Author: Veles Human Rights NGO

[:am]Հուսանք մի օր քաղաքական հետապնդումը մեր երկրում պատմություն կդառնա[:]

[:am] 

 

Սիրելի՛ հայրենակիցներ, ինչպես և խոստացել էի օրեր առաջ այցելեցի Վանաձորի ՔԿՀ, որտեղ ծանոթացա Վահագն Աբգարյանի գործի մանրամասներին և քայլեր ձեռնարկեցի , որպեսզի օր շուտ Վահագնը դադարեցնի հացադուլը: Երեկ վաղ առավոտյան իմացա , որ արդեն դադարեցրել է և սպասում է արդարադատության կայացմանը: Վահագնը նախորդ իշխանության կողմից հերթական քաղաքական հետապնդման պատճառով կալանավորված անձ է, ով շատերի նման հույս է տածել, որ հեղափոխությունից հետո կկայանա արդարադատություն և հերթական շինծու գործը կբացահայտվի և հետապնդումը կդադարեցվի: Ավա՜ղ, այդպես էլ դեռ սպասում է: Ավելին , պարզեցի ,որ իր նկատմամբ կալանավայրում նախկինում մահափորձ է կատարվել քրեակատարողական հիմնարկի պետի աշխատասենյակում և այդ գործը կարճվել է պատճառաբանությամբ , որ մահափորձ կատարած անձը մասնակցել է արցախյան պատերազմին: Վահագնի գործը վարող դատավորը մարտ ամսին երկու անգամ նիստը հետաձգել է արհեստականորեն և մինչ այս պահը չկա դատարանի որոշում , որով հնարավորություն կընձեռվեր դիմելու վերաքննիչ դատարան, իսկ այնուհետև եվրո դատարան: Դատավորը առանց որոշում կայացնելու վերջերս ազատվել է իր պաշտոնից և նշանակվել ԱԱԾ պետի տեղակալ, ինչն էլ պատճառ էր դարձել Վահագնի ծայրահեղ որոշման: Անտեսելով իր առողջական վիճակը՝ շուրջ 9 օր հայտարել է հացադուլ, մինչև անսալով իմ խնդրանք հորդորին դադարեցրել է հացադուլը և այս պահին գտնվում է բժիշկների վերահսկողության տակ: Տեղեկացնեմ նաև, որ հարցի բարձրաձայնումից հետո նշանակվել է նոր դատավոր և հույս ունենք, որ հնարավոր կարճ ժամանակահատվածում կլինի որոշում:

Պարզեցի նաև , որ Վահագնի գործին տարբեր ժամանակներում ծանոթացել են մի խումբ պատգամավորներ, որոնք խոստացել են հարցին հետևողական լինել ու հետագայում որևէ քայլ չեն ձեռնարկել: Ցավոք այս ամենից կարելի է եզրակացնել , որ « Մարդը բարձրագույն արժեք է» համարվում միայն սահմանադրությամբ:

Հուսանք մի օր քաղաքական հետապնդումը մեր երկրում պատմություն կդառնա և որևէ մեկը չի արժանանա նման վերաբերմունքի՝ մարդու իրավունքների կոպիտ խախտման:

Մեկնաբանություններում կցում եմ նաև օրեր առաջ ԱԺ ամբիոնից հնչեցրածս ելույթը:

ԱԺ անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյան[:]

[:am] Օնիկ Գասպարյանն ու Մովսես Հակոբյանը՝ թիրախում. ԱԱԾ տնօրենի տեղակալը ցուցակ ունի Armlur.am[:]

[:am]Դատավորից կարիերայի սրընթաց աճ արձանագրած եւ ԱԱԾ տնօրենի տեղակալ նշանակված Անդրանիկ Սիմոնյանի համար նոր ոլորտ է առանձնացվել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վերջինս Ազգային անվտանգության ծառայությունում ոչ միայն հանդիսանում է Քննչական դեպարտամենտի ղեկավար եւ զբաղվում է այդ հարցերով, այլ հատուկ նրա համար ԱԱԾ-ի տնտեսական անվտանգության ու կոռուպցիայի հակազդման բաժնից առանձնացվել է երկու բաժին եւ տրվել նրան, քանի որ քաղաքական ղեկավարությունը նրան վստահել է նաեւ կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտը։

Այսինքն՝ նրան կոնկրետ նպատակով են Ազգային անվտանգության ծառայություն գործուղել եւ հստակ հանձնարարականներ տվել, որոնք էլ առաջիկայում նա պետք է իրականացնի: Եվ հենց դա է պատճառը, որ այժմ Անդրանիկ Սիմոնյանի մոտ կա դատավորների, այսինքն՝ իր նախկին գործընկերների անուններով մի ցուցակ, որոնց նկատմամբ առաջիկայում պետք է կոնկրետ քայլեր լինեն, եւ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի օրինակով նրանք եւս պետք է հայտնվեն մեղադրյալի աթոռին: Խոսքը դատավորներ Ալեքսանդր Ազարյանի, Կարինե Պետրոսյանի, Զարուհի Նախշքարյանի մասին է:

Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այժմ Ազգային անվտանգության ծառայությունը տվյալներ է հավաքվում Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետեր Օնիկ Գասպարյանի եւ Մովսես Հակոբյանի մասով։ Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է սպասենք նոր քրեական գործերի, որով մեղադրյալ կլինի հենց շտաբի նախկին պետը: Այսինքն՝ քաղաքական իշխանությունը անցել է գործի, եւ իրավապահ ու ուժային համակարգի առջեւ հստակ պահանջ են դրել, որ պետք է ճանապարհից հեռացնել անհնազանդներին, եւ դա վստահել մի մարդու, որը, լինելով դատավոր, անգամ իր վարույթում գտնվող գործերով նիստերին չի մասնակցել եւ համակարգում այնքան էլ լավ համբավ չի վայելում, բայց «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանի հովանավորյալն է եւ քաղաքական կամակատարը»։

Մանրամասները՝ տեսանյութում

https://armlur.am/1099531/?fbclid=IwAR2sHqcP62kGOHZ4Ja-QnMw8xx74sNgX0jiCVtoTOZdvq4-XuWiZnc5NWCU[:]

[:am]Անդրանիկ Սիմոնյանն ինքը առաջին հնազանդ դատավորն է եղել, նա ինքնախոստովանական ցուցմունք է տվել, ոչ թե հաղորդում՝ Վարդազարյանի վերաբերյալ․ Մարինա Պողոսյան Armdaily.am[:]

[:am]

Համացանցում խոսվել է այն մասին, թե որ գործով է Ռուբեն Վարդազարյանը ցուցումներ տվել Անդրանիկ Սիմոնյանին, եթե դա եղել է Վահագն Աբգարյանի գործով՝ ուրեմն երկուստեք էլ հանցագործություն է կատարվել, որովհետև, եթե ըստ Անդրանիկ Սիմոնյանի՝ Վարդազարյանն իրեն ցուցումներ է տվել դեռ անցած տարվա սեպտեմբեր կամ հոկտեմբեր ամիսներին՝ նա պարտավոր էր այդ ժամանակ այդ ցուցումների մասին բարձրաձայնել և Վահագն Աբգարյանի գործով ինքնաբացարկ հայտնել՝ ասելով, որ իր վրա ճնշում կա։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Վահագն Աբգարյանի պաշտպան Մարինա Պողոսյանն՝ ընդգծելով, որ վերջինը ինքնաբացարկ չի հայտնել Վահագն Աբգարյանի գործով, այսինքն, թաքցրել է, որ եղել է որևէ ցուցում, հետևաբար, Անդրանիկ Սիմոնյանը այդ հանցակից է եղել, քանի որ այդ հանցագործության մասին իմացել է դեռ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներից ու կոծկել է։

«Ավելին, հանցակից դառնալով Վարդազարյանին՝ Սիմոնյանը մեկ այլ հանցագործություն էլ է կատարել, նա կալանքի տակ է պահել մի մարդու, ում չպետք է պահեր կայանքի տակ։ Ես չգիտեմ, ինչ ցուցումների մասին է խոսքը, եթե ցուցումներ է տրվել ու մարդը դրա հետևանքով այժմ պահվում է կալանքի տակ, որի պատճառով մարդը գնացել է հացադուլի, ընդ որում, ոչ թե նրա համար որ իրեն ազատ արձակեն, այլ որպեսզի արդարություն լինի և իր նկատմամբ դատ լինի»։

Պողոսյանն ընդգծեց, որ Անդրանիկ Սիմոնյանը դատական նիստերն անցկացրել է օրենքի կոպտագույն խախտումներով։ «Նա փաստացի եղել է Ռուբեն Վարդազարյանի ամենահնազանդ դատավորներից, եթե եղել է ցուցում նա այդ ցուցումներով կալանքի տակ է պահել Աբգարյանին, եթե իհարկե այդ գործը վերաբերում է Աբգարյանին, ոչ թե որպես խաղաքարտ հիմա էլ օգտագործվում է այդ անունը։ «Ես պնդում եմ, որ այդ անձը գործի վերաբերյալ, որ քննել է՝ ունեցել է կանխակալ մոտեցում, սա եղել է Ռուբեն Վարդազարյանի ցուցումով , թե ինքն իրենով է եղել՝ ես չգիտեմ, բայց սա պետք է քննության առարկա դառնա և Սիմոնյանի լիազորությունները ևս պետք է կասեցվի, ինչպես Վարդազարյանին է կասեցվել։ Այսինքն, նա այսօր իրավունք չունի լինել ԱԱԾ-ում, քանի որ ինքն էլ 6 ամիս կոծկել է հանցագործությունը և միայն հիմա է հիշում, որ Վարդազարյանը հանցագործ է։

Վարդազարյանի մասին ես էլ ունեմ հաղորդում տրված՝ հենց նույն՝ Վահագն Աբգարյանի գործով, Աբգարյանը կալանավայրում հայտնվել է նույն Վարդազարյանի շնորհիվ և նրա կայացրած ներքին և արտաքին դիտում կոչված որոշման շնորհիվ, բայց դրան որևէ մեկը չի անդրադառնում։ ինչու է այսպիսի խտրական մոտեցում, երբ երկրում գործն հարուցվում է միայն այն ժամանակ, երբ դա քաղաքական մոտիվներով նպատակահարմար է լինում։ Սիմոնյանն էլ թող չուրախանա, մի օր էլ իր նկատմամբ է գործ հարուցվելու, որի ես հասնելու եմ։ Այսօր մենք մի իրավիճակում ենք, որ երկրում ունենք կալանավոր Վարդազարյան- Սիմոնյան ինտրիգների արանքում և մարդու ճակատագիր իրենք իրենցով են որոշում։ Սա նորմա՞լ է։ ՀՀ որևէ քաղաքացու չի կարելի մանիպուլիացիայի ենթարկել հատկապես անազատության մեջ գտնվողին ու դարձնել «անդրանիկսիմոնյանների» ու «ռուբենվարդազարյանների» գնդակ, որպեսզի իրենք կարողանան մի կողմից՝ մյուս կողմ գլորել գնդակը՝ իրենց նպատակներին հասնելու համար։ Պետք է հրապարակվի ի վերջո թե ինչ ցուցումներ է տրվել Վարդազարյանը Աբգարյանին, եթե հիմա պարզվի, որ մեր պաշտպանյալը կալանքի տակ է Ռուբեն Վարդազարյանի ցուցումներով և Անդրանիկ Սիմոնյանն էլ կատարել է, ապա պետք է երկուսն էլ պատասխանատվություն կրեն»։

Հարցին, թե հնարավոր է լինեն էլի դատավորներ, որոնք քաղաքական նպատակահարմարությունից ելնելով կարող են կրկին հետապնդվել՝ նա նշեց, որ բնականաբար, կարծում է, որ ոչ միայն դատավորներ, այլև ՀՀ քաղաքացիներ կլինեն, ովքեր անհնարազանդության պատճառով կհետապնդվեն։ «Չնայած, ես չգիտեմ, թե որքանով են դատավորները անհնազանդ։ Սիմոնյանն ըստ էության հենց առաջին հնազանդ դատավորն ինքն է, նա ինքնախոստովանական ցուցմունք է տվել, ոչ թե հաղորդում՝ Վադազարյանի վերբերյալ, որ ինքը կառավարելի դատավոր է եղել։ Այսօր էլ իրեն նշանակել են ԱԱԾ տնօրենի տեղակալ, որպեսզի մանիպուլիացոին գործիք լինի՝ անհնազանդ մարդկանց բերանները փակելու, պատասխանատվության ենթարկելու համար։ Սա, հո 37 թիվը չէ, առաջինը հենց Սիմոնյանին պետք է քրեական պատասխանատվության ենթարկել, որի փաստաթղթային կեղծիքների վերաբերյալ ես հաղորորդում ունեմ տված դատախազությանը 20 օր առաջ, բայց մինչև հիմա ես չունեմ պատասխան։ Կարծում եմ, գլխավոր դատախազը ոչ էդքան դուխ կունենա, ոչ էլ ցանկություն Սիմոնյանի վերաբերյալ քրեական հետապնդում իրականացնել։
Ավելին Սիմոնյանը դատական համակարգից նեղացած սուբյեկ է, քանի որ դատավորի քննությունները չի կարողացել ժամանակին տալ և դատարան է բողոքարկել, կարծում եմ, հիմա եկել է դատավորներից իր վրեժը լուծելու»։

https://armdaily.am/?p=134044&l=am[:]

[:am]ԱԱԾ պետի տեղակալը նաև դատավոր է աշխատում. նոր աղմուկ է հասունանում. «Ժողովուրդ»[:]

[:am]

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «2021 մարտի 31-ին, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Անդրանիկ Սիմոնյանն ազատվեց Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից, որը զբաղեցրեց ընդամենը 5 օր եւ նույն օրը ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվեց ԱԱԾ տնօրենի տեղակալ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նրա անձի շուրջ նոր աղմուկ է հասունանում: Պարզվում է` Սիմոնյանը ԱԱԾ պետ նշանակվելուց հետո դատական համակարգում մի որոշում է կայացրել, ինչը քրեորեն պատժելի արարք է, եւ մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ «Վելես» իրավապաշտպան կազմակերպությունը Անդրանիկ Սիմոնյանի գործողության մասով հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Ազգային անվտանգության ծառայություն:

Իսկ ո՞րն է թեման: 2017 թվականին քրեական հեղինակություն համարվող Վահագն Աբգարյանին մեղադրանք էր առաջադրվել սպանության եւ ապօրինի զենք կրելու հատկանիշներով, որը խստացվել է 2018 թվականի մայիսի 10-ին: 2018 թվականի մայիսի 31-ին քրեական գործը՝ վերջնական մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: Մինչ օրս գործը տարբեր դատավորներ քննել են ու փոխանցել մեկը մյուսին: Եւ, ահա, Աբգարյանի պաշտպանը, երբ խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել, գործը քննել է նախկին դատավոր, այսօր արդեն ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը (նա 2020 սեպտեմբերից է ստանձնել գործի քննությունը): Ուշագրավն այն է, որ թեեւ դատավոր Սիմոնյանը 2021 թվականի փետրվարի 5-ին առանձին դատական ակտի ձեւով որոշում է կայացրել` ներկայացված միջնորդությունը մերժելու մասին, սակայն կողմերը մինչ օրս չեն ստացել որոշումը. այն չի ուղարկվել: Եւ հիմա իրավապաշտպանները ԱԱԾ-ի ուշադրությունն են հրավիրել այն իրողության վրա, որ Անդրանիկ Սիմոնյանը պետք է հետին թվով ստորագրի այս որոշումը արդեն իսկ դատավորի կարգավիճակում չգտնվելու եւ ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ լինելու ժամանակահատվածում: Այս արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 317-րդ հոդվածով սահմանված է. «Պաշտոնատար անձի կոչումը կամ իշխանությունն ինքնակամ յուրացնելը…»:

Սույն հանցագործությունը ընդգրկված է ՀՀ քրեական օրենսգրքի կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների գլխում: Հանցագործության օբյեկտիվ կողմը դրսեւորվում է մի կողմից պաշտոնատար անձի կոչումը կամ իշխանությունն ինքնակամ յուրացնելու եւ, մյուս կողմից, դատարան եւ իրավապահ այլ մարմինների աշխատողների համազգեստը կամ վկայականն օգտագործելու միջոցով: Բացի այդ, ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաեւ կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Այսպիսով, եթե Անդրանիկ Սիմոնյանը դատավորի կարգավիճակում կայացրած դատական ակտը պետք է ստորագրի 2 ամիս անց, ստացվում է պաշտոնական կեղծիքի հանցակազմ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատական ակտը կայացվում է այն ստորագրելու միջոցով, եւ դրա հետաձգված ստորագրությունը պաշտոնական փաստաթղթում կեղծիք մտցնելու հանցակազմ է պարունակում: Մեզ մնում է սպասել ԱԱԾ քննիչների գործողություններին եւ հիշեցնել, որ Սիմոնյանին ԱԱԾ պետի պաշտոնում փաստացի նշանակել է տվել «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

https://armlur.am/1097311/?fbclid=IwAR2r4OajSjr-AMlRGrcdIps38yk3q8hGoBis8R3yK1IHR3ox_0zcR-LRMKY[:]

[:am]Ադրբեջանական պատգամավոր ու այլ գործիչներ ծայրահեղական վիրավորանք և ատելություն են տարածում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ՝ կապված ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների հարցով գործունեության հետ[:]

[:am]Ադրբեջանական պատգամավոր ու այլ գործիչներ ծայրահեղական վիրավորանք և ատելություն են տարածում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ՝ կապված ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների հարցով գործունեության հետ «Հայաստանի Օմբուդսմեն Արման Թաթոյանը անգրագետ և չափից դուրս լկտի սուբյեկտ է», – նշել է ադրբեջանական Միլլի Մեջլիսի պատգամավորը՝ անդրադառնալով ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների հարցով Պաշտպանի հայտարարություններին:

«Ժամանակ առ ժամանակ ընկնելով լիակատար հիստերիայի մեջ, նա առաջ է քաշում պահանջներ, որոնց մասին նորմալ մարդը նույնիսկ չէր էլ մտածի։ (․․․․) Այս ամենը վկայում է մանիակալ շիզոֆրենիայի ակնհայտ նշաններ ունեցող մարդու անհամարժեք պահվածքի մասին»,- նշել է ադրբեջանական այլ գործիչ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մասին։

Ըստ ադրբեջանական հրապարակումների՝ «Ա.Թաթոյանը օրեր շարունակ չափազանցնում է ռազմագերիների թեման՝ նյարդայնացնելով օտարերկրյա գործընկերներին, խորհրդարանականներին և լրատվամիջոցներին»:

Ադրբեջանական գործիչները մանրամասն «վերլուծել» են Արման Թաթոյանի կենսագրությունը, ԱՄՆ-ում ստացած կրթությունն ու աշխատանքային կենսագրությունը և ակնհայտ աղավաղելով ամեն ինչ՝ արել վիրավորական բնույթի, իրենց ձեռնտու եզրահանգումներ:

«Վատ չէր լինի՝ հայկական իշխանությունները ուշադրություն դարձնեին նրա (…) հայտարարություններին, որոնք հակասում են եռակողմ պայմանավորվածություններին», – շարունակաբար նշում են ադրբեջանական գործիչներն ու մամուլը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մասին:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հատուկ արձանագրում է, որ անկախ վիրավորանքի ու ատելության նշված արշավներից՝ շարունակելու է բարձրացնել Հայաստանի քաղաքացիների, Հայաստանի սահմանային բնակիչների իրավունքներին առնչվող բոլոր հարցերը:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը փաստագրել է Պաշտպանի լիազորությունների իրականացման կապակցությամբ Արման Թաթոյանին ադրբեջանական քաղաքական ու այլ գործիչների կողմից, մամուլում հասցվող վիրավորանքի ու ատելության հրապարակումների հերթական ալիքը՝ դրանք միջազգային համապատասխան կառույցներին ներկայացնելու նպատակով:

Հղումների օրինակներ`

https://pressklub.az/?p=75983&lang=ru

https://news.day.az/politics/1323138.html…

https://news.day.az/politics/1315608.html…

🇬🇧

Azerbaijani deputy and other figures spread extreme insult and hatred towards the Republic of Armenia (RA) Human Rights Defender and his defense of the rights of RA border residents.

′′Armenian Ombudsman Arman Tatoyan is an illiterate and overly blatant subject,” Azerbaijani MP Milly Mejlis stated, referring to the Defender’s statements on the rights of RA border residents.

′′Falling into complete hysteria from time to time, he promotes demands that a normal person wouldn’t even think about (…) All of this indicates the incomparable behavior of a maniac schizophrenia,” noted another Azerbaijani figure, referring to the efforts of the RA Rights Defender.

According to Azerbaijani publications, “Arman Tatoyan has been exaggerating the topic of prisoners of war for days, irritating foreign partners, parliamentarians and media.”

Azerbaijani figures have ′′analyzed ′′ Arman Tatoyan’s biography in detail, education in the United States and his biography, explicitly distorting and scolding everything, and have made baseless conclusions of offensive nature.

′′It wouldn’t be bad for Armenian authorities to pay attention to his (…) statements contradicting tripartite agreements,” Azerbaijani figures and media continually state in reference to the RA Human Rights Defender.

Armenia’s Human Rights Defender Arman Tatoyan emphatically notes that regardless of the referenced campaigns of insult and hatred, he will continue to raise all issues related to the rights of Armenian citizens and Armenia’s border residents.

The RA Human Rights Defender’s staff has documented the circumvention of Arman Tatoyan’s implementation of the Defender’s powers by Azerbaijani politicians and other figures, along with the sequential waves of insults and hate posts hurled in the press, so as to present them to the relevant international institutions.

Examples of links:

https://pressklub.az/?p=75983&lang=ru

https://news.day.az/politics/1323138.html…

https://news.day.az/politics/1315608.html…

https://www.facebook.com/Armenianombudsman/photos/a.538216176365851/1665551936965597/[:]

Մեր գործընկերները

© 2021 Veles. All rights reserved. Designed by Hakob Jaghatspanyan.