Author: Veles Human Rights NGO

[:am]Ինչպես են Լալվարիտի հանքը խլել այն հայտնաբերած գիտնականի ձեռքից AcBlog[:]

[:am]imgonline-com-ua-Resize-2st7YgzoiyET

Երկրաբանական գիտությունների թեկնածու 83-ամյա Հենրիկ Միրզոյանը երրորդ Հանրապետության ստեղծման օրվանից մինչ օրս փորձում է վերականգնել իր խախտված իրավունքները, սակայն դեռևս հաջողության չի հաս

Նա հույս ունի, որ ներկայիս իշխանությունը կտարբերվի բոլոր նախորդներից ու ոչ միայն կլսի իրեն, այլև կօգնի հաստատել արդարություն։

Դեռևս 1970 թվականին Հենրիկ Միրզոյանը հայտնաբերել է, որ Լալվարում քարի հանք կա․ մի բացահայտում, որը պիտի ոչ թե հաջողություն և մրցանակներ բերեր նրան, այլ դառնար երկարամյա պայքարի ու կորուստների շղթայի սկիզբը։

Ինչպես բացահայտեց հանքը

Ուղիղ 59 տարի առաջ Հենրիկ Միրզոյանն ընկերների հետ բարձրացել է Լոռու մարզի Լալվար լեռը։ Լինելով երկրաբան՝ նա նկատել է, որ տարածքում յուրօրինակ ապարներ կան․ դրանք առանձնացել են իրենց գույնով և հոծությամբ։ Ապարի մի կտորը Միրզոյանը իր հետ բերել է և ուսումնասիրել, իր համար պարզ է դարձել, որ այն կարող է լավ շինանյութ լինել։ Դեռևս 1970 թվականին Հենրիկ Միրզոյանը դիմել է Երկրաբանության վարչության հատուկ խմբին, որպեսզի վերջիններս ևս այցելեն տարածք, նմուշներ վերցնեն և համոզվեն, որ ինքն իսկապես նոր հանքավայր է հայտնաբերել։ Այդպես էլ եղել է, վարչությունը հաստատել է և փաստաթուղթ է տրամարդել Միրզոյանին՝ որպես հանքավայր հայտնաբերողի։ Լալվարում հայտնաբերված քարն իր երկրաբանական կառուցվածքով տուֆի տեսակ է, սակայն այն ավելի հոծ է, որի պատճառով հեշտ է հղկվում։ Նոր հայտնաբերած քարի տեսակը Միրզոյանն անվանել է Լալվարիտ։

Ո՞վ պետք է շահագործեր հանքը

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ավագ գիտաշխատող Հենրիկ Միրզոյանը «Հակակոռուպցիոն բլոգի» խմբագրություն էր եկել մի խումբ փաստաթղթերով և լուսանկարներով։ Լուսանկարներում պատկերված է Լալվարիտի հանքավայրի ներկայիս անմխիթար վիճակը, իսկ փաստաթղթերի տրցակում բազմաթիվ նամակներ են՝ ուղղված ՀՀ գրեթե բոլոր նախկին ղեկավարներին ու տարատեսակ պատշոնյաներին։ Իր հայտնաբերած հանքի համար Հենրիկ Միրզոյանը պետական մրցանակի չի արժանացել, փոխարենը փորձել է ստանալ դրա շահագործման իրավունքը, քանի որ թե Սովետական Հայաստանի, թե ՀՀ օրենսդրությամբ՝ հանքի շահագործման առաջնային իրավունքը պատկանել է հայտնաբերողին։ Արդեն անկախ Հայաստանի պաշտոնյաները, տեղեկանալով, որ երկրաբանը հանք է հայտնաբերել, ոչ թե նրան են տալիս այն շահագործելու իրավունքը, այլ Ալավերդիի բնակիչ Իվան Աբգարյանին։ Հենրիկ Միրզոյանը վստահ է, որ իրեն հանքի շահագործման արտոնագիր չտալու գլխավոր դերակատարներից մեկը Հրանուշ Հակոբյանի եղբայրն է եղել՝ ՀՀ բնապահպանության նախկին փոխնախարար Կորյուր Հակոբյանը։

Օրենսգիրքը փոփոխել են՝ գիտնականների կարծիքը հաշվի չառնելով

Հենրիկ Միրզոյանն այսօր այլևս չի կարող ստանալ հանքի շահագործման առաջնային իրավունք, քանի որ տարիներ անց ՀՀ Ազգային ժողովը փոփոխություններ է կատարել Ընդերքի մասին օրենսգրքում՝ վերացնելով հայտնաբերողին հանքի շահագործման առաջնային իրավունք տալու մասին դրույթը։ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Երկրաբանական գիտությունների ինստիտուտի թվով 28 գիտաշխատողներն օրենսգրքում փոփոխություններ անելու վերաբերյալ իրենց առաջարկներն են ուղարկել ՀՀ բնապահպանության նախարարությանը և ԱԺ պատգամավորներին, սակայն դրանք հաշվի չեն առնվել նախկին իշխանությունների կողմից։

«Կնոջս սպանեցին»

Լալվարիտի հանքի արտոնագիրը վերստանալուց հետո հանքի շահագործմանը միակ խոչընդոտող անձը եղել է հանքը հայտնաբերած գիտնականը, ով չի դադարել պատկան մարմիններին դիմել՝ բարձրաձայնելով անօրինականությունների մասին։ Ավագ գիտաշխատողի խոսքով՝ որոշել էին իրեն «վերացնել», որպեսզի հանգիստ շարունակեն հանքի՝ ոչ ճիշտ եղանակով շահագործումը։ «Ալավերդիի դատախազությունից գրություն ստացա, որ պիտի ներկայանամ, ուրախացա, ինձ թվաց, թե վերջապես գործը բացահայտվում է»,- պատմում է Միրզոյանը։ Ավելի ուշ նա հասկացել է, որ գործ է հարուցվել ոչ թե հանքի անօրինական շահագործման ու գողության փաստի առթիվ, այլ իր դեմ։ «Կինս, երբ իմացավ, որ իմ դեմ գործ են հարուցել, մտահոգությունից հիվանդացավ, վատացավ, վատացավ, հետո կաթվածից մահացավ։ Առողջ կին էր․․․ սպանեցին կնոջս»,- ասում է 83-ամյա տղամարդը։ Հետագայում քրեական գործը կարճվել է, սակայն Միրզոյանն արդեն անդառնալի կորուստ էր կրել։

«Ծնողներիս գերեզմանին լալավարիտ չեմ կարողացել դնել»

Հենրիկ Միրզոյանի փաստաթղթերի տրցակում առկա է նաև իր ծնողների գերեզմանի լուսանկարը։ Գերեզմանն առանց տապանաքարի է։ Լալվարիտ քարատեսակը հայտնաբերած ու այն անվանակոչած գիտնականն անգամ հնարավորություն չի ունեցել գերեզմանաքարերի պատրաստման մեջ լայնորեն գործածվող լալվարիտով տապանաքար տեղադրել ծնողների գերեզմանին։ «Նամակ էի գրել Սերժ Սարգսյանին, խնդրել էի, որ գոնե այդ քարից տրամադրեն, որ ծնողներիս գերեզմանին շիրմաքարեր դնեմ։ Մերժեցին, ասացին՝ մենք չենք կարող ստիպել, որ Ձեզ քար տան»,- ասում է գիտնականը։

Փաշինյանին մոտեցել է, բայց դիմում դեռ չի հանձնել

Հենրիկ Միրզոյանի ձեռքին ՀՀ ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանին հասցեագրած դիմումն է, որն այդպես էլ մուտք չի արել ՀՀ կառավարություն։ ՀՀ կառավարության աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի վարիչը 2001 թվականից չի փոխվել․ գիտնականի կարծիքով՝ իր նամակները տարիներ շարունակ չեն հասել նախկին վարչապետերին, Փաշինյանին էլ չեն հասնի։ «Մի անգամ Երրորդ մասի խանութում էի, մարդիկ ասացին՝ Փաշինյանը եկավ։ Իսկապես վարչապետն էր, ես էլ մոտեցա, ասացի, որ դիմում ունեմ իրեն, բայց մտավախություն ունեմ, որ չի հասնի։ Մի երիտասարդ տղա կար վարչապետի հետ (հավանաբար վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանն է եղել՝ խմբ․), ասաց՝ դիմումդ տուր ինձ, ես կփոխանցեմ վարչապետին։ Դիմումը մոտս չէր, նա հեռախոսահամարս վերցրեց, որ ինձ զանգի, դիմումը տանեմ, բայց չզանգեց»,- պատմում է Միրզոյանը։ Նա լիահույս է, որ այս հոդվածի հրապարակումից հետո վարչապետի աշխատակազմից կկապվեն իր հետ և իր դիմումը ի վերջո կհասնի նոր Հայաստանի վարչապետին։

75179905_793915584376081_2693132833202896896_n 75446691_554872831988618_7334801747740721152_n

«Ներկայումս ամենահրատապ խնդիրը հանքի շահագործման դադարեցումն է, քանի որ պայթեցման եղանակով են շահագործում, իսկ դա պարզապես ավերում է հանքը։ Հանքավայրն այս օրին հասցրած մարդիկ պետք է պատժվեն»,- ասում է երկրաբանը։   Միրզոյանը վստահ է, որ ինքն ի վիճակի է հանքը շահագործել բոլոր նորմերին համապատասխան։ Չնայած պատկառելի տարիքին՝ իրեն շատ առողջ և ամուր է զգում, ժամանակին եղել է գիմնաստիկայի ազգային հավաքականի անդամ, որի ընթացքում հավաքականը դարձել է ԽՍՀՄ-ի չեմպիոն։ «Բացի այդ, կան նաև այլ տղաներ, որոնք պատրաստ են միավորվել ինձ հետ և շահագործել հանքն այնպես, որ բնությունը չտուժի, մենք կարող ենք դա անել»,- վստահ է ավագ գիտաշխատողը։ Հենրիկ Միրզոյանի խոսքով՝ իրեն հայտնի են այլ հանքավայրեր, որոնք դեռևս բացահայտված չեն որևէ մեկի կողմից, սակայն այդ տեղեկատվությունը նա չի բացահայտի, քանի որ իր կարծիքով՝ Ընդերքի մասին օրենսգիրքը ինչ-որ մարդկանց պատվերով փոփոխել են, որպեսզի հանքը հայտնաբերողին որևէ առավելություն չտրվի։ Քանի դեռ օրենսգիրքն  այսպիսի տեսք ունի, գիտնականն իր հայտնաբերած հանքերի մասին կլռի։

Արման Ղարիբյան

Continue reading at https://acblog.am/?p=4152 | AntiCorruption[:]

[:am]Թավիշը պատել է դատախազությանը, Մարտի 1-ի գործը կձգվի տարիներով 1in.am[:]

[:am]Այս տարի լրանում է Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության 20-րդ տարելիցը։ Ահաբեկչական գործողության արդյունքում զոհվեցին ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը և 6 այլ պետական գործիչներ ու պատգամավորներ։

 1999-ի հոկտեմբերի 27-ին ԱԺ-ում իրականացված ահաբեկչության պարագլուխ Նաիրի Հունանյանը վերջերս դիմել է վաղաժամ ազատման հայցով, որն ընթացքի մեջ է։ Ֆորմալ առումով 20 տարվա ազատազրկումից հետո նրան տրվում է այդպիսի դիմում ուղղելու հնարավորություն։ Ըստ ձեզ՝ ինչպիսի՞ ընթացք կունենա նրա դիմումը․ «Առաջին լրատվական»-ի հարցին «Վելես» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը պատասխանեց․ «Ես կարծում եմ՝ էս տարիների ընթացքում ընդհանրապես որևէ բան չպարզվեց։ Հանրությունն ավելի շատ հետաքրքրված է բուն եղելիությամբ՝ ովքե՞ր էին կազմակերպիչները։ Մենք ամեն մեկս փոքր ինֆորմացիա ունենք այն մասին, թե ինչ է կատարվել՝ մարդկանցից, որոնք էնտեղ են եղել, բայց առ այսօր ոչինչ չպարզվեց, որովհետև ընդամենը օդում կախված լուրեր ենք լսում։ Ես կարծում եմ՝ Նաիրի Հունանյանը որոշակի չափով կարող է լույս սփռել այս գործի վրա, և չեմ կարծում, որ սա եղել է միայն նրա կամարտահայտությունը, որովհետև բոլորս էլ գիտենք, թե ովքեր ինչ դերակատարումներ են ունեցել։ Ես կարծում եմ՝ հանրության հետաքրքրությունը ոչ թե այն է՝ ներե՞լ Նաիրի Հունանյանին, թե՞ ոչ, այլ պարզել իրողությունը։

Կարծում եմ՝ Հոկտեմբերի 27-ի գործն ամբողջությամբ պետք է հետաքննվի։ Ամեն ինչ ունի իր պատճառահետևանքային կապը։ Երբ պետությունն իր տեղում չի, և մի հանցագործությունը չի բացահայտվում, այն բերում է իր պատճառահետևանքային կապին, և տեղի են ունենում այլ հանցագործություններ։ Եթե չլիներ Հոկտեմբերի 27-ը, ապա վստահ եմ, որ չէր լինի Մարտի 1-ը։ Հանցագործությունը մեծ է, թե փոքր՝ կարևոր չէ, կարևորը դրա մոտիվներն են։ Ո՞ւմ էր պետք Հոկտեմբերի 27-ը․ չեմ կարծում, որ ինձ կամ ձեզ էր պետք։ Հոկտեմբերի 27-ը պետք էր այն մարդկանց, որոնք հետագայում իշխանությունը զավթեցին։ Ամեն դեպքում պետք է հասկանալ Հոկտեմբերի 27-ի մոտիվն ու շարժառիթը․ Նաիրի Հունանյանը պետք է խոսի»։

 Մանրամասները՝ տեսանյութում։

[:]

[:am]«Քուն չունեմ, մարդկանց զրպարտել եմ». Արկոն հրաժարվեց Ալավերդու Վահագի դեմ տված ցուցմունքներից Forrights.am[:]

[:am]73216509_501613480691457_4187089752022843392_n-696x696

Հոկտեմբերի 11-ին Վանաձորի դատարանը վերջապես սկսեց հարցաքննել Կամո Փիրուզյանի սպանության աղմկահարույց գործով առանցքայիn  վկային՝ Արթուր Մնացականանին: Արթուր Մնացականյանը Ալավերդու հեղինակություն Վահագն  Աբգարյանի դեմ ցուցմունքներ էր գրել, պատմելով քննչական մարմնին, որ Աբգարյանն է նախապատրաստել Կամո Փիրուզյանի սպանությունը:

Վերջին դատական նիստի ժամանակ սպանության գործով գլխավոր վկա Մնացականյանը, փաստորեն, հրաժարվեց իր նախաքննական ցուցմունքներից, պնդելով, որ դրանք տվել է Քննչական կոմիտեի նախագահի նախկին տեղակալ, հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ Վահագն Հարությունյանի ճնշումների ներքո: Վերջինս Մարտի 1-ի գործով մեղադրյալ է և գտնվում է հետախուզման մեջ:

Կամո Փիրուզյանը Ալավերդի քաղաքի  բնակիչ է եղել,  գործազուրկ, կրկնակի դատված թմրամիջոցների պատրաստման համար: Նրա սպանությունը 2017 թվականի հունիսի 13-ին՝ Ալավերդու «Կատա» սուպերմարկետի մոտ և ամիսներ առաջ սկսված դատավարությունը  մեծ հետաքրքրություն են առաջացնում Լոռիում և Հայաստանով մեկ, քանի որ առնչվում են Ալավերդու հայտնի հեղինակություն Վահագն Աբգարյանին և ընկալվում է այդ քաղաքը վերջին մի քանի տարիներին ցնցող արյան վրեժի շղթայի մի օղակը:

Կամո Փիրուզյանի եղբայրը՝ Վարդան Փիրուզյանը, որը մինչ օրս հետախուզման մեջ է, մեղադրվում է 2016թ.-ի մայիսի 19-ին Աբգարյանի թիկնապահներին՝ Վարդան Ավագյանին  և Երևան քաղաքի բնակիչ  Էդուարդ Պողոսյանին սպանելու համար: Աբգարյանը այժմ ամբաստանյալի աթոռին  է և մեղադրվում է Կամո Փիրուզյանի սպանությունը  իր սանիկին՝ Վլադ Դավթյանին պատվիրելու և քննչական կոմիտեի աշխատակիցներին գործ կոծկելոը համար կաշառք տալու համար:

Արթուր Մնացականյանի հարցաքննությունը Վանաձորի դատարանում անցավ լարված մթնոլորտում: Լոռու ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սուսաննա Գզոգյանին ոչ մի կերպ չէր հաջողվում փոխել իր իսկ հաստատած ապացույցների հետազոտման կարգը և սկսել վկայի հարցաքննությունը:

Հիշեցնենք, Մնացականյանը նախորդ նիստին

հայտարարել էր, որ կարճ  ժաանակով է Հայաստանում և խնդրել էր իրեն լսել արտահերթ, իսկ նրա ներկայացուցիչ Մարինա Պողոսյանը հայտարարել էր, որ նրա կյանքին վտանգ է սպառնում:

Հոկտեմբերի 11-ի նիստը անցնում էր ձգձգումներով, կրքերը շիկանում էին, իրավիճակը դառնում էր անկառավարելի: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներն առարկում էին վկայի հարցաքննությանն անցնելու որոշման դեմ, քանի որ հարցեր կարող էին տրվել դեռևս չհետազոտված ապացույցների վերաբերյալ։

Սակայն դատարանը չէր ընդունում առարկությունները:

Տուժողի փաստաբանները երկու անգամ դատավորից ինքանաբացարկ պահանջեցին: Կամո Փիրուզյանի այրին՝ Հռիփսիմե Քոչինյանը, հայտարարություններ արեց, որոնք վերածվում էին անըմբռնելի գոռոցների: Նա դատարանի ու մյուս կողմի հասցեին վիրավորական արտահայտություններ էր անում «ոչխար», «անասուններ» ասելով, իսկ երբ դատավորը որոշում ընդունեց նրան հեռացնել դահլիճից, չէր ենթարկվում կարգադրիչներին:

Վերջապես կարգադրիչներին հաջողվեց դուրս բելեր կնոջը և  դատարանը լսեց Արթուր Մնացականյանի ցուցմունքները: Նիստը տևեց մինչև 21.30:

Արթուր Մնացականյանը՝ Արկոն, Վահագն Աբգարյանի մանկության ընկերն է եղել, իսկ «հասուն կյանքում» ալավերդցի հեղինակության աջ ձեռքը, նրան պատկանող հյուրանոցի ու  դեղատան տնօրենը, որին Աբգարյանը անվերապահորեն վստահել է:

Մնացականյանը դատարանում հայտնեց, որ Աբգարյանի դեմ ցուցմունքներ է տվել, քանի որ քննիչներն իրեն ահակեբել են, խոստանալով, որ հակառակ դեպքում ինքը կդատապարտվի ցմահ ազատազրկման:

«Նա հայտարարեց, որ ամեն ինչ սուտ է ասել: Ասաց, որ զրպարտել է իր ընկերոջը իր ազատության մեջ մնալու համար: Նրա վրա նույն հոդվածները կարող էին դնել, ինչ դրված են եղել Վահագն Աբգարյանի վրա», — հայտնեց Forrights.am-ին Վահագն Աբգարյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանը:

Արթուր  Մնացականյանը դատարանին հայտնել է, որ քննիչները բերել են հարցաքննության իր հորը, որը սրտի հիվանդ է:

«Հորը տարել են հարցաքննության և Արթուրին հոգեբանական   ճնշման տակ են պահել, ու իրոք, հայրը դուրս է եկել այնտեղից ու մահացել է», — ասում է Պետրոսյանը:

Նա նաև անդրադարձավ վերջին դատական նիստի արտառոց ընթացքին: «Մյուս կողմը ամեն ինչ անում էր, որ վկան ցուցմունք չտա: 3,5 ժամ տևեց նրա հարցաքննությունը: Այնուհետև որոշվեց հրապարակել իր նախաքննական ցուցմունքները, և քանի որ դրանք ծավալուն էին, դատարանը հետաձգեց նիստը մինչև հոկտեմբերի 23»:

«Ես քուն ու հանգիտս չունեմ, մարդկանց զրպարտել եմ, գիշերները քնել չեմ կարողանում», — ասել է Արկոն դատարանում:

Հիշեցնենք, նա քննիչներին պատմել էր, ինքը Վահագն Աբգարյանի հանձնարարությամբ Վլադիմիր Դավթյանին սովորեցրել կրակել, կազմակերպել է նրան զենքի փոխանցումն ու բուն սպանությունը:

Վլադ Դավթյանը և նախաքննության մարմնին, և դատարանին բազմիցս հայտարարել է, որ գործել է ինքնուրույն, քանի որ Փիրուզյանի հետ լարված հարաբերություններ է ունեցել և վերջինս սպառնացել է, որ կսպանի իրեն:

 

http://forrights.am/2019/10/14/%d6%84%d5%b8%d6%82%d5%b6-%d5%b9%d5%b8%d6%82%d5%b6%d5%a5%d5%b4-%d5%b4%d5%a1%d6%80%d5%a4%d5%af%d5%a1%d5%b6%d6%81-%d5%a6%d6%80%d5%ba%d5%a1%d6%80%d5%bf%d5%a5%d5%ac-%d5%a5%d5%b4-%d5%a1%d6%80/[:]

[:am]Փաստաբաններ՝ Երվանդ Վարոսյանին ու Լուսինե Սահակյանին այս ամենը հոգեխանգարմունքի մեջ է գցել. իրավապաշտպան 1in.am[:]

[:am]Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր ընթանում էր Ալավերդի քաղաքի բնակիչ Կամո Փիրուզյանի սպանության համար մեղադրվող Վահագն Աբգարյանի (Ալավերդցի Վահագ) և Վլադիմիր Դավթյանի գործով դատական նիստը։

 Այն, կարծես թե, ընթանում էր շատ լարված ու սկանդալներով։ Կասեք՝ ի՞նչ էր տեղի ունենում դատական նիստի ընթացքում․ «Առաջին լրատվական»-ի հարցին իրավապաշտպան Մարինա Պողոսյանը պատասխանեց․ «Նախ նշեմ, որ մենք ի սկզբանե պատրաստ էինք, որ որոշակի պրովոկացիաներ այս դատական նիստի ընթացքում պետք է լինեին։ Դա բացատրվում է նրանով, որ ամսի 18-ին մեղադրող կողմը և տուժողի ներկայացուցիչները շատ ծանր տարան մեղադրող կողմի վկա հանդես եկող Արթուր Մնացականյանի (Արկո) հայտնվելը դատարանում, որն ինձ համար անհասկանալի էր»։

Իրավապաշտպանը նաև հավելեց․ «Այս քրեական գործում մեր կազմակերպությունը ներգրավվել է որպես մարդու խախտված իրավունքների պաշտպանության գծով։ Հարգարժան փաստաբան Երվանդ Վարոսյանը սկսել է անձնավորել ու պիտակավորել ինձ, ասելով՝ «իբրև իրավապաշտպան», ասեմ, որ այդ «իբրև իրավապաշտպանի» շնորհիվ Վահագն Հարությունյանից արդեն իսկ հինգ տուժող կա։ Այս ամենը Լուսինե Սահակյանին և Երվանդ Վարոսյանին հոգեխանգարմունքի մեջ է գցել, որովհետև, եթե մարդիկ Կամո Փիրուզյանի ներկայացուցիչներն են, ապա նրանք պետք է շահագրգռված լինեն, որ արդար դատաքննություն գնար»։

https://www.1in.am/2640084.html[:]

[:am]«Չաթլախների» ցուցակը պարզվում է դեռ բաց է․ իրավապաշտպանը՝ Քոչարյանին սատարող գործիչների մասին 1in.am[:]

[:am]Capture (2)

Ռոբերտ Քոչարյանի աջակիցները հայտարարություն էին տարածել, որի տակ ստորագրել էին 36 հասարակական, քաղաքական գործիչներ։ Այդ հայտարարության մեջ խոսվում էր դատարանների վրա ճնշումների, հակասահմանադրական գործողությունների մասին։

 Այս հայտարարությունն անակնկա՞լ էր, թե՞ սա յուրօրինակ ինքնալյուստրացիա էր․ «Առաջին լրատվական»-ի հարցին «Վելես» իրավապաշտպան ՀԿ նախագահ Մարինա Պողոսյանը պատասխանեց․ «Ճիշտն ասած՝ այս պահին ամենաքիչը դա է ինձ հետաքրքրում, որովհետև չեմ ուզում անդրադառնամ մի մարդու գործողություններին, որը, ըստ էության, հիվանդ է։ Գուցե նրա հիվանդության արդյունքում է էս ամեն ինչը լինում։ Ցավոք սրտի՝ էսօր շատ մարդիկ են ինքնալյուստրացվում։ Ես այդ քայլը լուրջ էլ չեմ ընդունում։ Մենք այնքան փոքր երկրում ենք ապրում, որ լավ գիտենք՝ ով ով է, և ով ինչով է շնչում»։

Նրանք նաև իրական օրակարգի շուրջ համախմբման կոչեր էին անում և նշում, որ հայկական երկու պետությունները վտանգի տակ են, եթե չսթափվենք։ Ինչո՞ւ են այս քաղաքական ուժերը Քոչարյանի գործը կապում հենց անվտանգության խնդրի հետ․ «Առաջին լրատվական»-ի հարցին Մարինա Պողոսյանը պատասխանեց․ «Ես իրենց լուրջ չեմ էլ վերաբերվում։ Էնպես որ, դա իրենցից պետք է հարցնել։ Ես նման քաղաքական գործիչներին ու կազմակերպություններին ոչ լսում եմ, ոչ կարդում եմ նրանց հայտարարությունները և ոչ էլ ուզում եմ իմ ժամանակը ծախսել։ Նրանք իրավունք չունեն երկու պետությունների անունից խոսել․ մարդիկ, որոնք ստորագրել են էն փաստաթղթի տակ, որով սատարում են իշխանությունը բռնազավթած մարդուն»։

Մանրամասները՝ տեսանյութում։

https://www.1in.am/2638829.html[:]

[:am]Կաշառք, փողերի լվացում, հովանավորչություն. «Քոչարյանի և նրա խունտայի դեմ նոր քրեական գործ պետք է հարուցվի» 1in.am[:]

[:am]00-307

 

Երեկ Ազգային ժողովում, խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանի նախաձեռնությամբ, տեղի ունեցան փաստահավաք խորհրդարանական լսումներ՝ «Պետության կողմից «Հյուսիսային պողոտա-Կասկադ» ծրագրով բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու հետևանքով սեփականության իրավունքի ոտնահարման խնդիրները» թեմայով:

Հիշեցնենք, որ 2000 թ. նոյեմբերի 25-ին ՀՀ կառավարության որոշմամբ և դրան հաջորդած սեփականության օտարման և կառուցապատման որոշումներով՝ Հայաստանում սկիզբ դրվեց քաղաքացիների զանգվածային ունեզրկման գործընթացին։ Հյուսիսային պողոտայի և Կասկադի տարածքում բնակարաններ ունեցող սեփականատերերը վտարվեցին իրենց բնակարաններից՝ չնչին փոխհատուցումներով։ Նրանցից շատերն առ այսօր որևէ փոխհատուցում չստանալով՝ ամեն հինգշաբթի հավաքվում են կառավարության շենքի դիմաց և պահանջում են իրենց գումարները, բնակարանները։

Խորհրդարանական լսումների նախաձեռնությունը պատկանում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանին, որը, նախօրեին տեղեկացնելով լսումների մասին, գրել էր. «Հանցագործություններից ամենասարսափելին այն հանցագործություններն են, որոնք իրականացվում են պետության ձեռքով, «պետական շահի» հիմնավորմամբ՝ թիրախավորելով քաղաքացուն և քաղաքացու սահմանադրական իրավունքները, երբ քաղաքացուն պաշտպանելու կոչված ինստիտուտները լծվում են քաղաքացու իրավունքները համակարգայնորեն, նպատակաուղղված տրորելու գործին։ Ցավոք, անկախ Հայաստանի պատմության ընթացքում նախկին իշխանությունների կողմից քաղաքացիների իրավունքների ոտնահարման այսպիսի դեպքերը բազմաթիվ են։ Այդ դեպքերից յուրաքանչյուրը մեր պետության խարանն է, անարգանք մեր Սահմանադրության, մեր պետականության, քաղաքացու արժանապատվության ու մեզնից յուրաքանչյուրի նկատմամբ»։

Գայանե Աբրահամյանը նաև տեղեկացրել էր, որ պետության կարիքների համար գույքի հարկադիր օտարման միջոցով սեփականազրկված քաղաքացիների իրավունքների վերականգնումը «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրի դրույթներից է եղել, և այժմ իրենք քայլ առ քայլ սկսում են դրա իրականացումը։ Իսկ առաջին քայլը խորհրդարանական լսումների նախաձեռնումն էր, որի նպատակն էր վերհանել հանրության կարիքների համար գույքի հարկադիր օտարման միջոցով սեփականազրկված քաղաքացիների հիմնարար իրավունքների ոտնահարման դեպքերը, իրավախախտումները, քննարկումներ սկսել օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտության և այդ տարիներին քաղաքացիների սեփականության խախտված իրավունքների վերականգնման հնարավոր իրավական ուղիների մշակման շուրջ։

ԱԺ լսումների ժամանակ «Պետական կարիքների զոհեր» ՀԿ նախագահ Սեդրակ Բաղդասարյանը ընդգծեց Ռոբերտ Քոչարյանի առանձնակի դերակատարությունը այս հանցագործության մեջ։ Ըստ նրա, սակայն, Քոչարյանը մենակ չէր կարող այդ ամենը անել և նրան պետք էին համախոհներ։ «Եվ ստեղծվեց մի խունտա, որը ղեկավարում էր այն ժամանակ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, Երվանդ Զախարյանը: Այս բոլոր գործընթացների մեջ իր դերակատարությունն է ունեցել ՀՀ դատական համակարգը, ինչպես նաև հարկադիր կատարողների ինստիտուտը»,- հայտարարեց Բաղդասարյանը՝ նոր իշխանություններից պահանջելով քրգործ հարուցել մի անձնավորության դեմ, որին այսօր էլի դատում են շատ ավելի լուրջ մի հանցանքի համար: Ըստ էության՝ ակնարկելով հենց Ռոբերտ Քոչարյանին։ Բացի դրանից՝ Բաղդասարյանը պահանջեց քրգործ հարուցել նաև Դավիթ Հարությունյանի և Երվանդ Զախարյանի դեմ: Նա վստահեցրեց, որ փաստերով կարող է ապացուցել նրանց արած հանցագործությունները, որի հետևանքով Հայաստանի բյուջեին հասցվել է մոտ 3 միլիոն դոլարի վնաս:

Նույն կաշառքի, փողերի լվացման, չարաշահումների մեխանիզմները գործել են նաև Կասկադի հողատարածքների դեպքում։ Դրանց մասին բարձրաձայնած ու հենց այդ պատճառով հետապնդումների ենթարկված իրավապաշտպան Մարինա Պողոսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ իրենք ժամանակին սեփական հետաքննությամբ փողերի լվացման հսկայական մեխանիզմ էին բացահայտել, որում ներգրավված էին բազմաթիվ պաշտոնյաներ, սակայն այն իրավապահների կողմից քննության առարկա չդարձավ, փոխարենը քրեական հետապնդումներ սկսվեցին իր նկատմամբ։ «Մենք բացահայտել ենք նույն Քոչարյանի ժամանակ արդեն Կասկադի հողերի հետ կապված փողերի լվացման սխեմաներ, որում ներգրավված էին դատախազության աշխատողներ, որոնք մտել էին այդ կեղծ առքուվաճառքների մեջ՝ մի քանի միլիոն դոլար՝ ՎՏԲ բանկի միջոցով։

Հսկայական գումարներ էին կանխիկացվել մի քանի օրվա մեջ։ Հենց այս ամենի մասին բարձրաձայնելուց հետո սկսվեց իմ նկատմամբ քրեական հետապնդումը, քանի որ ես ունեի բոլոր փաստաթղթերը, որ եղել է փողերի լվացում։ Կասկադը գերակա շահ էր ճանաչվել միայն նրա համար, որ դրա վրա փողեր լվանային»,- ասաց տիկին Պողոսյանը։

Մեր զրուցակցի խոսքերով՝ Երվանդ Զախարյանի թեթև ձեռքով Կասկադի հողերը ուղիղ վաճառքի միջոցով անցել են նրա մտերիմներին, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիների, որը հակասում է ՀՀ Սահմանադրությանը և Հողային օրենսգրքին։ Մեր օրենսդրությամբ արգելվում է հող օտարել ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձանց։ «Այս բացահայտումներից հետո նախկին դատախազ Օսիպովների ընտանիքի մասին հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել, քանի որ թե՛ փողերի լվացումը, թե՛ այլ հանցագործություններ եղել են Օսիպովների անմիջական մասնակցությամբ։ Նրա տղան է խոշոր գումար կանխիկացրել, Աղվան Հովսեփյանի օգնականն է 3 միլիո դոլար գումար կանխիկացրել Կասկադի հողերի հետ կապված։ Բնականաբար, այս ամենի պատասխանատվությունը կրում է Ռոբերտ Քոչարյանը և նրա հետ հանցավոր համաձայնության եկած այլ պաշտոնյաներ»,- ընդգծեց իրավապաշտպանը։

Նա այսօր էլ առանձնապես հույս չունի, որ իրենց բացահայտումները կարող են ընթացք ստանալ և իրավական գնահատականի արժանանալ։ Իսկ հակառակում՝ իր նկատմամբ նոր հետապնդումներ սկսելու հարցում, վստահ է։ «Ես որևէ ակնկալիքի մասին չեմ կարող խոսել։ Մենք անցած տարի քննչական կոմիտեի ղեկավարին, ՀՔԾ ղեկավարին ու Վանեցյանին հեռագրեր էինք հղել այս գործի հետ կապված, ներկայացրել էինք ամբողջ սխեման, նշել, որ գործը կուլ են տվել ՀՔԾ նախկին պետ Վահրամ Շահինյանն ու Արթուր Դավթյանը, սակայն մեր բողոքներին այդպես էլ որևէ ընթացք չտվեցին։ Պատկերացնում եք, մենք մի հետաքննությամբ ցույց էինք տվել, որ փողերը լվացվել են ՎՏԲ բանկի միջոցով, այդ փողերը եկել են ռուսական օֆշորներից, դրանք լվացվել են նախկին դատախազի ու այլ պաշտոնյաների կողմից, ու ոչ մի արձագանք։ Փոխարենը՝ իմ դեմ հետապնդում սկսվեց։ Հուսանք՝ այս անգամ ամբողջ ԱԺ-ի դեմ հետապնդում չի սկսվի»,- եզրափակեց Մարինա Պողոսյանը։

https://www.1in.am/2636902.html[:]

[:am]Արթուր Դավթյանի մտերիմ-օգնականի անգրագետ դիմումը (ֆոտո) AcBlog[:]

[:am]imgonline-com-ua-2to1-Ky8GJEi0KDlY

4 ուղղագրական սխալ 2 նախադասությունում․ այսպիսի «գրագիտություն» է ցուցաբերել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի օգնական Ա․ Սուքիասյանը, ով, «Հակակոռուպցիոն» բլոգի տեղեկություններով, Դավթյանի մտերիմն է՝ քավոր-սանիկ ձևաչափով։ Ա․ Սուքիասյանը Դավթյանի միակ մտերիմը չէ, ով աշխատանքի է անցել Գլխավոր դատախազությունում։ Մյուս աշխատակիցների հետ Դավթյանի կապերին կանդրադառնանք առաջիկայում:

[:]

Մեր գործընկերները

© 2021 Veles. All rights reserved. Designed by Hakob Jaghatspanyan.