Author: Veles Human Rights NGO

[:am]Եթե նորմալ իրավիճակ լիներ երկրում՝ Ալիևը ո՞ւմ շունն է, որ հետախուզում հայտարարեր որևէ մեկին, նա ընդհանրապես չէր համարձակվի․ Մարինա Պողոսյան[:]

[:am]

Օրերս հայտնի դարձավ, որ Ադրբեջանի դատախազությունը մեղադրանք է առաջադրել «Տաշիր Գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանին, «Ռոյալսիս էնջինիրինգ» -ի սեփականատեր Դավիթ Գալստյանին,

«KOMEX» ընկերության գլխավոր տնօրեն Արա Աբրահամյանին՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերին, Լեռնային Ղարաբաղին զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր և ռազմական տեխնիկա մատակարարելու կեղծ մեղադրանքով:

Գործարարների նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում:

ArmDaily.am-ի հետ զրույցում իրավապաշտպան Մարինա Պողոսյանը նշեց, որ եթե Հայաստանում լիներ նորմալ կառավարություն կամ դատախազություն՝ բնականաբար անելիք կունենար։ «Բայց երբ երկիրը անտերության է մատնված, ով ինչ ուզում է՝ կարող է հայտարարել։ Անգամ, եթե հիշում եք, Ալիևը մի օր ջղայնացել էր, ասում էր՝ հանկարծ չփորձեք բանակ հզորացնել ու փորձել ռևանշ անել, թե չէ՝ կգամ ու էլի պատերազմ կանեմ։ Անտեր երկիր է, ով՝ ինչ ուզում՝ անում է, մենք դատախազ ունենք, ես 2019 թ-ից գոռում եմ, որ դատախազ չունենք, այսինքն, մինչև մեր երկրում դատախազը, ՀՔԾ պետը, և այն փոքր բալիկը՝ Ռուստամ Բադասյանը, չդատվեն՝ ոչինչ իր տեղը չի ընկնի։ Արդարադատության նախարար է՝ առհասարակ ձայն չի հանում, ասում է՝ ինչ ուզում եք՝ արեք։ Երբ Ռուսաստանն ասում է՝ մեր մոտ թուրք սպանած հային էքստրադիցիա անեմ՝ թող գա, ձեր մոտ նստի, իսկ արդարադատության նախարարը ասում է, թե դա նպատակահարմար չէ, դրանից հետո ուզում եք, որ մտածեն Սամվել Կարապետյանի կամ Արա Աբրահամյանի մասի՞ն, ինչ ուզեն՝ կանեն, վաղը ինձ ու Ձեզ էլ են ռոզիսկ տալու։ Ինչո՞ւ «իմքայլականներից» չկան հետախուզվողների մեջ, թե՞ յուրայիններին ռոզիսկ չեն տալիս։ Հազիվ սրանք իրենց երկրի ներսում չագուչով ման գան։ Մարդ, որ չագուչը ձեռքն է վերցնում, պիտի էդ չագուչը գործի դնի, եթե էդ չագուչը դուխովության խնդիր է՝ ուրիշ հարց է, բայց էդ չագուչը պիտի տար արդարադատության նախարարի գլխին, ՀՔԾ պետի, Գլխավոր դատախազի գլխին, որ էսօր մեզ մեր հավաքական արժանապատվությունը ստորացնողին կարողանային որևէ պատասխան հնչեցնել։ Բայց մյուս կողմից էլ Պատրոն Դավիթի մասով միգուցե Ադրբեջանը հետախուզում է հայտարարել, քանի որ ուզում են տանեն իրենց մոտ պարգևատրե՞ն։ Բայց ինչ վերաբերում է գործարարներին, իսկ ինչո՞ւ չանեն, էստեղից պատվերը լինում է, էնտեղից էլ հետախուզում են հայտարարում էլի»։

Իրավապաշտպանն ընդգծեց, որ եթե երկրում նորմալ կառավարություն լիներ, ապա Ալիևը չէր համարձակվի հետախուզում հայտարարել։ «Եթե նորմալ իրավիճակ լիներ երկրում՝ Ալիևը ո՞ւմ շունն է, որ նման բաներ աներ կամ հետախուզում հայտարարեր, նա ընդհանրապես չէր համարձակվի, հիմա տեսնում է, թե էս խեղկատակներն ինչ են անում, ոնց են 100-ավոր զինվորների դիակներ շպրտել մի տեղ, թե ոնց են զինվորների դիակներն անարգում, դրանից էլ լկտիանում են։ Ամեն մարդու վերաբերվում են այնպես, ինչպես ինքը թույլ է տալիս, դա նաև պետությանն է վերաբերվում, պետությանն էլ վերաբերվում են այնպես, ինչպես թույլ են տալիս։ Որովհետև մեր պետությունը ոչ իր զինվորին գնահատեց, ոչ իր քաղաքացուն գնահատեց, ոչ էլ հայրենասիրությունը»։

https://armdaily.am/?p=141611&l=am&fbclid=IwAR0kmdWdlUKef8MHk_8VHwrgtk39NAq1EficfKPQ1DxQKxuMSjg-zX3NFd0[:]

Քաղաքապետարանի մոնիթորինգ

Մենք ենք Երևանը

Մենք ենք Երևանը

Ինչպես է կազմակերպվում դասապրոցեսը հատուկ հոգեկան խնամքի կարիքներ ունեցող երեխաների համար

Հաշմանդամները չեն անտեսվում, բայց փաստում են` աշխատանքները դեռ բավարար չեն

Լսողական խնդիրներ ունեցող քաղաքացիները մատնված են անտարբերության

Մեր քաղաքն անտարբեր է կույրերի նկատմամբ

Մենք ենք Երեւանը. «Հոգեւոր Երեւան»

Մենք ենք Երեւանը․ Արզումանյան 10 4-րդ կարգի վթարային շենքի ոդիսականը

Մենք ենք Երեւանը․ Պատմական Երեւան․ «Չռիկ»

Մենք ենք Երևանը. Վիկտոր Մնացականյան

Մենք ենք Երևանը. Հակոբ Կարապետյան

Մենք ենք Երևանը․ Մարինա Պողոսյան

Մենք ենք Երևանը․ Իզաբելլա Աբգարյան

«Մենք ենք Երեւանը­» նախագծի բացման արարողությունը

 

[:am]Ինձ թվում է հենց Դիանա Գասպարյանն ու Սուրեն Պապիկյանն էլ ձայնագրել են ու հրապարակել, որ իրենց Աստվածը վերընտրվի, թե տեսեք Նիկոլին հիմա էլ Դիանան դավաճանեց. Մարինա Պողոսյան[:]

[:am]

Իրավապաշտպան Մարինա Պողոսյանը, ArmDaily.am-ի հետ զրույցում անդրադառնալով Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանին, ասաց, որ նախորդ անգամ զգուշացրել էր, որ գաղտնի ձայնագրումների հրապարակումները ավելի հաճախակի կդառնան։ «Արդեն օրեր առաջ Ձեզ հետ հարցազրույց տալուց էլ ասել եմ, որ այս ձայնագրությունները, այս կեղտոտ վարտիքներ կախելը բնականաբար հանրության մեջ շատանալու են։

Սա նաև նպատակ ունի հանրության ուշադրությունը ինչ-որ ուղղություններից շեղել, սա նույն կեղտոտ մանիպուլյացիոն տեխնոլոգիան է՝ Վարդազարյան, Բեկթաշյան, Սերժ Սարգսյանն ինչ-որ ձայնագրություններ դրեց։ Բոլորս էլ ոչ մի նոր բան չենք իմացել, բոլորս էլ գիտենք, թե Նիկոլ Փաշինյանն ով է, իր համակիրներն ովքեր են, այստեղ որևէ սկանդալային բան չկա՞»,-ասաց Պողոսյանը։

Իրավապաշտպանը նշեց, որ այն օրվանից, երբ այդպես էլ չհաջողվեց պարզել, թե Վանեցյան-Սասուն Խաչատրյան խոսակցության ձայնագրության հրապարակումն ում էր ձեռնտու՝ այդ օրվանից սա կարևոր էլ չի։ «Ինձ ուրիշ բան է հետաքրքրում՝ ո՞վ է այս ձայնագրությունները, այս թավշյա վուաերիստները ովքեր են, որ բոլոր անցքերից նայում են, մինչև հիմա չի պարզվել։

Օրինակ՝ Ձեզ չի հետաքրքրում, թե այդ ձայնագրությունները որտեղից են հայտնվում։ Դրանք թավշյա վուարիստներ են, գյոզ դնող, որ ժողովուրդն ասում է, որ բոլորին հետաքրքրում է վայ սա ինչ ասեց, այսպիսի ձայնագրություններով փչացնում են հասարակությանը։

Մեկին չի՞ հետաքրքրում, թե այդ ձայնագրությունները որտեղից են հայտնվում։ Ինձ շատ է հետաքրքրում, ո՞վ էր ձայնագրել Բեկթաշյանին, երբ որ Բեկթաշյանը խոսում է ինչ-որ ավազանների հետ, կոռուպցիոն ռիսկերից, որը պահում են չգիտեմ որտեղ՝ մի տարի հետո հանում են Վարդազարյանին քաղաքական պատվերով վերացնելու համար։

Նույնը Սերժ Սարգսյանը կոշիկի տակ է պահում, թե որտեղ է պահում, հանում է Նիկոլի այդ ասածները։ Այսինքն, այս բոլորը հաղորդումներ են հանցագործության մասին, բայց մեր ժողովուրդը լսում է, ծափ է տալիս, տաշի տալով գոռում են։ Ինձ ոչ թե բովանդակությունն է հետաքրքրիր այդ անմեղսունակների ասածի, ինձ ավելի շատ հետաքրքիր է՝ ով է ձայնագրել։

Այ երբ որ մենք իմանանք՝ ով է ձայնագրել, ով է տրամադրում ՝ այն ժամանակ մենք կհասկանանք ում է ձեռք տալիս»,-ասաց Պողոսյանը։ Նա նշեց, որ մի շարք ձայնագրություններ տեսել է Civic.am-ում, որը ՔՊ-ին է պատկանում. «Ինձ թվում է իրենք իրենց ձայնագրում, իրենք էլ հրապարակում են, որպեսզի ժողովրդի ուշադրությունը շեղեն։ Մենք մի շարք ադեպտներ ունենք չէ հանրության մեջ, որ ասեն՝ վայ խեղճ Նիկոլ, Դիաննան էլ դավաճանեց, էս էլ էն էլ, ունենք չէ Նիկոլի 80+ տարիքի համակիրներ ունի։

Այդպիսի համակիրներ ունի Նիկոլը, ով ինքն իր դարն ապրել է ու որը հետագա էրեխեքի ապագան է որոշում։ Այդ նույն Դիանա Գասպարյանի խոսակցությունը, եթե Դուք ձայնի տոնայնությունը նայեք՝ այդտեղ մոնտաժված հատվածներ կային ակնհայտ, ոնց որ Բեկթաշյանի ձայնագրության մեջ կային։

Հիմա ես ուզում եմ հասկանալ, թե մեր Ազգային Անվտանգության Ծառայությունն ինչո՞վ է զբաղված, որտեղի՞ց են այս ձայնագրությունները հայտնվում։ Ես որպես ՀՀ քաղաքացի ուզում եմ իմանալ, թե որտեղի՞ց է այդ խոսակցությունը՝ բավական չի մեր վարտիքների մեջ ապրեն»,-շեշտեց Մարինա Պողոսյանը։

Նա հավելեց, որ ինքն ԱԱԾ հաղորդում է տվել հանցագործության մասին՝ Բեկթաշյան-Վարդազարյան հայտնի ձայնագրության մասին, սակայն մինչ օրս Ազգային Անվտանգության Ծառայությունն այդ մասով ոչինչ չի արել։ Նա կոչ է անում պարզել, թե որտեղ է այդ ֆաբրիկան, որտեղ բուծում են այս ձայնագրությունները, որտեղ բուծում են ֆեյքերին։ «Ու քանի որ մի ադեպտ էլ սրանք են՝ Դիանա-Միանա, դրանք պատրաստ են բոլորը վարկաբեկվել, բայց իրանց Աստվածը ընտրվի։

Այստեղ ոչ թե Աստծո ընտրությունն է, այլ սրանք շատ լավ հասկանում են, որ ժողովուրդը, եթե սրանք հիմա մեծամասնությունով չանցնեն, իրենց ճղելու է մեջտեղից։ ժողովուրդը այդ 80 + տատիները չեն մենակ։ Մնացածը իրականում դեռ ցավի մեջ են, իրենց էրեխեքին դեռ չեն գտել, թաղել։

Այս մարդկանց ապուշացրել են, Դուք տեսե՞լ եք վշտի մեջ ապրող մարդու վիճակը»,-ասաց իրավապաշտպանը։

https://armdaily.am/?p=141004&l=am[:]

Մեր գործընկերները

© 2021 Veles. All rights reserved. Designed by Hakob Jaghatspanyan.