[:am]Հարցումներ Երեւանի փողոցներում` Քաղաքապետը դու ե՞ս -2[:]
[:am][:]
[:am]Չնայած Հայաստանի իշխանություններն ընդդիմադիր հռետորաբանության տարիներին միշտ քննադատում էին խնամի-ծանոթ-բարեկամներին աշխատանքի տեղավորելու փաստը, սակայն Հայաստանում հեղափոխությունից հետք նման երևույթներն առկա են ու դեռ շարունակվում են:

Անգամ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարեկամներին աշխատանքի տեղավորելու առիթով ասել էր. «Կա «Քաղաքացիական ծառայության մասին» օրենք, և մենք ամեն ինչ անելու ենք, որ ամեն մի իշխանություն չգա ու իր բաջանաղին չմտցնի պետական կառավարման համակարգ: Սակայն մինչ վարչապետը խոսում է բաջանաղին պաշտոն տալու կամ չտալու մասին, ՀՀ արդարադատության ոլորտի թիվ մեկ պատասխանատուն ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը իր մտերիմներին, ընկերներին տեղավորում է նախարարությունում աշխատանքի եւ դեռ ավելին նրանց համար հատուկ օրենք է փոխում , որ գործընթացը սահուն կատարի:
Այսպիսով, 2020 թվականի Մարտի 16-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Սերգեյ Մեղրյանը նշանակվեց գլխավոր հարկադիր կատարող: Սակայն պարզվում է՝ մինչեւ 2020 թվականի փետրվարը վերջինս չէր կարող նման պաշտոն զբաղեցնել: Ինչպես հայտնի է, Մեղրյանը ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի ընկերն է եւ այդ պաշտոնին կարողացավ նշանակվել միայն օրենքի փոփոխության շնորհիվ: Խնդիրն այն է, որ մինչեւ այս տարվա փետրվարը գլխավոր հարկադիր կարող էր նշանակվել այն հարկադիր կատարողը, որը մինչեւ նշանակումը զբաղեցրել է հարկադիր կատարման ծառայության բարձրագույն խմբի կամ առնվազն երեք տարի գլխավոր խմբի պաշտոն եւ ունի արդարադատության գնդապետից ոչ ցածր կոչում:
ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը նույնպես հանդիսանում է Բադասյանի մտերիմը, որի նշաակման համար էլ Բադասյանը բարեխոսել էր:
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի կինն էլ՝ Տաթևիկ Սագսյանը, հանդիսացել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի գրանսենյակի աշխատակից՝ փորձագետի հաստիքով: Ներկայումս նա չի զբաղեցնում այդ պաշտոնը: Այսքանով շարքը չի ավարտվում Ռուստամ Բադասյանը իր մանկության ընկեր Սուրեն Գալստյանին նշանակել է ԱՆ աշխատակազմի պետ, իսկ քավորին՝ Դավիթ Գասպարյանին, նշանակել է ԱՆ վերահսկողական ծառայության պետ:
Սակայն նկատենք,որ նախարարն իր մտերիմներին ցանկացած համակարգում առաջ է տանում: Ինչպես հայտնի է, «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով նախատեսված գործառույթներ իրականացնելու համար ՀՀ գլխավոր դատախազությունում առանձին վարչություն է ստեղծվել: Եւ ՀՀ գլխավոր դատախազի՝ այդ ոլորտը համակարգող տեղակալի թեկնածությունների ցուցակում ընդգրկվելու բաց մրցույթին մասնակցելու համար դատախազությունը ստացել էր երեք հայտ՝ Սրբուհի Գալյան, Ավետիք Թովմասյան եւ Թաթուլ Ղուկասյան: Եվ, ահա, ինչպես հայտնի է, կին թեկնածուն ՀՀ արդարադատության փոխնախարարն էր, մյուս երկուսը դատախազության համակարգից են: Եվ «Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, որ մինչեւ մրցույթն արդեն իսկ «քաղաքական որոշումը» կայացված էր, եւ որոշված, որ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանն էլ կզբաղեցնի այդ կարեւորագույն պաշտոնը, քանի որ այդպես է ուզում ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Նրա որոշումները, կարելի է ասել, համակարգում անբեկանելի են: Այսինքն՝ արդարադատության նախարարն արդեն որոշել է «իր մարդուն» գործուղել դատախազություն եւ անձամբ վերահսկել ապօրինի գույքի բռնագանձման գործընթացը: Եվ ահա այս իրավիճակում հենց նախարարն է շատ հաճախ խոսում կոռուպցիայի դեմ պայքարի, արդարության մասին, սակայն չի խուսափում հարազատներին լավ գործի տեղավորելուց:
Արփինե Թովմասյան[:]
[:am]
[:]
Հարգելի քաղաքացիներ, ուրախ ենք տեղեկացնել, որ «Վելես» հասարակական կազմակերպությունը «Տեղական նախաձեռնությունների կանադական հիմնադրամի» աջակցությամբ սկսում է «Հոգեբանական աջակցության կենտրոն COVID-19-ից և հետտրավմատիկ սթրեսային խանգարումներից տուժած քաղաքացիների համար» ծրագիրը, որը տևելու է մինչև 2022 թ․ փետրվարը։
Ծրագրի շրջանակներում հոգեբանների խումբը անվճար հեռավար և խմբային/ անմիջական հոգեբանական աջակցություն են տրամադրելու քաղաքացիներին, ովքեր COVID-19-ով կամ ՀՏՍԽ -ից պայմանավորված հայնտվել են ծանր սոցիալական և հոգեբանական պայմաններում։ Առանձնահատուկ ուշադրության են արժանանալու խոցելի խմբերի ներկայացուցիչները, այդ թվում և երեխաները, ովքեր կարող են դիմել մեզ ինքնուրույն կամ ծնողների միջոցով։
Ծրագրի շրջանակներում կազմակերպվելու են սահմանամերձ մարզերում հանդիպումներ հոգեբանների հետ, ինչպես նաև առցանց հոգեթերապիայի սեանսներ լայն հասարակության համար։
Հետևեք «Վելես» ՀԿ-ի էջերին Facebook-ում, Twitter–ում և Youtube–ում Հոգեբանական կենտրոնի աշխատանքներին իրազեկվելու և հոգեբանական անվճար աջակցություն ստանալու համար։
We are pleased to announce that Veles Human Rights NGO with the support of the Canada Fund for Local Initiatives is launching a project called “Enhancing mental-health resilience of Covid-19 and post-traumatic war-related stress disorder (PTSD) through psychological assistance and a nationwide advocacy campaign in Armenia” .The project will run until February 2021.
Veles NGO has established Psychological Help Center for people Impacted by post-traumatic war-related stress disorder (PTSD) and COVID-19. In the framework of the project a group of psychologists will provide all available kinds of free psychological support. The project is focused on vulnerable groups including women , children and minorities. We will organize group sessions with psychologists in the border regions and provide online psychotherapy sessions for the general public.
Follow the pages of “Veles” NGO on Facebook, Twitter and Youtube to get acquainted with the work of the Psychological Center and to get free psychological support.
[:]
[:am]
[:]
[:am]Նախկին Առողջապահության նախարար Արսեն Թորոսյան
Արսեն-Թորոսյան-1[:en]Report on corruption _Former Minister of Health of the Republic of Armenia Arsen Torosyan
Օրերս հայտնի դարձավ, որ Ադրբեջանի դատախազությունը մեղադրանք է առաջադրել «Տաշիր Գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանին, «Ռոյալսիս էնջինիրինգ» -ի սեփականատեր Դավիթ Գալստյանին,
«KOMEX» ընկերության գլխավոր տնօրեն Արա Աբրահամյանին՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերին, Լեռնային Ղարաբաղին զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր և ռազմական տեխնիկա մատակարարելու կեղծ մեղադրանքով:
Գործարարների նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում:
ArmDaily.am-ի հետ զրույցում իրավապաշտպան Մարինա Պողոսյանը նշեց, որ եթե Հայաստանում լիներ նորմալ կառավարություն կամ դատախազություն՝ բնականաբար անելիք կունենար։ «Բայց երբ երկիրը անտերության է մատնված, ով ինչ ուզում է՝ կարող է հայտարարել։ Անգամ, եթե հիշում եք, Ալիևը մի օր ջղայնացել էր, ասում էր՝ հանկարծ չփորձեք բանակ հզորացնել ու փորձել ռևանշ անել, թե չէ՝ կգամ ու էլի պատերազմ կանեմ։ Անտեր երկիր է, ով՝ ինչ ուզում՝ անում է, մենք դատախազ ունենք, ես 2019 թ-ից գոռում եմ, որ դատախազ չունենք, այսինքն, մինչև մեր երկրում դատախազը, ՀՔԾ պետը, և այն փոքր բալիկը՝ Ռուստամ Բադասյանը, չդատվեն՝ ոչինչ իր տեղը չի ընկնի։ Արդարադատության նախարար է՝ առհասարակ ձայն չի հանում, ասում է՝ ինչ ուզում եք՝ արեք։ Երբ Ռուսաստանն ասում է՝ մեր մոտ թուրք սպանած հային էքստրադիցիա անեմ՝ թող գա, ձեր մոտ նստի, իսկ արդարադատության նախարարը ասում է, թե դա նպատակահարմար չէ, դրանից հետո ուզում եք, որ մտածեն Սամվել Կարապետյանի կամ Արա Աբրահամյանի մասի՞ն, ինչ ուզեն՝ կանեն, վաղը ինձ ու Ձեզ էլ են ռոզիսկ տալու։ Ինչո՞ւ «իմքայլականներից» չկան հետախուզվողների մեջ, թե՞ յուրայիններին ռոզիսկ չեն տալիս։ Հազիվ սրանք իրենց երկրի ներսում չագուչով ման գան։ Մարդ, որ չագուչը ձեռքն է վերցնում, պիտի էդ չագուչը գործի դնի, եթե էդ չագուչը դուխովության խնդիր է՝ ուրիշ հարց է, բայց էդ չագուչը պիտի տար արդարադատության նախարարի գլխին, ՀՔԾ պետի, Գլխավոր դատախազի գլխին, որ էսօր մեզ մեր հավաքական արժանապատվությունը ստորացնողին կարողանային որևէ պատասխան հնչեցնել։ Բայց մյուս կողմից էլ Պատրոն Դավիթի մասով միգուցե Ադրբեջանը հետախուզում է հայտարարել, քանի որ ուզում են տանեն իրենց մոտ պարգևատրե՞ն։ Բայց ինչ վերաբերում է գործարարներին, իսկ ինչո՞ւ չանեն, էստեղից պատվերը լինում է, էնտեղից էլ հետախուզում են հայտարարում էլի»։
Իրավապաշտպանն ընդգծեց, որ եթե երկրում նորմալ կառավարություն լիներ, ապա Ալիևը չէր համարձակվի հետախուզում հայտարարել։ «Եթե նորմալ իրավիճակ լիներ երկրում՝ Ալիևը ո՞ւմ շունն է, որ նման բաներ աներ կամ հետախուզում հայտարարեր, նա ընդհանրապես չէր համարձակվի, հիմա տեսնում է, թե էս խեղկատակներն ինչ են անում, ոնց են 100-ավոր զինվորների դիակներ շպրտել մի տեղ, թե ոնց են զինվորների դիակներն անարգում, դրանից էլ լկտիանում են։ Ամեն մարդու վերաբերվում են այնպես, ինչպես ինքը թույլ է տալիս, դա նաև պետությանն է վերաբերվում, պետությանն էլ վերաբերվում են այնպես, ինչպես թույլ են տալիս։ Որովհետև մեր պետությունը ոչ իր զինվորին գնահատեց, ոչ իր քաղաքացուն գնահատեց, ոչ էլ հայրենասիրությունը»։