[:am]Պատերազմից հետո, երբ Մարտունի 3/7-րդ վաշտ 73 զինվորների ծնողները անճարությունից դիմել էին «Վելես» իրավապաշտպանական հասարակական կազմակերպություն,
քանի որ այլևս գնալու տեղ չունեին, ու նրանց լսող չկար` արհամարհված ու անտեսված էին իշխանությունների կողմից, պարզվեց, որ նույն վաշտի հրամանատար Գոռ Իշխանյանը 11․10․2020թ․ իր ենթակայության տակ գտնվող զինվորներին հրաման է տվել՝ ստելով, թե նրանց տեղափոխում են ապահով տեղ, բայց իրականում տարել են մահվան դուռ։ Որդեկորույս ծնողները պնդում էին, որ վկա ունեին, որը կամավորական է եղել, ով լսել է Գոռ Իշխանյանի հրամանը․ նա ռացիայով հրաման է տվել, խաբել, թե զինվորներին տանում են ապահով տեղ։ Եթե զինվորները մնային իրենց դիրքերում, հնարավոր էր ողջ մնային՝ չէին ուղղորդվի Գոռ Իշխանյանի հրամանով օրեր առաջ հանձնված Հադուրթ։ «․․․ ինչո՞ւ մենք պիտի 53 օր ման գայինք մեր երեխաներին ու անընդհատ խաբեին մեզ, ու հետո մեզ մեր անկենդան որդիների մարմինները տային․․․» պատմում էին որդեկորույս ծնողները, – այն դեպքում, որ Հադրութը արդեն հանձնված է եղել թշնամուն, իսկ մեր երեխաներին հրամայվել է թշնամու կողմն անցած տարածքում հայտնվել․․․։
Գոռ Իշխանյանի մասին, որ դեռ ամիսներ առաջ որդեկորույս ծնողները հաղորդում էին ներկայացրել հանցագործության մասին, իրենց որդիներին կրակի բերան տանելու, եւ սպանելու համար, մինչեւ օրս ՀՀ օրենքը, հանձին դատախազության ոչինչ չի ձեռնարկել, իսկ Գոռ Իշխանյանին վերաբերող ինչ-որ հաղորդման տակ որդեկորույս ծնողները՝ որոնց հետ խոսեցինք, անդրադարձան այդ խայտառակ միջադեպին և հաստատեցին, որ իրենց մեկնաբանությունները հիմք են հանդիսացել Գոռ Իշխանյանի աղջկա` Գոհարիկ Իշխանյանի կողմից ծնողների մեկնաբանությունների առնչությամբ ՀՀ ոստիկանություն հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու, ու ոստիկանությունը շտապ քրեական գործ է հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 137 հոդվածով (Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը): Ծնողները, որոնք հավաքվել էին «Վելես» ՀԿ գրասենյակում նշեցին, որ իրենց հրավիրել են ՀՀ քննչական կոմիտեի Կենտրոնի ստորաբաժանում ցուցմունք տալու իրենց կատարած այսպես ասած «հանցանքի» վերաբերյալ։ Եվ սա այն դեպքում, որ ծնողները դեռ սգի մեջ են ու դեռ պատասխանատվության չեն ենթարկվել իրենց երեխաների մահվան պատասխանատուները։
Սա ոչ այլ ինչ է, քան ակնհայտ ճնշում որդեկորույս ծնողների նկատմամբ, որպեսզի վախեցնեն ու լռեցնեն նրանց, եւ ինչպես միշտ Գոռ Իշխանյանը և այլոք ջրից չոր դուրս գան։ Սելը ճռռալու փոխարեն, սելվորն է ճռում։[:]
The United States is concerned by recent developments along the international border between Armenia and Azerbaijan, including the detention of several Armenian soldiers by Azerbaijani forces. We call on both sides to urgently and peacefully resolve this incident. We also continue to call on Azerbaijan to release immediately all prisoners of war and other detainees, and we remind Azerbaijan of its obligations under international humanitarian law to treat all detainees humanely.
The United States considers any movements along the non-demarcated areas of the international border between Armenia and Azerbaijan to be provocative and unnecessary. We reject the use of force to demarcate the border and call on both sides to return to their previous positions and to cease military fortification of the non-demarcated border and the emplacement of landmines. Specifically, we call on Azerbaijan to relocate its forces to the positions they held on May 11. We also call on Armenia to relocate its forces to the positions they held on May 11, and welcome statements of intent to this effect. These actions will de-escalate tensions and create space for a peaceful negotiation process to demarcate the border on an urgent basis. The United States is prepared to assist these efforts.
The United States urges the sides to return as soon as possible to substantive negotiations under the auspices of the OSCE Minsk Group Co-Chairs to achieve a long-term political settlement to the Nagorno-Karabakh conflict.[:en]
The United States is concerned by recent developments along the international border between Armenia and Azerbaijan, including the detention of several Armenian soldiers by Azerbaijani forces. We call on both sides to urgently and peacefully resolve this incident. We also continue to call on Azerbaijan to release immediately all prisoners of war and other detainees, and we remind Azerbaijan of its obligations under international humanitarian law to treat all detainees humanely.
The United States considers any movements along the non-demarcated areas of the international border between Armenia and Azerbaijan to be provocative and unnecessary. We reject the use of force to demarcate the border and call on both sides to return to their previous positions and to cease military fortification of the non-demarcated border and the emplacement of landmines. Specifically, we call on Azerbaijan to relocate its forces to the positions they held on May 11. We also call on Armenia to relocate its forces to the positions they held on May 11, and welcome statements of intent to this effect. These actions will de-escalate tensions and create space for a peaceful negotiation process to demarcate the border on an urgent basis. The United States is prepared to assist these efforts.
The United States urges the sides to return as soon as possible to substantive negotiations under the auspices of the OSCE Minsk Group Co-Chairs to achieve a long-term political settlement to the Nagorno-Karabakh conflict.[:]
Արթուր Դավթյանը ՀՀ գլխավոր դատախազ է դարձել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունու, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Վահագն Հարությունյանի և ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետ Գեորգի Կուտոյանի անմիջական միջնորդությամբ: Այդ պայմաններում, սակայն, չանդրադառնալով հարցի բարոյական կողմին, ՀՀ գլխավոր դատախազի անձին քաջատեղյակ դատախազներին ամենևին էլ զարմանալի չէ, որ, համենայն դեպս արտաքինից, Արթուր Դավթյանը փորձում է պատրանք ստեղծել, թե ինքը որևէ կաշկանդվածություն չունի, ավելին նույնիսկ իբրև այն գործով, որով Վահագն Հարությունյանը ներգրավված է որպես մեղադրյալ, քանզի այդքան բաղձալի աթոռը պահպանելու համար, ակնհայտ է, որ Արթուր Դավթյանը պատրաստ է շատ ավելիին:
Մանրամասն ստորև
ՀՀ գլխավոր դատախազ[:en]Report-on-corruption_-Prosecutor-General-of-RA-_Artur-Davtyan
Report-on-corruption_-Prosecutor-General-of-RA-_Artur-Davtyan[:]
[:am]Սահմանադրության և «Հանրագրերի մասին» օրենքի համաձայն Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման որևէ գործողության դադարեցման հարցով ներկայացրել եմ կոլեկտիվ ՀԱՆՐԱԳԻՐ, e-petition.am կայքում
Հնգօրյա ժամկետում ՀԱՆՐԱԳԻՐԸ գրանցվելու դեպքում այն կհրապարակվի։
Ստորև ՀԱՆՐԱԳՐԻ ամբողջական տեքստը և հիմնավորումը.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԻՋԵՒ ՍԱՀՄԱՆԱԳԾՄԱՆ ԵՒ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ՀԱՐՑԻ ՄԱՍԻՆ
Առաջարկը՝
• Դադարեցնել Ադրբեջանի հետ սահմանագծման և սահմանազատման աշխատանքների իրականացումը` ներառյալ այդ հարցով որևէ հանձնաժողովի ստեղծումը և/կամ բանակցություն,
• Գաղտնազերծել Ադրբեջանի հետ սահմանագծման և սահմանազատման վերաբերյալ առկա որևէ փաստաթուղթ և/կամ տեղեկատվություն,
• Սահմանագծման և սահմանազատման սկզբունքները, նպատակները, ակնկալվող արդյունքներն ու հետևանքները, ինչպես նաև այդ հարցում նոր ձևավորված Կառավարության ռազմավարական ծրագիրը ներկայացնել հանրության, ներառյալ Սփյուռքի լայն քննարկմանը,
• Հանրային քննարկումների արդյունքներով որոշել տվյալ հարցով գործողություններ իրականացնելու և սահմանագծման ու սահմանազատման հարցը հանրաքվեի դնելու պատմական նպատակահարմարության հարցը։
Հիմնավորումը՝
Ադրբեջանը.
• 2020թ. սեպտեմբերի 27-ից սանձազերծել է պատերազմ, զավթել է Արցախի զգալի մասը, կտտել և սպանել է հազարավոր հայորդիների, ոչնչացրել և ոչնչացնում է հայկական մշակութային արժեքները, գործել է պատերազմական փաստված հանցագործություններ, այդ թվում` միջազգային ահաբեկչության կիրառմամբ,
• Փաստացի ներխուժել է Հայաստանի Հանրապետության տարածք,
• Դրսևորում է վայրագություն հայ գերիների վերադարձման հարցում,
• Շարունակում է չճանաչել և ոտնահարել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը,
• Փորձում է ուժի և սպառնալիքի միջոցով հասնել իր կողմից գրաված Հայաստանի Հանրապետության և Արցախի տարածքների բռնակցման օրինականացմանը:
Վերոհիշյալի հետ մեկտեղ.
• Հայաստանում նշանակված են արտահերթ խորհրդարանական ընտրություններ,
• Հայաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցը պետք է որոշվի թափանցիկության և հանրային հաշվետվողականության սկզբունքների պահպանմամբ և հանրաքվեի միջոցով` բացառելով որևէ ներքին կամ արտաքին ճնշում կամ սպառնալիք։
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSegKh_HrayT9V4m3GHXU6RPPIZ2AgPeIwcH_QY-0thOrcfdJQ/viewform[:]
[:am]
Կետ առ կետ բացատրեմ, թե ինչ հետևանքներ է ունենալու Հայաստանի համար այն փաստաթուղթը, որը պատրաստվում է ստորագրել կապիտուլյանտ Ն. Փաշինյանը։
◾ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն այն սահմաններով, որը թելադրում է Ադրբեջանը։ Այդ թվում բոլոր վիճելի տարածքներն անցնում են Ադրբեջանին։
◾ Ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Հայաստանը վերջնականապես հրաժարվում է հայկական Արցախից։ Որպես արդյունք՝ Արցախը վերջնականապես հայաթափվում է։
◾ Հայաստանը Ադրբեջանին է հանձնում Տավուշի և Արարատի մարզում գտնվող մի շարք տարածքներ (տե՛ս կից Սեդրակ Մկրտչյանի քարտեզները՝ հանձնվող տարածքների նշումով), որոնք ԽՍՀՄ տարիներին տարօրինակ որոշումներով տարբեր փուլերում տրվել են Խորհրդային Ադրբեջանին։ Ադրբեջանը հրաժարվում է Հայաստանին տալ հայկական անկլավը (Արծվաշենը)։ Եթե նույնիսկ այդպիսի բան լինի (չի լինի), ապա Արծվաշենում, որը հեռու է ՀՀ-ից մոտ 7 կմ և բոլոր կողմերից շրջափակված է Ադրբեջանով, որևէ հայ մարդ բնակություն չի հաստատի։ Այսինքն՝ զիջման դիմաց մենք որևէ բան չենք ստանում։
◾ Տարածքային զիջումների արդյունքում Տավուշի, Արարատի և Վայոց Ձորի մարզերում մենք ստանում ենք Ադրբեջան-Թուրքիա ուղիղ ռազմական ներկայություն, որոնք ամեն հարմար առիթի փորձելու են խորացնել այդ ներկայությունը և ճնշում գործադրել Հայաստանի վրա՝ ճանապարհի օգտագործմանը խոչընդոտելուց մինչև առաջխաղացում։
◾Նույն տարածքային զիջումների արդյունքում Հայաստանը զրկվում է արտաքին աշխարհի հետ կապող իր երկու հիմնական անվտանգ ճանապարհներից։ Իրանի հետ ճանապարհի Գորիս-Կապան հատվածը կապիտուլյանտի շնորհիվ արդեն դեկտեմբերից թուրքերի վերահսկողության տակ է, իսկ նոր զիջումներով թուրքերի վերահսկողության տակ կհայտնվի նաև Վրաստանի հետ կապող հիմնական ճանապարհը (դրանով իսկ կմեռնի «Հյուսիս-Հարավ» ճանապարհի նախագիծը)։ Այսինքն «տրանսպորտային ապաշրջափակում» գեղեցիկ արտահայությունը իրականության մեջ վերածվում է Հայաստանի լիարժեք շրջափակման։
◾ Հայաստանը Սյունիքով հատուկ կարգավիճակ ունեցող ճանապարհ՝ միջանցք է տալիս Թուրքիային և Ադրբեջանին, որը ամրագրված է նոյեմբերի 9-ի կապիտուլիացիոն փաստաթղթով։ Հայաստանը որևէ նման բան Ադրբեջանից չի ստանում։ Ադրբեջանով անցնող ճանապարհները ոչ միայն ձեռնտու չեն մեզ տարբեր առումներով, այլև որևէ անվտանգային երաշխիք չունեն հայերի համար։ Այլ խոսքով՝ Ադրբեջանն ու Թուրքիան ազատ կօգտվեն ճանապարհից, իսկ մենք՝ ոչ։
◾ Ադրբեջանը և Թուրքիան տարբեր միջոցներով ճնշում են գործադրելու, որպեսզի մենք հրաժարվենք սեփական բանակից (այդ թեմայով արդեն իսկ երկու երկրները աշխատում են, իսկ տեղական օկուպացիոն ռեժիմը սկսել է կրճատել բանակի թիվը)։ Մենք զրկված ենք լինելու դիմադրելու որևէ հնարավորությունից
Որպես արդյունք՝ Հայաստանը զրկվում է իր աշխարհաքաղաքական կշռից, 5 տարվա հեռանկարում վերջնականապես կորցնում է Սյունիքը և վերածվում է Թուրքիայի և Ադրբեջանի գաղութի։
Ֆորմալ առումով մենք պետություն դեռ կունենանք (դրոշ, գերբ, հիմն և այլն), բայց իրականության մեջ կլինենք ամբողջապես Թուրքիայի և Ադրբեջանի կամքից կախված երկիր, որոնք կթելադրեն մեր գոյության իրենց պայմանները։ Պիտի հիշեցնեմ նաև, որ վերջիններիս պլաններում այս տարածքում անկախ ու ուժեղ Հայաստան պետության գոյությունը անթույլատրելի է, նրանք հետևողական թուլացնելու են Հայաստանը, ինչպես որ արել են մինչ այս պահը։
Ու եթե ձեզ թվում է, որ նույնիսկ այսպիսի նվաստացուցիչ պայմաններում կարողանալու եք հանգիստ ձեր հացը վաստակել ու անվտանգ քնել, ապա չարաչար սխալվում եք։
Չե՞ք հավատում։ Հարցրե՛ք Կիպրոսի հույներին, Սիրիայի հայերին կամ սյունեցիներին։
ՀԵՏԵՎՈՒԹՅՈՒՆ | Հայաստանի դե ֆակտո թուրքամետ իշխանության պարագլուխը պատրաստվում է ստորագրել Հայաստանի ԵՐԿՐՈՐԴ կապիտուլիացիան, որից կարելի էր հանգիստ խուսափել, եթե նոյեմբերից մենք մերժած լինեինք այս իշխանությանը։
Այսօր նոր կապիտուլիացիայի ստորագրմանը կարող է խանգարել միայն ժողովրդական անհամաձայնությունը։
Բացատրե՛ք սա ձեր ընկերներին, բարեկամներին ու ինքներդ ինքնակազմակերպվե՛ք, մի՛ սպասեք որևէ մեկին։ Մի՛ տրվեք էժան շանտաժի։ Հայաստանում կան վատ ու լավ ղեկավարներ, բայց դավաճանը մեկն է, որին պետք է կանգնեցնել և հեռացնել։
Իմ պարտքն է զգուշացնել, որ Հայաստանը այս երկրորդ կապիտուլիացիայից կարող է և երբեք չվերականգնվել։
Վարուժան Գեղամյան
[:am]Սահմանադրության և «Հանրագրերի մասին» օրենքի համաձայն Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման որևէ գործողության դադարեցման հարցով ներկայացրել եմ կոլեկտիվ ՀԱՆՐԱԳԻՐ, e-petition.am կայքում
Հնգօրյա ժամկետում ՀԱՆՐԱԳԻՐԸ գրանցվելու դեպքում այն կհրապարակվի։
Միանալու մասին` առաջին մեկնաբանությունում։
Ստորև ՀԱՆՐԱԳՐԻ ամբողջական տեքստը և հիմնավորումը.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԻՋԵՒ ՍԱՀՄԱՆԱԳԾՄԱՆ ԵՒ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ՀԱՐՑԻ ՄԱՍԻՆ
Առաջարկը՝
• Դադարեցնել Ադրբեջանի հետ սահմանագծման և սահմանազատման աշխատանքների իրականացումը` ներառյալ այդ հարցով որևէ հանձնաժողովի ստեղծումը և/կամ բանակցություն,
• Գաղտնազերծել Ադրբեջանի հետ սահմանագծման և սահմանազատման վերաբերյալ առկա որևէ փաստաթուղթ և/կամ տեղեկատվություն,
• Սահմանագծման և սահմանազատման սկզբունքները, նպատակները, ակնկալվող արդյունքներն ու հետևանքները, ինչպես նաև այդ հարցում նոր ձևավորված Կառավարության ռազմավարական ծրագիրը ներկայացնել հանրության, ներառյալ Սփյուռքի լայն քննարկմանը,
• Հանրային քննարկումների արդյունքներով որոշել տվյալ հարցով գործողություններ իրականացնելու և սահմանագծման ու սահմանազատման հարցը հանրաքվեի դնելու պատմական նպատակահարմարության հարցը։
Հիմնավորումը՝
Ադրբեջանը.
• 2020թ. սեպտեմբերի 27-ից սանձազերծել պատերազմ, զավթել է Արցախի զգալի մասը, կտտել և սպանել է հազարավոր հայորդիների, ոչնչացրել և ոչնչացնում է հայկական մշակութային արժեքները, գործել է պատերազմական փաստված հանցագործություններ, այդ թվում` միջազգային ահաբեկչության կիրառմամբ,
• Փաստացի ներխուժել է Հայաստանի Հանրապետության տարածք,
• Դրսևորում է վայրագություն հայ գերիների վերադարձման հարցում,
• Շարունակում է չճանաչել և ոտնահարել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը,
• Փորձում է ուժի և սպառնալիքի միջոցով հասնել իր կողմից գրաված Հայաստանի Հանրապետության և Արցախի տարածքների բռնակցման օրինականացմանը:
Վերոհիշյալի հետ մեկտեղ.
• Հայաստանում նշանակված են արտահերթ խորհրդարանական ընտրություններ,
• Հայաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցը պետք է որոշվի թափանցիկության և հանրային հաշվետվողականության սկզբունքների պահպանմամբ և հանրաքվեի միջոցով` բացառելով որևէ ներքին կամ արտաքին ճնշում կամ սպառնալիք։
“Հայաստանի չի վաճառվում ինքնաբուխ հավաքի նախաձեռնող խումբ”
Հայկ Հովհաննիսյան (ֆեսբուք)[:]
[:am]Պահանջում ենք
Ոչ մի փաստաթուղթ, որը վերաբերվում է Հայաստանի Հանրապետության անվտանգությանը, ճանապարհներին և սահմանների փոփոխմանը չպետք է ստորագրվի առանց հանրային քննարկման և հասարակության մեծամասնության հավանությունը ստանալու:
Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը պետք է լուծվեն բացառապես հանրաքվեի միջոցով, դա նաև «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքի պահանջն է։