Author: Veles Human Rights NGO

[:am]Ստորագրություն կեղծելու փաստի առթիվ քրեական գործ է հարուցվելու. Պողոսյանի հերթական հաղթանակը 1in.am[:]

[:am]

 

[:]

[:am]Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը ներառականության վերաբերյալ[:en]Mayor of Kapan Gevorg Parsyan comments on the topic of inclusiveness[:]

[:am]«Վելես» Իրավապաշտպան ՀԿ-ն տեղական նախաձեռնությունների կանադական հիմնադրամի աջակցությամբ պատրաստել է տեսանյութերի մի շարք վերաբերվող ներառական կառավարման:

Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը ներառականության վերաբերյալ

https://www.youtube.com/watch?v=IEIGCyt0DhY&feature=youtu.be[:en]“Veles” human rights NGO, in support with the Canada Fund for Local Initiatives, developed a series of videos on inclusive governance.

Mayor of Kapan Gevorg Parsyan comments on the topic of inclusiveness

 [:]

[:am]Պետությունը լեգալացնում է գողությունը․ Սաշիկ Սարգսյանն ու մյուսները իրավունք չունեն ազատության մեջ լինել 1in.am[:]

[:am]1111

«Առաջին լրատվական»-ը «Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ղեկավար Մարինա Պողոսյանին խնդրեց անդրադառնալ թրենդային մի երևույթի, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ալեքսանդր Սարգսյանը պատրաստ է 30 միլիոն վերադարձնել պետությանը, այնուհետև Վաչագան Ղազարյանը պատրաստակամություն հայտնեց 6 միլիոն վերադարձնել, իսկ նախկին պաշտոնյաներից մեկն էլ հայտարարեց, որ պատրաստ է պետությանը տալ Ծաղկաձորի իր հյուրանոցը: «Ինձ համար սա մարդկային տրամաբանությունից դուրս է, իսկ օրենքի առումով՝ ընդհանրապես աղերս չունի արդարադատության հետ»,- նշեց Մարինա Պողոսյանը՝ այս ամենը նմանեցնելով հարսանիքների ժամանակ հայտարարվող նվերներին:

Նա տարակուսում է՝ «ի՞նչ է նշանակում պատրաստակամություն հայտնել. հանցավոր ռեժիմի որոշ անդամներ պատրաստակամություն են հայտնում իրենց գողացածի, իրենց յուրացրածի, իրենց լափածի մի մասը բերել հետ տալ, ու դրա մասին հայտարարվում է: Մնում է այդ մարդկանց սրբերի շարքին դասենք»:

Մարինա Պողոսյանի խոսքով՝ այս բոլոր պաշտոնատար անձանց աշխատավարձերը չեն անցել 700 հազար դրամից, բայց նրանց կուտակածը նվազագույնը 700 հազար դոլարից է սկսվում:

Մեր զրուցակիցն այս երևույթը աբսուրդ է համարում. «Իսկ որևէ մեկը ժողովրդին հարցրե՞լ է, չէ՞ որ տուժողը ժողովուրդն է. այդ 30 միլիոնի մեջ 14 ցենտն էլ կարող է իմն է, իսկ ինձ հարցրե՞լ եք»:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

https://www.1in.am/2478712.html?fbclid=IwAR0wyacoI5yDRI5uNegajgI7wT2hkdtA9P4DZhtrJ3WXoKfCHJg8FpfJl7w[:]

[:am]«Էլիտ Գրուպ»-ի դեմ քրեական գործ է հարուցվել Politik.am[:]

[:am]2859-elite-group-300x200

Քննչական վարչությունում քրեական գործ է հարուցված Երեւանի կենտրոնի կառուցապատման նորմերի խախտումների վերաբերյալ։ Գործն այս վերաբերում է խոշոր կառուցապատողներին եւ քննվում է խիստ գաղտնիության ռեժիմով։ Մեզ հաջողվեց պարզել, որ հիմնականում երկու կառուցապատողներ են հայտնվել քննչականի թիրախում։ Դրանցից մեկն «Էլիտ գրուպ» ընկերությունն է, որը բազմաթիվ շենքեր է կառուցել Երեւանի կենտրոնում, մասնավորապես՝ Արամի փողոցում, Բաղրամյան պողոտայում, Դեմիրճյան փողոցում, «Անի» հյուրանոցի հարեւանությամբ՝ Սայաթ-Նովա փողոցում եւ այլն։

Մեր տեղեկություններով, «Էլիտ գրուպի» դեմ քրեական գործը հարուցվել է քաղաքացիներից մեկի հաղորդման հիման վրա։ Քաղաքացին հայտնել է իրավապահներին, որ «Էլիտ գրուպ» ընկերությունը մեկ այլ քաղաքացու տվել է կեղծ տեղեկանք, որի հիման վրա կեղծ տեղեկանք ստացող քաղաքացին Ձորափի փողոցի տներից մեկի սեփականատերն է դարձել։

«Էլիտ գրուպի» նախագահ Արմեն Մկոյանը հայտնեց, որ Ձորափի փողոցում տարիներ առաջ մեծ շինարարություն է իրականացրել, բայց դեպքը մտաբերեց դժվարությամբ։ «Որքան գիտեմ, երկու եղբայրների է վերաբերում, որոնցից մեկը մահացել է, նրա տունը հայրն է գնել, մենք գրել ենք այն, ինչ որ իրականությունն է, տվել ենք նրան, ով տվել է տան փողը»,- ասաց նա։

Ի՞նչ է փոխվել հեղափոխությունից հետո Երեւանի կառուցապատման հետ կապված, կա՞ն նոր պայմաններ։ Արմեն Մկոյանը, պատասխանելով մեր հարցին, հայտնեց, որ կառուցապատողների նկատմամբ վերահսկողությունն է ավելի խստացել։ «Կա կառուցապատման խտության գործակիցների հետ կապված խնդիր։ Առաջ էլ կային այդ «կոեֆիցիենտները», ուղղակի հիմա դրան ուշադիր են նայում, այդքան բան։ Հիմա՝ այս ընթացքում, բնականաբար, ինչ-որ անօրինական շինարարություններ են արվել, որոնք անդրադառնում են քաղաքի վրա։ Առաջ էլ կար, բայց հիմա ավելի խիստ է»,- ասաց նա։

Թե ում է վերաբերում երկրորդ քրեական գործը, պարզել չհաջողվեց։ Կառուցապատողների վերաբերյալ նյութերը քննվում են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում։ Առհասարակ, վերջին շրջանում կառուցապատողների դեմ բազմաթիվ բողոքներ կան «մարմիններում»՝ ԱԱԾ-ում, Գլխավոր դատախազությունում, նաեւ՝ վարչապետի վերահսկողական ծառայությունում։ Բողոքում են հիմնականում կենտրոնի կառուցապատման հետեւանքով ունեզրկված գործարարները, հասարակ քաղաքացիները, ում իրավունքները խախտվել են։ Նրանք ակտիվացել են, հույս ունեն, որ նոր Հայաստանում արդարությունը կվերականգնվի, իսկ իրավապահ մարմինները խոշոր կառուցապատողների վերաբերյալ վարույթներ հարուցելով՝ փորձում են դրանք օգտագործել պետբյուջեն լցնելու նպատակով։ Խախտողները հիմնականում փոխհատուցում են պետությանը հասցված վնասը եւ շարունակում են իրենց գործունեությունը։ Ըստ ԱԱԾ տվյալների, որոնք օրերս հրապարակել է «Մեդիամաքս» գործակալությունը, միայն ԱԱԾ քննչական դեպարտամենտում 2018թ. մայիսից մինչեւ հոկտեմբեր տնտեսական բնույթի հանցագործությունների հետեւանքով ՀՀ պետական բյուջեին, նախնական տվյալներով, պատճառվել է ընդհանուր առմամբ մոտ 20,7 մլրդ դրամի վնաս, որից վերականգնվել է 12,8 մլրդ դրամը։

http://politik.am/%D5%A7%D5%AC%D5%AB%D5%BF-%D5%A3%D6%80%D5%B8%D6%82%D5%BA-%D5%AB-%D5%A4%D5%A5%D5%B4-%D6%84%D6%80%D5%A5%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE-%D5%A7-%D5%B0%D5%A1%D6%80%D5%B8%D6%82/?fbclid=IwAR1JEcAAjGBMROVlFvGBUT_bP5X4LVAS8wsk3_glFQ1j1NaRoJYy0L3-XT0[:]

[:am]Դատարանն առաջնորդվել է «անձնական սիմպատիայով». հակառակ դեպքում Արմեն Գևորգյանը պետք է բանտում լիներ 1in.am[:]

[:am]Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը, և 2008-ի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը զբաղեցրած, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը չկալանավորվեց։

Շատերի կողմից արդեն կարծիքներ են հնչում, որ դատարանի որոշումը օբյեկտիվ չէ, քանի որ հնարավոր չէ մույն մեղադրանքով Ռոբերտ Քոչարյանին կալանավորել, իսկ նույն և ավելի ծանր մեղադրանքի դեպքում դատարանը մերժում է նախաքննական մարմնի կողմից ներկայացված կալանքի միջնորդությունը։

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի խոսքերով՝ իր համար զարմանալի չէ դատարանի այսօրվա որոշումը, քանի որ դատարանները ինչպես անկախ չեն եղել, այնպես էլ անկախ չեն։ «Առաջին ատյանը մերժել է, վերաքննիչն էլ կկալանավորի։ Եթե որոշում կա ամեն դեպքում կալանավորել Գևորգյանին, ապա դատարանների անկախությունը, ինքնուրույնությունը ցույց տալու համար հնարավոր է, որ մի ատյանը մերժի, մյուսը՝ կալանավորի։ Ես սա չեմ բացառում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպանը։

Դիտարկմանը՝ կարծիքներ են հնչում, որ ամեն ինչ արվել է Գևորգյանին ազատության մեջ թողնելու համար, որպեսզի նա դրսից օգնի կալանավորված Քոչարյանին, Իշխանյանը պատասխանեց. «Ամեն ինչ էլ հնարավոր է։ Ես չեմ հավատում, որ դատարանները ինքնուրույն են գործում։ Եվ որպեսզի նման կասկածներ, կարծիքներ, վարկածներ չլինեն, մի բան է պետք, որ դատարանները լինեն անկախ, լինեն անկախ գործադիր մարմնի ճնշումներից, հանրային ճնշումից։ Ճնշումը մեկն է՝ լինի դա իշխանության կողմից, թե հանրային։ Որևէ տեսակի ճնշում պետք է բացառել։ Նախկինում դատարանների վրա ճնշումը իրականացվում էր գործադիր մարմնի կողմից, իսկ ներկայումս հասարակական ու քաղաքական ճնշումները համընկել են, համատեղվել են։ Ես չեմ կարծում, որ հանկարծ դատավորները համարձակ դարձան ու սկսեցին ինքնուրույն որոշումներ կայացնել։ Դրա համար էլ ասում եմ՝ որպեսզի նման երկակի ստանդարտներ չլինեն, դատարաններին անկախություն է պետք, որը չկա ու ես մեծ հույսեր էլ չունեմ, որ կլինի»։

Մեկ այլ իրավապաշտպան, «Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանի կարծիքով էլ՝ դատարանի որոշումը տրամաբանված չէ։ Նրա խոսքերով, ըստ էության, դատարանն առաջնորդվել է «անձնական սիմպատիայով», քանի որ իրավունքով առաջնորդվելով՝ դժվար թե մերժվեր Գևորգյանի կալանքի որոշումը։ «Չեմ ուզում անմեղության կանխավարկածը խախտել, բայց Արմեն Գևորգյանը, որին բոլորը ճանաչում են որպես Արմենչիկ, չէր կարող մնալ ազատության մեջ։ Նրա ազատության մեջ գտնվելը խնդրահարույց է։ Մենք տեսանք, որ Քոչարյանը, ազատության մեջ լինելով, ինչպես կոնսոլիդացրեց որոշ ուժեր։ Հիմա Արմենչիկի դուրսը մնալը ևս կարող է վտանգներ պարունակել»,- ասաց տիկին Պողոսյանը՝ հավելելով, որ անկախ ամեն ինչից՝ այդ անձինք մերժված են, և Գևորգյանը, ազատության մեջ մնալով էլ, չի կարող ոչնչով օգնել Քոչարյանին։ «Ասել թե դատարանը հատուկ է Գևորգյանին ազատության մեջ թողել, որ օգնի դրսից Քոչարյանին, ընդամենը նրան ավելի մեծ դերակատարում վերագրել է։ Նա շարքային հանցագործ է, որի տեղը բանտում է»,- եզրափակեց Մարինա Պողոսյանը։

Դատարանի այսօրվա որոշմանն անդրադարձել է նաև Գևորգյանը։ Նա նշել է, որ հայաստանյան այսօրվա իրողությունների պայմաններում ակնկալվում էր, որ դատարանը այլ որոշում կկայացնի, բայց դատարանի վրա ճնշում չի եղել, և դատարանը օբյեկտիվ որոշում է կայացրել. «Իմ համար սպասելի էր հետևյալը, որ երեկ դատական քննության ժամանակ բոլոր կողմերը հնարավորություն են ունեցել իրենց բոլոր փաստարկները ներկայացնելու, այդ իմաստով ես որևէ կողմնակալություն չեմ տեսել: Քանի որ նիստը անցել է բավական անկաշկանդ, իրավական փաստարկները ներկայացնելու տեսակետից բոլոր հնարավորությունները կար, որ դատարանը պաշտպանական կողմի արգումենտները ընդուներ հիմք: Հիմա ինչով է կոնկրետ առաջնորդվել դատարանը՝ այս պահին չեմ կարող ասել: Մյուս կողմից, ես կարծում եմ, որ երկրում ստեղծված իրավիճակը շատերին հուշում էր, որ կարող էր պոտենցիալ մեկ այլ որոշում լիներ, հավատացեք, որ այս երկու-երեք օրվա ընթացքում բավական լարված քննարկումներ ու օրեր են անցել»,- եզրափակեց Գևորգյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ մի քանի հոդվածներով: Մասնավորապես՝ նա մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալը), ՀՀ ՔՕ 190 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (փողերի լվացում, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով) ՀՀ ՔՕ 38-300.1 հոդվածի 1-ին մասով (սահմանադրական կարգի տապալմանը օժանդակելը) և արդարադատության կայացմանը խոչընդոտելու համար:

https://www.1in.am/2477744.html[:]

[:am]Պետությունը պետք է իրական ներառականություն ապահովի Politik.am[:]

[:am]boris-murazi656-300x171

Ներառականությունը լայն հասկացություն է, որը դիտարկվում է տարբեր տեսանկյուններից, այն մարդու հարմարվածությունն է միջավայրին, ներգրավվածությունն է, մասնակցությունը այս կամ այն սոցիալական խմբերի ամենատարբեր գործունեությունների մեջ:

Հայաստանում նոր է խոսվում ներառականության մասին, և այսօր, մեծ իմաստով մենք չունենք ներառական հասարակություն: Սա պայմանավորված է պետության քաղաքականությամբ: Հայաստանի Հանրապետությունը չի վարում ներառական քաղաքականություն:

Որքան էլ որ Հայաստանը փորձ է անում ներկայանալ որպես մոնոէթնիկ պետություն, այնուամենայնիվ, մեր երկրում ապրում են ամենատարբեր խմբեր: Հայաստանում ապրում են 11 ազգային համայնքներ, որոնք թվաքանակով այդքան էլ մեծ չեն: Հայաստանում ապրում են եզդիներ, ասորիներ, քրդեր, հույներ, ռուսներ, բելառուսներ, հրեաներ, գերմանացիներ, լեհեր, վրացիներ, ուկրաինացիներ և կան փոքր այլ խմբեր, որոնց մասին մենք շատ քիչ բան գիտենք. օրինակ՝ բահայի համայնքը:

Մեր պետությունը չի փորձում այս համայքներին ներառել պետական ղեկավարման օղակներ: 2017 թվականին «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպության կողմից իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում պարզ է դարձել, որ պետական ամենատարբեր օղակներում այս համայքնները գրեթե ներկայացված չեն: Իսկ եթե ներկայացված են, ապա դա ֆորմալ բնույթ է կրում: Վարչապետին առընթեր կա ազգային փոքրամասնությունների համակարգող խորհուրդ, որը, գրեթե, որևէ խնդիր չի լուծում: Այդ խորհուրդը կա, որպեսզի Եվրոպայից եկող ամենատարբեր ներկայացուցիչներին ցույց տան, որ ազգային փոքրամասնությունները ևս մասնակցում են որոշումների կայացման գործընթացին:

Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ չկան անգամ այն մարզերում, որտեղ նրանք նշանակալի թիվ են կազմում` օրինակ Արմավիրի, Լոռու, Արարատի, Կոտռայքի մարզերում:

Կարծում ենք՝ կարիք կա, որպեսզի նոր իշխանությունները փոխեն պետության մոտեցումը և իրապես ներառեն պետական կառավարմանը ազգային փոքրամանսությունների ներկայացուցիչներին: Եվ այդ ներառումը չպետք է լինի ձևական, պետք է հնարավորություն տրվի այդ խմբերին իրապես մասնակցել և իրենց չափով ազդեցություն գործել որոշումների կայցման վրա:

Բորիս Մուրազի

© Politik.am[:]

[:am]Ներառականությունը պետք է դիտարկել հավասար իրավունքների տեսակետից․ Արտակ Կիրակոսյան[:en]The inclusiveness should be viewed from the point of view of equal rights: Artak Kirakosyan[:]

[:am]«Վելես» Իրավապաշտպան ՀԿ-ն տեղական նախաձեռնությունների կանադական հիմնադրամի աջակցությամբ պատրաստել է տեսանյութերի մի շարք վերաբերվող ներառական կառավարման:

Ներառականությունը պետք է դիտարկել հավասար իրավունքների տեսակետից․ Արտակ Կիրակոսյան

Տեսանյութում օգտագործվել են կադրեր tert.am և Yerevan EveryDay յութուբյան ալիքներից։

 [:en]“Veles” human rights NGO, in support with the Canada Fund for Local Initiatives, developed a series of videos on inclusive governance.

The inclusiveness should be viewed from the point of view of equal rights: Artak Kirakosyan.

The footage contains some shots taken from YouTube channel of tert.am and Yerevan EveryDay.[:]

[:am]Այսօր մարդու իրավունքների միջազգային օրն է[:en]International Human Rights Day: December 10 [:]

[:am]a785464d_4d80x3200wTransparent

Յուրաքանչյուր տարի դեկտեմբերի 10-ը միջազգային հանրությունը նշում է որպես Մարդու իրավունքների միջազգային օր։

Դրա հիմքում 1948թ. ՄԱԿ-ի ընդունած Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրն է:

7or.am[:en]a785464d_4d80x3200wTransparent

Human Rights Day is celebrated annually across the world on 10 December every year.

The date was chosen to honour the United Nations General Assembly‘s adoption and proclamation, on 10 December 1948, of the Universal Declaration of Human Rights (UDHR), the first global enunciation of human rights and one of the first major achievements of the new United Nations. The formal establishment of Human Rights Day occurred at the 317th Plenary Meeting of the General Assembly on 4 December 1950, when the General Assembly declared resolution 423(V), inviting all member states and any other interested organizations to celebrate the day as they saw fit.

The day is normally marked both by high-level political conferences and meetings and by cultural events and exhibitions dealing with human rights issues. In addition it is traditionally on 10 December that the five-yearly United Nations Prize in the Field of Human Rightsand Nobel Peace Prize are awarded. Many governmental and non-governmental organizations active in the human rights field also schedule special events to commemorate the day, as do many civil and social-cause organizations.[:]

[:am]Այսօր կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրն է [:en]INTERNATIONAL ANTI-CORRUPTION DAY – December 9[:]

[:am]20151210_151209-anticorrupt

2003 թվականի հոկտեմբերի 31-ի 58/4 բանաձևով Միացյալ ազգերի կազմակերպությունը դեկտեմբերի 9-ը հռչակեց Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օր:

Գլխավոր ասամբլեան կոչ արեց բոլոր պետություններին ստորագրել և վավերացնել կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված ՄԱԿ հռչակագիրը:

Հայաստանը ստորագրեց այս փաստաթուղթը 2003 թվականին, իսկ ավելի վաղ` 1999-ին, մեր երկիրը նաև վավերացրել է Եվրոպայի խորհրդի հռչակագիրը կոռուպցիայի համար քրեական պատասխանատվություն սահմանելու մասին:

© 7or.am[:en]Since 2003 the United Nations Convention Against Corruption has recognized December 9th as International Anti-Corruption day.

Corruption comes in many forms. Bribery, price fixing, embezzlement are just a few of the crimes associated with corruption.

Corruption comes in many forms and happens in both developed and undeveloped countries. It affects the social, politcal and economic development of entire nations. It’s a crime that can bring down a government or destroy a business, but it is usually the poorest who are most commonly the victim. International Anti-Corruption Day brings awareness to these issues and brings the citizens of the world together to fight this crime on a global basis.

 

 [:]

[:am]Կանադայում ՀՀ նախկին դեսպան Արա Պապյանը ներառական քաղաքականության մասին [:en]Former Ambassador of the Republic of Armenia to Canada Ara Papyan on inclusive policy[:]

[:am] 

45003866_2191671731105506_1181162662629736448_n

«Վելես» Իրավապաշտպան ՀԿ-ն տեղական նախաձեռնությունների կանադական հիմնադրամի աջակցությամբ պատրաստել է տեսանյութերի մի շարք վերաբերվող ներառական կառավարման:

Կանադայում ՀՀ նախկին դեսպան Արա Պապյանը ներառական քաղաքականության մասին

 [:en]45003866_2191671731105506_1181162662629736448_n

“Veles” human rights NGO, in support with the Canada Fund for Local Initiatives, developed a series of videos on inclusive governance.

Former Ambassador of the Republic of Armenia to Canada Ara Papyan on inclusive policy

https://www.youtube.com/watch?v=rVzhul553do[:]

[:am]Ներառականությունը մարդու իրավունքների հիմնարար տարրերից մեկն է[:en]Inclusiveness is one of the fundamental elements of human rights[:]

[:am]45003866_2191671731105506_1181162662629736448_n

«Վելես» Իրավապաշտպան ՀԿ-ն տեղական նախաձեռնությունների կանադական հիմնադրամի աջակցությամբ պատրաստել է անիմացիոն տեսանյութերի մի շարք վերաբերվող ներառական կառավարման:

Ներառականությունը մարդու իրավունքների հիմնարար տարրերից մեկն է

 [:en]45003866_2191671731105506_1181162662629736448_n

“Veles” human rights NGO, in support with the Canada Fund for Local Initiatives, developed a series of animated videos on inclusive governance.

Inclusiveness is one of the fundamental elements of human rights

https://www.youtube.com/watch?v=jK7w8cTlL78[:]

[:am]«Սա վտանգավոր գործընթաց է. չի կարելի ինդուլգենցիա տալ պետության միջոցները գողացածներին» 1in.am[:ru]«Это опасная практика: нельзя давать индульгенцию укравшим государственные средства» 1in.am[:]

[:am]4-45

«Սա անընդունելի, հակաօրինական ու վտանգավոր պրակտիկա է։ Սա վտանգում է առհասարակ արդարադատության գոյությունը Հայաստանի Հանրապետությունում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Մարինա Պողոսյանը՝ անդրադառնալով երեկ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կողմից արված հայտարարությանը, թե Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը, պատրաստակամություն է հայտնել իր բանկային հաշվի 30 միլիոն դոլարը նվիրել պետությանը, իսկ Մաքսային կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանն էլ պատրաստակամ է մոտ 20 միլիոն դոլար արժողության Ծաղկաձորի իր հյուրանոցը նվիրել պետությանը։

Փաշինյանը նշել էր, որ կա հանրության որոշման կարիք, թե տնտեսական բնույթի հանցագործության համար ինչպիսի վերաբերմունք է ցուցաբերում հանրությունը, եթե տվյալ մարդը վերադարձնում է տարած փողը:
Նիկոլ Փաշինյանը առաջարկել է «կարմիր գիծ» դիտարկել արյունը, և եթե կա հանցագործություն, որը խլել է մարդկային կյանք, ապա դա չի ներվում, իսկ տնտեսական, ֆինանսական կորուստ ենթադրող հանցանքը ներելի է, որովհետև կորուստը հնարավոր է վերադարձնել: Փաշինյանը խոսել է նաև այդ հարցում կորստի չափի գնահատման մասին՝ ասելով, թե ներման կարող է հավակնել միայն տարած փողի առնվազն 98 տոկոսի վերադարձը:

Մարինա Պողոսյանի խոսքով՝ սա հակաօրինական մոտեցում է խնդրի լուծման համար, որովհետև կստացվի, որ գողության սովոր մարդը կարող է գողանալ, հետագայում դրա մի մասը վերադարձնել ու ազատվել պատասխանատվությունից: «Սա այնքան անընդունելի է։ Մենք սրանով փաստացի հետագայում գողություն անել պատրաստվողներին ասում ենք՝ ոչինչ, եթե դուք գողություն եք անում, ապա մի անհանգստացեք, հետագայում դրա մի մասը կվերադարձնեք, ու ամեն ինչ նորմալ կլինի»,- ասաց տիկին Պողոսյանը՝ հավելելով, որ խնդիրն այն է, որ այդ մարդիկ միայն պետությունից չեն գողացել, այլև ՀՀ շարքային քաղաքացիներից, ու դա ոչ մի պարագայում ներման արժանի չէ:

«Էդ նույն մաքսային կոմիտեի նախագահ Արմեն Ավետիսյանը, որ հիմա իր հյուրանոցն է վերադարձնում պետությանը, նա ժամանակին հենց շարքային մարդկանցից անհիմն գանձած մաքսերով է այդ հյուրանոցը կառուցել։ Այդ հյուրանոցը նա իր հորից չի ժառանգել։ Կամ նույն Սաշիկը, որը 30 միլիոն դոլար է պատրաստ վերադարձնել։ Ուզում են ասել՝ սա նորմա՞լ է, կարելի է ժողովրդից գողանալ ու հետո ինչ-որ չնչին մաս վերադարձնել պետությա՞նը։ Կրկնում եմ՝ սա անթույլատրելի է։ Մենք սրանով ինդուլգենցիա ենք տալիս գողերին։ Գողերը, օլիգարխները կարող են գողացված փողերից մի չնչին մաս տալ ու իրենց տանիք առնել ու հետո հանգիստ վայելել գողացած փողերի մնացած ահռելի մասը։ Կրկնում եմ՝ սա հակաօրինական է, ու որևէ կերպ չի կարելի գնալ այս ճանապարհով»,- ասաց իրավապաշտպանը։

Մարինա Պողոսյանը նկատում է, որ մարդիկ հեղափոխությունից հետո ակնկալում են տեսնել անցումային արդարադատության գործիքակազմը, դրա կիրառման արդյունքները, պարզվում է՝ հակառակը, մեր իշխանությունները վերածվել են մի կազմակերպության, որը գողացված գումարների մի մասը հետ վերցնելով՝ ներում է շնորհում գողերին:

«Չեմ կարող ասել, թե ինչու է ընտրվել այս ճանապարհը, բայց սա ցույց է տալիս, որ փաստացի գնում է քրեաօլիգարխիկ համակարգի վերարտադրման պրոցես։ Մարդկանց ասֆալտին փռելու փոխարեն՝ պետք է հետևողական լինել, որ գողը հայտնվի բանտում, հանցագործը կրի իր պատիժը։ Որևէ մեկը չի կարող չեղարկել հանցագործի պատիժը։ Դե թող գնան բանտեր, տեսնեն՝ ով ինչ է գողացել ու դրա մի մասը բռնագանձելով՝ բոլորին ազատ արձակեն, էլ ինչո՞ւ էին համաներում հայտարարել։ Սա կհանգեցնի նոր հանցագործությունների, քանի որ անպատժելիությունը ծնում է նոր հանցագործություններ։ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո բոլորը կհասկանան, որ կարելի է գողություն անել ու հետո ներվել»,- ընդգծեց իրավապաշտպանը։

«Վերջ օլիգարխիային» նախաձեռնության անդամ, «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Սուրեն Սահակյանը կարծում է, որ փոխհատուցման դիմաց սեփականությունը ճանաչելու պրակտիկան նորմալ է, իրենք ժամանակին այդ հայեցակարգը ներկայացրել են անգամ Ազգային ժողովին, բայց ամեն ինչ պետք է լինի իրավական հարթության մեջ։ Օրինակ՝ Սաշիկ Սարգսյանի ու մնացած բոլորի դեպքում, Սահակյանի խոսքով, պետք է ստեղծվի մի գործընթաց, մեխանիզմ, որտեղ կպարզվի գողացված միջոցների ամբողջ ծավալը, այդ մարդը անցնի բոլոր որոշումներ կայացնելու մեխանիզմներով, ու եթե հայտարարագրի պակաս, քան իրականում կուտակել է ապօրինի ճանապարհով, ապա ամբողջը պետք է բռնագրավվի։ Այլ կերպ ասած՝ գործեն անցումային արադարադատության գործիքները: «Մենք այսպիսի մոդել էինք առաջարկել, բայց թե ինչ է առաջարկում Նիկոլ Փաշինյանը՝ տեղյակ չեմ և չեմ ցանկանում մեկնաբանել նրան»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Սուրեն Սահակյանը։

©  1in.am

https://www.1in.am/2469020.html?fbclid=IwAR19GY9mnkJZq6fsEOYcOw1sMEmf6qqDHzptQEH960c2-q1A9TjCL7r0ha4

 [:ru]4-45

«Это неприемлемая, противозаконная и опасная практика. Это угрожает существованию правосудия в Республике Армения в целом», – сказала правозащитник Марина Погосян, говоря о заявлении исполняющего обязанности премьер-министра Никола Пашиняна о том, что брат Сержа Саргсяна, Александр Саргсян выразил готовность подарить государству 30 миллионов долларов со своего банковского счета, а бывший председатель Таможенного комитета Армен Аветисян готов подарить государству свою гостиницу в Цахкадзоре, стоимостью в 20 млн. долларов.

Пашинян отметил, что есть необходимость общественного решения, какое отношение выражает общество в отношении экономических преступлений, если этот человек возвращает уведенные деньги.

Никол Пашинян предложил рассматривать кровь «красной линией», и если есть преступление, которое забрало человеческую жизнь, то это не прощается, а преступление, предполагающее экономические, финансовые потери, могут проститься, потому что потерю можно вернуть. Пашинян говорил также об оценке размера потери в этом вопросе, заявив, что на прощение может рассчитывать только тот, кто возвращает как минимум 98% украденных денег.

По словам Марины Погосян, это противозаконный подход к решению проблемы, потому что окажется, что привычный к воровству человек может украсть, а затем вернуть часть и избавиться от ответственности. «Это так неприемлемо. Этим мы фактически говорим готовящимся к воровству в будущем – ничего, если вы воруете, то не волнуйтесь, потом вы вернете часть, и все будет нормально», – сказала госпожа Погосян, добавив, что проблема в том, что эти люди украли не только у государства, но и у простых граждан Республики Армения, и это ни в коем случае не заслуживает прощения.

«Тот же председатель Таможенного комитета Армен Аветисян, который теперь возвращает свой отель государству, он построил отель именно на необоснованные таможенные сборы, собранные именно с простых людей. Он не унаследовал этот отель от своего отца. Или тот же Сашик, который готов вернуть 30 миллионов долларов. Они хотят сказать, что это нормально, вы можете украсть у людей, а затем вернуть некоторую незначительную часть государству? Повторяю, это неприемлемо. Этим мы даем индульгенцию ворам. Воры, олигархи могут вернуть некоторую незначительную часть украденного и купить крышу, а затем наслаждаться остальной украденной частью украденных денег. Повторяю, это противозаконно, и ни в коем случае нельзя идти по такому пути», – сказала правозащитник.

Марина Погосян отмечает, что люди после революции предполагают увидеть инструментарий переходного правосудия, результаты его применения, выясняется, наоборот, наши власти превратились в организацию, которая  забрав часть украденных денег, дарует помилование ворам.

«Я не могу сказать, почему был выбран этот путь, но это показывает, что фактически идет процесс воспроизводства криминально-олигархической системы. Вместо того, чтобы закатывать людей в асфальт, нужно быть последовательным, чтобы вор был в тюрьме, преступник нес свое наказание. Никто не может отменить приговор преступника. Ну, пусть они пойдут в тюрьмы, посмотрят, кто что украл, и некоторую часть конфисковывая, всех освободят, зачем тогда объявлена амнистия? Это приведет к новым преступлениям, поскольку безнаказанность порождает новые преступления. После заявления Никола Пашиняна все поймут, что можно украсть, а потом получить прощение», – подчеркнул правозащитник.

Член инициативы «Конец олигархии» лидер социал-демократической партии «Гражданское решение» Сурен Саакян считает, что практика признания собственности в обмен на компенсацию является нормальной, они в свое время даже представили эту концепцию в Национальное собрание, но все должно быть на юридической плоскости. Например, в случае Сашика Саргсяна и всех остальных, по словам Саакяна, должен быть создан процесс, механизм, где будет определена общая сумма похищенных средств, это лицо пройдет через все механизмы принятия решений, и если декларирует меньше, чем фактически накопил незаконным путем, то должны все конфисковать. Другими словами, должны действовать инструменты переходного правосудия. «Мы предложили такую модель, но вот что предлагает Никол Пашинян, я не в курсе и не хочу комментировать это», – сказал Сурен Саакян в беседе с Первым Информационным.

https://ru.1in.am/1246469.html[:]

Ներառական կառավարում

45003866_2191671731105506_1181162662629736448_n

«Վելես» Իրավապաշտպան ՀԿ-ն տեղական նախաձեռնությունների կանադական հիմնադրամի աջակցությամբ պատրաստել է անիմացիոն տեսանյութերի մի շարք վերաբերվող ներառական կառավարմանը Հայաստանում:

Ներառականությունը մարդու իրավունքների հիմնարար տարրերից մեկն է

Ներառական կառավարման հիմունքներն ու գործնական իմպլեմենտացումը

Ներառական կառավարում․ Հայաստանի «թաքնված» կապիտալը

«Վելես» Իրավապաշտպան ՀԿ-ն տեղական նախաձեռնությունների կանադական հիմնադրամի աջակցությամբ պատրաստել է տեսանյութերի մի շարք վերաբերվող ներառական կառավարմանը Հայաստանում:

Առաջին տեսանյութում քննարկում ենք հաշմանդամություն ունեցող անձանց ներառման հարցը:

Պետությունը չպետք է հույսը միայն ՀԿ-ների վրա դնի

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը ներառականության վերաբերյալ

Կանադայում ՀՀ նախկին դեսպան Արա Պապյանը ներառական քաղաքականության մասին

Ներառականությունը պետք է դիտարկել հավասար իրավունքների տեսակետից․ Արտակ Կիրակոսյան

 

Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը ներառականության վերաբերյալ

Հայաստանում ներառական կառավարման հարցը շատ արդիական է և շատ կարևոր. Լարիսա Մինասյան

Հայաստանում կարծրատիպերը հաշմանդամություն ունեցողների վերաբերյալ դեռ կան ու շատ- շատ են․ Արևիկ Մելքոնյան

Ներառական կառավարումը չափազանց կարեւորագույն խնդիր է

ԱԺ պատգամավոր Մանե Թանդիլյանը ներառականության վերաբերյալ

Լրագրող, հասարակական գործիչ Բորիս Մուրազին ներառականության վերաբերյալ

«Ներառական կառավարում․ Հայաստանի «թաքնված» կապիտալը» թեմայով քննարկում

Մեր գործընկերները

© 2021 Veles. All rights reserved. Designed by Hakob Jaghatspanyan.