Author: Veles Human Rights NGO

[:am]ՀՀԿ-ն չի կարող ընդդիմություն լինել, նրանք գնում են «իզգոյ» ճանապարհով․ քննարկում «Առաջինում» 1in.am[:]

[:am]https://www.youtube.com/watch?v=NZTmuEF7m2U

Կառավարության այսօրվա նիստից հետո ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանն է պատասխանել լրագրողների հարցերիին և ասել, որ պետության հաշվին հարստացածների բացահայտումների գործընթացը մեկնարկել է, կան բերման ենթարկվածներ, և շուտով կլինեն անուններ: Իսկ օրեր առաջ վարչապետը հանդիպել էր խոշոր գործարարների հետ, այդ թվում նախկին իշխանության տանիքի տակ գտնվող, և մեզ հասած տեղեկություններով հանդիպումն ավարտվել է այսպես ասած խաղի նոր կանոնների շուրջ համաձայնությամբ։

Տվյալ պարագայում խորքային խնդիրը անշուշտ պետք է լինի այդ համաձայնության արդյունքը, որը պետք է արտահայտվի ոչ միայն խաղի նոր կանոնների տեսքով, այլ նաև կանոնների նախկին խախտման համար, այսպես ասած, տույժ-տուգանքների:

Ուշագրավ զուգադիպությամբ այսօր զինված ուժերի շտաբի պետի պաշտոնն է թողել Մովսես Հակոբյանը։ Թավշյա հեղափոխության հաղթանակից և նոր կառավարության ձևավորումից հետո Մովսես Հակոբյանի պաշտոնանկությունը կարելի է ասել կանխորոշված էր, որովհետև նրա անունը կապվում է կոռումպացված, նախկին իշխանության հետ ասոցացվող գեներալիտետի հետ: Բացի այդ, խորհրդարանական կառավարման մոդելում հենց ԶՈՒ Գլխավոր շտաբի պետն է համարվում զինված ուժերի ղեկավարը, երկրի, այսպես կոչված, թիվ մեկ զինվորականը: Մովսես Հակոբյանը որևէ կերպ չէր ձգում այս կարգավիճակին։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է սոցիոլոգ Կարեն Սարգսյանի, միջազգայնագետ Հովհաննես Իգիթյանի ու «Վելես» իրավապաշտպան կազմակերպության նախագահ  Մարինա Պողոսյանի հետ:

http://www.1in.am/2358700.html

[:]

[:am]Մերժում ենք Ս․Ս․-ի կամակատար դատավորներին[:]

[:am]Երեկ՝ 2018 թվականի մայիսի 24-ին կայացավ քաղաքացի Սերժ Ազատի Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ հանցագործության մասին հաղորդման կապակցությամբ Գլխավոր դատախազության անգործության դեմ «Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպության բողոքի քննությունը, որի ընթացքում դատավոր Աննա Մաթևոսյանը շարունակաբար փորձում էր լռեցնել «Վելես» ՀԿ նախագահ Մարինա Պողոսյանին, անհարկի ընդհատելով վերջինիս խոսքը, իսկ լսելով «Սերժ Սարգսյան» բառակապակցությունը, անհայտ պատճառով դատավորի վարքագծում նկատվեցին անհավասարակշռության տարրեր, ով պահանջեց չվիրավորել դատարանին։

Հ.Գ. Աննա Մաթևոսյանի որոշումներով տևական կալանավորան տակ են պահվել որոշ քաղբանտարկյալներ։

[:am]«Նոյյան Տապան»-ի «Քննարկում» հաղորդաշարի հյուրերն են իրավապաշտպան Մարինա Պողոսյանը և փաստաբան Մուշեղ Շուշանյանը Nt.am[:]

[:am]

33401122_398057994007028_7560427984801234944_n

Մայիսի 25 -ին «Նոյյան Տապան»-ի ուղիղ եթերում հեռարձակվելու է «Քննարկում» հաղորդաշարը։  Հյուրերն են  «Վելես» իրավապաշտպան կազմակերպության նախագահ՝ Մարինա Պողոսյանը և փաստաբան Մուշեղ Շուշանյանը։ Հաղորդման ընթացքում քննարկվելու է  «Հայաստանի դատաիրավական համակարգի ներկայիս վիճակը և ոլորտում բարեփոխումների անհրաժեշտությունը» թեման։
Մայիսի 25-ին Երևանի ժամանակով ժամը 10:00-ից 11։00-ը հաղորդմանը կարելի է հետևել ԱՄՆ հայկական AABC հեռուստատեսությամբ, ինչպես նաեւ առցանց՝  «Նոյյան Տապան»-ի  www.nt.am կայքով, «Նոյյան Տապան» հեռուստաընկերության  Youtube-յան  ալիքով«Նոյյան Տապան»-ի ֆեյսբուքյան էջում  եւ «Noyan Tapan TV» ֆեյսբուքյան խմբում։
Հաղորդման ընթացքում հեռուստադիտողները կարող են զանգահարել եւ իրենց հարցերն ուղղել բանախոսին ամերիկյան 818 9675321 և հայաստանյան 060 351131 հեռախոսահամարներով, հարցեր գրել «Նոյյան Տապան»-ի ֆեյսբուքյան էջում և «Noyan Tapan TV» ֆեյսբուքյան խմբում, ինչպես նաև «Նոյյան Տապան» հեռուստաընկերության Youtube-յան էջում։
Հաղորդումը վարելու է  Մարի Պետրոսյանը։

http://www.nt.am/am/events/29197/

[:]

[:am]Դատական նիստ ՀՀ գլխավոր դատախազության անգործության դեմ[:]

[:am]4fe6a52f6

Վաղը՝ 2018 թվականի մայիսի 24-ին ժամը 14:30-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում (Կենտրոնի նստավայր, հասցե՝ ք. Երևան, Տիգրան Մեծի 23/1), դատավոր Աննա Մաթևոսյանի նախագահությամբ, քննվելու է քաղաքացի Սերժ Ազատի Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ հանցագործության մասին հաղորդման կապակցությամբ Գլխավոր դատախազության անգործության դեմ «Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանի բողոքը։[:]

[:am]Լիպարիտ Սիմոնյանի պաշտպանական ճառը[:]

[:am]Լիպարիտ Սիմոնյանի պաշտպանական ճառը՝

”… հայտնի չէ, թե ինչ ճանապարհով՝ առձեռն, ում կողմից , փոստով կամ ինչ կերպ է նշված քսերոպատճե հանդիսացող ”հանցագործության մասին հաղորդում” կոչվող փաստաթուղթը հայտնեվել ՀՀ ոստիկանությունում, այսինքն ակնհայտ է, որ այն գործում հայտնվել է անհայտ, ինչպես նաև դատական նիստում չբացահայտված աղբյուրից, հետևապես ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի համաձայն որպես ապացույց այն օգտագործման համար անթույլատրելի է…”

https://www.youtube.com/watch?v=jVwm_0apWps[:]

[:am]Մուշեղ Շուշանյանի պաշտպանական ճառը[:]

[:am]Մուշեղ Շուշանյանի պաշտպանական ճառը՝

”…Մ. Պողոսյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում կամ որ նույնն է՝ նրա նկատմամբ քրեական հետապնդումն ունի քաղաքական շարժառիթներ…”

https://www.youtube.com/watch?v=xhhos61A9Eg[:]

[:am]Իրավապաշտպան Մարինա Պողոսյանը պետք է արդարացվի Humanrightstv.am[:]

[:am]Մարինա Պողոսյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում Humanrightstv.am [:]

[:am]https://www.youtube.com/watch?time_continue=3&v=CwrJgUtNeCM

https://www.humanrightstv.am/arm/%D5%B0%D5%A5%D5%BF%D5%A1%D6%84%D5%B6%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6/%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB%D5%B6%D5%A1-%D5%BA%D5%B8%D5%B2%D5%B8%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE%D5%A8/1586-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB%D5%B6%D5%A1-%D5%BA%D5%B8%D5%B2%D5%B8%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%B6%D5%AF%D5%A1%D5%BF%D5%B4%D5%A1%D5%B4%D5%A2-%D6%84%D5%A1%D5%B2%D5%A1%D6%84%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B0%D5%A5%D5%BF%D5%A1%D5%BA%D5%B6%D5%A4%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A7-%D5%AB%D6%80%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%D5%A1%D6%81%D5%BE%D5%B8%D6%82%D5%B4

 [:]

[:am]Մարինա Պողոսյանի գործով ինքնաբացարկի միջնորդություն դատավորին Humanrightstv.am[:]

[:am]Իրավապաշտպան Մարինա Պողոսյանի գործով պաշտպանական կողմը ճառով հանդես եկավ Legalinfo.am[:]

[:am]

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում շարունակվեց սփուռքահայ Արփի Մերասի և «Վելես» կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանի վերաբերյալ քրեական գործով դատական նիստը, որի ժամանակ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռոբերտ Անանյանը ներկայացրեց դատավորի ինքնաբացարկի միջնորդություն:

Վերջինս հայտնեց, որ դատավորն իրկանացրել է ապօրինի գործողություններ և եղել է կաշկանդված Մարինա Պողոսյանից. «Դատավորը կանխակալ վերաբերմունք ունի՝ Մարինա Պողոսյանի շահերից, և նրա դիրքորոշումից հանդես գալու համար»,- իր խոսքում նշեց փաստաբանը:

Պաշտպանական կողմը առարկեց այդ միջնորդությունը՝ նշելով, որ այն անհիմն է :

Իրավապաշտպան Մարինա Պողոսյանն էլ հայտնեց, որ ներկայացված միջնորդությունը բացարձակապես իրավական հիմք չունի:

«Սա նման էր ամուսնուց նեղացած կնոջ մաղձի: Ինքնաբացարկի հիմքում նա դրել ա իմ պահելաձևը դատարանի դահլիճում և դրա վրա է հիմնվում, որ դուք կողմնակալ եք: Հարգելի դատարան սա ո՞վ է, փաստաբան է, թե՞ մեղադրող»,- իր խոսքում նշեց նա:

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը ընդհատեց Մարինա Պողոսյանին և վերջինիս նկատամամբ  կիրառեց դատական սանկցիա՝ նախազգուշացում, որից հետո հեռացավ որոշում կայացնելու:

 

Խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո դատարանը հայտնեց, որ մերժում է ներկայացված միջնորդությունը:

Իրավապաշտպամ Մարինա Պողոսյանն էլ հանդես եկավ մեղադրող դատախազ Բագրատ Ղազինյանի բացարկի միջնորդությամբ՝ հայտնելով, որ դատախազը իր գործով չի կարող լինել անկողմնակալ, քանի որ իր կազմակերպությանը դիմել է մի քաղաքացի, որը վաշխառության զոհ է դարձել, վերջիններս հովանավորվում են  Ղազինյան ընտանիքի կողմից: Իրավապաշտպանի խոսքերով Ղազինյանների ընտանիքից ստանում է նախազգուշական զանգեր:

Դատախազ Բագրատ Ղազինյանն էլ հայտնեց, որ Մարինա Պողոսյանը չունենալով որևէ այլ բնույթի միջոցներ փորձում է դիմել արհեստական քայլերի. «Իմ կողմից կատարված գործողությունները ամբողջությամբ բխել են քրեական դատավարության օրենսգրքից, իսկ ներկայացվածը ամբաստանյալի սուբյեկտիվ կարծիքն է, սա հերթական փորձն է դատավարությունը ձգձգելու համար»:

Նշենք, որ իր խոսքի ժամանակ դատախազը հայտնեց, որ Մարինա Պողոսյանը զբաղվում է «ենթադրյալ» իրավապաշտպանական գործունեությամբ, ինչը զայրացրեց Մարինա Պողոսյանին, վերջինս դատարանին հայտնեց, որ հաջորդ անգամ կլքի նիստերի դահիճը: Այնուհետև վեճ սկսվեց դատախազի և իրավապաշտպանի միջև, դատավորն էլ հանդարտեցրեց կողմերին՝ հորդորելով Մարինա Պողոսյանին համբերությամբ լսել, քանի որ դատախազի կողմից որևէ վիրավորական արտահայտություն չի հնչել:

Խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո դատարանը մերժեց ներկայացված միջնորդությունը:

Այնուհետև պաշտպանական կողմը հանդես եկավ ճառով: Փաստաբան Լիպարիտ Սիմոնյանն իր ճառում նշեց, որ Մարինա Պողոսյանին առաջադրված մեղադրանքը անորոշ է և անհստակ:

«2007 թվականին բնակարանը վերանորոգվել է Մարինա Պողոսյանի կողմից և նրա միջոցներով, որի արդյունքում ծախսվել է 40 հազար ԱՄՆ դոլար, իսկ Արփի Մերասը ոչ մի գումար չի փոխանցել Մարինա Պողոսյանին բնակարանը վերանորոգելու համար»,- իր խոսքում նշեց Լիպարիտ Սիմոնյանը:

Վերջինս խոսքերով գումար չունենալու պատճառով Արփի Մերասը չի փոխհատուցել այդ գումարը և Մարինա Պողոսյանը ևս 20 միլիոն դրամ տալով Արփի Մերասին փաստացի գնել է այդ բնակարանը:

Լիպարիտ Սիմոնյանի խոսքերով քրեական գործում առկա են լիազորագրեր, որոնցով տուժող Արփի Մերասը Մարինա Պողոսյանին լիազորել է ցանկացած պայմանով և գնով վաճառել, փոխանակել, գրավ դնել, վերանորոգել այդ բնակարանը:

«Մարինա Պողոսյանի գործողություններում բացակայում է յուրացման հանցակազմը»,-ասաց փաստաբանը:

Ճառով հանդես եկավ նաև փաստաբան Մուշեղ Շուշանյանը: Վերջինս հայտնեց, որ սուտ է այն ձևակերպումը, թե Մարինա Պողոսյանը առանց Արփի Մերասի գիտության և հանձնանարության վաճառել է նրա բնակարանը:

«Սա ոչ այլ ինչ է, քան քննիչի կողմից քրեական գործ հարուցելու որոշման պատճառաբանելու համար կեղծիք կատարելու ապացույց, այն է գոյություն չունեցող փաստի վկայակոչում որոշման մեջ»,- ասաց փաստաբանը:

Փաստաբան Մուշեղ Շուշանյանի խոսքերով Մարինա Պողոսյանի և նրա մանկության ընկերուհի՝  Աիդա Հակոբյանի բնակարանների խուզարկությունը չի հետապնդել հանցագործությունը բացահայտելու նպատակ, այլ այդ կերպ փորձ է արվել հոգեբանական ճնշում գործադրել նրանց նկատմամբ:

Մուշեղ Շուշանյանը դատարանին խնդրեց  Մարինա Պողոսյանի վերաբերյալ՝ հանցակազմի բացակայության հիմքով կայացնել արդարացման դատավճիռ և դիմել գլխավոր դատախազին մեղավոր անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու և Մարինա Պողոսյանին պատճառված բարոյական վնասը հատուցելու նպատակով:

Մարինա Պողոսյանն էլ դատարանից խնդրեց իրեն ժամանակ տրամադրել ճառով հանդես գալու համար, որին առարկեց մեղադրող դատախազը՝ նշելով, որ ճառին պատրաստվելու համար ամբաստանյալն ուներ բավարար ժամանակ:

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշեց բավարարել Մարինա Պողոսյանի կողմից ներկայացված միջնորդությունը՝ նրան տրամադրելով ժամանակ պատրաստվելու համար:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց մայիսի 30-ին:

Հիշեցնենք, որ Մարինա Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դիտավորությամբ ապօրինի, անհատույց և շահադիտական դրդումներով յուրացման եղանակով հափշտակել է իրեն վստահված Արփի Մերասի Երևան քաղաքի Նալբանդյան 50 շենքի 42 հասցեում գտնվող բնակարանը, դրանում առկա գույքերը և դրանց վաճառքից գոյացած 140.000 ԱՄՆ դոլար գումար:

Հեղինակ։

 Ելենա Արամյան

http://legalinfo.am/2018/05/22/%D5%AB%D6%80%D5%A1%D5%BE%D5%A1%D5%BA%D5%A1%D5%B7%D5%BF%D5%BA%D5%A1%D5%B6-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB%D5%B6%D5%A1-%D5%BA%D5%B8%D5%B2%D5%B8%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE%D5%B8/

[:]

[:am]Պահանջում ենք ՀՀ Գլխավոր դատախազի հրաժարականը Change.org[:]

[:am]

rHJBvrzacwhvCdf-800x450-noPad

Իրավական պետությունում մարդու իրավունքների պաշտպանության, իրավունքի գերակայության սկզբունքի ապահովման գործում անգերագնահատելի է դատախազության դերը։

Ցավոք, մինչ վերջերս Հայաստանում հաստատված բռնապետության պայմաններում դատախազությունը տարիներ շարունակ իրականացրել է բոլորովին այլ գործառույթներ, բացառապես ծառայելով ժողովրդի իշխանությունը բռնությամբ և կեղծիքով յուրացրած ռեժիմին, սպասարկելով ռեժիմի պարագլուխ Սերժ Սարգսյանի նեղ անձնական և կլանային շահերը, դրա շրջանակում իրականացնելով քաղաքական հետապնդումներ ռեժիմի համար վտանգ ներկայացնող ընդդիմադիր գործիչների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, առանձին գործարարների նկատմամբ, միևնույն ժամանակ կոծկելով ռեժիմի ներկայացուցիչների կատարած ծանր և առանձնապես ծանր հանցագործությունները, նրանց ազատելով քրեական պատասխանատվությունից։  

Դատախազության այս վիճակը այլևս անհանդուրժելի է։ Վաղուց հասունացած հանրային պահանջ է, որպեսզի դատախազությունն ի վերջո սկսի գործել իրավունքի դաշտում, պատշաճ իրականացնելով իր սահմանադրական գործառույթները։

Դատախազության այս վիճակի պատասխանատուն գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնող անձն է, ում հայտարարությունը, որ Հայաստանում չկան քաղբանտարկյալներ, լիովին բավարար է հասկանալու, որ նա, մեղմ ասած, համարժեք չէ առկա իրավիճակին և իր զբաղեցրած պաշտոնին։ Դատախազությունը բարեփոխելու և սահմանադրական գործառույթների դաշտ տեղափոխելու համար առաջին կարևոր քայլը պետք է լինի գլխավոր դատախազի հրաժարականը, ուստի անհապաղ պահանջում ենք գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրաժարականը։

https://www.change.org/p/citizens-of-the-republic-of-armenia-%D5%BA%D5%A1%D5%B0%D5%A1%D5%B6%D5%BB%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A5%D5%B6%D6%84-%D5%B0%D5%B0-%D5%A3%D5%AC%D5%AD%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80-%D5%A4%D5%A1%D5%BF%D5%A1%D5%AD%D5%A1%D5%A6%D5%AB-%D5%B0%D6%80%D5%A1%D5%AA%D5%A1%D6%80%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%D5%A8?recruiter=339585247&utm_source=share_petition&utm_medium=facebook&utm_campaign=share_petition

[:]

[:am]”Ուրեմն Աստված չանի էս խոսակցությունը հայտնվի ինտերնետում”[:]

[:am]S2210016

Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում Արաբկիր և Քանաքեռ -Զեյթուն վարչական շրջանների դատախազության դատախազ Բագրատ Ղազինյանը սպառնում էր լրագրողին ՝ ”․․․ Ուրեմն Աստված չանի էս խոսակցությունը հայտնվի ինտերնետում…”

[:]

Մեր գործընկերները

© 2021 Veles. All rights reserved. Designed by Hakob Jaghatspanyan.