[:en]The Kleptocrats[:]
[:en]https://www.youtube.com/watch?v=3JM2zN5kAL0[:]
[:en]https://www.youtube.com/watch?v=3JM2zN5kAL0[:]
[:am]Այսօր ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում քննվում էր փաստաբան Արթուր Սուքիասյանի բողոքը «Վելես» Իրավապաշտպան ՀԿ շահառու Զինա Մելիքյանի հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործի կարճման որոշման դեմ:
Դատական նիստի ժամանակ «Վելես» ՀԿ նախագահ Մ.Պողոսյանը ցանկանում էր լքել դատական նիստերի դահլիճը պատճառաբանելով, որ ՛՛… այլևս անհնար է հանդուրժել, որ դատախազությունը զուտ ֆորմալ ներկայություն ապահովի դատարանում, որ դատախազ Ժ.Չիչոյանը բացարձակ անտեղյակ է քրեական գործի նյութերից, որը ակնհայտ դարձավ դատավորի հարցերին պատասխանելու վերջինիս անկարողությունից: Դատախզաի նման վարքագիծը անթույլատրելի է, սա անհարգալից վերաբերմունք է ոչ միայն դատարանի այլև դատական նիստի մնացած մասնակիցների վերաբերյալ: Ո՞նց կարելի է գալ դատական նիստի, պաշտպանել մի որոշում, քրեական գործի նյութերին բացարձակ անծանոթ լինելով…՛՛
https://www.youtube.com/watch?v=qIeUNPRKaz0[:ru]https://www.youtube.com/watch?v=qIeUNPRKaz0[:]
[:am]https://www.youtube.com/watch?v=J88lYhN3DqQ[:]
[:am]

«Վելես» ԻՀԿ շահառու Զինա Մելիքյանի գործով դատական նիստը տեղի կունենա 07.06.2018 թ-ին՝ ժամը 14:00-ին, ՀՀ Վերաքննիչ դատարանում:
Մելիքյանի գործին կարող եք ծանոթանալ այստեղ
http://veles.am/%D5%A6%D5%AB%D5%B6%D5%A1-%D5%B4%D5%A5%D5%AC%D5%AB%D6%84%D5%B5%D5%A1%D5%B6-2/[:ru]

Судебное слушание по делу Зины Меликян состоится 7 июня 2018г. в 14:00 в Апелляционном суде РА
http://veles.am/ru/%D5%A6%D5%AB%D5%B6%D5%A1-%D5%B4%D5%A5%D5%AC%D5%AB%D6%84%D5%B5%D5%A1%D5%B6-2/[:en]

The trial of the case of the beneficiary of “Veles” NGO Zina Melikyan will be heard on 07.06.2018, at 14:00 am, at the Criminal Court of Appeal.
You can get acquainted with Melikyan’s case here.
http://veles.am/en/%D5%A6%D5%AB%D5%B6%D5%A1-%D5%B4%D5%A5%D5%AC%D5%AB%D6%84%D5%B5%D5%A1%D5%B6-2/[:]
04.12.2015թ.«Վելես» ՀԿ-ի շահառու՝ Գայանե Թումասյանը հաղորդում էր ներկայացրել հանցագործության մասին ՀՀ գլխավոր դատախազին առ այն, որ ՀՀ քաղաքացիական ավիացիայի նախկին պետ Հովհաննես Երիցյանը խարդախությամբ յուրացրել է իր սեփականությունը:
ՀՀ գլխավոր դատախազությունը ամեն կերպ խոչնդոտում էր քրեական գործի հարուցումը, ցուցաբերելով անգործություն, ինչպես նաև ակնհայտ խոչնդոտում էր նախաքննության բնականոն ընթացքը: Ի դեպ սա առաջին դեպքը չէ, որ ՀՀ գլխավոր դատախազությունը ցուցաբերում է ակնհայտ հովանավորություն ՀՀ քաղաքացիական ավիացիայի նախկին պետ Հովհաննես Երիցյանի և նրա կողմից միլիոնավոր դոլարների ստվերային շրջանառության առումով:
Երկար պայքարից հետո թիվ 57125116 քրեական գործը վերսկսվել է:
https://www.youtube.com/watch?v=USW03p5P6dQ
https://www.youtube.com/watch?time_continue=66&v=2dvxydqrAVc
https://www.youtube.com/watch?v=TNkgKqeuGTY
https://www.youtube.com/watch?v=oyND2GlHebI
[:]
[:am]
«Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի էպոխայում վկա բերելն ի՞նչ դժվար բան էր, եթե կարող էին իրավապաշտպան կազմակերպության ղեկավարին մեղադրել ղազախական մաֆիայի անդամ լինելու մեջ, եթե ես կյանքում անգամ ղազախ ծանոթ չունեմ: Ես լավ ճանաչում եմ Աղվան Հովսեփյանին, Վովա Գասպարյանին, Արթուր Դավթյանին, դրանցից լավ մաֆիա են ուզո՞ւմ, մեր գյոզալական հայկական մաֆիան թողել՝ ղազախական են բերել», ասում է «Վելես» իրավապաշտպան կենտրոնի ղեկավար Մարինա Պողոսյանը:
Հարցին, թե հնարավո՞ր է, որ նույն այդ կադրերը նոր Հայաստանի ոգով արդար աշխատեն, Մարինա Պողոսյանը պատասխանեց. «Ինչո՞ւ, գնացին տերտերի աջը համբուրեցին ու ասին՝ մենք արդեն արդար ե՞նք, կարմիր կովն իր կաշին չի փոխում…»: Մանրամասները՝ տեսանյութում:
http://loritv.am/news/tesaket/mer-zhoghovowrde-mataghi-owl-ch-e-marina-poghosyan[:]
՛՛Վելես՛՛ Իրավապաշտպան ՀԿ-ն ՀՀ-ում Չեխիայի դեսպանատան աջակցությամբ պատրաստել է տեսանյութերի մի շարք վերաբերվող ակտիվիստների, իրավապաշտպանների ու լրագրողների: Մարդիկ ովքեր անկոտրուն են իրենց պայքարում։
20 անպարտելիներ. ամսագիր նվիրված պայքարող անհատներին
Մենք անպարտելի ենք։ Անտոն Իվչենկո
Մենք անպարտելի ենք։ Վարդգես Գասպարի
Մենք անպարտելի ենք։ Դանիել Իոաննիսյան
Մենք անպարտելի ենք։ Անի Խաչատրյան
Մենք անպարտելի ենք։ Դավիթ Պետրոսյան
Մենք անպարտելի ենք։ Անուշ Լալայան

Презентация журнала «Мы непобедимы »
Мы непобедимы. Ануш Лалаян
20 Invincible. a magazine dedicated to fighting individuals
Presentation of a special magazine “We Are Invincible”
We are invincible. Aren Mkrtchyan
We are invincible. Sergo Ohanjanyan
We are invincible. Ara Gharagyozyan
We are invincible. Zaruhi Hovhannisyan
We are invincible. Gevorg Safaryan
We are invincible. Nina Karapetyants
We are invincible. Artur Sakunts
We are invincible. Armineh Arakelian
We are invincible. Mariam Ananyan
We are invincible. Boris Murazi
We are invincible. Narine Avetisyan
We are invincible. Anton Ivchenko
We are invincible. Vartgez Gaspari
We are invincible. Daniel Ioannisyan
We are invincible. Ani Khachatryan
We are invincible. Maria Karapetyan
We are invincible. Davit Petrosyan
We are invincible. Ani Hakobjanyan
We are invincible. Hayk Hovhannisyan
We are invincible. Anush Lalaian
[:]
[:am]Ամբողջ ամառ Veles Ngo-ն ձեզ պատմելու է ակտիվիստների իրավապաշտպանների ու լրագրողների մասին, մարդիկ ովքեր անկոտրուն են իրենց պայքարում։ Եվ շարքը սկսվում է շատերիս կողմից սիրված Անուշ Լալայանից, ով իր ընկերների հետ առաջիններից էր, որ իր մարմնով փակեց Երևանի փողոցները
Տեսանյութում ներառված են Ազատություն ռադիոկայանի նկարահանած կադրերը։[:ru]
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ երեկ որոշում է կայացրել Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին ազատ արձակելու վերա վերաբերյալ։ Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել նրան ձերբակալելու քննիչի որոշումը: Որպես խափանման միջոց ընտրել է երկրից չհեռանալու մասին ստորագրությունը:
«Վելես» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանի կարծիքով՝ տեղի է ունենում խտրական արդարադատություն և դատական համակարգի սաբոտաժ հեղափոխության դեմ։
«Ես չեմ կարողանում հասկանալ։ Սա այսօր այդ դատավորի համար մեծ շանս էր գոնե 0,01 տոկոս մաքրվեր այն կեղտից, որի մեջ որտեղ թաղված է և իրավական արդարադատություն իրականացներ։ Մենակ դատավորի անձը, ով ամբողջ կյանքում եղել է Սերժի ու ՀՀԿ-ի սպասավորը, իրենից ավել բան ակնկալել չի կարելի։ Սերժի շորշոփի տակ մնացած դատավոր է։ Ինչ ասեմ։ Այսօրվա դրությամբ մարդ ծեծող այդ գազաններին բաց թողնել, իսկ առողջական խնդիր ունեցող մարդկանց փակի տակ պահել, չգիտեմ․․․ Իմ համար անընկալելի է դա ինձ համար։
Մենք չենք ասում այդ մարդկանց արդարացնել, մենք ընդամենը դիմում ենք նրանց խափանման միջոցը փոխելու համար։ Իսկ խափանման միջոց կալանքը պարտադիր պայման չէ։ Այդ մարդկանց մեջ այնքան վատառողջ մարդիկ կան, որ երկրից են փախնելու, ոչ էլ քննությանն են խոչընդոտելու»,- նշեց իրավապաշտպանը։
Նրա խոսքով՝ այսպիսի ապապետական մոտեցում ինչպես այս գործով դատավոր Տաթևիկ Գրիգորյանի մոտ է, դեռ չի տեսել։ «Իրողություն փոխվել է Հայաստանում։ Բայց հեղափոխությունը լույս անջատել միացնել չէ, որ բոլորը փոխվեն։ Մենք այսօր չունենք նոր Գլխավոր դատախազ, ունենք հանցավոր ռեժիմի սպասավոր նույն դատախազ, ունենք նույն դատավորներ, ովքեր ամբողջ կյանքում սովոր են եղել այդ ռեժիմին սպասարկել։ Մենք պետք է դատական համակարգը փոխենք, դատավորներին փոխենք, որով հետև նրանց մեծ մասը դեռ մնացել է իրենց սնող ՀՀԿ-ի տակ։ Դե այնքան են տվել առել, այնքան կաշառք են վերցրել ու պատվեր կատարել, որ մինչև հիմա էլ շարունակում են։ Մեզ մոտ լուրջ խնդիր է»,- շեշտեց Մարինե Պողոսյանը։
Նշենք, որ Դավիթ Համբարձումյանը մեղադրվում է ապրիլի 22-ին Էրեբունիում զանգվածային անկարգություններ կազմակերպելու և մասնակցելու համար (ՀՀ ՔՕ 225 հոդվածի 1-ին և 2-րդ մաս):
https://www.1in.am/2364474.html[:ru]
Вчера суд общей юрисдикции административных районов Кентрон и Норк-Мараш Еревана под председательством судьи Татевик Григорян принял решение касательно освобождения задержанного мэра города Масиса Давида Амбарцумяна. Суд признал неправомерным решение следователя о его аресте. В качестве меры пресечения избрана подписка о невыезде.
Председатель правозащитной организации «Велес» Марина Погосян считает, что происходит дискриминационное правосудие и саботаж судебной системы против революции.
«Я не могу понять. Это сегодня для данного судьи было большим шансом – хотя бы на 0,01 процент очиститься от той грязи, в которой она погрязла, и осуществить реальное правосудие. Только лишь личность судьи, которая всю свою жизнь была обслугой Сержа Саргсяна и РПА – от нее ничего иного и нельзя ожидать. Это судья осталась под влиянием Сержа Саргсяна. Что еще сказать. На сегодняшний день этого дикаря, избивающего людей, отпустили на свободу, а людей, имеющих проблемы со здоровьем, держат взаперти… Все это недоступно моему пониманию.
Мы говорим – оправдайте этих людей, мы всего лишь ходатайствуем за изменение их меры пресечения. А такая мера пресечения, как арест – необязательное условие. Среди этих людей есть столько больных, что у них не будет возможности ни сбежать из страны, ни препятствовать следствию», – отметила правозащитник.
По ее словам, подобного негосударственного подхода, проявленного судьей по данному делу Татевик Григорян, она еще не видела: «В Армении изменилась реальность, но революция это не просто выключатель – захотел включил свет, захотел – отключил, чтобы все изменились. Сегодня у нас нет нового генпрокурора, у нас все тот же прокурор-прислужник преступного режима, у нас те же судьи, которые всю свою жизнь были привычны обслужить этот режим. Мы должны изменить судебную систему, сменить судей, потому что большая часть из них все еще осталась под влиянием питающей их РПА. Столько они работали друг с другом, столько раз брали взятки и выполняли заказ, что это продолжают и до сих пор. У нас есть серьезная проблема», – подчеркнула Марине Погосян.
Отметим, что Давид Амбарцумян обвиняется в организации и участии в массовых беспорядках в Эребуни 22 апреля (часть 1 и 2 статьи 225 Уголовного Кодекс РА)
[:am]
Կեղծ քրեական գործ հարուցելու շարժառիթ են հանդիսացել 2015 թվականի ապրիլից-օգոստոս ամիսներին նրա հեռախոսային խոսակցությունները ռուսական օֆշորային փողերի լվացման մասին: Մարինա Պողոսյանին լռեցնելու համար դեռեւս 2014թ. մայիսի 1-ին քաղավիացիայի վարչության պետ Հովհաննես Երիցյանի՝ իրավապահներին տված հաղորդման հիման վրա հարուցվել էր մեկ այլ քրեական գործ: Այդ գործը նույնպես տապալվեց, իսկ սուտ մատնության համար որեւէ մեկը պատասխան չտվեց: Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում երկու օր առաջ հրապարակվեց Մարինա Պողոսյանի արդարացման դատավճիռը: Նա մեղադրվում էր Կանադայի քաղաքացի Արփի Մերասի՝ Նալբադյան 50 շենքում գտնվող բնակարանը եւ վաճառքից գոյացած 140 հազար ԱՄՆ դոլարը հափշտակելու համար։ Դատավորը հռչակեց իրավապաշտպանի անմեղությունը եւ վերացրեց նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ ստորագրություն չբացակայելու մասին։ Դատարանն առանց քննության թողեց Մարինա Պողոսյանի դեմ ներկայացված 57 մլն դրամի քաղհայցը։ «Առավոտին» Մարինա Պողոսյանն ասել էր, թե տարիներ շարունակ ՀՀ գլխավոր դատախազությունը փորձել է իրեն զսպաշապիկ հագցնել եւ լռեցնել, որպեսզի չբարձրաձայնի ՀՀ-ում կոնկրետ անձանց կողմից առանձնապես խոշոր չափերի գումարների ստվերային շրջանառության եւ փողերի լվացման փաստերի, ինչպես նաեւ այդ ամենի վերաբերյալ իրավապահ մարմինների չեզոք վերաբերմունքի մասին: Ըստ նրա՝ իր նկատմամբ կեղծ քրեական գործ հարուցելու շարժառիթ են հանդիսացել 2015 թվականի ապրիլից-օգոստոս ամիսներին իր հեռախոսային խոսակցությունները ռուսական օֆշորային փողերի լվացման մասին: «Վելես» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը բաց նամակով դիմել էր անգամ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին. «Վերանայեք Ձեր ղեկավարած ոլորտը եւ կոռուպցիայի դեմ պայքարը սկսեք Ձեր իսկ գերատեսչությունից: Պարոն դատախազ, հիշեցնում եմ ՀՀ Ազգային ժողովում Ձեր բոցաշունչ ելույթը եւ խոստումները՝ աշխատելու ի շահ պետության, քաղաքացիների, պայքարելու կոռուպցիայի դեմ եւ քաղաքական կամք դրսեւորելու վերաբերյալ: Արդյոք դատախազների եւ այլ պաշտոնատար անձանց կողմից կատարված առանձնապես խոշոր չափի գումարների ստվերային շրջանառության հետ պայքարը համահունչ չէ՞ Ձեր կամքի դրսեւորմանը եւ արդյոք կոռուպցիայի մասին բարձրաձայնող քաղաքացու կամ իրավապաշտպանի դեմ պայքա՞րն է Ձեր առաքելությունը: ՀՀ դատախազությունը եւ ՀՀ քննչական կոմիտեն ոչ Ձեր, ոչ էլ Ջ. Ֆարխոյանի եւ նմանատիպ այլոց սեփականությունն են, եւ մենք Ձեր տանը տնվորի կարգավիճակում չենք, որպեսզի մեր վերաբերյալ կայացնեք կամայական որոշումներ: Չեմ խնդրում, այլ պահանջում եմ, որ Դուք եւ Ձեր ենթակաները լծվեք կոռուպցիայի դեմ իրական պայքարին եւ Ձեր ջանքն ու եռանդը ուղղեք Ձեզ ի պաշտոնե վստահված լիազորությունների իրացմանը, այլ ոչ թե պայքարի ըմբոստ քաղաքացիների դեմ՝ ակնհայտ ապօրինի, անհիմն քրեական գործեր հարուցելով»: Այս քրեական գործով Մ. Պողոսյանի վերաբերյալ հաղորդում տված անձի ներկայությունը հետաքննիչը, քննիչը չէր պարզել գործի նախապատրաստման եւ քրեական գործ հարուցելու ժամանակ: Այդ «հաղորդում հանցագործության մասին»-ը տրվել էր մեկ այլ անձի ստորագրությամբ, ոչ թե Կանադայի բնակչի՝ տարեց կնոջ, որը դատարանում ցուցմունք տալուց հետո Կանադա վերադառնալուց հետո մահացավ: «Գործի համար միակ էական նշանակություն ունեցող ապացույցը՝ լիազորագրերը, միտումնավոր գողացվել էին, թե հետաքննության ընթացքում, թե նախաքննության ընթացքում եւ առկա չէին եղել քրեական գործում, որը կատարվել է, իհարկե, կանխամտածված՝ իմ կողմից իբրեւ կատարված հանցագործության պատրանք ստեղծելու միտումով»,- ասում էր Մարինան: Ըստ մեղադրական եզրակացության, ձեռքի տակ ունենալով գույքը, Մ.Պողոսյանը բնակարանը վաճառել է Աիդա Հակոբյանին: Առուվաճառքը տեղի է ունեցել նոտարական վավերացմամբ, իսկ տուժողը տեղի ունեցածի մասին իմացել է մեկ տարի հետո՝ 2015թ. հունիս-հուլիսին: «Տուժողը» դատարանում նաեւ ասել էր, թե Մ. Պողոսյանը բնակարանի եւ նրանում առկա գույքի վաճառքից ստացված գումարը չի վերադարձրել, եւ որ ինքը նրան չի լիազորել, որպեսզի վաճառի բնակարանը, եւ միջնորդեց, որպեսզի դատարանն իրենց ճանաչի հայցվոր, պահանջելով 52 միլիոն 820 հազար դրամի փոխհատուցումը: Չորս հատորանոց գործով յոթ վկա կար: Մարինե Պողոսյանի պաշտպանությունն իրականացնում էին փաստաբաններ Լիպարիտ Սիմոնյանն ու Նինա Կարապետյանը, իսկ տուժողի՝ Արփի Մերասի ներկայացուցիչն էր փաստաբան Հրանտ Անանյանը: Մեղադրանքը պաշտպանում էր դատախազ Էդգար Պետրոսյանը: Հիշեցնեմ, որ մի խումբ իրավապաշտպաններ հանդես էին եկել հայտարարությամբ, ի պաշտպանություն Մարինե Պողոսյանի: «Պետք չէ հատուկ փորձագետ լինել, որպեսզի տարբերակել այդ պատճե հանդիսացող հանցագործության մասին հաղորդում փաստաթղթի ստորագրության եւ քրեական գործում առերեսման ժամանակ տուժող Արփի Մերասի հարցաքննությունների այդ արձանագրությունների տակ ստորագրությունների միջեւ ակնհայտ տարբերությունը: Նույնիսկ մի քանի տեղ տեսա, որ լատինատառ է անունը գրել»,- նշել էր «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա» Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը: Իսկ «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Նինա Կարապետյանցն ասել էր. «Եթե այսօր թույլ տանք այսպիսի խայտառակ գործով անտեղի պատժեն ու հետապնդեն մեզանից որեւիցե մեկին, հետագայում շարունակելու են նման կերպ լռեցնել բոլոր նրանց, ովքեր կբարձրաձայնեն պետական պաշտոնյաների կողմից կատարվող հանցագործությունների մասին»: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ «Առավոտ» 01.06.2018
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2018/06/02/961149/
© 1998 – 2018 Առավոտ – Լուրեր Հայաստանից
[:]
[:am]https://www.youtube.com/watch?v=aPtsbrk4l2M
[:am]
[:]