Author: Veles Human Rights NGO

[:am]Դատախազությունը հանցագործների պաշտպա՞ն[:]

[:am]Կեղծվել են ապացույցներ և սարքվել է այս փնթի գործը։ Առաջինը պետք է դատախազությունը շահագրգռված լիներ, որպեսզի ապացուցվեին այն կոռուպցիոն ռիսկերը, որ եղել են այդ քրեական գործը սարքելուց։ Բայց ի զարմանս ինձ դատախազությունը ուզում է, որ այս գործը փակվի։

https://www.youtube.com/watch?v=mmjVdcKKa1o[:]

[:am]Ակցիա Իրանի դեսպանատան մոտ A1plus.am[:ru]Акция у Иранского посольства A1plus.am[:]

[:am]

l-2yrSxZEEKN

Հայաստանցի մի  խումբ իրավապաշտպաններ  հավաքվել էին  Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մոտ և պահանջում էին  Իրանի իշխանություններից ազատ արձակել  իրավապաշտպան Նասրին Սոթուդեհին: Նասրինը դատապարտվել է 38 տարվա ազատազրկման և 148 մտրակի հարվածի, այն բանի համար, որ տարիներ շարունակ պաշտպանել է ընդիմադիր առաջնորդների, ակտիվիստների, լրագրողների ու պարտադրված գլխաշորից հրաժարված կանանց իրավունքները: Իրանում նրան հռչակել են որպես ազգի թշնամի:  «Իրավունքի ուժ» ՀԿ -ի հիմնադիր Արման Ղարիբյանի խոսքով մեղադրանքները կարող են նույնիսկ շինծու լինել՝  նպատակ ունենալով լռեցնել  իրավապաշտպանի խոսքը: Ակցիայի  մասնակիցները ստորագրահավաք  են կազմակերպել և երբ փորձեցին ցուցակը   դեսպանատան աշխատակցի միջոցով տեղ հասցնել, սակայն ակտիվիստներին փոխանցեցին որ նամակը պետք է հանձնեն Հյուպատոսարան: Երբ մասնակիցները նամակը տարան Հյուպատոսարան, պարզվեց որ աշխատանքային ժամը ավարտվել է:  Մասնակիցները նամակը կրկին փորձեցին փոխանցել  դեսպանատան աշխատակիցներին, բայց անօգուտ: Նամակը փոխանցելու միակ տարբերակը դրա համար նախատեսված արկղիկն էր:

https://a1plus.am/hy/article/204176[:ru]

l-2yrSxZEEKN

Группа правозащитников Армении собрались у посольства Исламской Республики Иран в Армении и требуют от иранских властей освободить правозащитника Насрина Сотудехи. Насрин осужден на 38 лет лишения свободы и 148 ударов плетью за то, что несколько лет подряд защищал права оппозиционных лидеров, активистов, журналистов и женщин, отказавшихся от ношения хиджаба. В Иране его провозгласили врагом народа. По словам основателя НПО «Сила права» Армана Гарибяна, обовинения могут быть и сфабрикованными, преследуя цель заставить правозащитника замолчать. Участники акции организовали сбор подписей и когда попытались донести список при помощи сотрудника посольства, активистам передали, что они должны отдать письмо в Консульство. Когда участники отнесли письмо в Консульство, выяснилось, что рабочий день закончился. Участники вновь попытались передать письмо сотрудникакм полиции, но безрезультатно. Единственный способ передать письмо – это предназначенный для этого почтовый ящик.

https://a1plus.am/ru/article/204176?fbclid=IwAR0oxDXI6_iQd48w-_3BkaGi2mFBIXHld4_ISmluEOrUxHMkt72APcyGd3w[:]

[:am]Շուտով. բացահայտումներ ազատության մեջ գտնվող Սերժի Վաչոյի և նրա կնոջ Ռուզաննա Բեգլարյանի մասին [:]

[:am]imgonline-com-ua-Resize-giU6jAZEFcQMSS0z (1)

«Վելես» ՀԿ-ին հայտնի է դարձել, թե ինչպես են Սերժի Վաչոն ու իր կինը 40 միլիոն դրամ կորզել «Յանս» ռեստորանի նախկին գլխավոր հաշվապահից։

Ահաբեկված կնոջ ընտանիքը ստիպված է եղել վաճառել բնակարանը, գրավադրել զարդերն ու պարտքեր անել Վաչոյի ասած գումարը «մուծվելու» համար։

Մանրամասները՝ առաջիկայում։[:]

[:am]Սա քաղաքական հետապնդում է. Մարինա Պողոսյանը` իր դեմ հարուցված գործի մասին Politik.am[:]

[:am]

imgonline-com-ua-Resize-hiUcBxdWUZD

Politik.am-ի հետզրույցում «Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ղեկավար Մարինա Պողոսյանն անդրադարձավ իր և սփուռքահայ Արփի Մերասի վերաբերյալ քրեական գործին`  տեղեկացնելով, որ մարտի 22-ին տեղի կունենա հերթական նիստը:

Հիշեցնենք, որ Մարինա Պողոսյանին մեղադրանք էր առաջադրվել  Արփի Մերասի`  Երևան քաղաքի Նալբանդյան 50 շենքի` իրեն վստահված  բնակարանը, դրանում առկա գույքը և դրանց վաճառքից գոյացած 140.000 ԱՄՆ դոլարը յուրացնելու համար: Արփի Մերասը այժմ կենդանի չէ: Հեղափոխությունից հետո Մ. Պողոսյանը արդարացվել է, սակայն գործը դեռ ընթացքի մեջ է:

Մ.Պողոսյանն ասաց, որ դատական գործը ի սկզբանե հարուցվել է քաղաքական ենթատեքստով,  անստորագիր նամակի հիման վրա, քանի որ նամակի բնօրինակը չի եղել, և բացատրություն չի վերցվել.

«Մենք  բազմաթիվ հաղորդումներ ունենք, որ նամակը եղել է տպված կամ սկան արված տարբերակով: Ըստ դատական օրենսգրքի` պատճենը երբևէ փաստաթուղթ չի համարվում, քանի որ ցանկացած ստորագրություն կարող են կեղծել: Գործը հարուցվել է 2 օր անց այն բանից հետո, երբ ես նախկին դատախազի` Օսիպովի ընտանիքի վերաբերյալ հաղորդում եմ  տվել, վերջիններիս կողմից օվշորային կազմակերպություններից գումար ստանալու և դատախազության աշխատողների կողմից դրանք կանխիկացնելու համար.

«Սա քաղաքական հետապնդում է, քանի որ որևէ փաստաթուղթ չկա, որը կարող է հիմնավորել իմ դեմ քրեական գործի հարուցումը»:

Մարինա Պողոսյանը պնդում է`  գործով  դատախազներ Բագրատ Ղազինյանն ու Էդգար Պետրոսյանը, փաստաբան Հրանտ Անանյանը փաստաթղթային կեղծիքներ են արել` կեղծվել է  «տուժողի»  ստորագրությունը և լիազորագրերը.

«Իմ դեմ սկսված հարձակումը նպատակ ունի վերջին ճիգերով անվանարկել և հունից հանել ինձ: Սակայն ես իրավապաշտպան եմ, և հարցի լուծումը լինելու է միայն իրավական ոլորտում: Այս ամենի քաղաքական հետապնդում լինելը ապացուցվում է նաև նրանով, որ ես մայիսին արդարացվել եմ, բայց դատախազությունը հունիսին իր բողոքը հետ է վերցրել»:

Մարինա Պողոսյանը ավելացրեց` դատախաղությունն ամբողջությամբ հին քաղաքական ռեժիմի կրողն է, իսկ խեղդվողները փորձում են փրփուրներից կախվել:

http://politik.am/%D5%A4%D5%A1%D5%BF%D5%A1%D5%AD%D5%A1%D5%B2%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6-%D5%A1%D5%B4%D5%A2%D5%B8%D5%B2%D5%BB%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B4%D5%A2-%D5%B0%D5%AB%D5%B6-%D6%84/?fbclid=IwAR35GEjw-w1mp0aIXM7as1-156tS_wu8TGUriTvVNq7VJ6Pm8k7lKVlgdQ0

[:]

[:am]Սա երկիր քանդելու առաջին մեխանիզմն է․ իրավապաշտպանները՝ բանկային քաղաքականության մասին Nt.am[:]

[:am]https://www.youtube.com/watch?v=5cGRHWslBGM&t=7s

Մարտի 9-ի  «Նոյյան Տապան»-ի ուղիղ եթերում հեռարձակվող «Քննարկում» հաղորդաշարի  հյուրերն են՝  «Վելես» իրավապաշտպան կազմակերպության նախագահ՝ Մարինա Պողոսյանը և փաստաբան՝  Կարեն Մեժլումյանը։

Երևանի ժամանակով ժամը 11:00-ից 12։00-ը  հաղորդմանը կարելի է հետևել ԱՄՆ հայկական AABC հեռուստատեսությամբ, Ֆրեզնոյի  «Նուռ»  հեռուստատեսությամբ, առցանց՝ «Նոյյան Տապան»-ի  www.nt.am կայքով, «Նոյյան Տապան» հեռուստաընկերության Youtube-յան  ալիքով«Նոյյան Տապան»-ի ֆեյսբուքյան էջում  եւ «Noyan Tapan TV»  ֆեյսբուքյան խմբում։

Հաղորդման ընթացքում հեռուստադիտողները կարող են զանգահարել եւ իրենց հարցերն ուղղել բանախոսին ամերիկյան 818 9675321 և հայաստանյան 060 351131 հեռախոսահամարներով, հարցեր գրել «Նոյյան Տապան»-ի ֆեյսբուքյան էջում և «Noyan Tapan» ֆեյսբուքյան խմբում, ինչպես նաև «Նոյյան Տապան» հեռուստաընկերության Youtube-յան էջում։

Ուղիղ եթերից հետո բանախոսների ուղղված հարցերն ու մեկնականությունները կարելի է թողնել՝ զանգհարելով ամերիկյան 818 9675321 և հայաստանյան 060 351131 հեռախոսահամարներով։ Ձեր ձայնագրությունները հետագայում կօգտագործվեն «Հարցեր բանախոսին» հաղորդաշարում։

[:]

[:am]Կանանց միջազգային օր[:en]International Women’s Day[:]

[:am]

51CbRce9YLL._SX466_

Կանանց միջազգային օր (IWD), սկզբնական անվանումը Աշխատավոր կանանց միջազգային օր, նշվում է ամեն տարի մարտի 8-ին։ Տարբեր տարածաշրջաններում տոնակատարությունների հիմքում ընկած է կանանց նկատմամբ հարգանքը տնտեսական, քաղաքական և հասարակական ոլորտներում նրանց ձեռքբերումների համար։

Պատմություն

Սկսած 20-րդ դարից

 

Կլարա Ցետկին և Ռոզա Լյուքսեմբուրգ, 1910 թվական

Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կանանց կոչով Նյու Յորքում 1908 թվականի մարտի 8-ին կայացավ ցույց, կանանց իրավահավասարության համար։ Այդ օրը ավելի քան 15 000 կանայք շրջեցին ողջ քաղաքով, պահանջելով կրճատել աշխատանքային օրը և տղամարդկանց հետ հավասարաչափ աշխատավարձ ստանալ։ Բացի այդ առաջ քաշվեց կանանց՝ ընտրություններին մասնակցելու իրավունք ունենալու պահանջները։

1909 թվականին Ամերիկայի Սոցիալիստական կուսակցությունը հայտարարեց կանանց ազգային օր, որը նշվել է մինչև 1913 թվականի փետրվարի վերջին կիրակի օրը։ Բայց 1909 թվականին այն համընկավ փետրվարի 28-ին։ Ավելի ուշ, 1910 թվականին ԱՄՆ-ի պատգամավորուհիները ժամանեցին Կոպենհագեն, երկրորդ միջազգային կոնֆերանսին, որտեղ հանդիպեցին կոմունիստ Կլարա Ցետկինի հետ։

Կլարա Ցետկինը 1910 թվականին օգոստոսի 27-ին կանանց միջազգային երկրորդ կոնֆերանսին, որը անցկացվում էր Կոպենհագենում, սահմանեց կանանց միջազգային օր։

Ենթադրվում էր, որ կանայք այդ օրը ցույցեր և երթեր էին կազմակերպելու՝ դրանով հասարակության ուշադրությունն իրենց խնդիրների վրա կենտրոնացնելու համար։

1911 թվականին Ելենա Գրինբերգի առաջարկով մարտի 19-ին առաջին անգամ Կանանց միջազգային օրը նշվել է ԳերմանիայումԱվստրիայումԴանիայում և Շվեյցարիայում։ 1912 թվականին այդ օրն արդեն նշվում էր մայիսի 12-ին։ 1913 թվականին կանայք դուրս էին գալիս ցույցի Ֆրանսիայում և Ռուսաստանում մարտի 2-ին, Ավստրիայում, ՉեխիայումՀոլանդիայում և Շվեյցարիայում՝ մարտի 9-ին, Գերմանիայում՝ մարտի 12-ին։ 1914 թվականին վեց պետություններում՝ Ավստրիայում, Դանիայում, Գերմանիայում, Հոլանդիայում, Ռուսաստանում և Շվեյցարիայում, միաժամանակ նշվում էր մարտի 8-ին։ Այդ տարի մարտի 8-ը համընկավ կիրակի օրվա հետ։

© Wikipedia.org

[:en]

51CbRce9YLL._SX466_

International Women’s Day (IWD) is celebrated on March 8 every year. It is a focal point in the movement for women’s rights.

After the Socialist Party of America organized a Women’s Day on February 28, 1909 in New York, the 1910 International Socialist Woman’s Conference suggested a Women’s Day be held annually. After women gained suffrage in Soviet Russia in 1917, March 8 became a national holiday there. The day was then predominantly celebrated by the socialist movement and communist countries until it was adopted in 1975 by the United Nations.

Today, International Women’s Day is a public holiday in some countries and largely ignored elsewhere. In some places, it is a day of protest; in others, it is a day that celebrates womanhood.

History 

The earliest Women’s Day observance, called “National Woman’s Day,” was held on February 28, 1909 in New York, organized by the Socialist Party of America at the suggestion of Theresa Malkiel. Though there have been claims that the day was commemorating a protest by women garment workers in New York on March 8, 1857, researchers have described this as a myth.

In August 1910, an International Socialist Women’s Conference was organized to precede the general meeting of the Socialist Second International in CopenhagenDenmark. Inspired in part by the American socialists, German Socialist Luise Zietz proposed the establishment of an annual Women’s Day and was seconded by fellow socialist and later communist leader Clara Zetkin, supported by Käte Duncker, although no date was specified at that conference.Delegates (100 women from 17 countries) agreed with the idea as a strategy to promote equal rights including suffrage for women. The following year on March 19, 1911, IWD was marked for the first time, by over a million people in Austria, Denmark, Germany and Switzerland. In the Austro-Hungarian Empire alone, there were 300 demonstrations. In Vienna, women paraded on the Ringstrasse and carried banners honouring the martyrs of the Paris Commune. Women demanded that they be given the right to vote and to hold public office. They also protested against employment sex discrimination. The Americans continued to celebrate National Women’s Day on the last Sunday in February.

 

Female members of the Australian Builders Labourers Federation march on International Women’s Day 1975 in Sydney

In 1913 Russian women observed their first International Women’s Day on the last Saturday in February (by the Julian calendar then used in Russia).

In 1914 International Women’s Day was held on March 8 in Germany, possibly because that day was a Sunday, and now it is always held on March 8 in all countries. The 1914 observance of the Day in Germany was dedicated to women’s right to vote, which German women did not win until 1918.

In London there was a march from Bow to Trafalgar Square in support of women’s suffrage on March 8, 1914. Sylvia Pankhurst was arrested in front of Charing Cross station on her way to speak in Trafalgar Square.

On March 8, 1917, on the Gregorian calendar, in the capital of the Russian EmpirePetrograd, women textile workers began a demonstration, covering the whole city. This marked the beginning of the February Revolution, which alongside the October Revolution made up the Russian Revolution. Women in Saint Petersburg went on strike that day for “Bread and Peace” – demanding the end of World War I, an end to Russian food shortages, and the end of czarism. Leon Trotsky wrote, “23 February (8th March) was International Woman’s Day and meetings and actions were foreseen. But we did not imagine that this ‘Women’s Day’ would inaugurate the revolution. Revolutionary actions were foreseen but without date. But in the morning, despite the orders to the contrary, textile workers left their work in several factories and sent delegates to ask for support of the strike… which led to mass strike… all went out into the streets.” Seven days later, the Emperor of RussiaNicholas II abdicated and the provisional Government granted women the right to vote.

Following the October Revolution, the Bolshevik Alexandra Kollontai and Vladimir Lenin made it an official holiday in the Soviet Union, but it was a working day until 1965. On May 8, 1965 by the decree of the USSR Presidium of the Supreme Soviet International Women’s Day was declared a non-working day in the USSR “in commemoration of the outstanding merits of Soviet women in communistic construction, in the defense of their Fatherland during the Great Patriotic War, in their heroism and selflessness at the front and in the rear, and also marking the great contribution of women to strengthening friendship between peoples, and the struggle for peace. But still, women’s day must be celebrated as are other holidays.”

From its official adoption in Soviet Russia following the Revolution in 1917, the holiday was predominantly celebrated in communist countries and by the communist movement worldwide. It was celebrated by the communists in China from 1922. After the founding of the People’s Republic of China on October 1, 1949 the State Council proclaimed on December 23 that March 8 would be made an official holiday with women in China given a half-day off.

Communist leader Dolores Ibárruri led a women’s march in Madrid in 1936 on the eve of the Spanish Civil War.

The United Nations began celebrating International Women’s Day in the International Women’s Year, 1975. In 1977, the United Nations General Assembly invited member states to proclaim March 8 as the UN Day for women’s rights and world peace.

© wikipedia.org

[:]

[:am]«Օգնություն» Փաշինյանին․ մենք կարող ենք կառավարությանը տրամադրել կոռուպցիայի երեք դեպք 1in.am[:]

[:am]imgonline-com-ua-Resize-hiUcBxdWUZD

«Վելես» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ողջունեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, թեկուզև էմոցիոնալ, հայտարարությունը հանքարդյունաբերության ոլորտի մասին, թե՝ կգտնեն օֆշորին էլ, օֆշորի օֆշորին էլ, սակայն հավելեց. «Գնալ օֆշորի օֆշորներ բացարձակապես, կարծում եմ, անհրաժեշտություն չկա, որովհետև թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական առումներով բոլորս էլ գիտենք, որ ոչ միայն մեր հանքարդյունաբերությունը, այլև համարյա ամեն ինչ ղեկավարվել է 1, 2, 3 հոգու կողմից: Սա նշանակում է երկարաձգել ժամկետը և հանրությանն ասել՝ մենք հիմա պիտի գնանք օֆշոր, հետո օֆշորից օֆշոր, հետո մինչև հետ գանք…»:

 Մեր զրուցակիցը նշեց, որ իրենց կազմակերպությունը իրենց սուղ ռեսուրսներով հատորներով սեփական հետաքննություն են անցկացրել, որը նա պատրաստ էր ներկայացնել նոր իշխանություններին. «Բայց, ի ցավս ինձ, նորից արձագանք չեղավ: Ես ցավում եմ, որովհետև կպարզվի, որ այդ մարդիկ խոշոր սեփականատերեր են կամ փոխանցում են արել ինչ-որ մի տեղ»:

Մարինա Պողոսյանը պարոն Փաշինյանին կոչ արեց որևէ տեղ չգնալ. «Գոնե երեք դեպք մենք կտանք»:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

https://www.1in.am/2517496.html[:]

[:am]Մեր քաղաքի կենտրոնը մեջ մեջ արեցին, օտարեցին ու կերան Nt.am[:]

[:am]

Մարտի 2-ի  «Նոյյան Տապան»-ի ուղիղ եթերում հեռարձակվող «Քննարկում» հաղորդաշարի  հյուրերն են՝  «Վելես» իրավապաշտպան կազմակերպության նախագահ՝ Մարինա Պողոսյանը և փաստաբան Կարեն Մեժլումյանը։

Երևանի ժամանակով ժամը 11:00-ից 12։00-ը  հաղորդմանը կարելի է հետևել ԱՄՆ հայկական AABC հեռուստատեսությամբ, Ֆրեզնոյի  «Նուռ»  հեռուստատեսությամբ, առցանց՝ «Նոյյան Տապան»-ի  www.nt.am կայքով, «Նոյյան Տապան» հեռուստաընկերության Youtube-յան  ալիքով«Նոյյան Տապան»-ի ֆեյսբուքյան էջում  եւ «Noyan Tapan TV»  ֆեյսբուքյան խմբում։

Հաղորդման ընթացքում հեռուստադիտողները կարող են զանգահարել եւ իրենց հարցերն ուղղել բանախոսին ամերիկյան 818 9675321 և հայաստանյան 060 351131 հեռախոսահամարներով, հարցեր գրել «Նոյյան Տապան»-ի ֆեյսբուքյան էջում և «Noyan Tapan» ֆեյսբուքյան խմբում, ինչպես նաև «Նոյյան Տապան» հեռուստաընկերության Youtube-յան էջում։

http://www.nt.am/am/news/265465/

[:]

[:am]Կանայք ՀՀ քաղաքացիական ծառայության համակարգում[:]

[:am]ֆոտո

 

Փետրվարի 26-ին «Ֆոր ֆեմ/4 ֆեմ» կանանց իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը ներկայացրեց ՀՀ քաղաքացիական ծառայության համակարգում գենդերային հավասարության խնդիրների վերաբերյալ հետազոտությունը (հետազոտող՝ Ռուզաննա Ծատուրյան), որը ներառում է իրավիճակի գնահատում և առաջարկություններ։

Հետազոտությունն իրականացվել է որակական և քանակական մեթոդների համադրմամբ՝ նորմատիվ իրավական փաստաթղթերի բովանդակային վերլուծության, առկա հրատարակությունների վերլուծության, վիճակագրական տվյալների հայթայթման, վերլուծության, ֆոկուս խմբային և փորձագիտական հարցազրույցների տվյալների վերլուծությամբ և համադրմամբ: Հետազոտական և փորձագիտական հարցազրույցներ են անցկացվել ՀՀ մարզպետարանների աշխատակիցների հետ, ՀՀ Արարատի ու Լոռու մարզպետարաններում, ՀՀ քաղաքացիական խորհրդի աշխատակազմում, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմում և Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտում:

Ընդ որում, հետազոտության ժամանակաշրջանը (նոյեմբեր 2018 – հունվար 2019) համընկել է ՀՀ  քաղաքացիական ծառայության համակարգի բարեփոխումների փուլի ընթացքի հետ։

Ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ ՀՀ քաղաքացիական ծառայության համակարգում կադրերի հավաքագրման, ընտրության նախատեսված մեխանիզմները գենդերայնորեն չեզոք են, չեն պարունակում ուղիղ խտրական նորմեր, սակայն չեն պարունակում նաև խրախուսող պայմաններ կանանց առաջխաղացման համար:

Թեև Քաղաքացիական ծառայության համակարգի վերաբերյալ վիճակագրական տվյալներն ամբողջական չեն, այնուամենայնիվ, առկա տեղեկատվության հիման վրա հնարավոր է հաշվարկել գենդերային բաշխվածությունը։ Այսպես, 2009-2017թթ. վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ կին քաղաքացիական ծառայողների ներկայացվածությունը բարձրագույն պաշտոններում տատանվում է 13-15%-ի շրջանակներոմ, մինչդեռ կարիերայի առավել ցածր պաշտոններում կանանց ներկայացվածությունը կտրուկ մեծանում է: Ընդ որում, կրտսեր խմբի պաշտոններում կանայք կազմում են 72%, առաջատար պաշտոններում՝ 59 %։

Բացի թվային տվյալներից՝ հետազոտությունը նաև ներկայացնում է ՀՀ քաղաքացիական ծառայության համակարգում գենդերային սեգրեգացիան՝ ոլորտային բաշխվածությունը։ Սեգրեգացիան/խտրազատումը բնորոշում է երևույթը, երբ կանայք և տղամարդիկ զբաղեցնում են աշխատաշուկայի որոշակի տարածքներ՝ պայմանավորված իրենց սեռին հասարակության մեջ վերագրված պատկերացումներով:

Հետազոտության շրջանակներում իրականացված քաղաքացիական ծառայության առանձին մարմինների ստորաբաժանումների ղեկավարների գենդերային խտրազատման պատկերը հաստատում է «ապակյա պատերի» ֆենոմենը: Այսպես, արտաքին կապերի, տեղեկատվություն, հասարակայնության հետ կապերի, քարտուղարկության, կադրերի կամ անձնակազմի բաժինների, հաշվապահական հաշվառման բաժինների, որոնց գործառույթները ըստ էության առավել գործավարական են, կին ղեկավարներն ավելի բարձր տոկոս են կազմում: «Ապակյա առաստաղի» ֆենոմենը դրսևորվում է անգամ ստորաբաժանումների ղեկավարների վիճակագրության մեջ, երբ կառուցվածքային ավելի լայն ստորաբաժանման՝ վարչության պետ կանայք առավել ցածր թիվ են կազմում, փոխարենը ստորաբաժանման ղեկավար կանանց թվաքանակում գերակշռում են ավելի փոքր կազմով ստորաբաժանումների՝ բաժինների ղեկավար կանայք:  

 Քանի որ Քաղաքացիական ծառայության համակարգում կանայք զբաղեցնում են ավելի ցածր պաշտոններ, հետևաբար ստանում են ավելի ցածր աշխատավարձ։

Ըստ հետազոտողի՝ ՀՀ քաղաքացիական ծառայության գենդերային խնդիրները թաքնված են ոչ այնքան ինստիտուցիոնալ և օրենսդրական կարգավորումներում, որքան ընդհանուր կառավարչական մշակույթում և պայմանավորված են համընդհանուր հասարակական կարծրատիպերով:

Հետազոտողը ներկայացրել է մի շարք առաջարկություններ, որոնցից են․

  • Իրականացնել քաղաքացիական ծառայության գենդերային խնդիրների շարունակական և համակողմանի վերլուծություն՝ բացահայտելու համար գենդերային հավասարության հռչակված և իրական ճեղքվածքը, մասնավորապես՝ բարելավել և համալրել սեռի բաշխմամբ վիճակագրությունը քաղաքացիական ծառայության մարմիններում, բացահայտել քաղաքացիական ծառայողների աշխատավարձի գենդերային ճեղքվածը և քայլեր ձեռնարկել իրավիճակի բարեփոխման համար և այլն։
  • Իրականացնել ինստիտուցիոնալ փոփոխություններ հանրային կառավարման/քաղաքացիական ծառայության կառավարչական մշակույթում, մասնավորապես՝ գենդերային հավասարության և կանանց հզորացման խնդիրները ներառել կարիքների գնահատման մեխանիզմներում, գենդերային հավասարության և կանանց հզորացման խնդիրները ներառել պարտադիր վերապատրաստման կոմպետենցիաների կամ մասնագիտական գիտելիքների բաղադրիչում և այլն։
  • Մի շարք փոփոխություններ անել մարդկային ռեսուրսների կառավարման քաղաքականության մեջ, մասնավորապես՝ մշտադիտարկել կադրերի հավաքագրման և ընտրության գործընթացը, բացահայտել գենդերային ճեղքվածքը, օգտագործել գենդերային զգայուն լեզու՝ թափուր պաշտոնների հայտարարության մեջ և խթանել կանանց մասնակցությունը, խրախուսել «աշխատանք-կյանք» համադրումը կանանց և տղամարդկանց համար և այլն։

Ներկայացրեց՝ Արման Ղարիբյանը

[:]

[:am]Ներառականություն.Պատճառի դուրս բերումը, որպես խնդրի լուծման ամենաօպտիմալ միջոց [:]

[:am]

CAIDP-equalityconference-Globe

Ցանկացած հասարակություն կամ պետություն այս կամ այն չափով բախվում է ներառականության խնդրին: Սակայն միշտ չէ, որ տարբեր երկներում դրա առաջացման պատճառները, հետևաբար նաև լուծումները համընկնում են: Հետևաբար կարևոր է հաշվի առնել տվյալ հասարակության առանձնահատկությունները և առանձնացնել տվյալ խնդրի պատճառները: Մեր հասարակության պարագայում, ներառականության բացակայության հիմնական պատճառներից մեկը հանդիսանում է իրավագիտակցության ցածր մակարդակը: Ինչպե՞ս է իրավական անգրագիտությունը խթանում ներառականության բացակայությանը: Հասարակության՝ մասնավորապես խոցելի խմբի անդամը, որը չի տիրապետում իր իրավունքներին, եթե նույնիսկ դրանք օրենսդրորեն ամրագրված լինեն չի կարող իրացնել դրանք: Սակայն դրա հետ մեկտեղ, իրավական ոլորտի սեփական անգրագիտությունը կարող է հանգել այլոց իրավունքների խախտմանը՝ նույնիսկ ոչ պաշտոնատար անձանց պարագայում: Չէ՞ որ ներառական կառավարումը սկսվում է ներառական հասարակությունից: Իրավական անգրագիտությամբ օժտված հասարակությունը ունակ չէ արժևորել և հարգել խոցելի խմբերի ազատություններն ու իրավունքները, նրան ընկալելով որպես հասարակության լիիրավ անդամ:

<<Ցանկացած ժողովուրդ ունի այնպիսի կառավարություն ինչին արժանի է>>: Գ. Գեգել

Այդ իսկ պատճառով անգրագիտության ամբողջական սխեման իր տրամաբանական ավարտին են հասցնում անգրագետ կամ կիսագրագետ պաշտոնյաները  իրենց անտարբեր վերաբերմունքով և օրենսդրական խտրական նախագծերով: Պետական մարմինների ու պաշտոնատար անձանց անտարբերությունը կայանում է խնդրի հաջորդ մեծագույն պատճառը: Սակայն, ի՞նչով է պայմանավորված այդ անտարբերությունը: Արդյո՞ք դա խնդիրը  այլ խնդիրների համեմատությամբ չկարևորելու և հետին պլան մղելու արդյունք է: Թե՞ այնուամենայնիվ դա դիտավորյալ անտարբերություն է ելնելով իշխանական շահերից: Չէ՞ որ տարիներով կաշառակերության սովոր համակարգի համար առավել հեշտ է իրենց իրավունքներին լիովին չտիրապետող և հետևաբար դրանց համար պայքարելու անկարող խոցելի խմբերին դիտարկել որպես կաշառակերության թիրախ: Վիճակագրական տվյալներով կաշառակերությունը առավել մեծ տոկոսների է հասնում պետություններում, որտեղ հասարակությունը սոցիալապես անապահով է: Այս ամենը հանգեցնում է տարիներով կարծրացած մի մեծ փակ շղթայի, որի արդյունքում՝ սոցիալապես անապահով հասարակությունում, կյանքի բոլոր ոլորտներում /լինի դա կրթական, մշակութային, տնտեսական թե պետական կառավարման/ ներքևից վերև աստիճանավորված առկա է կաշառակերություն, որը առավել հարմար է գործածել խոցելի խմբերի /կանայք, հաշմանդամներ, ազգային փոքրամասնություններ և այլն/ նկատմամբ, նրանց հասարակության մեջ տեղ տալու դիմաց, ինչը ցանկացած ժողովրդավարական պետությունում հասարակության յուրաքանչյուր անդամին տրված ամենաչնչին ապահովագրումն է պետության կողմից: Իրավական անգրագիտություն, պետական անտարբերություն /տարբեր պատճառներով/, կաշառակերություն, սոցիալապես անապահով հասարակություն. ահա այն հիմնական օղակները, որոնք միմյանց հաջորդելով, լրացնելով, մեկը մյուսից բխելով ապահովվում են հասարակություն առանց ներառականության և պետություն առանց ներառական կառավարման:

Շատ կարևոր քայլ է պատճառների դուրս բերումն ու դրա միջոցով լուծումներ որոնումը, սակայն մինչ այդ, էլ ավելի կարևոր է խնդրի առկայության գիտակցումն ու ընդունումը: Որովհետև քանի դեռ պետությունը չի խոստովանում, որ արդեն իսկ բախվել է խնդրին և փոխարենը միջազգային ստանդարտներին համապատասխանելու նպատակով ի ցույց է դնում խեղաթյուրված ժողովրդավարության պատկերը՝ իրականում զուրկ ներառական կառավարումից, չներառելով իր առջև դրված խնդիրների շարքում այն չի կարող լուծում ստանալ:

Ա.Ասատրյան

[:]

[:am]Ներառական կառավարում․ Հայաստանի «թաքնված» կապիտալը[:en]Inclusive Governance: “the hidden” capital of Armenia[:]

[:am]45003866_2191671731105506_1181162662629736448_n

S2580072 S2580070 S2580067 S2580060 S2580059 S2580058 S2580028 S2580018 S2580013

??

Տեղական նախաձեռնությունների կանադական հիմնադրամի աջակցությամբ այսօր՝ փետրվարի 26-ին “Նոյյան տապան” լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի ունեցավ քննարկում «Ներառական կառավարում․ Հայաստանի «թաքնված» կապիտալը» թեմայի շուրջ։

Քննարկման ընթացքում «Վելես» ՀԿ-ն ներկայացրեց իր կողմից կատարված հետազոտությունների արդյունքները և այդ արդյունքներից բխող առաջարկությունները:

Քննարկումը ամբողջությամբ կարող եք դիտել հետևյալ հղումով ՝ https://www.youtube.com/watch?v=3LhHAliPt5E&t=16s

[:en]45003866_2191671731105506_1181162662629736448_n

S2580072 S2580070 S2580067 S2580060 S2580059 S2580058 S2580028 S2580018 S2580013

??

 

[:am]Ներառական կառավարում․ իրական պատկերը Հայաստանում[:]

[:am]42653686_500392847093366_7477576699861794816_n (1)

Դավիթ Գյուրջյան

ՀՀ-ում ամենամեծաթիվ խոցելի խմբերի՝ պետական կառավարմանը ներգրավվածության ցուցանիշը պարզելուն ուղղված ուսումնասիրությունների արդյունքում հնարավոր է փաստել, որ տոկոսային հարաբերակցությամբ վերջիններիս ներգրավվածությունը գործադիր իշխանության և տեղական կառավարման համակարգի հիմնական օղակներում ունի հետևյալ պատկերը.

Կանայք

  1. պետական և տեղական կառավարման համակարգի ամենախոշոր մարմիններում կանանց ընդհանուր ներգրավվածության տոկոսային ցուցանիշը մոտ է հավասար լինելուն տղամարդկանց ներգրավվածության ցուցանիշին.
  2. միջին օղակում՝ նշված կառույցների ստորաբաժանումների ղեկավար կազմի կտրվածքով, այս հավասարությունը վերանում է, կանանց և տղամարդկանց ներգրավվածության հարաբերակցությունը հավասարվում է մոտ 39% – 61% ցուցանիշին.
  3. բարձր օղակում՝ նույն կառուցների ղեկավար կազմի կտրվածքով, կանանց և տղամարդկանց ներգրավվածության հարաբերակցությունը հավասար է 3.25% – 96.75% ցուցանիշին:

 Հաշմանդամություն ունեցող անձինք

Բոլոր օղակներում մինիմալ ներգրավվածություն՝ 0-2.5%, բացառություն է կազմում նորանշանակ կառավարության կազմը, որում հաշմանդամ նախարարների ներգրավվածության տոկոսային ցուցանիշը կազմում է 13.3 %

Ազգային փոքրամասնություններ.

Բոլոր օղակներում մինիմալ ներգրավվածություն՝ 0-1%

Հաշվի առնելով ուսումնասիրությունների արդյունքում հաստատված՝ ՀՀ-ում առավել մեծաթիվ խոցելի խմբերի՝ պետական կառավարմանը մասնակցելու նշված ցածր ցուցանիշները կազմակերպությունը առաջարկում է.

  1. Նախարարություններին և քաղաքապետարան/համայնքապետարաններին առաջարկում ենք ապահովել 2015 և 2016թթ. ուժի մեջ մտած՝ “Զբաղվածության մասին” ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի դրույթների գործնական կիրառությունը:
  2. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը առաջարկում ենք մշակել և կառավարության քննարկմանը ներկայացնել “Զբաղվածության մասին” ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու օրենքի նախագիծ, որով նախատեսել.
    1. ընդլայնել այն պետական մարմինների և ոչ պետական կազմակերպությունների շրջանակը, որոնք պարտավոր են ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց՝ աշխատակիցների թվի համապատասխանաբար 3% և 1% չափով ներգրավվածությունը՝ սահմանելով այդ քվոտավորման պարտականությունը 50 և ավելի աշխատատեղ ունեցող մարմինների և կազմակերպությունների համար.
    2. 100 և ավելի աշխատատեղ ունեցող պետական մարմինների և ոչ պետական կազմակերպությունների պարտականությունը՝ աշխատակիցների թվի համապատասխանաբար 2% և 1% տոկոսի չափով ապահովել ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների ներգրավվածությունը:
  3. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը առաջարկում ենք մշակել պետական մարմիններում, պետական կազմակերպություններում, ինչպես նաև 50-ից ավելի աշխատակից ունեցող ոչ պետական կազմակերպություններում հենաշարժողական և տեսողական խնդիրներ ունեցող հաշմանդամների՝ աշխատավայրի հասանելիության ապահովման միջոցների ներմուծման հայեցակարգ, որը հետագայում հնարավորություն կլինի կյանքի կոչել օրինագծի տեսքով:
  4. Պետական մարմիններին առաջարկում ենք հնարավորինս հավասարակշռված գենդերային քաղաքականություն վարել հայեցողական և վարչական պաշտոններում նշանակումներ անելիս՝ կանանց և տղամարդկանց հավասար ներգրավվածությունն ապահովելու նպատակով:

 [:]

Մեր գործընկերները

© 2021 Veles. All rights reserved. Designed by Hakob Jaghatspanyan.