերի գումարների  շարժը, այդ  թվում  օֆշորային  կազմակերպություններից՝ ի դեպ ՀՀ դատախազության  բարձրաստիճան  աշխատակիցների  մասնակցությամբ: Այս  ամենը  բարձրաձայնելուն  զուգահեռ  ՀՀ դատախազությունը լծվեց իմ վերաբերյալ  մեկ  այլ  քրեական գործ  սարքելու  գործընթացին:  17.08.2015թ. հարուցվեց 14149815 քրեական գործը իբրև իմ կողմից խարդախությամբ ուրիշի  գույքին  տիրանալու փաստի առթիվ:  Ի դեպ այս հերթական  դեպքում  թիվ  14149815 քրեական  գործը  հարուցվել է  առանց  հաղորդում տվող  անձի  ինքնությունը  պարզելու, առանց  վերջինիս  ներկայության և բացատրության,  կարևորը ՝վերջինիս փոխարեն  այլ  անձի  ստորագրությամբ:  Այս դեպքում էլ Երևան քաղաքի քննչական  կոմիտեն  անմասն  չի  մնացել ՝ քրեական գործի  սարքումը  և  դրա  հետագա  կենսունակությունը պահելով  իր հովանու տակ:

Թիվ 14149815  քրեական գործը  քննվել է  ավելի քան 14 ամիս  և  որևէ  մեկը   ուշադրություն  չի դարձրել   հանցագործության  մասին  հաղորդման  կեղծ  լինելու, ինչպես   նաև  չպարզված անձի  կողմից  ստորագրված  լինելու  փաստի վրա: Քրեական գործը  քննվել է  իբրև իմ կողմից  առանց  լիազորագրի  ուրիշի  գույքը  վաճառելու   փաստի  վերաբերյալ: Փաստացի տվյալ  գործի  համար  միակ էական  նշանակություն  ունեցող  ապացույցը՝  լիազորագրերը միտումնավոր  գողացվել են  թե  հետաքննության  ընթացքում, թե  նախաքննության  ընթացքում և առկա  չեն եղել  քրեական գործում, որը  կատարվել է  իհարկե կանխամտախված՝  իմ կողմից  իբրև  կատարված  հանցագործության  պատրանք  ստեղծելու  միտումով:

Ավելի  քան 30 դիմում բողոքներս  ստացել են  նույն  ոչինչ  չարտահայտող  պատասխաններ: Նույնիսկ   մեր կազմակերպության կողմից Ձեզ ուղղված հաղորդումը, որ   Երևանի   կենտրոնում  հողատարածքներ են օտարվել  օտարերկրյա  քաղաքացիների    Ձեզ  անհաղորդ  թողեց, առանց  ընկալելու որ  մեր  մի բուռ հողը  չի կարող  օտարվել  այլ երկրի քաղաքացիներին: Արդյոք սա է  Ձեր պետական մոտեցումը  հանրային սեփականության  նկատմամբ:  ՛՛Դեռևս վերջին՛՛  քրեական գործը դատախազության համար  ծառայել է որպես  գործիք  ցանկացած պահին  ինձ  լռեցնելու, քանի որ  թէ  հողերի օտարման, թէ  փողերի լվացման  գործընթացը  կատարվել է պաշտոնատար անձանց կողմից:  Տեսնելով  որ   2016թ. հուլիսին փաստաթղթերով եմ բարձրաձայնում ռուս –ադրբեջանական  ՛՛ՎՏԲ՛՛ բանկի  միջոցով  նախկին դատախազ Օսիպովի ընտանիքի  և այլ պաշտոնատար  անձանց    կողմից  կատարված  հանցագործությունները, կոռուպցիայի դեմ պայքարի  շրջանակներում ՀՀ դատախազությունը  որոշեց  ինձ  մեղադրանք  առաջադրել ուրիշի  գույքի  յուրացման  անհիմն  փաստով: Հատկանշական է  որ  իմ  վերաբերյալ  հարուցվող  քրեական գործերի   ընթացքում հաղորդում տվող  անձիք չխախտելով  ավանդույթը  փախչում են  առերես հարցաքննություներից, քրեական գործի  նյութերից  կորում են իմ անմեղությունը և  քրեական գործի  սարքած լինելը   ապացուցող   փաստաթղթեր, իմ  վերաբերյալ  տարածվում են  ինձ նշավակող  տեղեկություններ:

Փաստացի  իրավապահ  համակարգը  զբաղված է մարդու  իրավունքների  լայնածավալ ոտնահարմամբ ի շահ կոռումպացված ռեժիմի:Եթե բոլոր  խախտումները թվարկեմ ապա բաց նամակս կվերածվի հայկական սերիալի: Ապրիորի քննիչնեի և դատախազների  անպատժելիությունը հանգեցնում է ցինիկության՝ խախտվում է նույնիսկ   քրեական  գործերի քննության  ընդատության  սկզբունքը, փաստացի  Երևան  քաղաքի քննչական  բաժնի պետ Ջ. Ֆարխոյանը դատախազության  հովանու ներքո  կամայական է  որոշում  թե  քննչական որ  ստորաբաժանումում  պետք է  քննվի այս կամ այն քրեական գործը, մերկապարանոց  չլինելու  համար  ասեմ որ  ,,վերջին,, քրեական գործով ես՝ Կենտրոնի  բնակիչ Մ.Պողոսյանս  իբրև  առանց  լիազորագրի  վաճառել եմ Կենտրոնում  գտնվող   բնակարան,  Կենտրոնում  գտնվող  նոտարում  վավերացնելով  գործարքը, սակայն  Ջ. Ֆարխոյանը  կամայականորեն  որոշում է  որ գործը  պետք է  քննվի  Արաբկիրի  տարածքում: Սա իհարկե  ունի  մեզ  հայտնի իր  բացատրությունը: Գործ սարքող  և  նախաքննության  ընթացքում կոպիտ քրեադատավարական խախտումներ թույլ տված քննիչը փոխանակ  կարգապահական տույժ ստանալու  դառնում է  դատախազ:

Վերանայեք Ձեր ղեկավարած ոլորտը և կոռուպցիայի դեմ պայքարը սկսեք  Ձեր իսկ գերատեսչությունից:

Պարոն դատախազ հիշեցնում եմ  ՀՀ Ազգային ժողովում  Ձեր բոցաշունչ  ելույթը  և  խոստումները  աշխատելու  ի շահ  պետության, քաղաքացիների, պայքարելու կոռուպցիայի դեմ և քաղաքական  կամք  դրսեվորելու վերաբերյալ: Արդյոք դատախազների և այլ  պաշտոնատար անձանց  կողմից  կատարված առանձնապես  խոշոր  չափի  գումարների ստվերային շրջանառության հետ պայքարը   համահունչ  չէ Ձեր  կամքի դրսևորմանը և արդյոք  կոռուպցիայի մասին  բարձրաձայնող  քաղաքացու  կամ  իրավապաշտպանի   դեմ պայքարն է  Ձեր  առաքելությունը:

ՀՀ դատախազությունը և ՀՀ քննչական կոմիտեն ոչ Ձեր, ոչ էլ Ջ. Ֆարխոյանի և նմանատիպ այլոց սեփականությունն են  և մենք Ձեր  տանը  տնվորի կարգավիճակում չենք  որպեսզի մեր վերաբերյալ  կայացնեք  կամայական  որոշումներ.

չեմ  խնդրում  այլ պահանջում եմ որ   դուք  և  Ձեր  ենթակաները  լծվեք   կոռուպցիայի դեմ  իրական պայքարին և Ձեր  ջանքն  ու եռանդը ուղեք  Ձեզ ի պաշտոնե  վստահված  լիազորությունների  իրացմանը  այլ ոչ թե  պայքարի  ըմբոստ  քաղաքացիների   դեմ ակնհայտ ապօրինի անհիմն  քրեական գործեր  հարուցելով: Այս  ամենը  ընկալում ենք  պետական դավաճանություն, քանի որ  այս նկրտումները  միտված են  ՀՀ-ն միջազգային  վարկանիշի իջեցմանը: Միևնույն  ժամանակ տեղեկացնում ենք  որ  այժմ 2016թվականն է  այլ   ոչ 1937 թվականը  և  Ստալինյան ռեժիմը վերապրել է  ինքն իրեն:

«Վելես» Իրավապաշտպան ՀԿ

նախագահ՝  Մ. Պողոսյան

 

Խնդրում ենք, որ այս մարդուն վերցնեն աչքի տակ և չհովանավորեն մեր դատավորները. ցուցարար (տեսանյութ) Operativ.am

timthumb

Այսօր՝ նոյեմբերի 24-ին, մինչ ընթանում էր կառավարության նիստը, կառավարության շենքի դիմաց մի խումբ քաղաքացիներ էին հավաքվել: Նրանք իրենց բողոքի ձայնն էին բարձրացրել՝ պահանջելով իրենց խնդիրներին արագ լուծում տալ:

Վաշխառու Տիգրան Մարտիրոսյանի գործողություններից տուժած քաղաքացիներն իրենց բողոքի ձայնն էին բարձրացրել և պահնջում էին, որ իրենց հարցին լուծում տրվի:

«Տիգրան Վրեժի Մարտիրոսյանը, ով 2008 թվականից տոկոսով գումար է տրամադրում, իր վերաբերյալ դատալեքսում բազմաթիվ գործեր կան գումարի բռնագանձման վերաբերյալ, ոչ մի անգամ չի պատժվել»,- պնդեց քաղաքացին

Operativ.am-ի թղթակցի այն հարցին, թե որն է այս պահին նրանց պահանջը, քաղաքացին պատասխանեց. «Չաջակցեն վաշխառուներին, պատժեն, թող իմանան, որ օրենք գոյություն ունի, և չի կարելի մարդկանց տներից դուրս հանել»:

Սկզբնաղբյուրը` http://operativ.am/?p=202245&l=am

 

Պաշտոնյան վաշխառությամբ է զբաղվել. 1000-ական դրամներ հավաքելու կարիք չկա Armtimes.com[:en]Պաշտոնյան վաշխառությամբ է զբաղվել. 1000-ական դրամներ հավաքելու կարիք չկա

 

97507

«Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հայտարարություն է տարածել, ըստ որի, պատրաստ են կառավարությանը ներկայացնել բարձրաստիճան այն պաշտոնյաների մասնակցությամբ հարուցված քրեական գործերը, որտեղ ապացուցված է, որ նրանք զբաղվել են վաշխառությամբ եւ փողերի լվացմամբ:

Կազմակերպության ղեկավար Մարինա Պողոսյանը Armtimes.com-ի հետ զրույցում ասաց, որ իրենք ծանոթանալով Կառավարության ներկայացրած նախագծին, որով նախատեսվում է 1000-ական դրամ հատկացնել հիմնադրամին, որը կոչված է լինելու ապահովել մարտական գործողությունների ընթացքում զոհված կամ վիրավորում ստացած զինծառայողների ընտանիքների կարիքները, եւ առաջարկներ ունեն, թե ինչպես կարելի է հավաքել նախատեսված գումարն առանց քաղաքացիների աշխատավարձերից պարտադիր պահումների:

«Մենք անդրադառնում ենք ոչ թե նրան, որ հարեւանը հարեւանին 50 հազար դրամ տոկոսով փող է տվել, այլ հիմնականում դրանք խմբեր են, որոնք տուժել են պաշտոնատար անձանցից: Վաշխառությունը մենք դիտարկում ենք որպես խարդախության եւ փողերի լվացման միջոց: Պաշտոնատար անձինք, որ այդ գումարներն ունեցել են՝ 1 միլիոն 500 հազար դոլար եւ այլն, պարզ է, որ նման աշխատավարձ նրանք չէին կարող ստանալ մեր պետությունում: Փաստացի մենք այսօր բացահայտել ենք այն բոլոր դեպքերը, երբ մարդիկ վաշխառության միջոցով փորձել են միանգամից երկու նապաստակ սպանել»,- ասաց մեր զրուցակիցը նշելով, որ այս դեպքում պաշտոնյաները ստացել են ե՛ւ եկամուտ, ե՛ւ տիրացել են այլ անձանց գույքին:

«Գումարը, երբ միջնորդնի միջոցով դառնում է գույք, այդ գումարը մաքրվում է, լվացվում է: Հետո նրանք ունենում են, օրինակ՝ 10 հատ գույք, որի մի մասն իր անունով է ձեւակերպել, մի մասը՝ զոքանչի, մի մասը այլ բարեկամի անունով, բայց ըստ էության, դրանք կոռուպցիոն ճանապարհներով ձեռք բերված գումարներ են, որոնք վաշխառության միջոցով վերածել են գույքի, որոնք հետագայում կարող են գումար դառնալ»,- նշեց նա:

Իրավապաշտպան հասարակական կազմակերպության ղեկավարը բերում է Քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Երիցյանի օրինակը: «Մենք ունենք նմանատիպ շատ դեպքեր, եթե հնարավորություն լինի մենք ամեն ամիս կարող ենք հասարակությանը զերծ պահել այդ 1000-ական դրամը մուծելուց: Համենայնդեպս, մի քանի ամսի հաստատ կկարողանանք»,- նկատեց հկ-ի ղեկավարը:

Հովհաննես Երիցյանը, օրինակ՝ մի դեպքով 900 հազար դոլար գումար է տոկոսով տվել եւ չի մտածել, որ վաշխառություն է անում եւ այդ գումարի պահանջով դատարան է մտել: Այսինքն՝ ինքն ապացուցել է, որ այդ գումարը տոկոսով է տվել, սակայն պնդել է, որ 2 տոկոս տոկոսադրույքով է տվել, որը ՀՀ օրենսդրությամբ չի համարվում վաշխառություն: «Բայց մենք այստեղ ավելի սարսափելի հանցագործություն ենք տեսնում: Մարդը 2 տարի աշխատել է Քաղավիացիայի վարչության պետ, որտեղի՞ց այդքան գումար նրան: 900 հազար դոլար տվել է եւ 1 միլիոն 498 հազար դոլար միայն տոկոս է ստացել, 10 տարի շարունակ ինքն ամեն ամիս 18 հազար դոլար տոկոս է ստացել»,- նկատեց Մարինա Պողոսյանը՝ շեշտելով, որ եթե տվյալ պաշտոնյան հարկեր վճարեր, ապա գոնե որոշակի խնդիրներ պետությունը կկարողանար լուծել աղքատության եւ այլնի ուղղությամբ:

Հեղինակ՝ Տիրայր Մուրադյան

Սկզբնաղբյուրը`http://armtimes.com/hy/article/97507

 

[:am] Բողոքի ցույց Կառավարության շենքի դիմաց 24.11.2016թ.[:ru]Акция протеста перед зданием Правительства 24.11.2016г.[:en]An action of protest in front of the government building on November 24, 2016[:]

[:am]

՛՛Վելես՛՛ իրավապաշտպան ՀԿ նոյեմբերի 24-ին ժամը 11:00 Կառավարության շենքի դիմաց կազմակերպել է բողոքի ցույց վաշխառությունից և խարդախությունից տուժած քաղաքացիների հետ:

7 6 5 4 1 2 3

Խնդրում ենք, որ այս մարդուն վերցնեն աչքի տակ և չհովանավորեն մեր դատավորները. ցուցարար (տեսանյութ)

 [:ru]Правозащитная  общественная  организация  ”Велес”  24 ноября   в  11:00  организовала  акцию протеста  перед  зданием  Правительства  с  гражданами  пострадавшими  от  ростовщичества  и мошенничества.

1 2 3 4 5 6 7

 Խնդրում ենք, որ այս մարդուն վերցնեն աչքի տակ և չհովանավորեն մեր դատավորները. ցուցարար (տեսանյութ)

 [:en]

On November 24, 11:00, “Veles” human rights NGO organized an action of protest in front of the government building in involvement with citizens  suffered from usury and fraud.

7 6 5 4 1 2 3

Խնդրում ենք, որ այս մարդուն վերցնեն աչքի տակ և չհովանավորեն մեր դատավորները. ցուցարար (տեսանյութ)

[:]

Վաշխառության համար դատապարտվածը փորձում է գումար բռնագանձել դատարանով 1in.am

 

c84b0f689671164b3651b7ee40a4c8b68469f43770609a5b2apimgpsh_fullsize_distr

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի առջև հավաքված քաղաքացիները պնդում են, որ իրենք բոլորը տուժել են Տիգրան Մարտիրոսյանի վաշխառուական գործունեությունից: Վերջինս դատապարտվել է վաշխառության համար, սակայն համաներմամբ ազատվել է պատժի կրումից: Ներկայումս էլ փորձում է դատարանի միջոցով գումար բռնագանձել:

Անահիտ Կարապետյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ 2009 թվականին իր ընտանիքին շտապ գումար էր անհրաժեշտ, և քանի որ բանկերը մերժել էին վարկ տրամադրել, վերջին հույսը մնացել էին տոկոսով փող տվող անհատները:

«Հեռուստացույցի վազող տողով հայտարարություն տեսանք, որ տոկոսով փող տվող մարդ կա: Զանգեցինք, ծանոթացանք Վահեի հետ: Նա միջնորդն էր, փող տվողը Տիգրանն էր: Մեզ 10 հազար դոլար էր պետք, բայց քանի որ իրենք առաջին երկու ամսվա տոկոսը միանգամից են պահում, և Վահեն էլ միջնորդավճար պիտի վերցներ, 13 հազար վերցրինք: Ամսական 5% տոկոսադրույքով տվեց: Գրավի պայմանագիր կնքեցինք, տունս գրավ դրեցի: Ստորագրելուց հետո միայն տեսա, որ 6.800.000 է դրված, ինչը էն ժամանակվա կուրսով մոտ 18 հազար դոլար էր անում: Տիգրանին ասացի, ինքն էլ ինձ հանգստացրեց, ասեց՝ հո չե՞մ խաբելու ձեզ, դու ինչքան վերցրել ես, էդքանն էլ կտաս: Ես հավատացի իրեն»,- պատմում է Անահիտը:

Նշենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ամսական 4%-ը գերազանցող տոկոսադրույքով գումար տալը համարվում է վաշխառություն և քրեորեն պատժելի է:

Անահիտ Կարապետյանի խոսքով՝ մինչև 2011թ. հոկտեմբեր ամիսը Տիգրան Մարտիրոսյանին վճարել են 17.900 ԱՄՆ դոլար, սակայն երբեք ստացականներ չեն վերցրել վճարված գումարի դիմաց: 2012 թվականին Տիգրան Մարտիրոսյանը դիմել է դատարան՝ պարտքով տված գումարը բռնագանձելու պահանջով: «Մեզ վստահեցրեց, թե դա ձևական է, ասաց, որ նույնիսկ կարող ենք չգնալ դատերին: Հետո մեզ 3 օր ժամանակ տվեց գումարը վերադարձնելու համար, սակայն 4-րդ օրը զանգեց, ասաց, որ ևս մեկ տարի կսպասեմ: Ես շատ զարմացա, որ ինքն այդքան բարիացել է: Բայց մի քանի օր անց զանգեց ու ասաց, թե իր դեմ գործ են հարուցել, ու խնդրեց, որ ես իրեն վնասող ցուցմունք չտամ, չասեմ, որ փողը մեզ տոկոսով է տվել»,- հիշում է Անահիտը:

Հարուցված քրեական գործի շրջանակներում Անահիտ Կարապետյանն իր նախնական ցուցմունքներում թաքցրել է, որ գումարը տոկոսով են վերցրել, սակայն ավելի ուշ փոխել է ցուցմունքը: «Ես սկզբում իր խնդրանքը կատարեցի, բայց հետո հասկացա, որ ինքը վաղ թե ուշ կխլի մեր բնակարանը, ու փոխեցի ցուցմունքս: Ինձ տուժող ճանաչեցին ու Տիգրանին դատապարտեցին վաշխառության համար»:

Սույն գործով քաղաքացիական և քրեական դատարաններում երկու միմյանց հակասող որոշումներ է կայացվել: Տիգրան Մարտիրոսյանին հաջողվել է քաղաքացիական գործով գումարի բռնագանձման դատական որոշում ստանալ, սակայն քրեական գործով ապացուցվել է, որ նա իրականում 6.800.000 չի տվել, և որ Անահիտ Կարապետյանը նրան ավելի է վճարել, քան վերցրել է: Դատարանում Տիգրան Մարտիրոսյանը Անահիտ Կարապետյանին վերադարձրել է հավելյալ գանձած գումարը:

Անահիտ Կարապետյանի շահերը ներկայացնող փաստաբան Տիգրան Մուրադյանը մեզ հետ զրույցում նշեց, որ քաղաքացիական դատարանները, փաստորեն, քրեական գործով ապացուցված հանգամանքները հաշվի չեն առնում: «Եթե կա օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, որն ապացուցում է, որ Տիգրան Մարտիրոսյանը վաղուց ստացել է իր տված գումարը, նույնիսկ ավելին է ստացել, քան տվել է, և դատարանում ստիպված է եղել վերադարձնել այդ տարբերությունը, այժմ ինչպե՞ս կարող է քաղաքացիական դատարանն անտեսել դա»,- նշում է փաստաբանը:

Անահիտ Կարապետյանը դիմել է Վճռաբեկ դատարան՝ նոր ի հայտ եկած հանգամանքներով գործի վերանայման պահանջով: Այդ հանգամանքը քրեական գործով վաշխառության փաստի հաստատումն է: Անահիտի տան վրա արգելանք է դրված, ինչի շնորհիվ Տիգրան Մարտիրոսյանին չի հաջողվում գումարի բռնագանձման պահանջով աճուրդի հանել և վաճառել նրա տունը: Վերջինս Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանին միջնորդություն էր ներկայացրել արգելանքը վերացնելու մասին: Միջնորդությունը մերժվել էր դատավոր Սիմիզար Հովսեփյանի կողմից:

Անահիտ Կարապետյանը, այնուամենայնիվ, դատավորին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել: «Դատավորի կողմնակալությունը հօգուտ Տիգրան Մարտիրոսյանի ակնհայտ է: Մենք հայցի հիմքն ու առարկան փոփոխելու մասին դիմում ենք ներկայացրել, որի մասին դատավորը պետք է որոշում կայացներ եռօրյա ժամկետում: Այդ ժամկետը խախտվել է, բացի այդ՝ դատավորը հայտարարեց, որ այդ դիմումի ընդունման հարցը պետք է քննարկի կողմի, այսինքն՝ Տիգրան Մարտիրոսյանի հետ: Սա պարզապես արգելված է Քաղաքացիական դատավարության օրենսգրքով»,- ասում է փաստաբանը:

Ի դեպ, նախորդ դատական նիստին Տիգրան Մարտիրոսյանը թեև դատարանի շենքում էր, սակայն տեսնելով լրագրողներին՝ չմասնակցեց դատական նիստին: Մեզ հաջողվեց մի քանի հարց ուղղել նրան: Մարտիրոսյանը նախ՝ իր դեմ բողոքի ցույց անող քաղաքացիներին մեղադրեց խարդախության մեջ՝ նշելով, որ նրանց ուղղորդում է դատախազության նախկին աշխատակից Վարդան Մուրադյանը:

Հարցին՝ որտեղի՞ց իրեն այդ գումարները, որ պարտքով է տվել տարբեր ընտանիքների, պատասխանեց. «Ես գույք եմ ունեցել, դա եմ վաճառել: Սա օրինական եկամուտ է»: Թեև իր դեմ կա օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, Տիգրան Մարտիրոսյանն իրեն մեղավոր չի ճանաչում վաշխառության մեջ. «Անարդար վճիռներ են եղել, որպեսզի հետ չտան գումարները»:

Անահիտ Կարապետյանը մեզ տրամադրել է ձայնագրություններ իր և Տ. Մարտիրոսյանի հեռախոսազրույցից, որի ընթացքում քննարկվում է տոկոսով տրված գումարը: Տիգրան Մարտիրոսյանը հեռախոսազրույցի ընթացքում Անահիտ Կարապետյանին խորհուրդ է տալիս «տոկոս» բառը քիչ գործածել՝ նշելով, որ գուցե իրենց լսող կա:

Մանրամասները՝ ձայնագրությունում:

15182512_10209814285826859_1034905684_o 15211715_10209814286146867_288489071_n

Հեղինակ՝ Արման Ղարիբյան

Սկզբնաղբյուրը`http://www.1in.am/2051335.html

 

Ոչ վաշխառությանը

81

՛՛Վելես՛՛ իրավապաշտպան ՀԿ նոյեմբերի 24-ին ժամը 11:00 Կառավարության շենքի մոտ կազմակերպում է բողոքի ցույց վաշխառությունից և խարդախությունից տուժած քաղաքացիների հետ:

Սա մի կծիկ է, որտեղ բոլորը մի լափամանից են օգտվել. Ով ինչքան ավտոլվացող ունի, ամեն մեկի վրա մի տուն գրել են 1in.am

 

Վերջին օրերին բուռն կերպով քննարկվում էր ՊՆ-ի կողմից ԱԺ ներկայացված «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին օրենք»-ի նախագիծը, որով նախատեսվում է հազարական դրամ գանձել քաղաքացիների աշխատավարձերից։ Ազգային ժողովը նոյեմբերի 17-ի նիստում առաջին ընթերցմամբ հավանություն տվեց նախագծին:

Օրինագծի վեարբերյալ «Առաջին լրատվական»– ի հետ զրույցում «Վելես»  իրավապաշտպան ՀԿ նախագահ Մարինա Պողոսյանը նշեց, որ 1000-ական դրամների վերաբերյալ մեր ժողովրդի մեծ մասը, նաև պատգամավորները երևի իրենց խոհանոցներում ասում են՝ վայ, չէ, չե, բայց հետո գնում են, կողմ են քվեարկում:

«Այսինքն՝ ստացվում է որ մինչ այս օրինագծի ընդունումը զինվորները շատ լացակումած վիճակում էին և այդ 1000-դրամնե՞րը պետք է փրկեն, մենք 1000 դրամներո՞վ պետք է բանակ պահենք: Ես ընդունում եմ, որ մեր ամբողջ ազգը, բոլորս էլ մեր զինվորների համար ամեն ինչ կանենք, քառօրյա պատերազմը ապացուցեց, որ էլի ժողովուրդը հասավ, դրամահավաք կազմակերպեց և այլն:

Բայց մեր երկրում բոլորը չէ, որ հավասար են, և կան մարդիկ, ովքեր այդ հազար դրամով իրականում 10 օր հաց են ուտում, իրենց գոյությունը պաշտպանում են:

Բա էդքան ջոմարդ օլիգարխներ ունենք, սեղանի հաշիվ են փակում իրար հետ նստած, մի անգամ էլ էդ հաշիվը թող փակեին»:

«Վելես» իրավապաշտպան կազմակերպությունը պատրաստվում է հայտարարությամբ հանդես գալ՝ կառավարությանը ներկայացնելով այն բարձրաստիճան պաշտոնյաների անունների ցանկը, ովքեր ներգրավված են քրեական գործերում և զբաղվել են վաշխառությամբ և փողերի լվացմամբ:

Սկզբնաղբյուրը`http://www.1in.am/2049396.html

 

Քաղաքացիները չպետք է վճարեն. «Վելեսը» կօգնի Կառավարությանը հավաքագրել անհրաժեշտ գումարները

 

11

«Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը, ծանոթանալով Կառավարության  ներկայացրած նախագծին, որով նախատեսվում է 1000 դրամ հատկացնել հիմնադրամին, որը կոչված է  լինելու ապահովել մարտական գործողությունների ընթացքում զոհված կամ վիրավորում ստացած զինծառայողների ընտանիքների կարիքները, ցանկանալով օգտակար լինել Կառավարությանը և ՀՀ քաղաքացիներին, ձեռնամուխ է եղել հիմնադրամի համար անհրաժեշտ գումարների հավաքագրմանը:

Մեր կազմակերպությունը շարունակում է հետաքննել ՀՀ ներկա և նախկին պաշտոնյաների՝  կարողությունների ծագման աղբյուրները և անհայտ և ապօրինի ծագմամբ եկամուտների վերաբերյալ տեղեկատվություն ունենալու դեպքում այսուհետ իրազեկելու է Կառավարությանը, որպեսզի վերջինս քայլեր ձեռնարկի այդ եկամուտները բռնագանձելու և տրամադրելու զինծառայողների կարիքների համար նախատեսված հիմնադրամին:

Մասնավորապես, սույն հաղորդագրությամբ ՀՀ Կառավարությանը տեղեկացնում ենք, որ ՀՀ  քաղաքացիական  ավիացիայի   վարչության  նախկին պետ  Հովհաննես  Պավելի Երիցյանի  կողմից վերջին  տարիներին  անհայտ ճանապարհով  ձեռք  բերված  և  տոկոսով տրված գումարներն ավելին են, քան ՀՀ աշխատող  քաղաքացիների  ողջ  ծավալի  կողմից մեկ ամսում վճարվելիք 1000ական դրամների  հանրագումարը:

Ըստ 2015թ. պաշտոնական վիճակագրական տվյալների՝ ՀՀ զբաղված բնակչության թիվը  կազմել է  1.072.000 մարդ, այսինքն, եթե նրանցից գանձվի 1000ական դրամ, ապա հիմնադրամ մեկ ամսում մուտք կարվի 1.072.000.000 ՀՀ դրամ:

Այսպես 2014թ-ից Հ. Երիցյանի գումարների  ապօրինի  շրջանառության վերաբերյալ  քաղաքացիների դիմումների կապակցությամբ հարուցվել են  թվով 5 քրեական գործեր, որոնց  շրջանակներում պարզվել է, որ  Հ. Երիցյանը շրջանառել է  ընդհանուր  առմամբ 2.653.000 ԱՄՆ  դոլարին համարժեք 1.273.440.000 դրամ:

Ինչպես տեսնում եք, Հ. Երիցյանի՝ ստվերային շրջանառության մեջ դրած գումարները նույնիսկ գերազանցում են մեկ ամսում ՀՀ զբաղված բնակչության թվից գանձվելիք 1000ական դրամների հանրագումարը:

«Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը տիրապետում է նաև այլ անձանց՝ անհայտ ծագման եկամուտների մասին տվյալներ և պատրաստ է դրանք տրամադրել Կառավարությունը՝ հիմնադրամի համար անհրաժեշտ գումարների հավաքագրման և ՀՀ քաղաքացիների հարկային պարտավորությունները թեթևացնելու նպատակով:

Հուսով ենք, որ  իրավապահ  մարմինները, ի շահ  բանակի և հասարակության, հետամուտ  կլինեն  մեր մատնանշած գումարների բռնագանձմանը և դրանք պետությանը վերադարձնելուն՝ այսպիսով քաղաքացիներին ազատելով իրենց  գրպանից 1000 դրամը  մուծելու խնդրից: Հիշեցնենք, որ այդ նույն քաղաքացիների վճարած հարկերից է գոյանում իրավապահ մարմինների աշխատավարձը, որոնք տարիներ շարունակ հովանավորում են երիցյաններին:

Հարգանքով՝

«Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպություն

 

Մեր գործընկերները

© 2021 Veles. All rights reserved. Designed by Hakob Jaghatspanyan.