[:am]«Վելես» իրավապաշտպան կազմակերպությունը նախօրեին տարածած հաղորդագրությամբ փաստեր էր ներկայացրել մի մեծ ֆինանսական խարդախությունների մասին։ Կազմակերպության տարածած հաղորդագրության համաձայն՝ «Էլիտ Գրուպ» ՓԲԸ-ն ֆինանսական խարդախություններ է արել և իր կողմից կառուցվող շենքերում անշարժ գույք գնած քաղաքացիներին պայմանագրով սահմանված տարածքից ավելի փոքր տարածք է տրամադրել, իսկ պետությունից հարկեր թաքցնելու նպատակով բնակարանների իրական արժեքը, որը տարիների ընթացքում փոխանցել են գնորդները, չի արտահայտվել պայմանագրում։ Այս տեղեկատվությունը ուշագրավ է նրանով, որ «Էլիտ Գրուպ»-ի սեփականատեր Արմեն Մկոյանը հանդիսանում է նախկին նախագահ Սերժ Սարգսյանի մտերիմը և նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի բիզնես գործընկերը: Մասնավորապես, Աղստև գետի վրա գործող ամենահզոր ՀԷԿ-ը շահագործում է «ԷլԷնԷքս» ՍՊԸ-ն։ Ընկերության կանոնադրական կապիտալը 200 մլն դրամ է: Տարեկան արտադրում է 9 մլն կՎտ/ժամ էլեկտրաէներգիա: Ընկերության ամենամեծ բաժնետերը ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն է: Նրան է պատկանում ընկերության բաժնետոմսերի 25 տոկոսը: Ինչպես տեսնում ենք, նրա գործընկերների շարքում է նաև Արմեն Մկոյանը:
Իրավապաշտպան կազմակերպության փաստաբան Մուշեղ Շուշանյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ իրենց մի քանի քաղաքացիներ են դիմել նույն խնդրով, ներկայումս իրենք փաստահավաք աշխատանք են կատարում և բոլոր նյութերն ունենալուց հետո պատրաստվում են դրանք ներկայացնել իրավապահներին։ «Կարճ ժամանակ անց, երբ մենք կունենանք փաստերի բավարար համակցություն, հաղորդում կներկայացնենք հանցագործության մասին։ Սա հանցավոր սխեմա է, որը գործել է համատարած։ Խոսքը գնում է հարյուրավոր քաղաքացիներին պատճառված վնասի, խարդախության և, ի վերջո, պետությանը պատճառված հսկայական վնասի մասին։ Ու այս ամենը հնարավոր է դարձել հովանավորչության արդյունքում։ Արմեն Մկոյանը օգտվել է անձամբ Սերժ Սարգսյանի հովանավորությունից»,- ասաց Մուշեղ Շուշանյանը։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։
[:am]
Մարինա Պողոսյան. «Վելես» իրավապաշտպան հկ-ի նախագահ
«Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը դիմումներ է ստացել Երևանի մի քանի բնակիչներից, որոնք պատմում են, որ «Էլիտ Գրուպ» ՓԲԸ-ն ստվերային քաղաքականություն է որդեգրել՝ բնակարաններիվաճառքի իրական գումարների մեծ մասը պայմանագրերում չնշելով, կանխամտածված փոփոխելով մուտքագրված գումարը, յուրացրել է դրանք, ինչպես նաև՝ խուսափել հարկային պարտավորություններց:
Politik.am-ի հետ զրույցում «Վելես» հկ-ի նախագահ Մարինա Պողոսյանը ասում է.
«Բնակչից գումարը վերցրել են, ու գրանցումներ չեն արել: Ամբողջ ընթացքում խուսափել են հարկերից: Խոսքը միլիոնավոր դրամների մասին է: Այդ ամենի հետ մեկտեղ՝ կառուցապատման աշխատանքներն են վատ արվել: Դեպքեր ունենք, որ 8-10-րդ հարկերից քարեր են թափվել»:
Արթուր Սուքիասյան. փաստաբան
Փաստաբան Արթուր Սուքիասյանը, ով ուսումնասիրում է բնակիչների դիմումները, ասում է.«Խոսքը 17 տարբեր շենքերի մասին է: Մի ընտանիքի դեպքում, օրինակ, առքուվաճառքի գումարը կազմել է 100 մլն դրամից ավելի, որից փասաթղթերում ներկայացվել է մոտ 50 մլն դրամը, մյուս (մոտ) 50 մլն-ն չի ցուցադրվել: Այսինքն՝ դրան համապատասխան հարկերը պետությանը չեն վճարվել: Մի ուրիշ դեպքում էլ՝ 20 մլն-ից ավել չի ցուցադրվել փաստաթղթերում»:
Փաստաբանի խոսքով՝ բնակիչների մոտ որոշ փաստաթղթեր բացակայում են՝ մեկի մոտ մի բան կա, մյուսի մոտ մեկ այլ բան: Ուսումնասիրություններն էլ կատարվել են այդ փաստաթղթերի հիման վրա:
Մարինա Պողոսյանն ասում է, որ իրենք մոտակա օրերի ընթացքում պատրաստվում են հանցագործության մասին հաղորդում տալ Ոստիկանությանը:
«Հաղորդումը կտանք «Վելես» հկ-ի, թե բնակիչների կողմից, դեռ որոշված չէ, բայց որ հաղորդում ենք տալու, հստակ է»,-ավելացնում է փաստաբան Արթուր Սուքիասյանը:
Politik.am-ը կապ հաստատեց նաև «Էլիտ Գրուպ»-ի լրատվական բաժնի հետ: Աշխատակիցը, ով չցանկացավ ներկայանալ, խոստացավ ուսումնասիրել «Վելես» հկ-ի հայտարարությունն ու պատասխանել մեզ, բայց արձագանք, այդպես էլ, չստացանք:
«Վելես» հկ-ի՝ օրեր առաջ տարածած հայատարարությանը՝ «Էլիտ Գրուպ»-ի կատարած ապօրինությունների մասին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:
[:am]https://www.youtube.com/watch?v=cxotPjV_7GU
Եթե պետությունը չթերանար և կատարեր իր պարտականությունները, գուցե ծայրահեղ աղքատության մեջ ապրող Սիսիանի բնակիչ Հասմիկ Սարգսյանը չհայտնվեր ամբաստանյալի աթոռին։ Իսկ եթե Վճռաբեկ դատարանը անփոփոխ թողնի գողության համար դատապարտված Հասմիկի մասին Վերաքննիչ դատարանի որոշումը, 37-ամյա բազմազավակ մայրը 5 տարի կանցկացնի բանտում, իսկ նրա անչափահաս երեխաները կարող են հայտնվել մանկատանը։ Այսօր նրա պաշտպանները ասուլիս էին հրավիրել:
Սիսիանցի բազմազավակ մայր Հասմիկ Սարգսյանը 10 000 դրամ գողանալու համար դատապարտվել է 6․5 տարվա ազատազրկման։ Դեռևս նախորդ իշխանության օրոք հարցը բարձրացրել են որոշ հասարակական կազմակերպություններ՝ բողոքելով Սյունիքի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ։
Միայնակ մայրը 4 երեխաներին պահել է մեծ դժվարությամբ։ Չնայած ամուսնուց դատարանով բաժանված չէ, սակայն նրանք մի քանի տարի է՝ ապրում են առանձին, ոչ մի շփում չկա։ Վերջինս ֆինանսապես չի օգնում ընտանիքին։
https://www.youtube.com/watch?v=ajF_HzRAPsE[:]
[:am]
[:]
[:am]https://www.youtube.com/watch?v=91g1BcjRkTg
Նոյեմբերի 9-ին ժամը 14:30-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի ունեցավ աասուլիս՝ «Հասմիկ Սարգսյանի վրա համաներումը չտարածվելու պատճառները և նրա գործով հնարավոր զարգացումները» թեմայով։
[:]
[:am]
Տարիներ ի վեր հանրությունը տեղեկացվել է այն ապօրինություններին, որ նախկին իշխանությունների հովանավորությամբ և անմիջական մասնակցությամբ կատարվել են նորակառույցների շինարարությունն իրականացնող կազմակերպությունների և նախկին ռեժիմի ներկայացուցիչների կողմից՝ բնակիչների բռնի տարհանում և ունեզրկում, կառուցվող բնակարանների բազմակի վաճառք և արդյունքում քաղաքացինների միջոցների յուրացում:
Կառուցապատողներից թերևս միայն “Էլիտ Գրուպ” ՓԲԸ -ն է, որ մնացել էր ցայտուն հանցագործությունների ստվերում և հանրությանը ներկայանում էր որպես բարեխիղճ կազմակերպությոն, սակայն վերջերս պարզ դարձավ, որ վերջիններս ևս զերծ չեն մնացել նախկին ռեժիմի հովանավորությունից և ինչու չէ ռեժիմի ստվերային լափամանը խաբեությամբ յուրացված միջոցներով համալրելուց:
“Էլիտ Գրուպ” ՓԲԸ –ն մեկ այլ՝ ստվերային քաղաքականություն է որդեգրել, բնակարանների վաճառքի իրական գումարների մեծ մասը պայմանագրերում չնշելով, կանխամտածված փոփոխելով մուտքագրված գումարը, յուրացնել դրանք, ինչպես նաև խուսափել հարկային պարտավորություններց:
“Էլիտ Գրուպ” ՓԲԸ –ի ֆինանսական մեքենայության մեկ դրվագ՝
2018 թվականի ամռանը ՛՛Վելես՛՛ ԻՀԿ իրավական աջակցության նպատակով դիմած Էդուարդ Հովսեփյանը առաջիններից էր, ով բարձրաձայնեց և փաստեց “Էլիտ Գրուպ” ՓԲԸ -ի տնօրինության կողմից կատարված ֆինանսական մեքենայությունների մեխանիզմը: Այսպես՝ 2007թ. Էդուարդի ծնողները պայմանավորվածություն են ձեռք բերում “Էլիտ Գրուպ” ՓԲԸ –ի տնօրինության հետ 162 քմ բնակելի տարածք (1 քմ արժեքը 300 հազ. ՀՀ դրամ) և երկու ավտոկայանատեղի գնելու (2 մլն. 900 հազ. ՀՀ դրամ արժողությամբ) ք.Երևան, Ռոստոմի 29 հասցեում։ Որպես գույքի գնման նախնական պայմանագիր, վերջինիս ծնողներին “Էլիտ Գրուպ” ՓԲԸ -ն 2007թ. հանձնում է անստորագիր թղթոն՝ պայմանագիր անվանվամբ:
2007-2008թթ 15 կտրոնով Էդուարդ Հովսեփյանի ծնողները “Էլիտ Գրուպ” ՓԲԸ -ի դրամարկղ են մուտքագրում նախապես, “Էլիտ Գրուպ” ՓԲԸ-ի նախագահ՝ Արմեն Մկոյանի հետ փաստացի բանավոր պայմանավորված 52 մլն. 180 հազ. ՀՀ դրամը, ներառյալ երկու կայանատեղիների (2 մլն. 900 հազ. ՀՀ դրամ) գումարը:
2009 թվականի մայիսի 11-ին, Էդուարդ Հովսեփյանի ծնողներից նախապես պայմանավորված 52 մլն. 180 հազ. ՀՀ դրամը ամբողջությամբ ստանալուց հետո միայն, Հովսեփյանի ծնողների և “Էլիտ Գրուպ” ՓԲԸ -ի միջև կնքվում է անշարժ գույքի առքուվաճառքի պայմանագիր, որը և փաստում է ՛՛Էլիտ Գրուպ՛՛ ՓԲԻ հանցավոր արարքները՝
Այսպես ՝ պայմանգրում ” Էլիտ Գրուպ՛՛ ՓԲԸ -ն միտումնավոր թաքցվում է իրական մուտք եղած գումարների 21մլն.180 հազ. ՀՀ դրամը, պայմանգրում նշելով ընդամենը 31 մլն. ՀՀ դրամ իրականում մուտք եղած 52 մլն 180 հազ․ՀՀ դրամի փոխարեն, ինչպես նաև պայմաանգրում բնակելի տարածքի մակերեսը նշվում է 151,2 քմ նախապես պայմանավորված 162 քմ փոխարեն: Փոփոխելով պայմանագրի արժեքը “Էլիտ Գրուպ” ՓԲԸ-ն միայն մի դրվագով խաբեությամբ յուրացնում է քաղաքացու կողմից արդեն իսկ կազմակերպության դրամարկղ մուտքագրված 21 մլն. 180 հազ.ՀՀ դրամ, ինչպես նաև խաբում է պետությանը 3 մլն.529 հազ. 858 ՀՀ դրամի չափով: Հաշվի առնելով “Էլիտ Գրուպ” ՓԲԸ –ի կողմից միայն Երևան քաղաքի տարածքում կառուցված ավելի քան 13 բազմաբնակարան շենքերի քանակը և այլ մեզ հայտի և դեռևս չբացահայտված նմանատիպ գործարքները ակնհայտ է դառնում այն ահռելի չափի գումարների յուրացումը և հարկերից խուսափումը, որը կատարվել է “Էլիտ Գրուպ” ՓԲԸ –ի կողմից:
Հ.Գ. Հետագայում կանդրադառնանք նաև այլ անօրինական գործողությունների կատարված “Էլիտ Գրուպ” ՓԲԸ –ի կողմից:
© Վելես ՀԿ
[:en]
Over the years, the public has been informed of the illegalities of some organizations engaged in the construction of new buildings and the ex-regime representatives under the sponsorship and direct involvement of the former authorities’ regime, such as forced evictions and deprivation of property of the residents, multiple sales of the built apartments, and as a result appropriation of citizens’ funds.
Of the developers was probably only the “Elite Group” CJSC that remained in the shadow of vicious crimes and presented itself to the public as a conscientious organization. Yet, recently it has become obvious that they also did not stay out of sponsorship of the former regime and, why not, of replenishing the shadow “mash bowl” of the regime with means appropriated fraudulently.
The “Elite Group” CJSC adopted another shadow policy: no mention in most of the agreements of the real sums of the sales of flats, changing intentionally the recorded amounts, embezzling them, and avoiding tax liabilities as well.
One episode of financial machinations of the “Elite Group” CJSC:
Eduard Hovsepyan, who applied to the “Veles” human rights NGO for legal assistance in the summer of 2018, was one of the first who raised the issue and documented the mechanism of the financial machinations carried out by the management of the “Elite Group” CJSC. Thus, in 2007, Eduard’s parents arranged with the management of the “Elite Group” CJSC on the purchase of 162 sq.m. of living space (AMD 300,000 per sq.m.) and of two parking lots (worth 2 million 900 thousand AMD) at the address of 29 Rostom Street in Yerevan. In 2007, as a preliminary agreement of property purchase, the “Elite Group” CJSC provided his parents an unauthorized sheet of paper as an agreement.
In 2007-2008, based on the factual verbal agreement with Armen Mkoyan, the president of the “Elite Group” CJSC, Eduard Hovsepyan’s parents made an advance payment of the 52 million 180 thousand AMD into the cash register of the “Elite Group” CJSC, through 15 checks, including the money for the two parking lots (2 million 900 thousand AMD).
On May 11, 2009, soon after the receipt of the full sum of 52 million AMD, previously agreed upon with Eduard Hovsepyan’s parents, a real estate purchase and sale agreement was signed between Hovsepyan’s parents and the “Elite Group” CJSC, which is evidence of the criminal acts of the “Elite Group” CJSC.
Thus, the “Elite Group” deliberately concealed in the agreement 21 million 180 thousand drams of the actually paid money, indicating in it only 31 million drams, instead of actually paid 52 million 180 thousand AMD. They also indicated 151.2 sq.m. as the size of the surface of the residential area instead of the pre-arranged 162 sq.m. By modifying the price in the agreement, the “Elite Group” CJSC appropriated deliberately, through one episode only, 21 million 180 thousand AMD put in advance in the cash register of the organization by the citizen. In addition, it deceived the state by appropriating 3 million 529 thousand AMD.
Taking into consideration the number of more than 13 blocks of flats constructed by the “Elite Group” CJSC in Yerevan and other similar deals known and yet unidentified, the embezzlement of those huge amounts of money and tax evasion committed by the “Elite Group” CJSC has become evident.
P.S. Later we will highlight other illegal actions by “Elite Group” CJSC.
Continue reading at https://acblog.am/?p=2319&lang=en | AntiCorruption
[:]
[:am]Զարգացած հասարակությունները ձևավորվում են իշխանության և քաղաքացիական սեկտորների արդյունավետ համագործակցության արդյունքում։ Միայն ավտորիտար ռեժիմի դեպքում է, որ քաղհասարակությունը ստիպված իր վրա է վերցնում ընդդիմության գործառույթը, ինչը և անում էր հայաստանյան քաղհասարակությունը մինչև թավշյա հեղափոխությունը։
Ինչպիսի՞ն է քաղհասարակության դերը թավշյա հեղափոխությունից հետո, արդյո՞ք այն գործընթացները, որ այսօր կատարվում են Հայաստանում, բավարարում է քաղհասարակությանը «Առաջին լրատվական»-ի հարցին «Վելես» իրավապաշտպան ՀԿ նախագահ Մարինե Պողոսյանը պատասխանեց․ «Քանի որ մենք ավտորիտար համակարգում ենք ապրել, իրականում բեռն ընկել էր քաղհասարակության վրա՝ ոչ միայն չեղած ընդդիմության դերը, այլ նաև քաղհասարակության մի շարք ներկայացուցիչներ կատարում էին դատախազության, ոստիկանության աշխատանքը, որովհետև փաստացի անօրինություն էր տիրում»։
«Մենք էլի ընդդիմություն ենք և հիմա ասել, որ մենք միայն համագործակցում ենք, էդպիսի բան գոյություն չունի, որովհետև դառը դեղահաբն է բուժում, այսինքն՝ նորից հասարակության մեջ մնացել են այդ խնդիրները։ Ճիշտ է՝ մենք համարյա ընդդիմության դերում ենք, բայց այլ միտումով»,- հավելեց բանախոսը։
Ամբողջությամբ՝ տեսանյութում։
[:am]
Ցուցակում ներառվում են այն դատավորները, քննիչները, դատախազները, այլ իրավապահ մարմինների աշխատակիցները, ովքեր մասնակից են եղել անձանց հիմնարար իրավունքների կոպիտ խախտումների դեպքերին (յուրաքանչյուր դեպքին կանդրադառնանք) և ովքեր պետք է կանգնեն արդարադատության առաջ։ Մինչև քրեական պատասխանատվության չենթարկվեն մարդկանց ճակատագրերը խեղած դատավորները և “իրավապահները”, իրավական պետության կառուցումը նոնսենս է։ Ցուցակը բաց է լրացումների համար։
Continue reading at https://acblog.am/?p=1695 | AntiCorruption[:en]
The list includes those judges, investigators, prosecutors and other law enforcement officials who participated in cases of gross violations of fundamental human rights of people (we will refer to each case individually) and who must face justice. Yet, the building of a legal state is nonsense, until the judges and “law enforcement officials”, who distorted human fates, are subjected to criminal liability.
The list is open for additions.
[:]
Ս.թ. նոյեմբերի 03-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում նախագահող դատավոր Ա.Դանիբեկյան կայացավ դատական նիստ ըստ բողոքի «Վելես» իրավապաշտպան կազմակերպության ՀՀ դատախազության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք -Մարաշ վարչական շրջանների դատախազության 12.06.2018թ. որոշման դեմ: Այն է՝ մերժել թիվ 63203516 քրեական գործով վարույթը կասեցնելու մասին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչի որոշման դեմ «Վելես» ՀԿ-ի ներկայացրած բողոքը: Գործի համառոտ նախապատմությունը հետևյալն է՝ ՀՀ Քաղաքացիական ավիացիայի վարչության նախկին պետ՝ Հովհաննես Պավելի Երիցյանը տոկոսով 900.000 ԱՄՆ դոլար գումար էր տրամադրել ոմն Դավիդ Ստեփանյանի, որը տվյալ գումարները իբրև մուտքագրել է իրեն պատկանող գրավատանը և 10 տարի շարունակ, ամսական 18.000 ԱՄՆ դոլար տոկոս է մուծել Հովհաննես Երիցյանին ընդհանուր 1.470.000 ԱՄՆ դոլար: Ըստ Դավիդ Ստեփանյանի խոսքերի Հովհաննես Երիցյանը, ինչպես ինքը այնպես էլ վերջինիս բարձրաստիճան մտերիմները սպառնալիքներ են հնչեցրել Դավիդ Ստեփանյանի և նրա ընտանիքի հասցեին: Հարուցվել էր քրեական գործ ՀՀ քր. օր. 137-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործի նախաքննության ընթացքում «Վելես» Իրավապաշտպան ՀԿ-ն բազմաթիվ միջնորդություններ էր ներկայացրել նախաքննության մարմնին պարզելու մի շարք հանգամանքներ. պարզելու ո՞րտեղից նախկին պաշտոնյային նման ֆինանսական միջոցներ՝ 900.000 ԱՄՆ դոլար, արդյո՞ք վերջինս ստանալով որպես տոկոս ամսական 18.000 ԱՄՆ դոլար եկամուտ 10 տարի շարունակ՝ ընդհանուր 1.470.000 ԱՄՆ դոլար կատարել է իր հարկային պարտավորությունները, ի՞նչ եղանակով է գումարը մուտք եղել Հայաստան, արդյո՞ք մուտք է եղել Դավիդ Ստեփանյանին պատկացող գրավատուն, ո ՞րտեղից են ծագել Դավիդ Ստեփանյանի ամսական 18.000 ԱՄՆ դոլար, որպես տոկոս մուծված գումարները և այլն: Ի պատասխան մեր միջնորդությունների նախաքննության մարմինը կարճել էր քրեական գործի վարույթը, որը մեր բողոքների շնորհիվ ի վերջո 2018 հունվարին վերսկսվել էր, սակայն նախաքննության մարմինը հասկանալով, որ օբյեկտիվ և բազմակողմանի քննության պարագայում կպարզվեն մի շարք հանգամանքներ կապված ահռելի գումարների ծագման, դրանց իրական պատկանելության, ստվերային շրջանառության, ինչպես նաև հարկերից խուսափման առումով, կբացահայտվեն տվյալ գործի հետ առնչություն ունեցող մի շարք այլ պաշտոնատար անձիք, չկատարելով դատարանի որոշումը անհիմն կասեցրել է տվյալ քրեական գործի վարույթը, հիմնավորելով անհեթեթ հարցումներով ՌԴ… Քրեական գործը կասեցվել է մի նպատակով՝ կոծկել նախկին պաշտոնատար անձի կողմից կատարված հանցագործությունները ստեղծելով վերջինիս անպատժելիության երաշխիքներ: Տարիներ ի վեր նշել ենք, որ ՀՀ դատախազությունը հովհանավորում էր Հովհաննես Երիցյանին, վերջինիս կողմից կատարած խմբակային ֆինանսական մեքենայությունները չբացահայտելու առումով: Փաստացի՝ դատավոր Դանիբեկյանը շարունակում է դատախազության արատավոր պրակտիկան և կոծկելով վերջինիս կոռուպցիոն հանցագործությունները ակամա հանցակցում է ՞՞՞
Continue reading at https://acblog.am/?p=1685 | AntiCorruption[:]
Հարգելի գործընկերներ
«Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը Հայաստանում Կանադայի դեսպանատան աջակցությամբ ս.թ.նոյեմբերի 17-18-ին կազմակերպում է ներառական կառավարման երկօրյա դասընթացներ լրագրողների համար:
Խնդրում ենք Ձեր մասնակցությունը հաստատել info@veles.am էլեկտրոնային հասցեով:
Մանրամասների համար դիմել «Վելես» ՀԿ։
Հասցեն՝ ք. Երևան, Չարենց 4/121
Հեռախոս՝ (010) 578551, (098) 615663[:en]
Dear Partners,
In November 17-18, 2018, in support with the Canadian Embassy in Armenia, “Veles” human rights NGO organizes two-day training courses on the topic of inclusive governance for journalists.
Please confirm your participation via info@veles.am.
For more details please contact “Veles” NGO.
Address: Yerevan, Charents 4/121
Phone: 010 578551, 098 615663[:]
[:am]Այսպիսով, կարծես թե անվիճելի է, որ խորհրդարանական արտահերթ ընտրությունների գնում ենք հին օրենսգրքով, որի մեխանիզմները նախատեսված են քրեաօլիգարխիկ համակարգի մենեջմենթն ու վերարտադրությունն ապահովելու համար։ Հիմա արդյոք սա նշանակում է, որ հին ԸՕ-ն կօգնի, որպեսզի ՀՀԿ-ն կամ որևէ մեկը դեկտեմբերին հասնի ռևանշի. Շատերն են այս տարբերակը բացառում նույնիսկ տեսականորեն։ Խնդիրն այն է, որ ընտրական գործընթացը լինելու է ապաքաղաքական, ինչի հետևանքով Փաշինյանի թիմի հաղթանակը միայն վերապահումով է լինելու հեղափոխության հաղթանակը։ Այլ խոսքով՝ պարտադիր չէ, որ ռևանշն ուղղակի լինի, այն կարող է դրսևորվել հեղափոխության արժեզրկման միջոցով։ Ի՞նչ լուծումներ է ենթադրում նման իրավիճակը. «Առաջին լրատվական»– ի հետ այսօրվա քննարկմանը մասնակցեցին քաղաքագետներ Ստեփան Սաֆարյանը, Արմեն Բաղդասարյանը և իրավապաշտպան Մարինա Պողոսյանը:
Ստեփան Սաֆարյանի դիտարկմամբ՝ ռեյտինգային ընտրակարգը ձեռնտու էր ՀՀԿ-ին: Նրա խոսքով՝ հեղինակություն ունեցող մարդկանց հաշվին քվեներ բերվեցին, բայց հեղինակություններն էլ հենց դաձան ՀՀԿ-ի փոս փորողը և դագաղի վերջին մեխ խփողը՝ լքելով կուսակցությունը:
Քաղաքագետի կարծիքով՝ գործող Ընտրական օրենսգիրքը շատ ռիսկեր է պարունակում: «Այս ընտրական համակարգը ռիսկեր է պարունակում հենց Նիկոլ Փաշինյանի համար… Ապաքաղաքական, անձնավորված քաղաքականության շնորհիվ ՀՀԿ-ն կարող է նորից լեգիտիմացնել իր ներկայությունն ԱԺ-ում… Չեզոք ռեյտինգով մարդիկ, գովազդի վրա մեծ գումարներ ներդնելով, կհաղթեն»:
«Մենք նորից ընտրությունների ենք գնում հին հայաստանյան իրողություններով և անուն ենք դնում, թե նոր Հայաստան ենք կերտում՝ նոր իշխանություններով: Վախենալու է՝ այս պահին այնքան շատ են ռիսկերը, կուսակցական ծրագրեր չկան, լուրջ դիսկուրս չկա… Պարզ չէ՝ Հայաստանի արտաքին ու ներքին գործընկերներն ովքեր են, բոլորը սպասում են հստակությունների»,- ընդգծեց Ս. Սաֆարյանը:
Ա. Բաղդասարյանը հավելեց, որ ՀՀԿ-ն գնաց նոր ԸՕ-ն տապալելու ճանապարհով ոչ միայն նրա համար, որ ռեյտինգային համակարգն իրեն իսկապես ձեռնտու է, այլ նաև գործող իշխանությանը վնաս պատճառելու համար: Քաղաքագետի դիտարկմամբ՝ ՔՊ-ն ընտրատարածքներում չունի հեղինակություն ունեցող, ճանաչված մարդիկ, և ռեյտինգային համակարգը ական է ոչ միայն գործող իշխանության, այլ նաև քաղաքական հետագա համակարգի համար:
«Ազգային ժողովը տարիներ շարունակ չի եղել քաղաքական, գաղափարական մարմին, այլ եղել է «կռիշ» գործարարների համար»,- նշեց Մարինա Պողոսյանը՝ հավելելով, որ հեղափոխության ավարատի համար անհրաժեշտ է մաքրել կոռումպացված համակարգը:
Մանրամասն՝ տեսանյութում:
https://www.youtube.com/watch?v=Uv7E5sqFZ3g[:]
Երեկ՝ հոկտեմբերի 29-ին վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ դատավոր Արմեն Դանիելյանի, մասնակի բավարարել է «Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանի վերաքննիչ բողոքը՝ բեկանել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 2018 թվականի մայիսի 8-ի որոշումը և գործն ուղարկել է նոր քննության։ Բողոքը վերաբերվում է ոստիկանապետի նախկին առաջին տեղակալ Հունան Պողոսյանի կողմից 2015 թվականի սեպտեմբեր ամսին դատարանին ներկայացված կեղծ տվյալների հիման վրա Մարինա Պողոսյանի բնակարանում «Ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու թույլտվություն ստանալու և օրենքի կոպիտ խախտումներով, Մարինա Պողոսյանի անձնական կյանքի և բնակարանի նկատմամբ հարգանքի իրավունքը ոտնահարելով՝ ներքին դիտումը իրականացնելու համար մեղավոր պաշտոնատար անձանց, առաջին հերթին՝ Հունան Պողոսյանի, նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն։ Շնորհակալություն ենք հայտնում պարոն Ա. Դանիելյանին՝ արդարացի և համարձակ դատական ակտ կայացնելու համար։
https://www.youtube.com/watch?v=mPcUzNylyM0[:]