Author: Veles Human Rights NGO

[:am]Զոհված, անհետ կորած զինծառայողների ծնողներն ԱԺ-ում ներկայացրել են քրգործերի քննության հետ կապված դժգոհությունները 1in.am[:]

[:am]

Զոհված, անհետ կորած համարվող զինծառայողների ծնողները հանդիպել են Ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Թովմասյանի հետ, մասնավորապես իրենց մտահոգությունը, դժգոհությունն ու պահանջը հայտնել ընթացող քրեական գործերի քննության ընթացքի առնչությամբ: Թովմասյանը հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ ծնողներն են դիմել իրեն:

«Ցանկանում են հասկանալ, թե ինչ ընթացք ունեն իրենց որդիների մասով հարուցված քրեական գործերը: Իրենք խորը կասկածներ ունեն, որ հարուցված քրեական գործերի քննություն, ըստ էության, տեղի չի ունենում: Նրանք պնդում են, որ ուզում են ԱԱԾ-ն քննի»,-ասաց Թովմասյանը:

Պատգամավորը շեշտեց՝ կան մի շարք հարցեր, որոնք շատ արագ պետք է քննվեն, ու հարցերի պատասխանները տրվեն: Թովմասյանը նշեց, որ օրինակ ծնողներից մեկը պատմել է, որ իր որդու վիրահատության երկու օրը չանցած առաջնագիծ են տարել: «Ի վերջո պատերազմից արդեն չորս ամիս անցել է, և այդ վերքը թողնում ենք բաց, այս մարդկանց ցավը անընդհատ բորբոքում ենք, ես կարծում եմ, որ եթե այդ մարդիկ ուզում են, որ ԱԱԾ-ն քննի, ապա պետք է ԱԱԾ-ն քննի, եթե զինվորների ծնողները դժգոհ են քննչական ծառայություններից, կարելի է ընդառաջել: Այդ մարդիկ կորցրել են, մեր երկրին տվել են իրենց ամենաթանկը»,-նշեց նա ու հավելեց՝ ծնողների պահանջն է, որ անպայման հրամանատարների մասով կոնկրետ քննություն տեղի ունենա:

Զոհված զինծառայող Տիգրան Շահբարյանի հայրը լրագրողների հետ զրույցում մասնավորապես նշեց. «Գործը միտումնավոր ձգձգվում է, որ մենք էլ ծնողներով պառակտվենք, գործը սրբվի, մաքրվի, գնա: Դիմելու եմ անհնարինին, ամենավերջին քայլին»,-ասաց նա:

Ծնողներն իրենց լուրջ դժգոհությունը հայտնեցին որոշ հրամանատարներից:

https://www.1in.am/2924421.html[:]

[:am]Օգնեք մեզ՝ արդար քննություն լինի. զոհվածի ծնողը՝ Թագուհի Թովմասյանին Armlur.am[:]

[:am]Այսօր զոհված եւ անհետ կորած զինծառայողների ծնողները հանդիպել են Ազգային ժողովի անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանին:

Զինծառայողների ծնողները պատգամավոր Թագուհի Թովմասյանին ներկայացրին իրենց մտահոգություններն ու պահանջները:

Ծնողները մասնավորապես նշել են, որ այլեւս կորցնելու բան չունեն եւ պատրաստ են անգամ դիմել ծայրահեղ միջոցների, միայն թե բացահայտվի, թե ինչ հանգամանքներում են զոհվել իրենց երեխաները:

Հանդիպաման վերջում պատգամավորը խոստացավ, որ հնարավոր ամեն բան կանի, որպեսզի բացահայտվի ողջ եղելությունը եւ ծնողները ստանան իրենց հարցերի պատասխանները:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

[:]

[:am]ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զինվորին վիրահատությունից երկու օր հետո տարել են առաջնագիծ. Թագուհի Թովմասյան Armlur.am[:]

[:am]Անհետ կորած զինծառայողների ծնողներն ԱԺ-ում են։ Ծնողների խոսքով՝ դիմել են տարբեր կառույցների, սակայն իրենց երեխաների հարցով մինչ այսօր որևէ պարզաբանում չեն ստացել։ Նրանք խորհրդարանում հանդիպել են անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանին: Վերջինս պատասխանեց նաեւ լրագրողների մի քանի հարցերի:

«Իրենք խորը կասկածներ ունեն, որ հարուցված քրեական գործերով քննություն չի ընթանում: Գիտեք՝ մի ամսվա զինվորի տարել են առաջնագիծ: Մի մարդ կար այստեղ, որ պատմեց՝ վիրահատությունից երկու օր հետո նրան տարել են ծառայության», – նշեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում

https://armlur.am/1095271/[:]

[:am]ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մեր երեխեքին դիտավորյալ տվել են թուրքին». անհետ կորած զինվորի ծնող Armlur.am[:]

[:am]Անհետ կորած զինծառայողների ծնողներն այսօր Ազգային ժողովում էին: Նրանք հանդիպել են անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանին: Ծնողների խոսքով՝ դիմել են տարբեր կառույցների, սակայն իրենց երեխաների հարցով մինչ այսօր որևէ պարզաբանում չեն ստացել։

«Էրեխեքին սպեցիալնի տվել են թուրքին: Երբ որ հողն ամսի 9-ից եղել է թուրքինը, էրեխին ամսի 11-ին ինչի՞ են տվել թուրքին: Ամսի 9-ին հակառակորդի դրոշը խփած է եղել, ամսի 11-ին տարել են գրավյալ տարածք: Գալիս ես եզրահանգման, որ հայի ձեռքով վաճառել են թուրքին»,- զայրացած ասում են ծնողները։

Մանրամասները՝ տեսանյութում:

https://armlur.am/1095267/[:]

[:am]Մի էրեխու դին տվել են, հուղարկավորել ենք, մյուսին չենք կարողանում գտնել․ անհետ կորածի մայր 1in.am[:]

[:am]Անհետ կորած զինվորների ծնողները այսօր Ազգային ժողով էին եկել պատգամավոր Թագուհի Թովմասյանի հետ հանդիպման և խնդրում էին տեղեկատվություն տրամադրել իրենց որդիների վերաբերյալ հարուցված քրեական գործերի ընթացքի մասին:

Զինվորի մայրն էլ պատմեց, որ երբ Գոռ Իշխանյանից հետաքրքվել է՝ իր երեխան ո՞ղջ է, թե ՝ոչ, Իշխանյանը պատասխանել է, որ հնարավոր չէ այդ վաշտից որևէ մեկը կենդանի մնար.

«Ըստ իս՝ երեխաներին մտադրված տվել են թուրքին։  Երբ նոյեմբերի 9-ից հողը եղել է թուրքինը, դու երեխեքին ամսի 11-ին ինչու՞ ես տվել թուրքին, դիտավորյալ մեր երեխեքին տարել են գրավյալ տարածք, ինչ համար»,-ասաց անհետ կորած զինվորի՝ Դավիթ Ասոյանի մայրը:

 

https://www.1in.am/2924350.html[:]

[:am]Գնդի հրամանատար Գոռ Իշխանյանն իմ հետ հարցա ունենալու, իմ թանկին ա տարել․ անհետ կորածի հայր 1in.am[:ru]Գնդի հրամանատար Գոռ Իշխանյանն իմ հետ հարցա ունենալու, իմ թանկին ա տարել․ անհետ կորածի հայր[:en]Գնդի հրամանատար Գոռ Իշխանյանն իմ հետ հարցա ունենալու, իմ թանկին ա տարել․ անհետ կորածի հայր[:]

[:am]Անհետ կորած զինվորների ծնողները այսօր Ազգային ժողով էին եկել պատգամավոր Թագուհի Թովմասյանի հետ հանդիպման և խնդրում էին տեղեկատվություն տրամադրել իրենց որդիների վերաբերյալ հարուցված քրեական գործերի ընթացքի մասին:

«Երեխեքին դիտավորյալ են կորցրել, քանի որ շատ բան գիտեն: Ավելի լավ է ադրբեջանցիների մոտ լինի երեխեն, քան գնդապետ Գոռ Իշխանյանի մոտ: Գոռ Իշխանյանը զինվորների ծնողներից փախած է, նույնիսկ հեռախոսահամարն է փոխել, որ չզանգենք, բայց այդպես չի լինելու, ինչքան իմ սիրտը բաբախի, այդքան նա ինձ հետ հարց է ունենալու»,-ասաց անհետ կորած զինվորի հայրը:

https://www.1in.am/2924368.html[:]

[:am]Գնդի հրամանատար Գոռ Իշխանյանը 11 հոգու խաբելա, վկա կա․ անհետ կորածի հայր 1in.am[:]

[:am]

2020թ. 44–օրյա պատերազմում զոհված Արտյոմ Կիրակոսյանի հայրը՝ Արթուր Կիրակոսյանը համոզված է, որ զինվորական Գոռ Իշխանյանը զինվորներին հրաման է տվել՝ ստելով,  թե նրանց տանում են պահեստ, բայց դիտավորյալ տարել են ու սպանել։ Այս մասին այսօր՝ մարտի 31–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց Արթուրը՝ պնդելով, որ եթե զինվորները մնային իրենց դիրքերում, ապա նրանց կյանքին վտանգ չէր սպառնա։

«Ես վկա ունեմ, ով լսել է Գոռ Իշխանյանի հրամանը, նա ռացիայով հրաման է տվել, խաբել, թե տանում են պահեստ…Կարծում եմ՝ սա անգրագիտության արդյունք է եղել կամ էլ նա հոգեկան խանգարում ուներ։ Մենք հետախույզ, դատապաշտպան ենք դարձել, ինչո՞ւ  ես պիտի 53 օր ման գայի իմ երեխուն ու անընդհատ խաբեին մեզ։ Պաշտպանության նախարարություն գոյություն չունի, այնտեղ հավաքվածները ոնց որ դարմայեդների հավաքածու լինեն»,– ասաց զոհվածի հայրը։

https://www.1in.am/2924377.html

[:]

Մեր գործընկերները

© 2021 Veles. All rights reserved. Designed by Hakob Jaghatspanyan.