Author: Veles Human Rights NGO

[:am]Անդրանիկ Սիմոնյանը ԱԱԾ-ում կարող է հայտնվել միայն մեղադրյալի կարգավիճակում, եթե ԱԱԾ տնօրենի տեղակալ նշանակվի՝ պալատկեքը խփելու եմ ԱԱԾ-ի դիմաց. Մարինա Պողոսյան Armdaily.am[:]

[:am]

Անդրանիկ Սիմոնյանին ԱԱԾ տնօրենի տեղակալի նշանակումը նույն տրամաբանության մեջ է՝ ինչ Բաղրամյանից Սվետին կամ Մարետին վարչապետի խորհրդական նշանակելը։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Մարինա Պողոսյանն՝ անդրադառնալով տելեգրամյան ալիքներից մեկի հրապարակած տեղեկությանը, թե Լոռու մարզի դատավոր Անդրանիկ Սիմոնյանը ԱԱԾ տնօրենի տեղակալ է նշանակվելու, նշվում է, որ Սիմոնյանի համար միջնորդել է «Իմ քայլ»-ի պատգամավոր Հակոբ Սիմիդյանը:

«Այսպես ապականել ԱԱԾ-ն՝ անթույլատրելի է։ Անդրանաիկ Սիմոնյանին անձամբ եմ ճանաչում, իր դեմ 5 կարգապահական վարույթ է հարուցվել։ Առհասարակ, ամբողջ Լոռու մարզում թնդում է, որ Անդրանիկ Սիմոնյանը աշխատավարձ ստանալով՝ գործի չի գնում ու բոլորին հայտարարում է, որ КГБ է գնում։ Բայց դա ավելի անհավանական էր, քան Մակունցին դեսպան նշանակելը։ Ես կարծում եմ, որ այդ նշանակումից առաջ՝ նախ պետք է ճշտել Սիմոնյանի ներգրավվածությունը տարբեր տեսակի կոռուպցիոն գործերի մեջ, թե այս 6 ամսվա ընթացքում ինքը ինչ քրեական հեղինակությունների խափանման միջոցներ է փոխել և այլն»։

Անդրադառնալով տեղեկատվությանը, թե նրա համար միջնորդել է Համոբ Սիմիդյանը՝ նա նշեց, որ ստացվում է, որ «Հայկական ժամանակում» ով աշխատել է՝ կադրային փոփոխություններ է անում, այն էլ ԱԱԾ-ում։ «Ես որպես ՀՀ քաղաքացի պահանջում եմ, որ Սիմիդյան կոչվածը հերքում տա, որ ինքը միջնորդ է հանդիսանում։ Լավ, մենք հո կրակը չե՞նք ընկել, որ Աննա Հակոբյանն ու Նիկոլ Փաշինյանը աշխատել են «Հայկական Ժամանակում», հիմա ինչքան «Հայկական ժամանում» աշխատող եղել է՝ բոլորը պետք է մեր երկիրը ապականեն ու ում ասես՝ ինչ պաշտոնի ասես, նշանակե՞ն։ Ես սա համարում եմ հանցագործություն»։

Դիտարկմանը, թե իրավապաշտպանը պնդում է, որ Սիմոնյանը ներգրավված է կոռուպցիոն գործերում, մինչդեռ, վարչապետը հայտարարում է, որ իրենց կառավարությունը միակ ինստիտուցիոնալ համակարգ քանդել, ու դա հենց կոռուպցիոն համակարգն է, նա պատասխանեց, որ Սիմոնյանի տան պատմությամբ արդեն պետք է հակակոռուպցիոն հանձնաժողովի ուշադրության կիզակետում լիներ։ «Ես պնդում եմ, որ Սիմոնյանը կոռումպացված էլեմենտ է, ես օրերս բացահայտելու եմ նրա կոռուպցիոն կապերը։ Անդրանիկ Սիմոնյանը ԱԱԾ-ում կարող է հայտնվել միայն մեկ դերում՝ մեղադրյալի կարգավիճակում ու նկուղում, ոչ թե ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնում նշանակվել։ Միայն մեկ փաստ ասեմ, մի դատավոր է, որ փետրվարի 19-26-ը առնվազն, դատական նիստ չի անցկացրել, ստելով, թե աշխատանքային ծանրաբեռնվածությունն է պատճառը, սակայն հեռախոսով կարելի է ստուգել, որ նա այդ օրերին Արմավիրից ու Երևանից ոտք անգամ չի դրել Լոռու դատարան և աշխատավարձ է ստացել։ Նա առանց աշխատելու մեր փողերն ուտի, իսկ Հակոբ Սիմիդյանն էլ ասի՝ նրան տարեք ԱԱԾ տնօրենի տեղաղակա՞լ։ Բա սա կոռուպցիա չէ՝ ի՞նչ է։ Ես խոստանում եմ, եթե նման բան լինի՝ Բաղրամյանում խփված պալատկեքը տանելու եմ ԱԱԾ-ի դիմաց ու չհանեմ, ու ամբողջ ժողովրդին հանելու եմ սրանց դեմ։ Բավական է։ Այսպիսի տգետ կադրերով մենք պատերազմը պարտվեցինք։ Ո՞վ է Անդրանիկ Սիմոնյանը՝, ինչ կենսագրություն ունի, որ նրան փորձում են տանել ԱԱԾ տնօրենի տեղակալ»։

https://armdaily.am/?p=129670&l=am[:]

[:am]Ես թիկնեղ չեմ, բայց եթե Աննան գա իմ գրասենյակ՝ ես ոնց կթողնեմ ինքը ինձ էնտեղ հրաման տա, պատերազմի ժամանակ բոլոր հրամանները պետք է տար Օնիկ Գասպարյանը․ Մարինա Պողոսյան Armdaily.am[:]

[:am]

Օնիկ Գասպարյանը դեռ պատերամից առաջ ասում էր, որ մեր բանակը մարտունակ չէ, դա սեպտեմբերի 27-ից առաջ։ Հիմա ես ուզում հարցնել, երբ Արտակ Դավթյանից նա ընդունեց բանակը և տեսավ, որ մարտունակ չի այդ բանակը՝ արդյո՞ք դրա վերաբերյալ զեկուցագիր է գրել Նիկոլ Փաշինյանին։ Այս մասին AD TV «Հարցազրույց» հաղորդմանն ասաց իրավապաշտպան Մարինա Պողոսյանը։

«Եթե անգամ Փաշինյանը ռազմական գործիչ չէ՝ ի վերջո ժուռնալիստ է՝ քիչ, թե շատ գրագետ չէ, կկարդար՝ կասեր՝ վայ մեր բանակը, պարզվում է, մարտունակ չի, պարզվում է՝ ես սուտ եմ խոսում, որ գոռում եմ, թե մեր բանկը մարտունակ է։ Հիմա մենք պետք է հասկանանք, թե արդյո՞ք այդ մասին Օնիկ Գասպարյանը հայտնել է։ Թե նա բերանփակ տղա է, հիմա է բերանը բացվել, ինչու զեկուցագիր չի գրել։ Եթե նման զեկուցագիր եղել է, ուրեմն Նիկոլը դավաճան սրիկա է, դա նշանակում է, որ իրեն ասել են, որ գնում ենք պարտվելու՝ նա փոխանակ ինչ-որ միջոցառում ձեռնարկելու՝ մեզ խաբել է»։

Իրավապաշտպանն ընդգծեց նաև, որ պատերամի ժամանակ՝ բոլոր հրամանները պետք է տար Օնիկ Գասպարյանը, բայց քանի որ առ այսօր մեր հանրությունը բացի փողոցում պլակատ բռնելուց, հարց չի տալիս՝ հարգելի Օնիկ Գասպարյան, ո՞ւր են ձեր հրամանները՝ դիրքավորվելու, առաջ գնալու կամ նահանջի վերաբերյալ։ «Հիմա ամբողջ հանրությունը կոֆեի բաժակ են նայում՝ Վանեցյանը փախավ, թե չփախավ ու բազմաթիվ այլ հարցերի վերաբերյալ։ Այս հարցի պատասանները պետք է տրվի։ Բարդա՞կ է եղել, ինչպես ասում է Մովսես Հակոբյանը, որ ասում է՝ այնտեղ շունը տիրոջը չէր ճանաչում, բարդակ էր, մենակ Աննան էր հրահանգ տալիս։ Սա էլ է շատ ծիծաղալու, որովհետրև եթե Աննան գա իմ գրասենյակ մտնի՝ ես թիկնեղ չեմ, բայց ես ոնց կթողնեմ ինքը ինձ էնտեղ հրաման տա։ Բա այնտեղ էդքան ուսադիրներ կրող տղամարդ՝ գնդապետներ, գեներալներ եք նստած, եթե ինչ-որ օտար մարմին ձեզ կարող է հրաման տա ՝ ուրեմ էդ ուսադիրները պոկեք մտեք ձեր կնանիքի շորերի տակ»։

https://armdaily.am/?p=129135&l=am

 [:]

[:am]Գլխավոր դատախազը իր վարորդին վարչության պետ է նշանակել Politik.am[:]

[:am]

Միայն Հայաստանում և միայն Նիկոլ Փաշինյանի կառավարման օրոք կարող է կոռուպցիայի դեմ անխոջ պայքար մղող գլխավոր դատախազը տարատեսակ մութ և կասկածելի պատմություններով հայտնի լինել:

Փաշինյանի սրտի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, պարզվում է, սիրում է իրեն ծառայություն մատուցողներին շռայլ վարձահատույց լինել: Ինչպես Հայաստանում գործող հասարակական կազմակերպություններից մեկն է պարզել՝ կոռուպցիայի դեմ կյանքի և մահվան պայքար մղող դատախազ Արթուր Դավթյանի վարորդը դատախազությունում նաև վարչության պետ է:

Սարգիս Թարխանյանը` ով մինչև 2017 թվականը ՀՀ դատախազության աշխատակազմի ֆինանսատնտեսական վարչության  նյութատեխնիկական բաժնի վարորդ  է եղել՝ 2017 թվականից դատախազությունում աշխատում է, որպես տեղեկատվական տեխնոլոգիաների սպասարկման և անվտանգության ապահովման վարչության պետ:

Ստացվում է, որ մի ամբողջ վարչութան պետ է նշանակվել մարդ՝ ով ամբողջ կյանքում վարորդ է աշխատել և միայն մեկ տարուց կարճ ժամանակ աշխատել է զինդատախազության բաժիններից մեկում, որպես առաջատար մասնագետ (այս պաշտոնում նա նշանակվել է Արթուր Դավթյանի գլխավոր դատախազ դառնալուց անմիջապես հետո):

Պետք է նկատել, որ Սարգիս Թարխանյանը 2012 թվականից վարորդ է եղել դատախազության այն կառույցներում, որտեղ աշխատել է Արթուր Դավթյանը: Նա 2012-13 թվականներին վարորդ է աշխատել Շենգավիթի դատախազությունում, երբ նույն ժամանակ Արթուր Դավթյանը եղել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազ, 2013-14 թվականներին վարորդ է աշխատել Երևան քաղաքի դատախազությունում, երբ Արթուր Դավթանը եղել է Երևան քաղաքի դատախազ: Կարճ ժամանակ եղել է ոստիկանության աշխատակից, իսկ հետո նորից տեղափոխվել է դատախազություն:

Ըստ որոշ տեղեկությունների վարչության պետ գրանցված Սարգիս Թարխանյանը այս պահին էլ շարունակում է լինել Արթուր Դավթյանի վարորդը: Ի դեպ կան տեղեկություններ նաև, որ Սարգիս Թարխանյանի եղբայրը՝ Ցոլակ Թարխանյանը դատախազությունում ևս վարորդ է գրանցված:

Մենք եղած տեղեկությունների մասով հարցում ենք ուղարկել Գլխավոր դատախազություն և պատասխան ստանալուն պես այն ևս կհրապարակենք:

http://politik.am/am/glkhavor-datakhazy-ir-varordin-varchutyan-pet-e-nshanakel[:]

[:am]Պետության կողմից անտեսվածները[:]

[:am]

Պատկան մարմիններ երևի մահացել եք ու հուղարկավորող չկա:
Երկու հիվանդ քույր ապրում են ամսական 78000 դրամով, որից ամսական 40000 դրամ ստիպված են ծախսել դեղորայքի / փամփերսների/ վրա և 38000 դրամով ստիպված են պաշտպանել իրենց գոյությունը: 230000 դրամ վարձավճարի պարտք ունեն և մտավախություն, որ կհայտնվեն դրսում՝ անօթևան: Քանի պետությունը անհաղորդ է ստիպված ենք դիմել սրտացավ քաղաքացիներին իրենց վրա վերցնել պետության ֆունկցիաները և ինչ-որ կերպ օգնել քույրերին:

[:]

Մեր գործընկերները

© 2021 Veles. All rights reserved. Designed by Hakob Jaghatspanyan.