Author: Veles Human Rights NGO

[:am]Արդյո՞ք սա չի կարելի դիտարկել բռնության կամ բռնաբարության կոչ. Մարինա Պողոսյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Իրավապաշտպան Մարինա[:]

[:am]Պողոսյանը ArmDaily.am-ի հետ զրույցում անդրադարձավ քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցվող հայտարարություններին։

Նա նշեց, որ երբ մարդիկ ըստ էության ասելու ոչինչ չունեն, չունեն ծրագիր ներկայացնելու համար, բնականաբար արդեն իրենք իջնում են այդ բառամթերքի մակարդակին։

«Երբևէ Հայաստանում նորմալ ընտրություններ չեն եղել՝ ինչ ինձ հիշում եմ։ Երևի միայն առաջին նախագահի ընտրություններն են նորմալ ընտրություններ եղել՝ գաղափարական էր այդ ընտրությունը։

Բայց նույնիսկ այդ չեղած ընտրությունների պարագայում ֆորմալ ձևը պահպանում էին և ծրագրեր էին ներկայացնում, որպեսզի մարդն իմանա ինչ է ընտրելու, որպեսզի ոչ թե անձին ընտրի, այլ ծրագիրը կամ գաղափարը։

Բայց քանի որ այսօր որևէ մեկը գաղափար չունի այդ կուսակցություններից, այսինքն ընդամենը շատ նմանվել է մանկական խաղի, երբ պարանը քաշում են։ Եվ ես նորից կրկնում եմ, որ այստեղ գնում է տնտեսական ոլորտների՝ մի մասի համար պահպանման խնդիր, մի մասի համար էլ ձեռք բերելու և կենաց ու մահու պայքարի կռիվ է գնում։ Եվ սա է, որ ամեն ինչ բերել ՝ էժանագին շոուծրագրի, այդ էժանագին բառամթերքներով և իմ կողմից դատապարտվել է։

Ինձ համար շատ զարմանալի է, որ այսօր Հայաստանում երկու հազարից ավելի փաստաբաններ և բավականին մեծ քանակությամբ իրավապաշտպաններ կան, երբ որ բռնության կոչ է գնում շատ վատ բառերով, այսինքն ասում է՝ ես ձեր բոլորիդ նկատմամբ բռնանալու եմ, կներեք, հազար ներողություն, ասում է՝ ձեզ շինելու եմ, ուզում եմ հասկանալ, արդյո՞ք սա չի կարելի դիտարկել որպես բռնության և բռնաբարության կոչ»,-ասաց Պողոսյանը։

Նա նշեց, որ բազմաթիվ ազգային ու ազգայնական ուղղվածություն ունեցող կուսակցություններ կան ընտրություններին մասնակցելու հայտ ներակայացրած, ինչու այդ կուսակցության անդամ տղամարդիկ չեն հակադարձում Նիկոլ Փաշինյանի այս հայտարարություններին։

«Այդ կուսակցությունների տղամարդիկ ո՞ւր են, որ նրանց այդ բռնության կոչին համարժեք պատասխան չեն տալիս։ Սա ոչ թե դեմոկրատիա է՝ սա լկտի ամենաթողության պրոցես է, սա նույնիսկ բարդակ չի։ Ինչ վերաբերում է սպառնալիքներին և վենդետաներին, այսինքն բռնության կոչերից անցնում են սպառնալիքների ուղղված համայնքապետերին, գյուղապետերին»,-նշում է Պողոսյանը։

Նա շեշտեց, որ տարատեսակ ֆոնդերից վերջիններիս ժամանակին ֆինանսավորել են, որպեսզի ժողովրդավարություն հաստատեն ու չլինեն այդ բռնության կոչերը, որ իրենք են անում այսօր։ Նա ասաց, որ դեռևս շատ ձայնագրություններ ու գաղտանլսումներ ի հայտ կգան, ինչ իր համար անընդունելի է, որովհետև երբևէ իրեն հարգող մարդն ուրիշի սպիտակեղենի մեջ քուջուջ չի անի, իսկ մարդուն գաղտնի ձայնագրելը կամ գաղտնի տեղադրելը մարդկային արժանապատվությունից ցածր բան է՝ համոզված է Մարինա Պողոսյանը։

Նա նշեց, որ անկախ այն հանգամանքից, թե ինչ է հրապարկելու Սերժ Սարգսյանը՝ գործող իշխանությունն ասելու է, որ ինքը դրանով հպարտանում է։

Ինչ էլ հրապարակվի այսօրվա գործող իշխանության վերաբերյալ, չի կարող լինել ոչինչ ավելի ցավալի, քան դիերը պարկերի մեջ կամ այսքան զոհված երեխաները։

Մարինա Պողոսյանը նշեց, որ այս իշխանությունները չեն էլ գիտակցում, որ ժողովրդի կեսը սգի մեջ է և այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ վերջիններս պարզապես ժողովրդի համբերության բաժակն են լցնում։

https://armdaily.am/?p=140471&l=am[:]

[:am]Հայտարարություն[:ru]Объявление[:en]Announcement[:]

[:am]

Որպես իրավապաշտպան, որպես ՀՀ քաղաքացի խստագույնս դատապարտում եմ նախընտրական քարոզարշավի ընթացքում հնչած բռնության, բռնաբարության կոչերը ,ինչպես նաև քաղաքական վենդետաները, որակում եմ դրանք որպես սպառնալիքներ ոչ միայն քաղաքացիների ,այլև ժողովրդավարության հանդեպ։
Որևէ մեկը, այդ թվում վարչապետի ԺՊ֊ն իրավունք չունի հնչեցնելու նման կոչեր և այլակարծության համար խոշտանգել կամ սպառնալ քաղաքացիներին։ Մեզնից ամեն մեկը ազատ է իր ընտրության մեջ և որևէ մեկը իրավունք չունի թելադրելու խաղի կանոններ և իրավունք չունի բռնաճնշումներ գործադրելու։
Իրավաբանները և իրավապաշտպանները պետք է գնահատեն իրավիճակը և դատապարտեն կատարվածը։
Սա աննախադեպ է, երբ երկրի ղեկավարը հնչեցնում է սեռական բնույթի հայհոյանքներ և դրանք օգտագործում, որպես քարոզչական գործիք։
Կոչ եմ անում վերջ տալ մանիպուլիացիաներին և քարոզարշավ իրականացնել ծրագրային հենքի վրա։

[:ru]

Как правозащитник и как гражданка Республики Армении, я решительно осуждаю призывы к насилию и угрозы изнасилования, прозвучавшие во время предвыборной кампании, а также любое проявление политической мести, характеризуя их как угрозу не только для граждан РА но и для демократии.
Никто, в том числе временно исполняющий обязанности премьер-министра, не имеет права делать такие призывы и угрожать гражданам за инакомыслие. Каждый из нас свободен в своем выборе, никто не имеет права диктовать правила игры и никто не имеет право применять репрессии в отношении инакомыслящих.
Адвокаты, правозащитники и правоохранительные структуры, должны трезво оценить ситуацию и осудить случившееся. Это беспрецедентно, когда глава государства произносит оскорбления сексуального характера и использует их как инструмент пропаганды. Я призываю к прекращению манипуляций и к программной борьбе в рамках предвыборной кампании.

[:en]

As human rights defender , as an RA citizen I strongly condemn the calls of violence and sexual abuse voiced in the course of the campaign, or mentions of political vendettas. I see those as threatening both to citizens and the concept of democracy. No one, including the acting Prime Minister, has right to voice such calls and torture or threat citizens for dissenting opinions. Each and every one of us is free in his or her choices and no one has the right to impose rules of game or persecute anyone on that ground. Lawyers and advocates have to assess the situation and condemn the events. This is unprecedented to have the leader of the country use sexually colored insults and use them as means of campaign. I call on stopping the manipulations and further hold on to program-based campaign instruments.[:]

[:am]Աշխատանքի հրավեր[:]

[:am]

«Վելես» իրավապաշտպան ՀԿ-ն հայտարարում է տնտեսագետների և շուկայի մասնագետի մրցույթ։
Աշխատանքի համար պահանջվող պայմաններն են.
• Բարձրագույն մասնագիտական կրթություն,
• Մասնագիտական աշխատանքային փորձ,
• Վերլուծություններ իրականացնելու հմտություններ։
Նշված պահանջներին համապատասխանող մասնագետները կարող են «Վելես» ՀԿ ներկայացնել իրենց ամփոփ ինքնակենսագրականը (CV) ՝ info@veles.am էլեկտրոնային փոստի միջոցով` նամակի վերնագրում նշելով «Տնտեսագետ կամ շուկայի մասնագետ» բառը: Անհրաժեշտության դեպքում դիմողներին կզանգահարեն:

[:]

[:am]Աշխատանքի հրավեր[:]

[:am]

«Վելես» իրավապաշտպան ՀԿ-ն հայտարարում է լրագրողների մրցույթ Երևանի քաղաքապետարանի աշխատանքները վերլուծելու և լուսաբանելու համար:
Աշխատանքի համար պահանջվող պայմաններն են.
• հայերենի գերազանց իմացություն,
• հետաքննող լրագրողի/ լրագրողի աշխատանքային փորձ,
• տեքստային և մուլտիմեդիա նյութերի պատրաստում (հեռուստառեպորտաժներ, տեսանյութեր, ինֆոգրաֆիկաներ և այլն),
• օպերատիվ լրահոսի տեղադրում կայքում,
• ակցիաների, տարբեր միջոցառումների և իրադարձությունների լուսաբանում,
• հարցազրույցների պատրաստում։
Նշված պահանջներին համապատասխանող լրագրողները կարող են «Վելես» ՀԿ ներկայացնել իրենց ամփոփ ինքնակենսագրականը (CV) և իրենց կողմից պատրաստված 2 լրագրողական նյութ՝ info@veles.am էլեկտրոնային փոստի միջոցով` նամակի վերնագրում նշելով «Լրագրող» բառը: Անհրաժեշտության դեպքում դիմողներին կզանգահարեն:

[:]

[:am]Եթե Ջալալաը հրաման տար՝ աղջկադ կտանեիր, որ բռնաբարեին․ իրավապաշտպանը՝ զինվորականին[:]

[:am]Վերջին օրերի զարգացումների շուրջ զրուցել ենք իրավապաշտպան Մարինա Պողոսյանի հետ:

Մանրամասները տեսանյութում.

http://politik.am/am/ete-jalalay-hraman-tar-axjkad-ktaneir-vor-brnabarein-iravapashtpany-zinvorakanin#prettyPhoto[:]

Մեր գործընկերները

© 2021 Veles. All rights reserved. Designed by Hakob Jaghatspanyan.